Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 27-ից մայիսի 3-ը: Մոսիա 7–10․ «Տիրոջ ուժով»


Ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Մոսիա 7-10․ «Տիրոջ ուժով», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը։ Մոսիա 7-10, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Ամմոնը Լիմքի թագավորին ուսուցանելիս

Միներվա Թեյչերտ (1888-1976), Ամմոնը Լիմքի թագավորի առաջին, 1949-1951, յուղանկար մասոնետի վրա, 35 15/16 x 48 դյույմ: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969:

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը

Մոսիա 7-10

«Տիրոջ ուժով»

Այս համառոտ շարադրանքը կարող է արժեքավոր նյութ լինել, սակայն այն պետք է լրացնի, այլ ոչ թե փոխարինի ոգեշնչմանը, որը դուք կստանաք, մինչ կուսումնասիրեք Մոսիա 7-10-ը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Օգտակար կլինի դասարանում պարբերաբար քննարկել օրհնությունները, որոնք դասարանի անդամները ստանում են, մինչ ձգտում են դարձնել իրենց տունը ավետարանի ուսումնասիրության իրենց կենտրոնը։ Շաբաթվա ընթացքում Մոսիա 7-10 գլուխների ո՞ր հատվածների շուրջ են դասարանի անդամները խորհել կամ քննարկել իրենց ընտանիքների հետ: Ինչպե՞ս է այն ազդել իրենց կյանքի վրա։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 7․14-33

Եթե մենք դառնանք դեպի Տերը, ապավինենք Նրան և ծառայենք Նրան, Նա կազատի մեզ։

  • Երբ դասարանի անդամներն ուսումնասիրել են Մոսիա 7․14-33-ը, Լիմքիի ժողովրդի փորձառությունները, գուցե, ոգեշնչել են նրանց ապաշխարել և դառնալ դեպի Տերը՝ ազատություն ձեռք բերելու համար։ Քննարկում ոգեշնչելու համար դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին նախապատրաստված գալ դասարան և հակիրճ ներկայացնել, թե Լիմքիի ժողովուրդն ինչպես տարվեց ճորտության։ Մի քանիսն էլ կարող են կիսվել, թե ինչ սովորեցին Լիմքիից՝ Փրկիչի հանդեպ հավատ և հույս ունենալու մասին։ Ի՞նչ կարող ենք սովորել Լիմքիի հիշեցումներից, թե ինչպես է Աստված ազատել Իր ժողովրդին (տես հատվածներ 19–20): Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել սուրբ գրության պատմություններով կամ անձնական փորձառություններով, որոնք ոգեշնչել են նրանց վստահել Աստծուն։

  • Ձեր դասարանի անդամները հնարավորություններ ունեն ոգեշնչել ուրիշներին դառնալ դեպի Աստված, երբ գտնվում են մեղքի կամ այլ տառապանքների գերության տակ։ Հավանաբար նրանց կօգնի, երբ ուսումնասիրեն, թե ինչպես Լիմքին ոգեշնչեց իր ժողովրդին։ Նրանք կարող են նախ Մոսիա 7․20-25 հատվածներում կարդալ Լիմքիի ժողովրդի ճորտության բերվելու նկարագրությունը և մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով մեղքի գերության մեջ է։ Ապա նրանք կարող են ներկայացնել ճշմարտությունները, որոնք Լիմքին ուսուցանել է Մոսիա 7․18-20, 33 հատվածներում իր ժողովրդին օգնելու համար։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Լիմքիի օրինակին, երբ քաջալերում ենք մեր սիրելիներին վստահել Աստծուն։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ օգնությունը, որ Աստված տալիս է մեզ մեր չարչարանքների մեջ, կարող եք միասին երգել «Փրկիչն Իսրայելի» (Հիմներ և մանկական երգեր, հ. 6) օրհներգը կամ մեկ այլ երգ, որը նկարագրում է, թե ինչպես է Փրկիչն ազատում մեզ։ Մեր հասկացողությանն ի՞նչ են ավելացնում Մոսիա 7․17-20, Եթեր 12․27, և Բ Կորնթացիս 12․7-10 հատվածները։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ Տերն ազատել է իրենց, նույնիսկ փոքր բաներում, քանի որ հավատք են ցուցաբերել Նրա հանդեպ։

Մոսիա 7․26-27

Մարդը ստեղծված է Աստծո պատկերով:

  • Այս հատվածներում Լիմքին բացատրում է Աբինադիի ուսուցանած ճշմարտություններից մի քանիսը, որոնք մարդիկ դժվարանում էին ընդունել։ Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են բացահայտել դասարանի անդամները։ Ինչպե՞ս են այս հատվածներն ազդում այն բանի վրա, թե մենք ինչպես ենք տեսնում Աստծուն և ինքներս մեզ։

Մոսիա 8․12-19

Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար:

  • Ամմոնը հնարավորություն ունեցավ բացատրելու Լիմքիին տեսանողի դերի մասին և վկայելու մարգարեների, տեսանողների և հայտնողների կարևորության մասին: Կարող եք պարզաբանել, որ մեր օրերում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատվում են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ինչպե՞ս կարող ենք Ամմոնի նման համարձակ խոսել մարգարեների, տեսանողների և հայտնողների անհրաժեշտության մասին (տես Մոսիա 8.13–18): Հավանաբար դասարանի անդամները կարող են ծրագրել գրառում կատարել սոցիալական լրատվամիջոցներում, որը կօգնի ուրիշներին հասկանալ մարգարեի, տեսանողի և հայտնողի դերը մեր օրերում։ Կա՞ արդյոք որևէ բան, որ մենք լսել ենք վերջին գերագույն համաժողովի ժամանակ, որով մենք կարող ենք կիսվել մեր ընկերների, ընտանիքի անդամների և հարևանների հետ, որպեսզի ուսուցանենք նրանց մարգարեների անհրաժեշտության մասին։

  • Մոսիա 8․12-19-ը կարդալու արդյունքում դուք կամ դասարանի մյուս անդամները գուցե ցանկանաք արտահայտել մարգարեների վերաբերյալ ձեր վկայությունը, ինչպես Ամմոնն արեց, կամ ձեր երախտագիտությունը՝ մարգարեների միջոցով հայտնություն տալու համար, ինչպես Լիմքին արեց (տես Մոսիա 8․19

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթն այն տեսանողն է, ով կանգնած է այս տնտեսության գլխին (տես Վ&Ու 21.1): Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են նրանք սովորում տեսանողի վերաբերյալ Ամմոնի նկարագրությունից (տես Մոսիա 8․13-18)։ Ապա նրանք կարող են քննարկել, թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթը տեսանող հանդիսանում: (Վ&Ու 21.1-ըC 135:3 and Moses 6:36 կարող է օգտակար լինել այս քննարկման ժամանակ։)

Մոսիա 9․14-19, 10․6-10

Մենք կարող ենք դիմակայել մեր մարտահրավերներին «Տիրոջ ուժով»։

  • «Տիրոջ ուժով» արտահայտությանը երկու անգամ հանդիպում ենք իր ժողովրդի և լամանացիների դեմ նրանց պայքարի վերաբերյալ Զենիֆի գրառումներում, որոնք տրված են Մոսիա 9․14-19 և 10․6-10 հատվածներում։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները և կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում այդ արտահայտությունը։ Ինչպե՞ս ենք մենք գործում «Տիրոջ ուժով»։ Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք հաջողությամբ հաղթահարել են դժվարությունները Տիրոջ ուժով։

Մոսիա 10․11-17

Մեր ընտրությունները կարող են ազդեցություն թողնել սերունդների վրա։

  • Կարող եք հրավիրել դասարանի անդամներին մտքում կարդալ Մոսիա 10.11-17-ը և փնտրել, թե ինչ ազդեցություն ունեցան լամանացիների վրա իրենց նախնիների ընտրություններն ու համոզմունքները։ Ի՞նչ են սրանք հուշում մեզ ուրիշների վրա մեր ընտրությունների ունեցած ազդեցության մասին։ Ինչպե՞ս կցանկանայինք, որ մեզ և մեր ընտանիքներին նկարագրեին մեր հաջորդ սերունդները։ Գուցե դասարանի անդամները կարողանան գրել որոշ բաներ, որոնք նրանք կցանկանային, որ ներգրավված լինեն նման նկարագրության մեջ։

  • Պարզ առարկայական մի դասը, ինչպես օրինակ դոմինոյի շարքը, կարող է օգնել ցուցադրել ազդեցությունները, որ մարդկանց ընտրությունները կարող են ունենալ իրենց սերունդների վրա։ Ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Մոսիա 10.11-17-ը և քննարկել, թե ինչ մեծ ազդեցություն ունեցան լամանացիների վրա իրենց նախնիների ընտրությունները, որոնք նրանք կատարել էին դարեր առաջ։ Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի պատմությունը, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում», մեկ այլ օրինակ է, որով դուք կարող եք կիսվել։ Հավանաբար դասարանի անդամները կարող են մտաբերել պատմություններ իրենց կյանքից կամ իրենց ընտանեկան պատմությունից, թե ինչպես է մեկ արդարակյաց մարդը լավ ազդեցություն ունեցել սերունդների վրա։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Այս շաբաթ դասարանի անդամները սովորեցին, թե ինչ բացասական ազդեցություն թողեցին լամանացիների ընտրությունները նրանց զավակների վրա։ Թող դասարանի անդամներն իմանան, որ Մոսիա 11-17 գլուխներում նրանք կկարդան մի անձնավորության մասին, ում արդարակեցությունը փոխեց շատերի կյանքը։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մեր որոշումները կարող են ազդեցություն թողնել սերունդների վրա։

Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմը կիսվել է, թե ինչպես է իր տատիկի ու պապիկի արդարակեցությունն օրհնել գալիք սերունդներին․

«Իմ հայրական տատիկն ու պապիկը երկու զավակ ունեին` որդի (իմ հայրը) և դուստր: … [Նրանց դուստրն ] ամուսնացավ 1946թ. և չորս տարի անց երեխա էր սպասում: Մի շատ հատուկ բան կա ծնողների համար, ովքեր սպասում են իրենց դստեր (այս դեպքում միակ դստեր) առաջին ծննդաբերությանը: Ոչ ոք չգիտեր, որ նա զույգի էր սպասում: Ցավոք, նա և զույգերը մահացան ծննդաբերության ժամանակ:

Իմ տատիկն ու պապիկը վշտի մեջ էին: Սակայն, վիշտն անմիջապես նրանց դարձրեց դեպի Տերը և Նրա Քավությունը: Առանց խորանալու, թե ինչու դա պատահեց և ով էր մեղավոր, նրանք կենտրոնացան արդարակյաց կյանքով ապրելու վրա: Իմ տատիկն ու պապիկը երբեք հարուստ չեն եղել, նրանք երբեք սոցիալական բարձր խավին չեն պատկանել, երբեք Եկեղեցում բարձր պաշտոններ չեն զբաղեցել, նրանք պարզապես նվիրված Վերջին Օրերի Սրբեր էին: …

Արթ պապիկի և Լու տատիկի հավատարմությունը, հատկապես դժվարության պահին, իր ազդեցությունն է թողել իրենց այժմ արդեն չորս սերունդների վրա: Ուղղակիորեն և խորապես այն ազդել է իրենց որդու (հայրիկիս) և մայրիկիս վրա, երբ ծնողներիս դուստրը՝ իրենց կրտսեր դուստրը, մահացավ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքով: 34 տարեկանում, ծննդաբերությունից 10 օր անց, նա մահացավ` թողնելով 10 օրականից մինչև 8 տարեկան իր 4 երեխաներին։ Իրենց նախորդ սերնդի օրինակն աչքի առաջ, իմ ծնողներն առանց տատանվելու սփոփանք փնտրեցին Տիրոջից» («Դարձեք դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 78-79)։

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ «Լսելը սիրո դրսևորում է: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները: Երբ հոգատարությամբ ուշադրություն դարձնեք նրանց ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու նրանց ցանկությունները» (Ուսուցանել Փրկիչի ձևով: 34):

Տպել