Հուլիսի 20-26-ը Հակոբ 36-38․ «Նայիր առ Աստված և ապրիր», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Հուլիսի 20-26-ը Ալմա 36-38, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Հուլիսի 20-26-ը:
Ալմա 36-38
«Նայիր առ Աստված և ապրիր»:
Երբ պատրաստվում եք ուսուցանել, հիշեք, որ դասարանի անդամները հավանաբար իմաստալի փորձառություններ են ունեցել Ալմա 36–38 գլուխներն ուսումնասիրելիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի դասը կառուցեք այդ փորձառությունների վրա:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրություններից իրենց սովորածով, դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին Ալմա 36–38-ից մեկ գլուխ հանձնարարեք: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին իրենց գլուխներից գտնել և կիսվել մի ոգեշնչող հատվածով:
Ուսուցանեք վարդապետությունը
Մենք կարող ենք ծնվել Աստծուց, երբ խոնարհ ենք և ապաշխարող:
-
Ձեր դասարանի որոշ անդամներ գուցե զարմանան, թե ինչո՞ւ նրանք Ալմայի նման երբևէ կտրուկ դարձի փորձառություն չեն ունեցել: Կարող է օգտակար լինել նրանց համար, եթե կիսվեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուսուցանածով. «Մեզանից շատերի համար դարձը շարունակական գործընթաց է, և ոչ թե մեկանգամյա իրադարձություն, որը հզոր և տպավորիչ փորձառության արդյունք է»: («Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 107–8): Չնայած Ալմայի դարձի փորձառության վերաբերյալ որոշ բաներ անսովոր են, նրա փորձառությունն ուսուցանում է սկզբունքներ, որոնք մենք բոլորս պետք է կիրառենք մեր անձնական շարունակական դարձի առնչությամբ: Հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել Ալմա 36-ը, գտնել այդ սկզբունքները և գրել դրանք գրատախտակին : Ուրիշ ի՞նչն է օգնել մեզ լիարժեք դարձի գալդեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը:
-
Ալման օգտագործել է «ծնվել էի Աստծուց» արտահայտությունը՝ իր դարձը նկարագրելու համար: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այդ տեսակետը, կարող եք հրավիրել նրանց անհատապես կամ զույգերով կարդալ հետևյալ հատվածները, որոնելով, թե ինչ է նշանակում ծնվել Աստծուց. Ա Հովհաննես 4.7, Մոսիա 5.7, 27.25–26, և Ալմա 5.14-ը, 22.15-ը: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով։ Ապա նրանք կարող են հետազոտել Ալմա 36-ը, որոնելով պատասխաններ հետևյալ հարցին. Ինչպե՞ս են մարդիկ զգում և գործում, երբ նրանք ծնվում են Աստծուց: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե ինչպես են նրանք ծնվում Աստծուց, կարող եք կիսվել Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի մտքով, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում»։
Սուրբ գրությունները պահպանվել են «իմաստուն նպատակի համար»:
-
Ալմայի խոսքերի ուսումնասիրությունը, երբ նա տվեց սրբազան հիշատակարանները իր որդի Հելամանին, գուցե կարող է օգնել դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են իրենք զգացել սուրբ գրությունների զորությունն իրենց կյանքում: Խրախուսեք նրանց կրկնել Ալմա 37-ը` գտնելով ուղերձները, որոնք Ալման տվեց Հելամանին սուրբ գրությունների վերաբերյալ (տես հատկապես հատվածներ 1–19-ը և 43–47-ը): Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ սուրբ գրությունները սուրբ են մեզ համար: Ինչպե՞ս կարող ենք Ալմայի նման ուսուցանել մեր սիրելիներին «պահել բոլոր այս բաները սրբորեն» (Ալմա 37․2): Ինչպե՞ս են սուրբ գրությունները ցույց տալիս մեզ [Աստծո] զորությունը (Ալմա 37․14):
-
Սուրբ գրություններ ունենալու օրհնությունների մասին սովորելու ուղիներից մեկը ուսումնասիրելն է, թե ինչ ասաց Ալման Ալմա 37-ում սրբազան հիշատակարանների և մյուս առարկաների մասին, որոնք նա վստահեց Հելամանին: Դուք կարող եք սրբազան առարկաների վերաբերյալ մի ցուցակ կազմել գրատախատակին` Նեփիի թիթեղները և արույրե թիթեղները (Ալմա 37.2–20), Եթերի քսանչորս թիթեղները և մեկնիչները (Ալմա 37.21–37) և Լիահոնան (Ալմա 37.38–47): Դասարանի անդամները կարող են կարդալ այդ հատվածները, որպեսզի սովորեն, թե Ալման ի՞նչ ուսուցանեց այդ առարկաներից յուրաքանչյուրի մասին: Ինչպե՞ս կարող են սուրբ գրությունները մեծացնել մեր հիշողությունները (տես Ալմա 37.8): Ի՞նչ կարող ենք սովորել Ալմայի խոսքերից այսօր մեր կյանքում սուրբ գրություններն ունենալու օրհնությունների մասին:
«Փոքր և հասարակ բաներով են իրականացվում մեծ բաները»:
-
Որպեսզի ուսուցանեք «փոքր և հասարակ բաների» կարևորությունը Աստծո աշխատանքում, Ալման տվեց երկու օրինակ. սուրբ գրությունները և Լիահոնան (տես Ալմա 37.6–7, 41–42, տես նաև 1 Նեփի 17.41): Այդ օրինակները կրկնելուց հետո, գուցե, դասարանի անդամները կիսվեն Աստծո աշխատանքում փոքր և հասարակ բաների մասին օրինակներով իրենց սեփական կյանքից: Գուցե կամենաք նախապես կապվելդասարանի մի կամ երկու անդամի հետ և խնդրեք նրանց դասարան բերել մի առարկա, որը փոքր է, բայց մեծ դեր է ունեցել իրենց կյանքում: Դուք կարող եք կիսվել Նախագահ Դալլին Հ․ Օուքսի հայտարարությամբ, որը տրված է «Լրացուցիչ աղբյուրներում»: Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին անհատականացնել այս սկզբունքը, դուք կարող եք տալ նրանց այսպիսի հարցեր․ Ինչո՞ւ ենք երբեմն թերանում անել փոքր և հասարակ բաներ: Ինչպե՞ս կարող ենք ոգեշնչել ինքներս մեզ և մեր ընտանիքներին` հաղթահարել այդ միտումը:
Քրիստոսի խոսքերը կարող են առաջնորդել մեզ օրեցօր:
-
Աստծո խոսքը համեմատելով Լիահոնայի հետ,դասարանի անդամները կարող են ոգեշնչվել ավելի ջանասեր և հետևողական լինել սուրբ գրությունները կարդալիս: Այս գաղափարի շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին զույգերով կարդալ Ալմա 37․38-47 հատվածները` որոնելով նմանություններ Լիահոնայի և Աստծո խոսքի միջև: Դուք կարող եք կոչ անել նրանց նմանություն գտնել յուրաքանչյուր հատվածում: Ապա գրատախտակին կարող եք գրել յուրաքանչյուր հատվածի համարը և խնդրեք դասարանի անդամներին իրենց գտած նմանությունները գրել համարների կողքին: Ի՞նչ է հուշում այս համեմատությունը այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր մոտեցումը սուրբ գրությունների մեր ուսումնասիրությանը:
Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայություններով կիսվելը կարող է զորացնել նրանց, ում մենք սիրում ենք:
-
Իր որդի Սիբլոնին ուղղված Ալմայի խոսքերը լավ օրինակ են հանդիսանում այն բանի, թե ինչպես զորացնել և խրախուսել նրանց, ում մենք սիրում ենք`ավետարանով ապրելու համար: Գուցե դասարանի անդամները կարդան այդ գլուխը և բացահայտեն, թե Ալման ինչպես զորացրեց Սիբլոնին Ալմա 38-ը կարճ է, ուստի կարող եք նույնիսկ որոշել կարդալ այն դասարանով: Ապա դասարանի անդամները կարող են կիսվել հատվածներով, որոնք նրանք իմաստալի են համարում, կամ որոնք նրանց գաղափարներ են տվել` իրենց սեփական ընտանիքներին և ընկերներին զորացնելու համար:
Խրախուսեք սովորել տանը
Արդյո՞ք դասարանի անդամները երբևէ հետաքրքրվել են, թե ինչպես խորհուրդ տան սիրելի մեկին, ով լուրջ սխալ է գործել: Բացատրեք, որ նրանք կգտնեն օգտակար գաղափարներ Ալմա 39–42:
Լրացուցիչ աղբյուրներ
Դարձը նման է նորից ծնվելուն:
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է. «Երբ մենք ենթարկվում ենք այդ հզոր փոփոխությանը, որն առաջանում է միայն առ Հիսուս Քրիստոս հավատքից և մեզ վրա Հոգու ազդեցությունից, դա կարծես թե մեզ դարձնում է նոր մարդ: Այսպիսով այդ փոփոխությունը նման է նորից ծնվելուն: Ձեզանից հազարավորները ենթարկվել են այդ փոփոխությանը: Դուք լքել եք մեղսալի կյանքը, երբեմն խորը և վիրավորական մեղքի կյանքը, և Քրիստոսի արյունը կիրառելով ձեր կյանքում, դարձել եք մաքուր: Դուք այլևս տրամադրված չեք վերադառնալ ձեր հին ուղիներին: Դուք իրականում նոր մարդ եք: Սա այն է, ինչ նշանակում է սրտի փոփոխություն» (“A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 4):
Փոքր և հասարակ բաներ
Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․
Ես հիշեցի, թե ինչ ուժ ունեն փոքր և հասարակ բաները ժամանակի ընթացքում, այն բանի միջոցով, որը տեսա այս առավոտ զբոսանքի ժամանակ: … Հաստ և ամուր բետոնե մայթը ճաքճքվում [էր]: Միթե՞ դա ինչ-որ մեծ և հզոր հարվածի արդյունքում է եղել: Ոչ, այս ճաքն առաջացել է հարակից ծառի արմատներից մեկի դուրս եկող դանդաղ, փոքր աճից:
Այդպես է ժամանակի ընթացքում փոքր և հասարակ բաների հզոր ազդեցությունը, որոնք ուսուցանվում են սուրբ գրություններում և ապրող մարգարեների կողմից: Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին, որոնք մեզ սովորեցրել էին կիրառել մեր ամենօրյա կյանքում: Կամ մտածեք անհատական աղոթքների և ընտանեկան ծնկաչոք աղոթքների մասին, որոնք կանոնավորապես գործադրվում են հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի կողմից: Չնայած այս գործընթացներից յուրաքանչյուրը կարող է թվալ փոքր և հասարակ, ժամանակի ընթացքում դրանք կարող են առաջացնել հզոր հոգևոր վերելքներ և աճ: Սա տեղի է ունենում, որովհետև այս փոքր և հասարակ բաներից յուրաքանչյուրը հրավիրում է Սուրբ Հոգու՝ Վկայողի ընկերակցությունը, ով լուսավորում է մեզ և առաջնորդում մեզ դեպի ճշմարտություն» («Փոքր և հասարակ բաներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 90):