Եկ, հետևիր ինձ
Մարտի 23-29-ը։ Ենովս-Մորմոնի խոսքերը․ Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը


Մարտի 23-29-ը։ Ենովս-Մորմոնի խոսքերը․ «Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մարտի 23-29-ը։ Ենովս-Մորմոնի խոսքերը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2020

Նկար
Enos as a young boy with his father, Jacob, and mother

Հակոբն ու Ենովսը, Սքոթ Սնու

Մարտի 23-29-ը

Ենովս-Մորմոնի խոսքերը

Նա ներգործում է ինձանում կատարելու Իր կամքը

Նախապատրաստվեք ուսուցանել, կարդալով Ենովս-Մորմոնի խոսքերը գրքերը և կազմելով ուսուցման ծրագիր (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 19)։ Այս համառոտ շարադրանքում տրված առաջարկներն ու վարդապետությունները նույնպես կարող են օգնել ձեզ գաղափարներ տալու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք կիսվելու տանը սովորածով, կարող եք բաժանել նրանց խմբերի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին կարդալ Ենովս-Մորմոնի խոսքերը գրքերից մեկական գլուխ։ Խնդրեք նրանց առաջարկել հատվածներ այդ գլխից, որը, նրանց կարծիքով, դասարանը պետք է քննարկի։ Գրատախտակին գրեք այդ հատվածները և ընտրեք մի քանիսը քննարկման համար։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ենովս 1.1-17

Մեր մեղքերը կարող են ներվել, երբ մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը:

  • Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին խորհել, երբ ուսումնասիրեք Ենովս 1․1-17․ Ի՞նչ ենք մենք սովորում Ենովսի փորձառություններից մեր մեղքերի թողությունը ստանալու վերաբերյալ։ Ենովսն ինչպե՞ս ցույց տվեց իր հավատն առ Հիսուս Քրիստոսը: Այդ փորձառությունն ինչպե՞ս ազդեց Ենովսի վրա և ինչպե՞ս նա սկսեց վերաբերվել իրեն և ուրիշներին։

Ենովս 1․4-17

Մեր սրտառուչ աղոթքները կստանան իրենց պատասխանները։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորացնել աղոթքի վերաբերյալ իրենց հասկացողությունը, կարող եք նրանց բաժանել փոքր խմբերի և հրավիրել յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել հետևյալ հատվածներից մեկը. Ենովս 12-8, 9-11 կամ 12-17։ Այնուհետև խնդրեք յուրաքանչյուր խմբին մյուսներին ուսուցանել մի բան, որ սովորել են աղոթքի վերաբերյալ իրենց հանձնարարված հատվածներից։ Օրինակ, կարող եք հրավիրել նրանց կիսվել բառերով կամ արտահայտություններով, որոնք նկարագրում են, թե ինչպես էր աղոթում Ենովսը։

  • Բացի նրանից, որ սովորում ենք, թե ինչպես էր Ենովսն աղոթում, մենք կարող ենք նաև շատ բան սովորել նրանից, թե ինչի մասին էր Ենովսն աղոթում։ Հավանաբար դասարանի անդամները կարող են ներկայացնել, թե ում և ինչի համար էր Ենովսն աղոթում Ենովս 1․4-17-ում։ Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ էր Ենովսը ցանկանում աղոթել ուրիշների համար։ Ուրիշ ի՞նչ ճշմարտություններ է մեզ ուսուցանում Ենովսը աղոթքի վերաբերյալ։

Հարոմ-Օմնի

Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կբարգավաճենք:

  • Հարոմը և Օմնիի գիրքը գրողները գրել են Նեփիի ազգի մասին, սակայն նրանց ուղերձները վերաբերում են նաև անհատներին։ Ի՞նչ ենք սովորում Հարոմի և Օմնիի գրքերից այն մասին, թե ինչպես է արդարությունը տանում դեպի բարգավաճում: (օրինակ, տես Հարոմ 1․7-12 և Օմնի 1․5-7, 12-18) Դասարանի անդամների համար օգտակար կլինի սահմանել բարգավաճում բառը՝ օգտվելով բառարանից և սուրբ գրություններից (օրինակ, տես Ալմա 37․13, 48․15)։ Ինչպե՞ս է աշխարհիկ սահմանումը տարբերվում Տիրոջ սահմանումից: Ինչպե՞ս է Տերն օգնում Իր ժողովրդին բարգավաճել։

  • Ինչպես նեփիացի մարգարեներն են ջանասիրաբար աշխատել ուսուցանել մարդկանց պատվիրանները, մեր վերջին օրերի մարգարեները ևս ուսուցանում են մեզ պատվիրանների մասին։ Երբ կարդաք Հարոմ 1․9-12-ը, դասարանի անդամները կարող են քննարկել Եկեղեցու ղեկավարների վերջերս տրված ուսմունքները, որոնք ոգեշնչում են նրանց պահել պատվիրանները։ Դասարանի անդամների համար օգտակար կլինի վերանայել վերջին համաժողովի ելույթները Եկեղեցու ամսագրերում կամ Ավետարանի գրադարանի հավելվածում։ Կամ նրանք կարող են վերանայել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում քննարկվող չափանիշները։ Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք անդրադառնալ «Լրացուցիչ նյութերում» տրված ուղերձներին։ Հնազանդվելով պատվիրաններին, ինչպես ենք կարող ենք «բարգավաճել» մեր կյանքում։

Օմնի

Տերը շատ մարդկանց բերեց խոստումի երկիր։

  • Մորմոնի Գիրքը պարունակում է մարդկանց տարբեր խմբերի պատմություններ, որոնք երբեմն բարդ է ըմբռնել։ Մորմոնի Գրքում տրված մարդկանց խմբերից յուրաքանչյուրի մասին սովորելու համար կարող եք գրատախտակին աղյուսակ գծել և հրավիրել դասարանին լրացնել տեղեկություններ մարդկանց յուրաքանչյուր խմբի վերաբերյալ (օրինակ՝ նեփիացիներ, լամանացիներ և Զարահեմլայի ժողովուրդ): Օրինակ, աղյուսակը կարող է ունենալ հետևյալ վերնագրերը․ Խմբի անունը, Երբ և ինչպես են նրանք տեղ հասել և Ինչ պատահեց նրանց հետ։ Միասին քննարկեք, թե ինչու է օգտակար հասկանալ այն ամենը, որ դուք սովորել եք յուրաքանչյուր խմբի վերաբերյալ։ Սուրբ գրքերի ուղեցույցի (ChurchofJesusChrist.org) հետևյալ կետերը կարող են օգնել․ «Կորիանթումր», «Հարեդացիներ», «Լամանացիներ», «Մուղեկ», «Նեփիացիներ» և «Զարահեմլա»։

Մորմոնի խոսքերը 1.1-8

Աստված կգործի մեր միջոցով, եթե մենք հետևենք Նրա առաջնորդությանը։

  • Որպես Մորմոնի խոսքերի քննարկման մի մաս, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին պատրաստված գալ և կիսվել, թե ինչու Մորմոնը ոգեշնչվեց Մորմոնի Գրքում ներառել փոքր թիթեղները (1 Նեփի-Օմնի)։ Դասարանի այդ անդամը կարող է նախապատրաստվել, կարդալով Մորմոնի խոսքերը և այլ նյութեր, ինչպես օրինակ Վարդապետություն և Ուխտեր 10․8-19, 39-45, այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում և Սրբեր գրքի հատոր 1-ի գլուխ 5-ը։ Դասարանի անդամին խրախուսեք ներառել պատշաճ մանրամասներ Մորմոնի Գրքի ձեռագրերի 116 էջերի կորստի վերաբերյալ, և ինչու էին անհրաժեշտ փոքր թիթեղները կորսված էջերը փոխարինելու համար։ Ի՞նչ ճշմարտություններ են սովորում դասարանի անդամներն այն մասին, թե ինչպես է Աստված գործում մարդկանց միջոցով։ Ի՞նչ են դասարանի անդամները գտնում Մորմոնի խոսքերը 1․1-8 հատվածներում, որը ոգեշնչում է նրանց հետևել Աստծո առաջնորդությանը նույնիսկ այն ժամանակ, երբ լիարժեք չեն հասկանում պատճառները։

    Նկար
    Mormon compiling the golden plates

    Մորմոնը կազմում է թիթեղները, Ջորջ Կոկո

  • Մորմոնն օրհնեց միլիոնավոր կյանքեր, քանի որ նա հետևեց փոքր թիթեղների վերաբերյալ Հոգու հուշումներին (տես Մորմոնի խոսքերը 1․7)։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին հասկանալ, որ նրանք նույնպես կարող են օրհնել ուրիշներին, եթե ձգտեն գործիք լինել Աստծո ձեռքում և հետևեն Սուրբ Հոգու հուշումներին։ Ինչպե՞ս է Աստված գործել Մորմոնի միջոցով: Երբ դասարանի անդամները ականջ են դրել Հոգուն և փորձել են կատարել Աստծո կամքը, տեսե՞լ են, որ Տերը ինչ-որ բան արել է իրենց կամ ուրիշների միջոցով։ «Լրացուցիչ նյութերում» տրված Թոմաս Ս․ Մոնսոնի վերաբերյալ պատմությունը մի օրինակ է, որը կարող է օգնել դասարանի անդամներին մտածել իրենց կյանքի օրինակների մասին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Քանի որ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում տեղի կունենան գերագույն համաժողովը և Զատիկը, խրախուսեք դասարանի անդամներին լսել ուղերձներ, երբ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները կիսվում են Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց հատուկ վկայությամբ։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Մորմոնի Գրքի տեսանյութեր Ենովսի մասին։

Մորմոնի գրքի տեսանյութերի հավաքածուից գտեք տեսանյութեր, որոնք նկարագրում են Ենովսի գրքի պատմությունները ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում։

Գերագույն համաժողովի ուղերձներ պատվիրանները պահելու վերաբերյալ

«Սեղմեք յուրաքանչյուր երեխայի ձեռքը»։

Երբ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, Սամոայի գյուղերից մեկում նա ելույթ ունեցավ Երեխաների Միության մի հավաքի ժամանակ։ Հավաքից հետո նա ոգեշնչում ստացավ անձամբ ողջունել այցելած 247 երեխաներից յուրաքանչյուրին։ Ինչևէ, նա հասկանում էր, որ ժամանակ չուներ․ նա փորձեց մտքից հանել երեխաներին ողջունելու գաղափարը, սակայն չկարողացավ։

Ի վերջո, նա շրջվեց դեպի երեխաների ուսուցիչը և ասաց․ «Ես մեծ ցանկություն ունեմ սեղմելու յուրաքանչյուր տղայի ու աղջկա ձեռքը։ Արդյո՞ք դա հնարավոր կլինի։

Ուսուցիչը ժպտաց և խոսեց երեխաների հետ սամոերեն։ Ի պատասխան, նրանք մեծ հետաքրքրությամբ շարժեցին իրենց գլուխները։ Ապա ուսուցիչն ասաց Երեց Մոնսոնին, որ երբ ինքն իմացել էր, որ Տասներկու Առաքյալներից մեկը գալու էր Սամոա, նա խոստացել էր երեխաներին, որ եթե նրանք անկեղծ միտումով աղոթեին ու հավատային, Երեց Մոնսոնը կայցելեր իրենց գյուղը և հուշում կստանար Սուրբ Հոգուց սեղմել յուրաքանչյուր երեխայի ձեռքը (տես Թոմաս Ս. Մոնսոն, “Friend to Friend: Talofa Lava,” Friend, May 1972, 12-13)։

Տպել