Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 20-26-ը։ Մոսիա 4-6․ «Զորեղ փոփոխություն»


Ապրիլի 20-26-ը։ Մոսիա 4-6․ «Զորեղ փոփոխություն», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Ապրիլի 20-26-ը։ Մոսիա 4-6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
King Benjamin teaching his people

Ձեր Աստծո ծառայության մեջ, Ուոլթեր Ռեյն

Ապրիլի 20-26-ը

Մոսիա 4-6

«Զորեղ փոփոխություն»

Կարդացեք Մոսիա 4-6-ը, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Երբ տպավորություններ եք ստանում, դուք կարող եք հարցնել, ինչպես Երեց Ռիչարդ Գ. Սքոթն է առաջարկել. «Կա՞ ավելին, որ ես պետք է իմանամ» («Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 8):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի հետ քննարկումը կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին կիսվել Մոսիա 4-5 գլուխների Բենիամին թագավորի որևէ ուսմունքով, որը նրանք կկամենային ավելի լավ կիրառել իրենց կյանքում։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 4․1-12

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ստանալ և պահպանել մեր մեղքերի թողությունը:

  • Ոմանք թյուր կարծիք ունեն, թե ապաշխարությունը քիչ ջանքեր է պահանջում, ոմանք էլ կարծում են, թե այն չափից ավելի մեծ ջանքեր է պահանջում։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է պահանջվում մեղքերի թողություն ստանալու համար, դուք կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Մոսիա 4․1-12-ում տրված Բենիամին թագավորի ուսմունքները, փնտրելով պայմանները, որոնց դեպքում Երկնային Հայրը շնորհում է մեզ մեղքերի թողություն։ Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել իրենց գտածները։ Հրավիրեք նրանց մտածել համանմանության մասին, որը կօգնի բացատրել իրենց սովորածը։ Օրինակ, նրանք կարող են համեմատել մեղքերի թողությունը պարտապանի հետ, ով ազատվում է իր պարտքից։ Կամ նրանք կարող են համեմատել մեր մեղքերի թողության պահպանումը որևէ բանի համար հոգ տանելու հետ, ինչը մշտական խնամքի կարիք ունի, ինչպես օրինակ՝ պարտեզը կամ տունը։

  • Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ կասեն մեկին, ով խորհում է այն մասին, թե արժե արդյոք ջանքեր ներդնել ապաշխարելու համար։ Ինչպե՞ս կարող են նրանք օգնել մեկին, ով հուսահատված է և այնպիսի զգացողություն ունի, կարծես մեղքը և թուլությունը հաղթահարելն անհնար է։ Դուք կարող եք օգնել դասարանի անդամներին նախապատրաստվել նման զրույցների, խնդրելով նրանց մի քանի րոպե տրամադրել Մոսիա 4․1-12 հատվածներում ճշմարտություններ փնտրելուն, որ կարող են օգնել մեկին նման իրավիճակների ժամանակ։ Ապա դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գտած ճշմարտություններով կողքին նստածի հետ։

Մոսիա 4.11-27

Երբ ապաշխարենք, մենք կլցվենք Աստծո սիրով:

  • Ինչպե՞ս ենք մենք իմանում, որ ստացել ենք մեր մեղքերի թողությունը։ Բենիամին թագավորը նկարագրել է ճշմարիտ ապաշխարության որոշ արդյունքներ, հրավիրեք ձեր դասարանի անդամներին գտնել դրանք Մոսիա 4․13-16։ Կարող եք նաև հրավիրել նրանց խորհել իրենց կյանքի վերաբերյալ և գնահատել, թե որքանով է նրանց հաջողվում ապրել համաձայն այս հատվածներում տրված ուսմունքների։ Ի՞նչ նշաններ են տեսնում դասարանի անդամները, որ իրենք դարձի են եկել։ Ինչպե՞ս են փոխվում մեր հարաբերություններն ուրիշների հետ, երբ ապաշխարության միջոցով մենք գալիս ենք Քրիստոսի մոտ։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են նկատել այդ երևույթն իրենց կյանքում։

  • Մոսիա 4․11-12 և 14-16 հատվածները կարող են հուշել զրույց անցկացնել այն մասին, թե ինչն է ոգեշնչում լինել արդարակյաց ծնողներ։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն այն մասին, թե ինչպես դառնալ ավելի լավ ծնողներ։

  • Եթե դուք ոգեշնչում զգաք քննարկում անցկացնել աղքատների և կարիքավորների համար հոգ տանելու Բենիամին թագավորի ուսմունքների շուրջ, կարող եք հրավիրել դասարանի անդամներին հերթով կարդալ Մոսիա 4․16-27 հատվածները։ Բոլոր հատվածները կարդալուց հետո կարդացողը կարող է իր իսկ խոսքերով ամփոփել, թե ինչ է ուսուցանել Բենիամին թագավորը։ Այս քննարկման համար լավ լրացում կարող է լինել Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 40-42)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Բենիամին թագավորի խորհրդին՝ չվազել «ավելի արագ, քան [մենք] ուժ ունենք» (Մոսիա 4․26-27)։ Ինչպե՞ս է «բաժին հանելը [մեր] ստացվածքից աղքատին» կապված մեր մեղքերի թողության հետ։

Մոսիա 4․29-30

Մենք պետք է հետևենք մեր մտքերին, խոսքերին և արարքներին։

  • Երբեմն թվում է, թե ավելի հեշտ կլիներ, եթե Տերը տար մեզ յուրաքանչյուր հնարավոր մեղքի մանրակրկիտ ցանկը։ Սակայն դրա փոխարեն Նա ասում է մեզ․ «Հետևեք ինքներդ ձեզ …շարունակեք հավատքով առ այն, ինչ լսեցիք մեր Տիրոջ գալստի վերաբերյալ» (Մոսիա 4․30)։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին քննարկել այս սկզբունքը, դուք կարող եք տալ նրանց նմանատիպ հարցեր․ Ինչպե՞ս են մեր մտքերը, խոսքերը և գործերը ազդում մեր և ուրիշների վրա։ Ի՞նչ է նշանակում «շարունակեք հավատքով»։ Ի՞նչ խորհրդով կարող ենք կիսվել միմյանց հետ, որը կօգնի մեզ «հետևել» ինքներս մեզ։

Մոսիա 5․1-7

Տիրոջ Հոգին կարող է զորեղ փոփոխություն առաջ բերել մեր սրտերում։

  • Որպեսզի քննարկում սկսեք անհամեմատելի փոփոխության վերաբերյալ, որը Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է բերել մեր կյանք, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել որոշ պատճառներով, թե ինչու է հաճախ դժվար տևական փոփոխություններ մտցնել մեր կյանքում։ Ապա հրավիրեք նրանց կարդալ Մոսիա 5.1-5, փնտրելով «զորեղ փոփոխությունը», որն ունեցան Բենիամին թագավորի մարդիկ։ Նրանց փորձառությունից ի՞նչ ճշմարտություն ենք սովորում սրտի փոփոխության վերաբերյալ: Խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնել նրանց փոխել իրենց սրտերը։ Կարող եք նաև դիտել «Լրացուցիչ նյութերում» առաջարկված տեսանյութերից մեկը:

    Նկար
    Christ healing a sick woman

    Փրկիչը կարող է փոխել մեր սիրտը և մեր կյանքը: Բժշկող ձեռքեր, Ադամ Աբրամ

  • Մոսիա 5․1-7-ում գտնվող ճշմարտությունները քննարկելուց հետո դասարանի որոշ անդամներ կարող են խորհել, թե ինչու իրենց սրտի փոփոխությունն այդքան տպավորիչ կամ արագ տեղի չի ունենում, ինչպես Բենիամին թագավորի ժողովրդի մոտ։ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը «Լրացուցիչ նյութերում» անդրադառնում են այս հարցին: Երեց Քրիստոֆերսոնից ի՞նչ կարող ենք սովորել դարձի գալու մասին:

Մոսիա 5.5–15

Աստված հրավիրում է ինձ ուխտեր կապել Իր հետ:

  • Մոսիա 5․5-15 հատվածները կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ օրհնությունները, որ նրանք ստանում են, երբ կապում և պահում են Աստծո հետ կնքած ուխտերը։ Դուք կարող եք հրավիրել նրանց վերանայել այդ հատվածները՝ մտքում ունենալով մկրտության ուխտերը և հաղորդության արարողությունը, ու կիսվել իրենց սովորածով։ (Տես նաև ՎևՈւ 20․77, 79։)

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ձեր դասարանի շատ անդամներ գուցե անցնում են անձնական դժվարությունների կամ փորձությունների միջով, կամ վերջերս են ունեցել նման փորձառություններ։ Ասեք նրանց, որ Մոսիա 7-10 գլուխներում նրանք կկարդան մի խումբ մարդկանց մասին, ովքեր սովորեցին, թե ինչպես վստահել Տիրոջը իրենց փորձության ժամին։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Տեսանյութեր ChurchofJesusChrist.org կայքում «զորեղ փոփոխության» մասին (Մոսիա 5․2

  • «Ամենօրյա հաց․ փոփոխություն»

  • «Սրտի փոփոխություն»

  • «Զորեղ փոփոխություն․ Դարձ»

Փոփոխությունը հաճախ գործընթաց է։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոսել է սրտի զորեղ փոփոխության մասին, որը նկարագրվում է սուրբ գրություններում․

«Հնարավոր է հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ Դուք պետք է հիշեք, որ Բենիամին թագավորի ժողովրդի նշանավոր օրինակը, Ալման և մի քանիսը սուրբ գրություններում հենց այդպիսին են՝ նշանավոր և ոչ սովորական։ Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է:

Միևնույն ժամանակ եկեք անփույթ ջանքերով չարդարացնենք մեզ։ Եկեք չբավարարվենք՝ չարիք գործելու ինչ-որ հակվածություն պահելով: Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ արմատախիլ անելով մեր միջից անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց տեսքը և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78)։

Բարելավել մեր ուսուցումը

Սուրբ գրություններում որոնեք լավ օրինակներ: Երբ կարդաք Բենիամին թագավորի ուղերձն իր մարդկանց, դասեր քաղեք Նրա օրինակից, որը կարող է օգնել ձեզ դառնալ ավելի լավ ուսուցիչ: Օրինակ, ի՞նչ արեց Բենիամին թագավորը, որպեսզի պարզի, թե արդյո՞ք իր ժողովուրդը հասկանում էր, թե ինքն ի՞նչ էր ուսուցանում։

Տպել