Եկ, հետևիր ինձ
Մայիսի 18-24-ը։ Մոսիա 25-28․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»


Մայիսի 18-24-ը։ Մոսիա 25-28․ «Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Մայիսի 18-24-ը։ Մոսիա 25-28, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
angel appearing to Alma and the sons of Mosiah

Ալմա Կրտսերի դարձը, Գարի Լ. Քափ

Մայիսի 18-24-ը

Մոսիա 25-28

«Նրանք կոչվեցին Աստծո ժողովուրդ»

Մոսիա 25-28 գլուխներն ուսուցանելու նախապատրաստության լավագույն միջոցն այս գլուխների ընթերցումն ու ըստ դրանց ուսուցանած սկզբունքների ապրելն է։ Այդ ժամանակ Հոգին կոգեշնչի ձեզ ուսուցանել այն, ինչն ամենակարևորը կլինի ձեր դասարանի անդամների համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Դասարանի որոշ անդամներ գուցե դժվարանում են անհատապես և ընտանիքով կանոնավոր կերպով ուսումնասիրել սուրբ գրությունները: Ինչպե՞ս կարող են օգնել դասարանի մյուս անդամների փորձառությունները: Դասի սկզբում կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչն է օգնել նրանց, որ սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունը լավ ստացվի։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մոսիա 26․15-31, 27․23-37

Տերը սիրով ներում է նրանց, ովքեր ապաշխարում են։

  • Ապաշխարությունը և ներումը այս գլուխներում հաճախակի հանդիպող թեմաներ են։ Դուք կարող եք տալ այդ եզրույթների բացատրությունը, գրատախտակին գրելով Ապաշխարություն և Ներում ու հրավիրել դասարանի անդամներին դրանց տակ գրել այն, ինչ մտածում են այդ բառերը լսելիս։ Ապա նրանք կարող են Մոսիա 26․22-24, 29-31, 27․23-37 հատվածներում փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք սովորեցնում են նրանց ապաշխարության և ներման մասին։ Դասարանի անդամները կարող են ավելացնել այդ բառերն ու արտահայտությունները գրատախտակի ցանկերին։ Ի՞նչ է Աստված զգում նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են և ներում փնտրում։

  • Ոմանց մտահոգում է այն հարցը, թե արդյոք իրենց ապաշխարությունը բավարար է, որ Աստված ների իրենց։ Որպեսզի օգնեք որևէ մեկին ձեր դասարանում, ով ունի նման զգացողություն, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենք Ալմա Ավագն են և Զարահեմլայի Եկեղեցու մի անդամ հարցրել է նրան, թե ինչպես ձեռք բերի ներում իր մեղքերին (գուցե դուք կարող եք բեմականացնել այդ սցենարը)։ Ալման ի՞նչ սովորեց Տիրոջից Մոսիա 26․15-31 հատվածներում, որը կարող է օգնել Եկեղեցու այդ անդամին: (տես նաև Մորոնի 6․8, ՎևՈւ 58․42-43) Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ հայտարարությունը նույնպես կարող է օգնել․ «Եթե այսօր զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը, դուք կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ Քավությունը գործում է ձեր կյանքում» (“Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23)։

Մոսիա 27․8-24

Աստված լսում է մեր աղոթքները և կպատասխանի դրանց՝ համաձայն Իր կամքի։

  • Մեզանից շատերը գուցե ունեցել են Ալմա Ավագի զգացողությունները, ում որդին «ապստամբում էր Աստծո դեմ» (Մոսիա 27․11)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես կարող են օգտագործել Մոսիա 27․8-24 հատվածները, որպեսզի հուսադրեն մեկին, ում ընտանիքում կա կամակոր անդամ։ Հասկանալով, որ չենք կարող հրաշք պահանջել կամ անտեսել մեկի ազատ ընտրության իրավունքը, ինչի՞ մասին կարող ենք պատշաճ աղոթել, երբ մեր սիրելին շեղվում է ճանապարհից։ (տես նաև Ալմա 6․6

Մոսիա 27․8-28․4

Բոլոր տղամարդիկ և կանայք պետք է վերստին ծնվեն։

  • Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին սովորել վերստին ծնվելու մասին․ Ի՞նչ է նշանակում հոգեպես վերստին ծնվել: (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Դարձ»)։ Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում ուրիշներին, երբ հոգեպես վերածնվում ենք։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատասխանել այս հարցերին, դուք կարող եք հրավիրել նրանց Մոսիա 27․22–28․4 հատվածներում փնտրել նշաններ, որ Ալման և Մոսիայի որդիները հոգևորապես վերածնվել էին։

  • Յուրաքանչյուր ոք ունի դարձի պատմություն, քանզի ինչպես ասել է Ալման, «ողջ մարդկությունը … պիտի վերստին ծնվեն» (Մոսիա 27․25, շղագրերն ավելացված են)։ Գուցե դասարանի մի քանի անդամներ կարող են կիսվել, թե ինչպես են դարձի եկել Հիսուս Քրիստոսի ավետարանում, լինի դա իրենց կյանքում հոգևոր զորեղ իրադարձության միջոցով, կամ աստիճանաբար, երբեմն աննկատ գործընթացի միջոցով, որը հնարավոր է նկատել միայն հետադարձ հայացք նետելով։ Կարող եք նաև նրանց որոշակի ժամանակ տալ դասարանում, որպեսզի գրի առնեն իրենց փորձառությունները։ (Եթե ժամանակ չունեք ավարտել դա դասարանում, կարող եք խորհուրդ տալ նրանց անել դա տանը։) Շեշտելու համար, որ մեր դարձը պետք է շարունակական բնույթ կրի, կարող եք խորհուրդ տալ, որ դասարանի անդամները պարբերաբար վերանայեն իրենց գրածները և ավելացնեն նոր փորձառություններ։

  • Ալման և ուրիշները սուրբ գրություններում օգտագործել են վերստին ծնվելու փոխաբերությունը, որպեսզի նկարագրեն փոփոխությունը, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը բերում է մեր կյանքում։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը այդ փոփոխությունը համեմատել է վարունգից թթու վարունգ ստանալու հետ (տես «Լրացուցիչ նյութերը»)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ է այս համեմատությունն ուսուցանում դարձի գալու մասին, դուք կարող եք դասարան բերել վարունգ և թթու վարունգ։ Կամ կարող եք հրավիրել մեկին բերել մի մանուկ և քննարկել, թե ինչու է ծնունդը լավ համեմատություն հանդիսանում այն երևույթի համար, ինչ պատահեց Ալմայի և Մոսիայի որդիների հետ։ (Տես Մոսիա 27․23-28․7։)

Նկար
Alma the Younger being carried to his father’s house

Նրա հայրն ուրախացավ, Վոլթեր Ռեյն

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին հաջորդ շաբաթ կարդալ Մոսիա 29-Ալմա 4 գլուխները, կարող եք նշել, որ այդ գլուխներում Նեփիի ժողովրդին ձայն էր հատկացվել իրենց կառավարությունում։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց փորձառությունից, մինչ մենք փորձում ենք լավ ազդեցություն ունենալ մեր համայնքներում։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Ամբողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող գործընթաց։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78):

Դարձը և թթու վարունգը։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է հետևյալ փոխաբերությամբ՝ համեմատելով հոգևոր ծնունդը թթու վարունգների հետ․

«Թթու վարունգն այն վարունգն է, որը փոխակերպվում է ըստ հատուկ բաղադրատոմսի և մի շարք քայլերի: Վարունգը թթու վարունգի վերածելու պրոցեսի առաջին քայլերն են՝ նախապատրաստումը և մաքրումը։ …

Փոխակերպման գործընթացի հաջորդ քայլերն են` վարունգները երկար ժամանակով աղի լուծույթի մեջ ընկղմելը և պահելը։ … Վարունգը կարող է թթու դառնալ, եթե ամբողջովին և լիովին ընկղմվի լուծույթի մեջ որոշակի ժամանակով: Թթվեցման գործընթացը աստիճանաբար փոխում է վարունգի բաղադրությունը և տալիս նրան թափանցիկ տեսք ու հատուկ թթու համ: Աղաջրով երբեմն ցողելը կամ աղաջրում շատ խորը ընկղմումը չի կարող ապահովել անհրաժեշտ ձևափոխումը: Փոխարենը, ցանկալի փոփոխության համար անհրաժեշտ է կայուն և ամբողջական ընկղմում:

Այդ պրոցեսի վերջին քայլը պահանջում է թթվեցրած վարունգների փակումը տարաների մեջ, որոնք նախապես վարակազերծված և մաքրված են: Վարունգները դասավորվում են պահածոյացման տարաների մեջ, ծածկվում եռացող տաք լուծույթով և եփվում եռացող ջրով կաթսայի մեջ: Բոլոր անմաքրությունները պետք է վերացվեն և՛ վարունգների և՛ տարաների վրայից, որպեսզի վերջնական մթերքը լինի պաշտպանված և պահպանվի: …

Ճիշտ, ինչպես վարունգը պետք է պատրաստվի և մաքրվի թթվի վերածվելուց առաջ, այդպես էլ ես ու դուք կարող ենք պատրաստվել «հավատի խոսքերով և լավ վարդապետությամբ» (Ա Տիմոթեոս 4․6), և սկզբում մաքրվենք այն արարողությունների և ուխտերի միջոցով, որոնք սպասավորվում են Ահարոնյան Քահանայության իշխանությամբ: …

Ինչպես վարունգը վերածվում է թթվի, երբ ընկղմվում և ներծծվում է աղաջրով, այդպես էլ ես և դուք կրկին ծնվում ենք, երբ կլանվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով և ընկղմվում դրա մեջ: … Փոփոխության այս ընթացքը պահանջում է ժամանակ, հետևողականություն և համբերատարություն: …

… Եռացող ջրաբաղնիքը պաշտպանում է թթվեցրած վարունգը և թույլ տալիս պահպանվել երկար ժամանակ: Նույն ձևով, մենք մաքրվում և սրբվում ենք, երբ լվացվում ենք Գառան արյունով, վերստին ծնվում ենք, և ստանում ենք ծեսերն ուպատվում ուխտերը, որոնք ստանում ենք Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 19-21)։

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվելիս մտածեք մարդկանց մասին։ «Երբ պատրաստվում եք, թող ձեր ծրագրերին առաջնորդի ձեր հասկացողությունն այն մարդկանց մասին, ում դուք ուսուցանում եք: Քրիստոսանման ուսուցիչները պարտավոր չեն հետևել որևէ կոնկրետ ոճի կամ մեթոդի․ նրանք պարտավոր են օգնել մարդկանց հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրան ավելի նմանվել (Ուսուցանել Փրկիչի ձևով, 7):

Տպել