Եկ, հետևիր ինձ
Մայիսի 4-10-ը։ Մոսիա 11-17․ «Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել»


Մայիսի 4-10-ը։ Մոսիա 11-17․ «Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մայիսի 4-10-ը։ Գործք Առաքելոց 11-17, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Abinadi testifying to King Noah

Աբինադին Նոյ թագավորի առջև, Էնդրյու Բոսլի

Մայիսի 4-10-ը

Մոսիա 11-17

«Լույս, … որը երբեք չի կարող խավարեցվել»

Խորհեք ավետարանն ուսուցանելու Աբինադիի օրինակի շուրջ։ Ի՞նչ եք գտնում Մոսիա 11-17 գլուխներում, որը կարող է օգնել ձեզ դառնալ ավելի լավ ուսուցիչ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի թույլ տաք դասարանի անդամներին կիսվել իրենց սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում սովորածով, կարող եք հրավիրել նրանց լրացնել հետևյալ նախադասությունը․ Եթե իմ սիրելիներից մեկի հետ կիսվելու համար ես ընտրեմ մի հատված Մոսիա 11-17 գլուխներից, դա կլինի ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 11-1317

Մենք կարող ենք կանգնել ճշմարտության համար, նույնիսկ, երբ մենակ ենք կանգնում։

  • Չնայած անհավանական է, որ ձեր դասարանի անդամները մահվան սպառնալիքի տակ լինեն իրենց վկայությունների համար, նրանք, գուցե, հանդիպում են ընդդիմության իրենց համոզմունքների պատճառով։ Հավանաբար նրանք կարող են իրադարձություններ կամ հատվածներ գտնել Մոսիա 11-13 և 17 գլուխներում, որոնք ավելի խիզախ են դարձնում նրանց կանգնելու ճշմարտության համար։ Աբինադիին ու Ալմային ի՞նչը քաջություն տվեց համարձակ լինել։ Ինչպե՞ս կարող ենք ավելի ամուր և հաստատուն լինել ճշմարտությունը պաշտպանելիս։ «Լրացուցիչ նյութերում» տրված մեջբերումները կարող են որոշ գաղափարներ տալ։

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանին սովորել խիզախորեն ճշմարտությունը պաշտպանելու այլ օրինակներից, դուք կարող եք գրատախտակին գրել Մարդիկ, ովքեր կանգնել են ճշմարտության համար արտահայտությունը։ Սկզբում կարող եք քննարկել Աբինադիին, դասարանի անդամներին հրավիրելով կիսվել Աբինադիի վերաբերյալ որևէ բանով, ինչը տպավորվել է նրանց մեջ, երբ այս շաբաթ կարդաում էին նրա մասին։ Ապա նրանք կարող են թվարկել այլ տղամարդկանց ու կանանց անուններ սուրբ գրություններից, իրենց ընտանիքներից, ովքեր, իրենց կարծիքով, կանգնում են ճշմարտության համար, կամ կիսվել անձնական փորձառություններով։ Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել՝ շնորհիվ այդ օրինակների։

Մոսիա 12․19-37

Երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, մենք պետք է տրամադրենք մեր սրտերը, որ հասկանանք։

  • Երբ այս շաբաթ դասարանի անդամներըուսումնասիրում էին Մոսիա 12․19-37 հատվածները, նրանք, գուցե, մտքեր են ունեցել այն մասին, թե ինչ է նշանակում նվիրել մեր սրտերը Աստծո խոսքը հասկանալուն։ Հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց մտքերով: Կամ գուցե, կարող եք որոշ ժամանակ տրամադրել և դասարանում միասին ուսումնասիրել այս հատվածները՝ քննարկելով, թե ինչ են դրանք առաջարկում ավետարանի ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնելու համար։ Օրինակ, ինչո՞ւ է կարևոր հասկանալ և «պահել» Աստծո օրենքը: (Մոսիա 12․29)

  • Ձեր դասարանի անդամներն ի՞նչ կարող են սովորել Նոյի քահանաների հատկանիշներն ու գործելակերպը ավետարանի մեր ուսումնասիրության մոտեցման հետ հակադրելով։ Հրավիրեք նրանց կարդալ Մոսիա 12․19-37, փնտրելով քննադատությունը, որին Աբինադին ենթարկեց Նոյի քահանաներին։ Ի՞նչ կասեր Աբինադին ավետարանի մեր ուսումնասիրության մասին այսօր։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են անում, որպեսզի կարողանան նվիրել իրենց սրտերը հասկանալուն, և մեծ իմաստ հաղորդել ավետարանի իրենց ուսումնասիրությանը։

    Նկար
    father and son reading the scriptures

    Ավետարանի արդյունավետ ուսումնասիրությունը ներառում է մեր սրտերը հասկանալուն նվիրելը։

Մոսիա 13․28-15․11

Փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով։

  • Որպեսզի կասկածամիտ լսողներին համոզի, որ Մեսիան գալու է, Աբինադին մեջբերում է Եսայիայի հուզիչ խոսքերը (տես Մոսիա 14)։ Դասարանի անդամները կարող են վերանայել այդ գլուխը մի քանի եղանակներով։ Նրանք կարող են կարդալ մի քանի հատվածներ և քննարկել, կամ կարող եք բաժանել դասարանը փոքր խմբերի, որտեղ նրանք կքննարկեն իմաստալից հատվածներ, ինչպես նաև ծանոթագրությունները լրացուցիչ մտքեր բացահայտելու համար։ Հորդորեք նրանց կիսվել, թե այս գլխից ինչ են սովորում Փրկիչի մասին։

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները հասկանում են, թե ինչ է նշանակում այն, որ Հիսուս Քրիստոսը «բավարարել է արդարադատության պահանջները» (Մոսիա 15․9)։ Ավելի լավ հասկացողություն ձեռք բերելու համար կարող եք սկզբում Սուրբ գրքերի ուղեցույցից միասին կարդալ «Արդարադատություն» և «Ողորմած, Ողորմածություն» վերնագրերը (scriptures.ChurchofJesusChrist.org) կամ «Արդարադատություն» և «Ողորմածություն» թեմաները topics.ChurchofJesusChrist.org-ում։ Հավանաբար որևէ մեկը կարող է կամավոր գրատախտակին գրել յուրաքանչյուր եզրույթի հակիրճ սահմանումը։ Ապա դուք կարող եք միասին կարդալ Մոսիա 15․1-9 հատվածները։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս բավարարեց արդարադատության պահանջները։ Ինչպե՞ս է Նա մեր վրա տարածում Իր ողորմածությունը։ «Լրացուցիչ նյութերում» առաջարկված տեսանյութերում Փրկիչի գթությունը նկարագրելու համար օգտագործվում են պատմություններ և համանմանություններ․ այդ տեսանյութերից մեկը դիտելով, դասարանի անդամները կարող են մտածել այլ համանմանությունների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես Հիսուս Քրիստոսը բավարարեց արդարադատության պահանջները։

Մոսիա 11, 12․33-37, 13․11-26

Պատվիրանները պետք է գրվեն մեր սրտերում։

  • Դուք կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ պատվիրանները մեր «սրտերում գրված» ունենալու կարևորությունը, հարցնելով նրանց, թե իրենց կարծիքով ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը։ Ապա հրավիրեք նրանց հակադրել Մոսիա 12․33-37 և 13․11-26 հատվածներում Աբինադիի ուսուցանած պատվիրանները Նոյ թագավորի և նրա ժողովրդի գործած մեղքերի հետ (տես Մոսիա 11․1-7, 14-15)։ Պատվիրանները մեր «սրտերում գրած» ունենալն ինչպե՞ս է տարբերվում դրանց հետ մոտավորապես ծանոթ լինելուց: (Մոսիա 13.11) Ինչպե՞ս ենք իմանում, որ պատվիրանները գրված են մեր սրտերում։ Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասարանի անդամները երբևէ զգացե՞լ են այն, ինչ, թերևս, զգացել է Աբինադին, որ ավետարանով կիսվելու իրենց ջանքերը զուր էին։ Ասեք նրանց, որ Մոսիա 18-26 գլուխներում նրանք կկարդան Աբինադիի ջանքերի առատ պտուղների մասին։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Մարգարեական ուսմունքներ ճշմարտության համար կանգնելու մասին։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից։ … Նման հզոր աշակերտ դառնալը հեշտ չէ և ինքնաբերաբար տեղի չի ունենում: Մեր ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի Փրկիչի ու Նրա ավետարանի վրա։ Մտավոր կարգապահություն է պահանջվում բոլոր մտորումներում։ Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40-41)։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է․ «Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները, և եթե այդ ընթացքում մենք պետք է միայնակ մնանք, թող որ դա անենք քաջաբար, գիտելիքով զորացած, որ իրականում մենք երբեք միայնակ չենք, երբ կանգնած ենք մեր Երկնային Հոր կողքին» («Խիզախություն ունեցիր կանգնել միայնակ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 67)։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է․ «Պողոսը Տիմոթեոսին գրել է․ «Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։ Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը» (Բ Տիմոթեոս 1․7-8)։ Ես կկամենայի, որ այս Եկեղեցու ամեն անդամ դնի այս խոսքերն այնպիսի մի տեղ, որտեղ նա կարող է տեսնել դրանք ամեն առավոտ, երբ նա սկսի իր օրը: Դրանք կտան մեզ քաջություն խոսելու, դրանք կտան մեզ հավատք՝ փորձելու համար, դրանք կզորացնեն մեր համոզմունքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Գորդոն Բ. Հինքլի [2016], 338

Տեսանյութեր արդարադատության և ողորմածության մասին ChurchofJesusChrist.org-ում։

  • “Handel’s Messiah: Debtor’s Prison”

  • «Միջնորդը»

  • «Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը»

Տպել