Եկ, հետևիր ինձ
Հունիսի 22-28-ը: Ալմա 17–22․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»


Հունիսի 22-28-ը: Ալմա 17-22․ «Ես կդարձնեմ ձեզ մի գործիք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 22-28-ը: Ալմա 17-22, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Ամմոնը խոսում է Թագավոր Լամոնիի հետ

Ամմոնը և թագավոր Լամոնին, Սքոթ Մ․ Սնոու

Հունիսի 22-28-ը

Ալմա 17–22

«Ես կդարձնեմ ձեզ մի գործիք»

Նախքան կկարողանաք օգնել ուրիշներին սուրբ գրություններում բացահայտել ճշմարտություններ, դուք պետք է բացահայտեք ճշմարտություններ ձեզ համար։ Ձեր դասարանի անդամների հետ միասին մտքում կարդացեք Ալմա 17-22 գլուխները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի թույլ տաք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում սովորածով, կարող եք հրավիրել նրանց ընտրել Ալմա 17-22 գլուխներում նկարագրված մեկին և լրացնել նմանատիպ մի նախադասություն․ «Աբիսն ինձ սովորեցրեց » կամ «Լամոնին ինձ սովորեցրեց »։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 17․1-4

Մեր հավատքն ամրանում է, երբ ջանասիրաբար ձգտում ենք իմանալ ճշմարտությունը։

  • Դասարանի անդամները հավանաբար բազմիցս լսել են ավետարանի պարզ սովորույթների կարևորության մասին։ Ալմա 17․1-4 հատվածները կարող են օգնել նրանց տեսնել զորեղ ազդեցությունը, որ այս սովորույթները կարող են ունենալ մեր կյանքում։ Կարող եք հրավիրել դասարանի կեսին այս հատվածներում փնտրել, թե ինչ արեցին Մոսիայի որդիները, իսկ մյուս կեսը թող փնտրի նրանց արածների արդյունքները։ Ի՞նչ արդյունքներ ենք ունեցել, երբ այդ բաները մենք արել ենք մեր կյանքում։

  • Մոսիայի որդիներին զորացնող սովորույթներից մի քանիսի շուրջ ավելի մանրամասն քննարկում ծավալելու համար կարող եք գրատախտակին գրել Սուրբ գրությունների ուսումնասիրություն, Աղոթք և Ծոմապահություն։ Ապա դասարանի անդամները կարող են փնտրել սուրբ գրություններ, որտեղ ուսուցանվում է օրհնությունների մասին, որոնք բխում են սուրբ գրությունների ուսումնասիրությունից, աղոթքից և ծոմից ( Թեմաների ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը կարող են օգտակար լինել)։ Նրանք կարող են գրատախտակին գրել իրենց գտածը և կիսվել միմյանց հետ գաղափարներով, թե ինչպես կարող են լավացնել սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը, աղոթքը և ծոմապահությունը, որն իրենց ավելի կմոտեցնի Աստծուն։

Ալմա 17-18

Մեր սերը կարող է օգնել ուրիշներին նախապատրաստվել ընդունելու ավետարանը։

  • Ավետարանով կիսվելու բազմաթիվ եղանակներ կան, և դրանք բոլորն էլ ավելի արդյունավետ են, երբ խթանիչ ուժը սերն է։ Հավանաբար դասարանի անդամները կարող են հատվածներ գտնել Ալմա 17-18 գլուխներում, որոնք ցույց են տալիս, որ Ալման սիրուց դրդված էր կիսվում ավետարանով։ Նրա օրինակից ուրիշ ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում ավետարանով կիսվելու վերաբերյալ։ Դասարանի անդամները գուցե կարող են կիսվել փորձառություններով, երբ անկեղծ սերը փափկացրել է մեկի սիրտը և թույլ տվել նրան ավելի հեշտությամբ ընդունել ավետարանի ուղերձը։ Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Լրացուցիչ աղբյուրներում» տրված խոսքերը, կարող են օգնել անդամներին հասկանալ նաև, թե որքան կարևոր է վստահ լինել, որ մեր ջանքերը բխում են սիրուց։

Նկար
Ամմոնը փրկում է թագավորի ոչխարներին

Ամմոնը փրկում է թագավորի հոտերը, Միներվա Կ․ Թեյչերտ

Ալմա 18-22

Ավետարանական ճշմարտություններն արդյունավետ կերպով ուսուցանելը և սովորելը կարող է առաջ բերել սրտի փոփոխություն։

  • Երբ Ամմոնը և Ահարոնը ձեռք բերեցին Լամոնի թագավորի և նրա հոր վստահությունը, նրանք կարողացան օգնել նրանց հասկանալ ավետարանի հիմնական ճշմարտությունները։ Հավանաբար օգտակար կարող է լինել, եթե դասարանի անդամները կազմեն ճշմարտությունների մի ցանկ, որոնք Ամմոնն ուսուցանեց Լամոնիին (տես Ալմա 18․24-39) և համեմատեն դրանք այն ճշմարտությունների ցանկի հետ, որոնք Ահարոնն ուսուցանեց Լամոնիի հորը (տես Ալմա 22․1-16)։ Դասարանի կեսը կարող է աշխատել մի ցանկի վրա, մինչ մյուս կեսը աշխատում է մյուս ցանկի վրա։ Հասկանալով այս ճշմարտությունները, Լամոնին և նրա հայրը ինչպե՞ս հավատացին և ապավինեցին Երկնային Հորը և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։

  • Լամոնի թագավորին և նրա հորն ուսուցանելու Ամմոնի և Ահարոնի պատմությունները հրաշալի հնարավորութուն են ընձեռում քննարկելու ավետարանի արդյունավետ ուսուցումն ու ուսումնասիրությունը։ Ուսուցման ի՞նչ սկզբունքներ նկատեցին դասարանի անդամները (տես, օրինակ, Ալմա 18․24-28 և Ալմա 22․7-13): Սովորելու ի՞նչ սկզբունքներ են նրանք գտնում թագավոր Լամոնիի և նրա հոր օրինակներում (տես, օրինակ, Ալմա 18.25–31, 22.17–18):

  • Որպեսզի սովորեն, թե ինչպես կարող է ավետարանի վարդապետությունն ազդել մեր կյանքի վրա, դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ալմա 18․40-41, 20․1-15, և Ալմա 22․15-18, 25-27 հատվածները, որպեսզի պարզեն, թե ինչ զգացին և արեցին թագավոր Լամոնին և նրա հայրն այն բանից հետո, երբ հասկացան ավետարանի ճշմարտություններն ու դարձի եկան։ Ինչպե՞ս են այս ճշմարտություններն օգնում մեզ գալ Քրիստոսի մոտ: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ինքներս մեզ և մեր սիրելիներին հասկանալ ու ապրել ըստ այդ ճշմարտությունների։

Ալմա 19-22

Մեր վկայությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ ուրիշների վրա:

  • Ալմա 19-22 գլուխների անհատական ուսումնասիրության ժամանակ դասարանի անդամները գուցե խորհել են հեռուն գնացող ազդեցության վերաբերյալ, որ մեկի վկայությունը կարող է ունենալ ուրիշների վրա։ Խրախուսեք նրանց կիսվել իրենց սովորածով: Ալմա 19-22 գլուխներն ի՞նչ են առաջարկում ավետարանով կիսվելու մեր անձնական ջանքերի վերաբերյալ։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի պատմությունը, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», կարող է օգնել ընդգծել այդ կետը։

  • Ի՞նչ լավ համանմանություններով կարող եք կիսվել, որպեսզի ցույց տաք, թե ինչ կարող է պատահել, երբ մենք ուրիշների հետ կիսվում ենք մեր վկայություններով։ Հավանական օրինակներ են, թե ինչպես է նետված քարը փոքրիկ ալիքներ առաջացնում լճում կամ ինչպես է խմորիչն օգնում հասունացնել խմորը։ Երբ դասարանի անդամները վերանայեն Ալմա 19-22 գլուխներում իրենց վկայություններով կիսվող մարդկանց օրինակները, նրանք կարող են կիսվել, թե ինչ ազդեցություն են թողել ուրիշների վկայություններն իրենց վրա։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Կարող եք հարցնել դասարանի անդամներին՝ երբևէ մտածել են, թե իրենց դարձը ինչպես դարձնեն կայուն և հարատև։ Ալմա 23-29 գլուխներում նրանք կկարդան մի խումբ մարդկանց մասին, ովքեր ընդունեցին ավետարանը և «երբեք չհեռացան» (Ալմա 23․6

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Կիսվեք ավետարանով սիրուց դրդված։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է արժեքավոր մի դասով, որը քաղել էր երիտասարդ տարիներին ունեցած փորձառությունից․

«Ինձ հանձնարարեցին այցելել քիչ ակտիվ մի անդամի, ով ինձանից տարիքով բավականին մեծ, հաջողակ մասնագետ էր։ Հետադարձ հայացք գցելով իմ արարքներին, ես հասկանում եմ, որ ես շատ քիչ սեր և հոգածություն ունեի այդ մարդու հանդեպ, ում այցելում էի։ Ես գործում էի պարտականությունից դրդված, ցանկանալով զեկուցել 100 տոկոս իմ տնային ուսուցման համար։ Ամսվա վերջին օրերին մի երեկո ես զանգահարեցի և հարցրի, թե արդյոք կարող ենք ես և զուգընկերս այցելել նրան հենց այդ պահին։ Նրա խրատական պատասխանն ինձ անմոռանալի դաս տվեց։

«Ո՛չ, չեմ կարծում, որ ուզում եմ ինձ այցելեք այս երեկո»,- ասաց նա։ «Ես հոգնած եմ: Արդեն անկողին եմ մտել։ Ես կարդում եմ և պարզապես չեմ ցանկանում, որ դուք ինձ խանգարեք, որպեսզի այս ամիս կարողանաք զեկուցել 100 տոկոս ձեր տնային ուսուցման համար»։ Այդ պատասխանը դեռևս խայթում է ինձ, քանի որ ես գիտեմ, որ նա զգացել էր իմ եսասիրական դրդապատճառը։

Հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք, ում մենք մոտենում ենք և հրավիրում լսելու վերականգնված ավետարանի ուղերձը, ունի նման զգացողություն, որ մենք գործում ենք՝ ելնելով միայն ու միայն նրանց հանդեպ ունեցած անկեղծ սիրուց և անշահախնդիր ցանկությունից, կիսվելով մի բանով, ինչը մենք գիտենք, որ թանկ է» («Կիսվել ավետարանով», Ensign, նոյեմբեր 2001, 8)։

Մեր ազդեցությունը հաճախ անհայտ է մնում։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին պատմել է մի պատմություն, երբ միսիոները զեկուցել է իր միսիայի նախագահին իր ծառայության վերջում։ Միսիոներն ասել է.

«Ես ոչ մի արդյունքի չեմ հասել իմ աշխատանքում։ Ես ժամանակ եմ կորցրել և վատնել իմ հոր փողերը։ Դա ժամանակի կորուստ էր։ … Այստեղ անցկացրած երկու տարիների ընթացքում ես մկրտել եմ ընդամենը մեկ մարդու։ Դա տասներկու տարեկան մի տղա էր Թենեսիի հեռավոր վայրերից»։

Միսիայի նախագահը որոշում է անընդհատ հետաքրքրվել այն տղայով, որին մկրտել էր միսիոները։ Նա մեծացավ, ամուսնացավ և տեղափոխվեց Այդահո։ Նրա երեխաները միսիա ծառայեցին, և նրանց երեխաները միսիա ծառայեցին։ Միսիայի նախագահը մեկնեց Այդահո և այդ ընտանիքի անդամներին հարցեր տվեց իրենց միսիաների վերաբերյալ։ Հետագայում նա ասել է․ «Ես բացահայտեցի, որ միսիոների կողմից, ով կարծում էր, թե ձախողվել է, Թենեսիի հեռավոր մի վայրում այդ պատանու մկրտության արդյունքում ավելի քան 1100 մարդ եկել են Եկեղեցի» (Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի Ուսմունքները [1997], 360–61):

Բարելավել մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց անձնական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին ինքնուրույն բացահայտել ճշմարտություններ: Ամեն դասին ուսանողների համար ժամանակ հատկացրեք, որ կիսվեն. երբեմն դուք կպարզեք, որ այդ քննարկումներն են դասը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 30):

Տպել