Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 13-19-ը: Մոսիա 1-3․ «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»


Ապրիլի 13-19-ը: Մոսիա 1-3. «Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 13-19-ը: Մոսիա 1-3, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Բենիամին թագավորը իր ժողովրդին ուսուցանելիս

Միներվա Կ. Թեյչերտ (1888–1976), Բենիամին թագավորի հրաժեշտի խոսքը, 1935, յուղանկար մասոնետի վրա, 36 x 48 դյույմ: Բրիգամ Յանգի արվեստի համալսարան

Ապրիլի 13-19-ը

Մոսիա 1-3

«Սիրով լցված Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ»

Շատ սկզբունքներ կան Մոսիա 1-3 գլուխներում, որոնք դուք կարող եք քննարկել ձեր դասարանի հետ։ Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի իմանաք, թե որ սկզբունքներն ամենաիմաստալիցը կլինեն նրանց համար, ում դուք ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք խոսել Մոսիա 1-3 գլուխների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության մասին, հրավիրեք նրանց կիսվել մեկ ուրիշի հետ հատվածով, որը նրանց կարծիքով ոգեշնչող է։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 2.1–9

Աստծո խոսքը ստանալու համար անհրաժեշտ է նախապատրաստվել։

  • Աստծո խոսքը ստանալուն նախապատրաստվելու վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք խոսել այլ բաների համար նախապատրաստվելու կամ չնախապատրաստվելու հետևանքների մասին։ Օրինակ, դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, թե ինչպես է իրենց նախապատրաստությունը կամ դրա պակասը ազդել իրենց ունեցած փորձառության վրա դպրոցում, աշխատավայրում և այլն։ Երբ նրանք կիսվեն, կարող եք հրավիրել դասարանի կեսին կարդալ Մոսիա 2․1-9-ը, փնտրելով գործերը, որ Բենիամին թագավորի ժողովուրդը կատարեց՝ նախապատրաստվելով ստանալ Աստծո խոսքը։ Մյուս կեսը կարող է ուսումնասիրել նույն հատվածները, փնտրելով Բենիամին թագավորի կատարած գործերը, որոնք ցույց են տալիս, թե նա ինչ էր զգում Աստծո խոսքի և դրանով կիսվելու անհրաժեշտության մասին։ Ապա, հորդորեք յուրաքանչյուր խմբի կիսվել իրենց մտքերով։ Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից, որը կօգնի մեզ ստանալ Աստծո խոսքը։

Մոսիա 2.10-26

Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք նաև Աստծուն:

  • Բենիամին թագավորն օրինակելի ծառա էր Աստծո և իրեն շրջապատողների համար։ Ի՞նչ կարող են նրանից սովորել ձեր դասարանի անդամները, որը կօգնի նրանց ուրիշներին ծառայելու իրենց ջանքերում։ Քննարկման սկզբում կարող եք խնդրել դասարանի անդամներին թվարկել խոչընդոտներ, որոնց մարդիկ հանդիպում են ուրիշներին ծառայելիս, ինչպես օրինակ՝ պատճառներ, թե ինչու մենք չենք ծառայում, կամ պատճառներ, թե ինչու մեր ծառայությունն այդքան էլ օգտակար չի լինում, որքան կարող էր լինել։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել Մոսիա 2․10-26 հատվածները և կազմել ճշմարտությունների ցանկ, որ Բենիամին թագավորն ուսուցանեց ուրիշներին ծառայելու վերաբերյալ, որոնք կարող են օգնել նրանց հաղթահարել իրենց թվարկած խոչընդոտները։ Ի՞նչ կարող են անել անհատներն ու ընտանիքները, որպեսզի իրենց ամենօրյա կյանքում կենտրոնանան ծառայության վրա։ Կարող եք կիսվել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությամբ, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում» որպես մեկ առաջարկ։

  • «Վշտաբեկ մի թափառական աղքատ մարդ» (Հիմներ, հ. 29) օրհներգը կամ «Ծեր կոշկակարը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org) կարող են ավելի զորացնել Մոսիա 2․17 հատվածում տրված ուղերձը․ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդպիսի միջոցները Բենիամին թագավորի ուղերձն ավելի զորացնելու համար։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ ծառայել են ուրիշներին կամ երբ մեկ ուրիշն է Քրիստոսանման ծառայություն մատուցել իրենց։ Որպես ձեր քննարկման մաս կարող եք կիսվել Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերով․ «Երբ մենք օգնություն ենք առաջարկում ինչ-որ մեկին, Փրկիչը զգում է այնպես, կարծես թե իրեն ենք սատարելու ձեռք մեկնել» («Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 22): Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք ծառայում Աստծուն, երբ ծառայում ենք ուրիշներին:

Նկար
գրկախառնված երկու կին

Ուրիշներին ծառայելն օգնում է մեզ զգալ Աստծո սերը։

Մոսիա 2․38-41

Երջանկությունը գալիս է Աստծո պատվիրանները պահելուց։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին «խորհել այն մարդկանց օրհնված և երջանիկ վիճակի վրա, ովքեր պահում են Աստծո պատվիրանները», գուցե օգտակար լինի սկսել երջանկության սահմանումից: Դասարանի անդամներն ինչպե՞ս կնկարագրեն երջանկությունը, որը գալիս է Աստծուն հնազանդվելուց։ Հավանաբար նրանք կարող են պատկերացնել, որ ունեն մի ընկեր, ով ասում է, որ ինքը երջանիկ է առանց պատվիրանները պահելու։ Հրավիրեք նրանց կարդալ Մոսիա 2․38-41 հատվածները և քննարկել, թե ինչպես կարող են օգնել իրենց ընկերոջը հասկանալ տարբերությունը աշխարհիկ երջանկության և հավերժական երջանկության միջև։ Մարդկանց կյանքից վերցված ի՞նչ փորձառություններով կամ օրինակներով կարող են կիսվել դասարանի անդամները, որոնք հավերժական երջանկության օրինակ են հանդիսանում։

Մոսիա 3․1-20

Փրկությունը գալիս է «միայն Քրիստոսի՝ Ամենակարող Տիրոջ անունով և միջոցով»։

  • Բենիամին թագավորի ուղերձը ներառում է զորեղ և պատկերավոր մարգարեություններ Հիսուս Քրիստոսի ծննդյան, ծառայության և քավիչ զոհաբերության վերաբերյալ։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել հատվածներով Մոսիա 3․1-20-ից, որոնք հատկապես տպավորիչ են նրանց համար, և օգնում են հասկանալ Փրկիչին ու Նրա առաքելությունը։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու են այս հատվածները տպավորիչ նրանց համար։

  • Մորմոնի Գրքի նախաբանում ուսուցանվում է, որ գիրքը «ուրվագծում է փրկության ծրագիրը»։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել, թե ինչպես է Բենիամին թագավորի քարոզն օգնում իրականացնել Մորմոնի գրքի այս նպատակը, կարող եք գրատախտակին գրել Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձնում փրկությունը։ Դասարանի անդամները կարող են վերանայել Մոսիա 3․1-20-ը, ապա դուք կամ նրանք կարող են գրատախտակին գրել ճշմարտությունները, որոնք սովորում են փրկության ծրագրի մասին։ Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ են սովորում այն մասին, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձնում փրկության ծրագիրը։ Ապա դասարանի անդամներին ժամանակ տրամադրեք վերանայելու Մոսիա 3․18-19-ը և կիսվելու, թե ինչ պետք է անենք, որպեսզի դառնանք սրբեր և ստանանք փրկություն։ Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնում մեզ իրականացնել դա։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց զգացմունքներով փրկության ծրագրում Փրկիչի ունեցած դերի մասին։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի անդամները երբևէ ունեցե՞լ են փորձառություն, երբ ելույթում, դասի ժամանակ կամ սուրբ գրությունում ուսուցանված վարդապետությունը փոխել է նրանց։ Ասեք նրանց, որ Մոսիա 4-6 գլուխներում նրանք կկարդան զգալի ազդեցության մասին, որ Բենիամին թագավորի ուսուցանած ճշմարտություններն ունեցան նրա ժողովրդի վրա։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ծառայելով ուրիշներին

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է.

«Մի քանի տարի առաջ, Դոկտոր Ջաք Մակքոնելի կողմից գրված մի հոդված կարդացի։ Նա մեծացել էր Միացյալ Նահանգների Վիրջինիայի հարավ-արևմտյան լեռներում, և մեթոդական կրոնի ծառայողի ու տնային տնտեսուհու ընտանիքի յոթ երեխաներից մեկն էր։ Նրանք շատ համեստ էին ապրում։ Նա պատմում էր, որ իր մանկության տարիներին, երբ ամեն օր ընտանիքը նստում էր ճաշի սեղանի շուրջ, իր հայրը հերթով յուրաքանչյուրին հարցնում էր․ «Ի՞նչ ես դու արել որևէ մեկի համար այսօր»։ Երեխաները հաստատապես վճռել էին ամեն օր բարիք գործել, որպեսզի իրենց հորը տեղեկացնեին, որ ինչ-որ մեկին օգնել էին։ Դոկտոր Մակքոնելը դա կոչում է իր հոր ամենաարժեքավոր ժառանգությունը, քանի որ այդ ակնկալիքը և այդ խոսքերը ոգեշնչել են իրեն, իր եղբայրներին ու քույրերին օգնել մյուսներին իրենց կյանքի ընթացքում։ Մեծանալով և հասուն մարդիկ դառնալով, ծառայություն մատուցելու նպատակաուղղվածությունը վերածվել էր մյուսներին օգնելու ներքին ցանկության։

«Բացի Դոկտոր Մակքոնելի բժշկական ակնառու կարիերայից … նա ստեղծեց մի կազմակերպություն, անվանելով Կամավոր Բժիշկներ, որը թոշակառու բժիշկներին հնարավորություն է ընձեռում կամավոր աշխատել անվճար կլինիկայում, որը սպասարկում է անապահով խավին։ Դոկտոր Մակքոնելն ասել է, որ թոշակի անցնելուց ի վեր իր հանգստի ժամանակը վերածվեց շաբաթական 60 ժամ անվճար աշխատանքի, բայց [նրա] եռանդն ավելացավ և նա կյանքում բավարարվածություն ստացավ, որը նախկինում չէր զգում։ [Ջաք Մակքոնել, «Ի՞նչ եք դուք արել ինչ-որ մեկի համար այսօր» Newsweek, June 18, 2001, 13.] …

«Իհարկե մենք բոլորս չենք կարող Դոկտոր Մակքոնել լինել, աղքատներին օգնելու նպատակով բժշկական կլինիկաներ հիմնադրելով, սակայն ուրիշների կարիքներն ընմիշտ առկա են, և մեզանից յուրաքանչյուրը կարող է ինչ-որ բան անել ինչ-որ մեկին օգնելու համար։ …

Ի՛մ եղբայրներ և քույրեր, մենք շրջապատված ենք մարդկանցով, ովքեր ունեն մեր ուշադրության, խրախուսանքի, աջակցության, մխիթարության, բարության կարիքը՝ լինեն նրանք ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, թե օտարականներ: Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ` երկրի վրա, Նրա զավակներին ծառայելու և բարձրացնելու պարտականությամբ: Նա հույս է դնում մեզանից յուրաքանչյուրի վրա: … Եկեք ինքներս մեզ տանք այն հարցը, որը Դր․ Ջաք Մակքոնելին և նրա եղբայրներին ու քույրերին էր տրվում ամեն երեկո ճաշի ժամին․ «Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր»:(«Ի՞նչ եմ ես արել ինչ-որ մեկի համար այսօր» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 84-87):

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք Հոգու գործիքը։ Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե դասը տպավորիչ ներկայացնել, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որը ճշմարիտ ուսուցիչն է: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 10:)

Տպել