Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 13-19-ը Ալմա 32–35. Ցանեք այս խոսքը ձեր սրտերում


Հուլիսի 13-19-ը Ալմա 32-35․ Ցանեք այս խոսքը ձեր սրտերում, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 13-19-ը Ալմա 32-35, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Սերմ երեխաների ձեռքում

Հուլիսի 13-19-ը

Ալմա 32-35

Ցանեք այս խոսքը ձեր սրտերում

Անկախ նրանից, թե քանի անգամ եք կարդացել Ալմա 32–35-ը, կարդացեք նորից, երբ պատրաստվում եք ուսուցանել: Բաց եղեք Հոգուց նոր գաղափարներ ստանալու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ սովորեցին, կարդալով Ալմա 32–35-ը տանը, կարող եք նրանց մի քանի րոպե տրամադրել, որ վերանայեն այդ գլուխները և գրատախտակին գրեն այն թեմաներն ու նյութերը, որոնք իրենք նկատել են: Դասարանով քննարկեք, թե ինչո՞ւ են այդ թեմաներն ու նյութերն իմաստալից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 32.1–16

Մենք կարող ենք ընտրել խոնարհ լինել:

  • Որպեսզի մի քննարկում վարեք խոնարհության մասին, ինչպես այն ուսուցանվում է Ալմա 32.1–16-ում, կարող եք սկսել` հրավիրելով դասարանի անդամներին անվանել փորձառություններ, որոնք կարող են խոնարհեցնել մարդուն (Ալմա 32.2–5-ը տալիս է մի օրինակ): Դասարանի որոշ անդամներ գուցե կամենան կիսվել խոնարհություն սովորելու իրենց անձնական փորձառություններով: Ինչպե՞ս կարող է «բերվելը խոնարհ լինելու» (Ալմա 32.12) օրհնություն լինել: Խոնարհության վերաբերյալ ուղերձները «Լրացուցիչ աղբյուրներում» կարող են օգնել քննարկում ծավալել: Դուք կարող եք նաև կարդալ Վարդապետություն և Ուխտեր 112.10-ը կամ երգել դասարանով մի հիմն խոնարհության մասին, ինչպես օրինակ՝ «Be Thou Humble» (Hymns, no. 130):

Ալմա 32.17–43, 33

Մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ցանելով և սնուցելով Նրա խոսքը մեր սրտերում:

  • Մենք երբեմն մտածում ենք երկրպագության մասին որպես մի բանի, որը մենք անում ենք պաշտոնական միջավայրում, ինչպես օրինակ եկեղեցու շենքում (տես Ալմա 32.5, 9, 11), բայց Ալմայի սահմանումը երկրպագության մասին շատ ավելի լայնածավալ է: Օրինակ, նա ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք զարգացնելն ու գործադրելը երկրպագության մի կարևոր ձև է, որը կարող է տեղի ունենալ պաշտոնական միջավայրից դուրս: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այս սկզբունքը, կարող եք նկարել սերմի նկար և մի ծառ գրատախատակին և քննարկել հարցեր, ինչպես օրինակ. Ի՞նչ է ներկայացնում սերմը (տես Ալմա 32.28, 33.22–23): Ինչպե՞ս կարող ենք ցանել սերմը կամ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին վկայությունը մեր սրտերում և սնուցել այն (տես Ալմա 32.36–4333): Ինչպիսի՞ փորձառություններով կարող ենք կիսվել, որոնց ընթացքում Փրկիչին հետևելու մեր ջանքերը առաջ բերեցին արժեքավոր պտուղ: Ինչպե՞ս են Ալմայի ուսմունքներն ազդում այն ձևի վրա, որով մենք երկրպագում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • «Փորձարկումը», որը Ալման նկարագրեց` օգնելով զորամացիներին զարգացնել հավատք առ Հիսուս Քրիստոս, կարող է նաև օգնել մեզ սովորել, թե արդյոք մյուս ավետարանական սկզբունքները ճշմարիտ են: Որպեսզի օգնեք դասարանին հասկանալ Ալմայի փորձարկումը, կարող եք խոսել այն մասին, թե ինչ է փորձարկումը: Դասարանում գուցե լինի մեկը, ով նախկինում կատարել է փորձարկում, և կարող է օգնել բացատրել այն: Ո՞րն է փորձարկման նպատակը: Ինչպե՞ս է փորձարկումը նման նրան, ինչ Ալման հրավիրեց ժողովրդին անել Ալմա 32. 26-36-ում: Հավանաբար դասարանի անդամները կիսվեն տարբեր ձևերով, որոնցով, իրենք «փորձարկել են» Աստծո խոսքը: Ինչպե՞ս են նրանք հասկացել, որ «[Աստծո] խոսքը բարի է» (Ալմա 32.28):

  • Ի՞նչ կասեր Ալման որևէ մեկին, ով կամենում է ձեռք բերել կամ զորացնել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը: Այս հարցն ուսումնասիրելու համար կարող եք դասարանը բաժանել երկու խմբի: Մի խումբը կարող է կարդալ Ալմա 32.26–36-ը, որոշելով, թե ինչ կասեր Ալման ինչ-որ մեկին, ով փորձում է վկայություն ձեռք բերել, իսկ մյուս խումբը կարող է կարդալ Ալմա 32.36–43-ը, որոշելով, թե ինչ կասեր նա ինչ-որ մեկին, ում վկայությունը թուլացել է: Ապա յուրաքանչյուր խմբից մեկը կարող է հերթով ներկայացնել Ալմային և դերակատարումով ցույց տալ, թե ինչպես օգնել որևէ մեկին ձեռք բերել կամ զորացնել վկայությունը:

Ալմա 31.13–23, 33.2–11, 34.17–29

Մենք կարող ենք երկրպագել Աստծուն աղոթքով, ամեն ժամանակ և ամեն տեղ:

  • Դուք կարող եք օգնել դասարանին համեմատել Ալմայի և Ամուղեկի ուսմունքները աղոթքի և երկրպագության մասին զորամացիների կեղծ գաղափարների հետ: Դասարանի անդամները կարող են վերանայել Ալմա 31.13–23-ը և գրել գրատախտակին, թե ինչին էին հավատում զորամացիները աղոթքի և երկրպագության վերաբերյալ: Ապա նրանք կարող են փնտրել ճշմարտություններ Ալմա 33.2–11-ում և 34.17–29-ում, որոնք հակադիր են այս համոզմունքներին: Ի՞նչ են սովորեցնում մեզ այս հատվածները, թե մենք ինչպես կարող ենք բարելավել մեր աղոթքները և մեր երկրպագությունը:

  • Դուք կարող եք խրախուսել քննարկում աղոթքի մասին` գրատախտակին գրելով այսպիսի խոսքեր. Ո՞վ: Ի՞նչ: Ե՞րբ: Որտեղի՞ց: Ինչո՞ւ: և Ինչպե՞ս:: Դասարանի անդամները կարող են Ալմա 33.2–11-ում և 34.17–29-ում փնտրել աղոթքին վերաբերող այս հարցերի պատասխանները: Օրինակ նրանք կարող են պատասխանել այսպիսի հարցերի. Որտե՞ղ կարող ենք աղոթել. Ինչի՞ համար կարող ենք աղոթել: Նրանք կարող են նաև պատասխաններ գտնել աղոթքի մասին հիմնի բառերում, ինչպես օրինակ. «Աղոթեցի՞ր դու» կամ “Sweet Hour of Prayer” (Hymns, nos. 140, 142): Ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր աղոթքները:

Ալմա 34․9-17

Փրկիչի քավությունն «անսահման է և հավերժական»:

  • Ամուղեկն օգտագործեց «անսահման» և «հավերժական» բառերը մի քանի անգամ` նկարագրելով մեր մեղքերը քավելու համար Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին գտնել այդ խոսքերը Ալմա 34.9-14-ում, իսկ հետո նայեք դրանք բառարանում: Ինչո՞վ է Փրկիչի զոհաբերությունը անսահաման և հավերժական (տես Եբրայեցիս 10.10, 2 Նեփի 9.21, Մոսիա 3.13): Համաձայն Ալմա 34.15–17-ի, ի՞նչ պետք է անենք, որ ստանանք Փրկիչի զոհաբերության օրհնությունները: Ի՞նչ է նշանակում «գործադրեք ձեր հավատքն ապաշխարության համար» (Ալմա 34.17):

Ալմա 34․32-35

«Մի հետաձգեք ձեր ապաշխարության օրը»:

  • Հետևյալ համեմատությունը կարող է օգնել դասարանի անդամներին խորհել մեր ապաշխարությունը հետաձգելու վտանգների մասին: Հրավիրեք նրանց պատկերացնել, որ իրենք հրավեր են ստացել մասնակցելու մի իրադարձության, որը պահանջում է տարիների ուսուցում և նախապատրաստություն, ինչպես օրինակ՝ Օլիմպիական մրցույթը կամ երաժշտական կատարումը (ընտրեք մի բան, որը կարևոր է ձեր դասարանի համար), բայց այդ իրադարձությունը տեղի է ունենալու վաղը: Քննարկեք դասարանի հետ, թե ինչու նրանք հավանաբար հաջողության չեն հասնի, եթե նույնիսկ, անցկացնեն այդ օրվա մնացած մասը նախապատրաստվելով: Ինչպե՞ս է այս օրինակը կապված Ամուղեկի նախազգուշացումների հետ Ալմա 34.32–35-ում: Ինչո՞ւ է վտանգավոր, եթե ուշացնենք ապաշխարելու և փոխվելու մեր ջանքերը: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ կարող են անել՝ «պատրաստվելու հավերժության համար» (հատված 33), և ծրագրեր կազմել` կատարելով դա առանց հապաղելու:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ Ալմա 36–38-ը եկող շաբաթ, նշեք, որ Ալման «վշտացած լինելով իր ժողովրդի անօրինության համար», հավաքեց իր որդիներին և ուսուցանեց նրանց «արդարությանը պատկանող բաների վերաբերյալ» (Ալմա 35.15–16): Ալմայի հաջորդ մի քանի գլուխները տալիս են մի պատմություն այն մասին, թե Ալման ոգեշնչվեց ինչ ուսուցանել իր որդիներին:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ:

«Լինել խոնարհ նշանակում է՝ երախտագիտությամբ ընդունել ձեր կախվածությունը Տիրոջից, հասկանալ, որ դուք անընդհատ Նրա օգնության կարիքն ունեք: … Դա թուլության, ամաչկոտության կամ վախի նշան չէ, այլ մի դրսևորում, երբ գիտեք, թե որտեղ է գտնվում ձեր իսկական ուժը» (Հավատքին հավատարիմ [2004], 86):

Երեց Քվենթին Լ. Քուքը բացատրել է. «Երբ իրապես մտորում ենք Հայր Աստծո և Քրիստոս Որդու մասին, թե ով են Նրանք, և ինչ են իրականացրել մեզ համար, մենք լցվում ենք պատկառանքով, երկյուղածությամբ, երախտագիտությամբ և խոնարհությամբ։ Խոնարհությունը ենթադրում է, որ երախտապարտ լինենք բազում օրհնությունների և աստվածային օգնության համար։ Խոնարհությունը ինչ-որ նկատելի հաջողություն չէ, ոչ էլ անգամ մեծ խնդիրների հաղթահարում։ Այն հոգևոր ուժի նշան է: Դա խաղաղ վկայություն ունենալն է, որ օրեցօր և ժամ առ ժամ կարող ենք ապավինել Տիրոջը, ծառայել Նրան և հասնել Նրա նպատակներին» («Հավերժական ամենօրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 52, 54):

Սուրբ գրություններ հավատքի վերաբերյալ

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք սուրբ գրությունների վրա։ Չնայած կան շատ լրացուցիչ աղբյուրներ, որոնք կարող են հարստացնել քննարկումը, հիշեք, որ սուրբ գրություններն են վարդապետության աղբյուրը: Օգնեք անդամներին գտնել ճշմարտություններ սուրբ գրություններում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)

Տպել