Եկ, հետևիր ինձ
Հունիսի 15-21-ը։ Ալմա 13-16․ «Մտնել Տիրոջ հանգիստը»


Հունիսի 15-21-ը: Ալմա 13-16․ «Մտնել Տիրոջ հանգիստը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Հունիսի 15-21-ը: Ալմա 13-16, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Alma and Amulek walking out of prison

Ալմայի և Ամուղեկի նկարը, որտեղ նրանք ազատվում են բանտից, Էնդրյու Բոսլի

Հունիսի 15-21-ը

Ալմա 13-16

«Մտնել Տիրոջ հանգիստը»

Հարատև դարձը պահանջում է ավելին, քան Կիրակնօրյա Դպրոցի ոգեշնչող դասը շաբաթը մեկ անգամ։ Խրախուսեք դասարանի անդամներին շաբաթվա ընթացքում փնտրել անձնական հոգևոր փորձառություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ի՞նչը կարող է մղել դասարանի անդամներին միմյանց հետ կիսվել ավետարանն ուսումնասիրելու և դրանով ապրելու իրենց փորձառություններով։ Կարող եք հրավիրել նրանց կիսվել մտքերով Ալմա 13-16 գլուխներից, որոնք զարմացրել են իրենց, կամ որոնց մասին նախկինում չեն մտածել։ Երբ կիսվեն, հարցրեք նրանց, թե այդ նոր միտքն ինչպես կարող է փոխել իրենց կյանքը։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 13․1-19

Քահանայության արարողություններն օգնում են Աստծո զավակներին փրկագնում ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով։

  • Ձեր դասարանի որոշ անդամներ գուցե գտել են մի բան, ինչն օգնել է ավելի երախտապարտ լինել քահանայության համար, մինչ ուսումնասիրում էին Ալմա 13։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք նաև միասին կարդալ հատվածներ 2 և 16 և տալ նման մի հարց․ «Ինչպե՞ս են քահանայությունը և դրա արարողություններն օգնում ձեզ «սպասել [Աստծո] որդուն՝ փրկագնման համար»։ Եթե օգտակար կարող է լինել, ապա արարողությունների ցանկը կարելի է գտնել Հավատքին հավատարիմ գրքույկում, էջ 109-10։

    Նկար
    young men at the sacrament table

    Քահանայության արարողությունները օգնում են մեզ սպասել Հիսուս Քրիստոսին փրկագնման համար:

  • Ամմոնիայում շատ մարդիկ հետևում էին Նեորին, ով ուսուցանում էր կեղծ գաղափարներ քահանաների դերի մասին։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել քահանայության ճշմարիտ բնույթի մասին, դուք կարող եք հրավիրել նրանց հակադրել Նեորի տեսակետը, թե ինչ պետք է անեն քահանաները (տես Ալմա 1․3-6) Ալմայի ուսուցանածի հետ (տես Ալմա 13․1-12)։ Նեորի ուսմունքներն ինչո՞վ են նման զորության և իշխանության վերաբերյալ աշխարհի տեսակետներին։ Ինչո՞վ են դրանցից տարբերվում Ալմայի ուսմունքները։

  • Երբ կարդաք Ալմա 13․1-19 հատվածները, գուցե քննարկում սկսեք Տիրոջ աշխատանքում մեր պարտականությունների համար «պատրաստված աշխարհի հիմնադրումից ի վեր» արտահայտության վերաբերյալ։ Ի՞նչ խորհուրդ է տրվում Ալմա 13․3 հատվածում այս պարտականությունների վերաբերյալ: (տես նաև ՎևՈւ 138.56)

Ալմա 13

Տերը հրավիրում է մեզ մտնել Ւր հանգիստը:

  • Ալման ուսուցանել է, որ քահանայությունն օգնում է մեզ «մտնել Տիրոջ հանգիստը» (Ալմա 13․16)։ Այս գաղափարի շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ Ալմա 13․6, 12-13, 16 և 29 հատվածները և կիսվել, թե ինչ են դրանք ուսուցանում «Տիրոջ հանգստի» մասին։ Նրանք կարող են նաև ներկայացնել այն մարդկանց հատկանիշները, ովքեր «մտնում են Տիրոջ հանգիստը»։ Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ունենանք Տիրոջ հանգիստը մեր մահկանացու կյանքի ընթացքում։

Ալմա 14

Փորձության և ողբերգության պահերին մենք պետք է ապավինենք Տիրոջը։

  • Ալմա 14 գլուխը կարող է հնարավորություն տալ քննարկելու, թե ինչպես կարող ենք հավատարմորեն արձագանքել, երբ մենք կամ մեր սիրելիները հանդիպում են հալածանքների կամ փորձությունների, նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում ենք լինել արդարակյաց։ Սկզբում դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենք լրագրողներ են, ովքեր զեկուցում են Ալմա 14-րդ գլխի իրադարձությունների վերաբերյալ։ Ի՞նչ հարցեր կարող են նրանք տալ Ալմային և Ամուղեկին այդ իրադարձության մասին։ Օրինակ, «Ինչո՞ւ Տերը թույլ տվեց, որ դուք և այլ արդարակյաց մարդիկ տառապեն», կամ «Ի՞նչ խորհուրդ կարող եք տալ նրանց, ովքեր անցնում են դժվար փորձությունների միջով»։ Հիմնվելով Ալմա 14-րդ գլխից սովորածի վրա, ինչպե՞ս կարող էին այս հարցերին պատասխանել Ալման և Ամուղեկը։

  • Մեզանից շատերը, միգուցե, զգացել են այն, ինչ Ամուղեկը զգաց, երբ տեսավ Ամմոնիայի հավատարիմ ժողովրդի չարչարանքները, մենք նույնպես ցավում ենք (Ալմա 14․10) և ցանկանում որևէ բան անել դրա համար։ Այս իրավիճակում Ալմայի ասած խոսքերից ի՞նչ ենք սովորում: (տես Ալմա 14․8-13) Դուք կարող եք կիսվել Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հայտարարությամբ, որը տրված է «Լրացուցիչ նյութերում»: Գուցե դասարանի անդամները կարողանան արտահայտել Նախագահ Քիմբալի ուղերձի հիմնական իմաստը իրենց բառերով։

Ալմա 15․16, 18

Աշակերտությունը զոհաբերություն է պահանջում:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում խորհուրդ է տալիս թվարկել այն ամենը, ինչից Ամուղեկը հրաժարվեց, և ինչ ձեռք բերեց, երբ նա ընդունեց ավետարանը։ Գուցե դասարանի անդամները կցանկանան կիսվել իրենց կազմած ցանկերով կամ կարող են կազմել դրանք դասարանում։ Այս սուրբ գրությունները կարող են օգնել․ Ալմա 10․4-5, 15․16, 18, 16․13-15 և 34․8։ Ամուղեկն ինչո՞ւ էր ցանկանում նման զոհաբերություն կատարել։ Ինչո՞ւ ենք մենք հոժարակամ կատարելու դա։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Ալմայի օրինակին, ով «զորացրեց [Ամուղեկին] Տերումը»։

Ալմա 16․1-10

Մարգարեների խոսքերը կիրականանան։

  • Ալմա 16 տալիս է մեկի օրինակը, ով վստահեց մարգարեին և մարդկանց օրինակներ, ովքեր չվստահեցին նրան։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել այդ օրինակներից, գրատախտակին կարող եք գրել այս երկու վերնագրերը․ Զորամը և Ամմոնիայի ժողովուրդը։ Դասարանի անդամները կարող են կարդալ Ալմա 16․1-10 հատվածները և յուրաքանչյուր վերնագրի տակ գրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Ալմա մարգարեի բառերի շուրջ այդ մարդկանց ունեցած վերաբերմունքը։ Ի՞նչ ենք անում ցույց տալու համար, որ մենք հավատում ենք ապրող մարգարեների խոսքերին։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հարցրեք դասարանի անդամներին, թե արդյոք նրանք երբևէ ցանկացել են ավելի հաջողակ լինել ավետարանով կիսվելիս։ Կարդալով Ալմա 17-22 գլուխները,նրանք կոգեշնչվեն մտքերով, որոնք կօգնեն իրականացնել այդ նպատակը։

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Միշտ չէ, որ Աստված կանխում է ողբերգությունը։

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մի անգամ մեկնաբանություններ է արել աշխարհի անբացատրելի թվացող բազմաթիվ ողբերգությունների շուրջ․

«Կարո՞ղ էր Տերը կանխել այդ ողբերգությունները։ Պատասխանն է՝ այո: Տերն ամենակարող է և ունի ողջ զորությունը կառավարելու մեր կյանքը, ազատելու մեզ ցավից, կանխելու բոլոր պատահարները, … նույնիսկ [պաշտպանելու մեզ] մահից, եթե ցանկանա։ Սակայն Նա դա չի անի։ …

Եթե բոլոր հիվանդները, ում համար մենք աղոթում ենք, բուժվեին, եթե բոլոր արդարները պաշտպանվեին և ամբարիշտները կործանվեին, Հոր ամբողջ ծրագիրը կխափանվեր և վերջ կդրվեր ավետարանի հիմնական սկզբունքին` ազատ ընտրությանը: Կարիք չէր լինի, որ որևէ մեկն ապրեր հավատքով։ …

… Եթե մենք փակեինք դռները վշտի և տառապանքի վրա, մենք կբացառեինք մեր լավագույն ընկերներին ու բարերարներին։ Տառապանքը կարող է մարդկանց դարձնել սրբեր, երբ նրանք սովորեն համբերություն, երկայնամտություն և ինքնատիրապետում։ …

… Ես երախտապարտ եմ, որ նույնիսկ քահանայության միջոցով ես չեմ կարող բժշկել բոլոր հիվանդներին։ Գուցե ես բժշկեի մարդկանց, ովքեր պետք է մահանային։ Գուցե ես տառապանքից ազատեի մարդկանց, ովքեր պետք է տառապեին։ Ես վախենում եմ, որ կխափանեի Աստծո նպատակները։

Եթե ես անսահման զորություն ունենայի, սակայն սահմանափակ հեռանկար և հասկացողություն, գուցե ես փրկեի Աբինադիին կրակի բոցերից, երբ նա վառվեց ցցի վրա, և այդպիսով կարող էի անուղղելի ձևով վնասել նրան։ Նա մահացավ որպես մարտիրոս և գնաց ստանալու մարտիրոսների պարգևը՝ վեհացումը։

Ես հավանաբար կպաշտպանեի Պողոսին իր տկարություններից, եթե իմ զորությունն անսահման լիներ։ Ես անկասկած կբժշկեի նրա «մարմնի խայթը»։ [Բ Կորնթացիս 12․7։] Եվ այդպես վարվելով, ես գուցե խափանեի Տիրոջ ծրագիրը։ …

Ես վախենում եմ, որ եթե 1844թ․ հունիսի 27-ին լինեի Քարթեջի բանտում, կարող էի շեղել այն փամփուշտները, որոնք խոցեցին Մարգարե [Ջոզեֆ Սմիթի] և Հայրապետ [Հայրում Սմիթի] մարմինները։ Ես գուցե փրկեի նրանց չարչարանքներից և տառապանքներից, սակայն կզրկեի նրանց մարտիրոսի մահից ու պարգևից։ …

Նման անկառավարելի զորությամբ, ես անկասկած ցանկություն կզգայի պաշտպանել Քրիստոսին Գեթսեմանի տառապանքներից, անարգանքից, փշե պսակից, դատարանների քամահրանքներից, ֆիզիկական վնասվածքներից։ Ես կբժշկեի նրա վերքերը, տալով նրան սառը ջուր՝ քացախի փոխարեն։ Ես գուցե փրկեի նրան չարչարանքներից և մահից, սակայն կզրկեի աշխարհին նրա քավող զոհաբերությունից։ …

Ակնհայտ ողբերգության հանդիպելիս, մենք պետք է մեր վստահությունը դնենք Աստծո վրա, իմանալով, որ անկախ մեր սահմանափակ տեսադաշտից, նրա նպատակները չեն ձախողվի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ. Քիմբալ [2006], 14-17, 20

Բարելավել մեր ուսուցումը

Ջանասիրաբար սովորելու կոչ արեք Երբ պատրաստվում եք ուսուցանել, մտածելու փոխարեն, թե «Ի՞նչ անեմ, որ ուսուցանեմ», հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ պիտի անեն իմ դասարանի անդամները, որ սովորեն»: (Ուսուցանել Փրկիչի ձևով, 29):

Տպել