Եկ, հետևիր ինձ
Հունիսի 1-7-ը: Ալմա 5-7․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»


Հունիսի 1-7-ը: Ալմա 5-7․ «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»: Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 1-7-ը: Ալմա 5-7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Հիսուսը գառին գրկած

Դուք չեք մոռացվել, Ջոն ՄաքՆոթոն

Հունիսի 1-7-ը

Ալմա 5-7

«Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:

Երբ կարդաք Ալմա 5-7-ը, մտածեք ձեր դասարանի անդամների մասին, ովքեր օրինակ են հանդիսանում այս գլուխների ուսմունքների համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք կիրակի օրը օգնել ներգրավել նրանց ձեր քննարկման մեջ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի վերհիշեն Ալմա 5-7 գլուխներում իրենց կարդացածը և գտնեն ճշմարտություն, որով կցանկանան կիսվել դասարանում։ Ապա խնդրեք նրանց կիսվել դրանով իրենց կողքին նստածի հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 5.14-33

Մենք պետք է ունենանք սրտի զորեղ փոփոխություն և շարունակենք զգալ այն։

  • Դասարանի անդամներին խնդրվել էր խորհել Ալմա 5.14-33-ի հարցերի շուրջ այս շաբաթվա համառոտ շարադրանքում․ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից: Այս հատվածների շուրջ քննարկում սկսելու համար խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե այս հատվածների որ հարցերն են իմաստալից եղել իրենց համար։ Այնուհետև կարող եք հրավիրել դասարանի անդամներին աշխատել խմբերով և վերանայել Ալմա 5․14-33 հատվածները՝ բացահայտելով, թե ինչ է նշանակում ունենալ սրտի փոփոխություն Փրկիչի և Նրա Քավության միջոցով։ Նրանք կարող են նաև փնտրել օրհնությունները, որոնք գալիս են փոխված սիրտ ունենալու արդյունքում։ Ուրիշ ի՞նչ փոխաբերություններ են օգտագործվել` նկարագրելու փոփոխությունը, որը նկարագրում է Ալման։ (Օրինակ, տես Հովհաննես 3.1–7, Բ Կորնթացիս 5.17, Դեյլ Գ. Ռենլանդ, «Պահպանելով սրտի հզոր փոփոխությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 97–99։) Ինչպե՞ս ենք մենք պահպանում սրտի փոփոխությունը մեր ողջ կյանքի ընթացքում (տես Ալմա 5.26):

    Նկար
    մահճակալի մոտ աղոթող աղջիկ

    Երբ դառնում ենք դեպի Աստված, մենք կարող ենք զգալ «սրտի փոփոխություն»։

Ալմա 5․44-51

Մենք կարող ենք ձեռք բերել մեր անձնական վկայությունը Փրկիչի և Նրա ավետարանի մասին Սուրբ Հոգու միջոցով։

  • Ալմայի նման ձեր դասարանի անդամները ձեռք են բերել իրենց անձնական վկայությունները Փրկիչի և Նրա ավետարանի վերաբերյալ։ Որպեսզի օգնեք նրանց սովորել, թե ինչ արեց Ալման, որ Հոգու միջոցով ստանա իր վկայությունը, կարող եք բաժանել թերթիկներ, որոնց վերևում գրված է Վկայություն բառը։ Դասարանի անդամները կարող են զույգերով վերանայել Ալմա 5․44-51 հատվածները և, օգտագործելով այս հատվածներից սովորածը, գրել «բաղադրատոմս» վկայության համար։ Օրինակ, բաղադրատոմսի «բաղադրիչները» կարող են լինել ճշմարտություններ, որոնք կազմում են մեր վկայությունները։ Բաղադրատոմսի «ցուցումները» կարող են լինել գործեր, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի վկայություն ստանանք։ (Տես Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուղերձը «Լրացուցիչ աղբյուրներում» որոշ գաղափարների համար։) Ի՞նչ «բաղադրիչներ» և «ցուցումներ» կարող են նրանք ավելացնել բաղադրատոմսերում իրենց անձնական փորձառություններից կամ սուրբ գրությունների այլ փորձառություններից։ Հրավիրեք զույգերին կիսվել, թե ինչ սովորեցին և ինչ են անում, որպեսզի հրավիրեն Սուրբ Հոգուն՝ վկայելու իրենց ճշմարտության մասին:

Ալմա 6

Մենք հավաքվում ենք որպես Սրբեր՝ լսելու Աստծո խոսքը և կատարելու Նրա աշխատանքը։

  • Որպեսզի դասարանի անդամներին հիշեցնեք որպես Սրբերի մի մարմին միասին հավաքվելու կարևորության մասին, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ իրենց ծանոթներից մեկը կարծում է, որ որևէ եկեղեցու պատկանելը անհրաժեշտություն չէ։ Ինչո՞վ կարող են նրանք կիսվել Ալմա 6-րդ գլխից, որպեսզի սովորեցնեն այդ մարդուն եկեղեցու անդամ լինելու վերաբերյալ որոշ օրհնությունների մասին։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ իրականացնել հավաքվելու նպատակները, որոնք նկարագրել է Ալման։

Ալմա 7․7-16

Փրկիչն Իր վրա վերցրեց մեր մեղքերը, ցավերն ու չարչարանքները։

  • Գուցե ձեր դասարանում լինեն մարդիկ, որոնց համար խիստ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է ուսուցանվում Ալմա 7․7-16 հատվածներում, որ Փրկիչն Իր վրա վերցրեց ոչ միայն մեր մեղքերը, այլև մեր ցավերը, չարչարանքները, հիվանդություններն ու թուլությունները։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց բացահայտել դրանք։ Գուցե աղյուսակ կազմեք գրատախտակին հետևյալ վերնագրերով․ Ի՞նչ տառապանքներ կրեց Փրկիչը: և Ինչո՞ւ Նա տառապեց։ Ալմա 7․7-16 հատվածներն ընթերցելուց հետո դասարանը կարող է լրացնել այդ աղյուսակը։ Օգտակար կարող է լինել նաև խորհել այլ բաների շուրջ, որոնց համար Փրկիչը տառապեց Իր կյանքի ընթացքում (տես օրինակներ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»)։

  • Ալմա 7․7-16 հատվածներում Ալմայի ուսուցանածը քննարկելուց հետո գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել փորձառություններով, երբ Փրկիչը սատարել է իրենց, որը նշանակում է, որ Նա օգնել է իրենց (տես «Լրացուցիչ աղբյուրում» օրինակներ, թե ինչպես է Հիսուսը սատարում մեզ)։ Դուք կարող եք նաև կիսվել Նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ մեջբերումով. «Մեր Փրկիչը հայտնել է, որ Ինքը «վայր իջավ բոլոր բաներից ցած» (Վ&Ու 88.6): … Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ իջնելով բոլոր բաներից ցած, Նա կատարելապես ի վիճակի է, որպեսզի բարձրացնի և մեզ տա այն ուժը, որի կարիքը մենք ունենք մեր չարչարանքներին դիմանալու համար: Մենք ընդամենը պետք է խնդրենք» («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 64)։

  • Ալման հայտարարել է, որ Քավիչի Գալուստն «ավելի մեծ կարևորության է, քան» որևէ այլ բան։ Դասարանի անդամները կարող են պատկերացնել, որ իրենք պատմության դասին են և քննարկում են պատմության կարևորագույն իրադարձությունները։ Ի՞նչ հատվածներով նրանք կկիսվեն Ալմա 7-րդ գլխից, որը կօժանդակի 7-րդ հատվածի Ալմայի հայտարարությանը։ Ալման ի՞նչ խորհուրդ տվեց իր ժողովրդին, որը կարող է օգնել մեզ նախապատրաստվել Փրկիչի Գալուստին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Ալմա 8-12 գլուխները, կարող եք ասել նրանց, որ այս գլուխները հաղորդում են պատմություն երկու մարդկանց մասին։ Մեկը հետաքրքրված չէր Եկեղեցով, իսկ մյուսը նախանձախնդիր հալածող էր, սակայն նրանք երկուսն էլ դարձան հավատքի համարձակ պաշտպաններ։

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ձեռք բերել մեր անձնական վկայությունը:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը տվել է «Սուրբ Հոգու վկայությամբ խարսխված անձնական վկայություն ստանալու» համար սուրբգրային հետևյալ օրինաչափությունը․

«Առաջինը․ Ցանկացեք հավատալ։ Մորմոնի Գիրքը քաջալերում է մեզ․ «Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, … նույնիսկ, եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ» (Ալմա 32.27) : … Աստված խոստանում է մեզ աստվածային օգնություն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ընդամենը հավատալու ցանկություն ունենք, սակայն դա պետք է լինի իսկական, այլ ոչ թե ձևական ցանկություն։

Երկրորդը, Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Հարցեր ունեցեք, ուսումնասիրեք դրանք, պատասխանները փնտրեք սուրբ գրություններում։ Կրկին, Մորմոնի Գիրքը լավ խորհուրդ ունի մեզ համար․ «Եթե [դուք] տեղ տաք, որ մի սերմ սերմանվի ձեր սրտում», Աստծո խոսքի ջերմեռանդ ուսումնասիրության շնորհիվ բարի սերմը «կսկսի ուռչել ձեր կրծքում», եթե դուք չդիմակայեք անհավատությամբ։ Այդ բարի սերմը կսկսի «մեծացնել [ձեր] հոգին» և «լուսավորել [ձեր] հասկացողությունը» (Ալմա 32․28

«Երրորդը․ Կատարեք Աստծո կամքը, պահեք պատվիրանները։ … Մենք պետք է գանք դեպի Քրիստոսը և հետևենք Նրա ուսմունքներին։ Փրկիչն ուսուցանել է․ «Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։ Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար» [Հովհաննես 7․16-17, շղագրերն ավելացված են]։ …

«Չորրորդը․ Խորհեք, ծոմ պահեք և աղոթեք։ Սուրբ Հոգուց գիտելիք ստանալու համար մենք պետք է խնդրենք դա Երկնային Հորից [տես Ալմա 5․45-46, Մորոնի 10․3-4]» («Անձնական վկայության զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 38-39)։

Ի՞նչ տարավ Հիսուս Քրիստոսը:

Ուրիշ ի՞նչ տառապանքների միջով է անցել Փրկիչը:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը սատարում մեզ։

  • Ներում է մեր մեղքերը և հեռացնում մեղքի զգացումը (տես Ենովս 1․5-6)

  • Փափկացնում է ուրիշների սրտերը (տես Մոսիա 21․15)

  • Մեզ ուժ է տալիս՝ տանելու մեր բեռները (տես Մոսիա 24․14-15)

  • Բժշկում է մեր թուլությունները (տես 3 Նեփի 17․6-7)

  • Թույլ կողմերը դարձնում է ուժեղ և մխիթարում է մեզ (տես Եթեր 12․27-29)

  • Օգնում է մեզ հեռանկար տեսնել չարչարանքների մեջ (տես Վ&Ու 121.7–10)

Ուրիշ ի՞նչ եղանակներով է Հիսուսը սատարել մեզ։

Բարելավել մեր ուսուցումը

Կատարելագործվել որպես Քրիստոսանման ուսուցիչ Որպես ուսուցիչ, կարևոր է խորհել ուղիների մասին, որոնցով դուք կարող եք օգնել սովորողներին հավատք ձեռք բերել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ձեր ոգեշնչման համար կարող եք օգտագործել էջ 37-ի անձնական գնահատման հարցերը Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկում։

Տպել