Եկ, հետևիր ինձ
Մայիսի 11-17-ը: Մոսիա 18 -24. «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ»


Մայիսի 11-17-ը։ Մոսիա 18-24․ «Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Մայիսի 11-17-ը։ Մոսիա 18-24, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Լիմքիի ժողովուրդը փախչելիս

Միներվա Կ. Թեյչերտ (1888-1976), Թագավոր Լիմքիի և նրա ժողովրդի փախուստը, 1949-1951, յուղանկար մասոնետի վրա, 35 7/8 x 48 դյույմ: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969

Մայիսի 11-17-ը

Մոսիա 18-24

Մենք մտել ենք Նրա հետ ուխտի մեջ

Մինչ կկարդաք Մոսիա 18-24 գլուխները, մտածեք մարդկանց մասին, ում ուսուցանում եք։ Ի՞նչ գիտեք նրանց մասին: Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեր մտքերը և օգնել ձեզ գտնել ավետարանական ճշմարտություններ, որոնց կարիքը նրանք ամենաշատն ունեն։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին ներկայացնել որոշ սկզբունքներ կամ ճշմարտության դրույթներ, որոնք գտել են Մոսիա 18-24-ի իրենց ուսումնասիրության ընթացքում: (Որոշ սկզբունքներ թվարկված են այս շաբաթվա համառոտ շարադրանքում․ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար:) Խրախուսեք նրանց կիսվել հատվածներով Մոսիա 18-24 գլուխներից, որոնք ուսուցանում են այդ սկզբունքները։ Ինչպիսի՞ փորձառություններ են նրանք ունեցել՝ կապված այդ ճշմարտությունների հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 18.1-16

Մկրտությունը ներառում է Աստծուն ծառայելու և որպես Նրա վկա կանգնելու ուխտը։

  • Երբ կարդաք Մոսիա 18 գլուխը և նախապատրաստվեք ուսուցանել, գուցե ոգեշնչվեք օգնել ձեր դասարանի անդամներին վերհիշել և խորհել իրենց մկրտության ուխտի շուրջ։ Ահա մի եղանակ, թե ինչպես կարող եք դա անել․ հրավիրեք դասարանի անդամներին միասին աշխատել և գրատախտակին գրել հնարավորինս շատ արտահայտություններ, որոնք կարող են հիշել` կապված մկրտության ուխտի Ալմայի նկարագրության հետ։ Երբ ավարտեն, դասարանի անդամները կարող են կարդալ Մոսիա 18․8-10 հատվածները և ցանկերին ավելացնել ցանկացած բան, որ բացակայում էր։ (Նրանք կարող են նաև արտահայտություններ ավելացնել Վ&Ու 20.37, 77, և 79-ից։) Օգտակար կլինի հարցնել նրանցից, թե ինչ է նշանակում արտահայտություններից յուրաքանչյուրը, և ինչ կարող են անել մկրտության ուխտի այդ մասը պահելու համար։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ ձգտում ենք պահել ուխտի մեր մասը։

  • Մինչ Ալմայի հետևորդները պատրաստվում էին մկրտվել, Ալման ուսուցանեց նրանց, որ դեպի «Աստծո հոտը» գալը պահանջում է Աստծուն հետևելու և Նրա զավակների համար հոգ տանելու ուխտ կապել (տես Մոսիա 18․8-9)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթներից մեկը զորացվել են մեկի կողմից, ով կատարել է Մոսիա 18․8-10-ում նկարագրվող մկրտության ուխտը։ Օրինակ, ե՞րբ է ինչ-որ մեկը մխիթարել նրանց կամ օգնել կրել իրենց բեռները։ Ինչպե՞ս են այդ փորձառությունները ոգեշնչել մեզ պահել մեր ուխտը: Կարող եք նաև հիշեցնել դասարանի անդամներին, թե ինչպես Աբինադին կանգնեց «որպես Աստծո [վկա] բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (հատված 9)։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից, մինչ ձգտում ենք կատարել մեր մկրտության ուխտի այդ մասը։

Նկար
Մկրտություն օվկիանոսում

Երբ մկրտվում ենք, մենք ուխտում ենք ծառայել Աստծուն և ուրիշներին։

Մոսիա 18.17-31

Աստծո ժողովուրդը միաբան է։

  • Մոսիա 18․17-31 հատվածներում նկարագրվում են պատվիրանները, որոնք Ալման տվեց իր ժողովրդին՝ օգնելով նրանց դառնալ միաբան՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամներ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես են այդ պատվիրանները վերաբերում իրենց, կարող եք հրավիրել նրանց փոքր խմբերով ուսումնասիրել այդ հատվածները և կազմել իրենց գտած պատվիրանների ցանկ։ Այդ պատվիրաններին հետևելով, ծխի անդամներն ինչպե՞ս կարող են ավելի միաբան զգալ։ Արդյո՞ք կան նպատակներ, որոնք ձեր դասարանի անդամները կարող են դնել՝ որպես անհատներ կամ խումբ՝ հետևելով Ալմայի ժողովրդի օրինակին։

  • Ոմանք զարմանում են, թե ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ եկեղեցի։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատասխանել այդ հարցին, կարող եք գրատախտակին նկարել Եկեղեցու մի ուրվագիծ և դրա տակ գրել այդ հարցը։ Ապա դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Մոսիա 18․17-31 հատվածները և գրատախտակին գրել այս հատվածներում իրենց գտած հնարավոր պատասխանները։ Նրանք կարող են նաև պատասխաններ գտնել «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող Երեց Քրիստոֆերսոնի ելույթի հատվածից։ Գուցե թույլ տաք դասարանի մի քանի անդամների դերախաղի միջոցով ներկայացնել, թե ինչպես կարձագանքեն իրենց ընկերոջը, ով չի հավատում, որ անհրաժեշտ է ունենալ կազմակերպված եկեղեցի։ Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ, որ պատկանում ենք Եկեղեցուն:

  • Չնայած մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր ոք իրեն ընդունված զգա եկեղեցում, ցավոք, ոչ բոլորն են դա զգում։ Ի՞նչ ենք սովորում Ալմայի ժողովրդից Մոսիա 18․17-31 հատվածներում, որը կօգնի մեզ ստեղծել մի վայր, որին բոլորը կզգան, որ պատկանում են:

Մոսիա 21-24

Տերը կարող է մեր բեռները թեթևացնել։

  • Բեռները, որոնք կրում են ձեր դասարանի անդամները, տարբերվում են Լիմքիի ժողովրդի կամ Ալմայի ժողովրդի ճորտության մեջ կրած բեռներից։ Սակայն այս պատմությունների ուղերձները վերաբերում են յուրաքանչյուրին, ով ճնշված է զգում ձախորդությունից կամ դժվարին հանգամանքներից: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորում Մոսիա 21-24 գլուխներում այն մասին, թե ինչպես կարող է Աստված օգնել մեզ մեր փորձությունների մեջ։ (Այս պատմությունների համառոտ ամփոփման համար, տես Լ. Թոմ Փերի, «Ազատման զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 94-97։) Դասարանի անդամները կարող են նաև պատմել այն ժամանակների մասին, երբ իրենք Ալմայի ժողովրդի նման զգացել են Աստծո խոստման իրականացումը, երբ Նա թեթևացրել է իրենց բեռները և այցելել նրանց իրենց չարչարանքների մեջ (տես Մոսիա 24․14

  • Դասարանի անդամների համար կարող է իմաստալից լինել մի քանի րոպե տրամադրել և գրի առնել իրենց պատահած անձնական մարտահրավերները՝ խորհելով ուղիների մասին, թե ինչպես է Տերն օգնում իրենց կրել իրենց բեռները։ Կա՞ն հատվածներ Մոսիա 21-24 գլուխներում, որոնք ոգեշնչում են նրանց ձախորդությունների ընթացքում դառնալ դեպի Տերը։ Ինչպե՞ս է Ալմայի ժողովրդին տրված Տիրոջ խոստումը Մոսիա 24․14 հատվածում կապված ուխտի հետ, որը մենք կապում ենք Տիրոջ հետ մկրտության ժամանակ (տես Մոսիա 18.8–10):

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Մոսիա 25-28-ը, հրավիրեք նրանց մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով շեղվել է ավետարանից։ Ասեք նրանց, որ մինչ կկարդան այդ գլուխները, գուցե կգտնեն մտքեր, թե ինչպես օգնեն այդ մարդուն վերադառնալ։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Եկեղեցին։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ովքեր իրենց համարում են կրոնասեր կամ հոգևոր, սակայն հրաժարվում են Եկեղեցի հաճախելուց կամ նույնիսկ, ժխտում են այդպիսի հաստատության կարիքը: Կրոնասերի կյանքով ապրելը նրանց համար բացառապես անձնական է: Այնուամենայնիվ, Եկեղեցին ստեղծագործությունն է Նրա՝ Հիսուս Քրիստոսի, ում մեջ կենտրոնացված է մեր հոգևորությունը: Արժե դադար տալ և խորհել, թե ինչու է Նա ընտրում օգտագործել եկեղեցի՝ Իր Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որպեսզի կատարի Իր և Իր Հոր աշխատանքը»:

Ապա Երեց Քրիստոֆերսոնը կիսվում է պատճառներով, թե ինչու է Տերը կազմակերպել Եկեղեցին (տես «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108-11):

  • «Քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը և սպասավորել փրկության արարողությունները. այլ կերպ ասած մարդկանց բերել դեպի Քրիստոսը»:

  • «Սրբերի այնպիսի համայնք ստեղծել, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31․18]։ … Միավորված հավատքով, մենք ուսուցանում ենք, բարելավում մեկս մյուսին և ձգտում հասնել աշակերտության լիարժեք չափին»:

  • «Կազմակերպել հանգստի ու նորոգման շաբաթական հավաքներ․ ժամանակ ու տեղ, ուր կարելի է աշխարհը թողնել ետևում՝ ինչպես անում ենք Հանգստության օրը»:

  • «Հասնել անհրաժեշտ բաների, որոնց հնարավոր չէ հասնել անհատների կամ ավելի փոքր խմբերի միջոցով, [ներառյալ] աղքատներին օգնության հասնելը, … ավետարանն աշխարհին [տանելը], … տաճարներ՝ Տիրոջ տներ [կառուցելն ու գործարկելը], որտեղ կարող են կատարվել կարևոր արարողություններ և ուխտեր»։

  • Քահանայության բանալիները մատչելի դարձնել, որոնց միջոցով «Եկեղեցու քահանայության պաշտոնավորները պահպանում են Փրկիչի վարդապետության մաքրությունը և Նրա փրկարար արարողությունների ամբողջականությունը, … օգնում են պատրաստել նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք, որոշում են դիմողների որակավորումն ու արժանավորությունը, ապա իրականացնում դրանք … [և] բացահայտում ինչպես ճշմարտությունը, այնպես էլ կեղծիքը»։

Տպել