Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39–42. Երջանկության մեծ ծրագիրը


Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39–42. Երջանկության մեծ ծրագիրը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Ալմա 39-42, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Հիսուսը և Մարիամը

Կին, ինչո՞ւ ես լաց լինում, Մարկ Ռ․ Փուգ

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը

Ալմա 39-42

Երջանկության մեծ ծրագիրը

Ալմա 39-42 հատվածի Ալմայի ուսմունքները հարուստ են վարդապետությամբ և պարզաբանում են կարևոր ճշմարտություններ: Երբ ուսումնասիրեք այս գլուխները, խորհեք, թե որ ճշմարտությունները կարող են լինել ամենաիմաստալիցը ձեր դասարանի համար և ինչ կարող եք անել` օգնելու նրանց բացահայտելու այդ ճշմարտությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք կիսվել իրենց մտքերով և գաղափարներով Ալմա 39–42 հատվածների վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց համառոտ կրկնել այդ գլուխները և գտնել Ալմայի կողմից ասված կամ արված ինչ-որ բան, որը նրանց վրա տպավորություն էր գործել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ալմա 39

Սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում:

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Կորիանթոնի մեղքի և ապաշխարության փորձառության պատմությունից: Գուցե դասարանի անդամները կարդան Ալմա 39.1–14 հատվածները. նրանցից մի քանիսը որոնեն, թե ինչ սխալ գործեց Կորիանթոնը, մյուսները գտնեն, թե ինչը տարավ նրան դեպի մեղքը, իսկ ոմանք փնտրեն նրան տված Ալմայի խորհուրդը: Երբ նրանք կիսվեն իրենց գտածով, կարող են քննարկել, թե մենք ինչպեսկարող ենք խուսափել նմանատիպ սխալներ գործելուց:

  • Երբ մարդիկ սեռական մեղքեր են գործում, նրանք հաճախ վհատվում են կամ հուսահատվում և կարող են զգալ, որ մեծ արժեք չունեն: Ի՞նչ սկզբունքներ են Ալմա 39–42-ում ոգեշնչում դասարանի անդամներին զգալ հույս, որը տանում է դեպի ապաշխարություն: «Լրացուցիչ աղբյուրներից» Քույր Ջոյ Դ. Ջոնսի մտքով կիսվելը կարող է օգնել դասարանի անդամներին հասկանալ արժանավորության և Աստծո աչքում մեր արժեքի միջև առկա տարբերությունը: (Տես նաև Լին Գ. Ռոբբինս, «Մինչև յոթանասուն անգամ յոթը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 21-23։)

  • Որպես քննարկման մաս, դասարանի անդամների համար օգտակար կլինի քննարկել Տիրոջ չափանիշները մաքրաբարոյության վերաբերյալ: Ձեր քննարկումը կարող է ավելի օգտակար լինել, եթե այն կենտրոնանա ավելի շուտ սկզբունքների վրա, քան «պետք է և չպետք է անել» ցուցակի վրա: Օրինակ, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին բացահայտել սկզբունքներ, որոնք Ալման ուսուցանեց Կորիանթոնին Ալմա 39-ում: Բացի այդ, նրանք կարող են վերանայել «Սեռական մաքրություն» թեման Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում՝ այս հարցերն ունենալով մտքում. «Եթե դուք ամփոփեիք բոլոր այս խորհուրդները մեկ սկզբունքում, ո՞րը կլիներ դա» կամ «Ի՞նչ սկզբունքներ եք գտնում այստեղ, որոնք օգնում են ձեզ ապրել մաքրաբարոյության օրենքով»: Դասարանի անդամները կարող են նաև վերանայել այս բաժինը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում՝ որոնելով մաքրաբարոյության օրենքով ապրելու օրհնությունները և այս օրենքին չհնազանդվելու հետևանքները: Ինչո՞վ են այս սկզբունքները տարբերվում նրանցից, որոնք աշխարհն է ուսուցանում: Ինչպե՞ս են այս սկզբունքներն ազդում մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ մեր մտածելակերպի վրա: Ձեր դասարանը կարող է օգուտ քաղել, կարդալով Քույր Ուենդի Նելսոնի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում», երբ պատասխանեն այդ հարցերին:

  • Երբեմն հեշտ է հավատալ, որ մեր ընտրությունները չեն ազդում մյուսների վրա, որ մեր մեղքերը անձնական են: Ալման ի՞նչ սովորեցրեց Կորիանթոնին Ալմա 39․11-12 հատվածներում նրա ընտրությունների ազդեցության մասին: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ում վրա են ազդեցություն ունեցել իրենց կատարած լավ և վատ ընտրությունները: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես են ուրիշների գործողություններն ու օրինակները օգնել իրենց ընտրել ճիշտը:

Ալմա 40-42

Հիսուս Քրիստոսի Քավությունը հնարավոր է դարձնում փրկագնման ծրագիրը։

  • Ալման ուսուցանեց Կորիանթոնին ճշմարտություններ, որոնք մենք բոլորս պետք է հասկանանք, ներառյալ՝ ճշմարտություններ կյանքի նպատակի, հոգևոր աշխարհի, հարության և դատաստանի մասին: Ընտրեք Ալմայի ուսմունքներից մեկը և դասարանի անդամներին տվեք երկու րոպե` որոնելու Ալմա 40–42-ը (անհատապես կամ զույգերով) և գրի առնելու որքան հնարավոր էշատ ճշմարտություններ այդ թեմայի մասին: Այնուհետև անդամները կարող են միմյանց կամ դասարանի հետ կիսվել իրենց գտածով: Կարող եք կրկնել այդ գործընթացը մյուս թեմաների համար, եթե ժամանակը թույլ տա: Ինչո՞ւ էր կարևոր, որ Ալմայի որդի Կորիանթոնը հասկանար հենց այդ ճշմարտությունները:

  • Այս կյանքից հետո հոգու վիճակի մասին Ալմայի նկարագրությունները կարող են տպավորություն գործել դասարանի անդամների մտքի վրա` դեպի Փրկիչը գալու և մեր մեղքերից այս կյանքում ապաշխարելու կարևորության վերաբերյալ: Դուք կարող եք գրել Արդար (Ապաշխարող) և Ամբարիշտ (Չապաշխարող) բառերը գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին որոնել Ալմա 40.11–26-ը և գրատախարտակին գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք Ալման օգտագործեց՝ նկարագրելու այս խմբերի մարդկանցից յուրաքանչյուրի վիճակը իր մահից հետո: Ինչպե՞ս կարող են այս ուսմունքները ոգեշնչել մեզ ապաշխարել: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Ա Պետրոս 3.18–20, 4.6 և Վարդապետություն և Ուխտեր 138.29–37-ը:

  • Ի՞նչ է գալիս ձեր դասարանի անդամների միտքը, երբ նրանք լսում են «վերականգնված» կամ «վերականգնում» բառերը: Հրավիրեք նրանց Ալմա 41-ում փնտրել, թե Ալման ինչպե՞ս օգտագործեց այս խոսքերը: Ի՞նչ է նա նկատի ունեցել՝ ասելով այդ խոսքերը։ Ի՞նչը կվերականգնվի մեզ համար: Ինչո՞ւ է օգտակար տեսնել Երկնային Հոր ծրագիրը որպես «վերականգնման ծրագիր»: (հատված 2)

  • Ձեր դասարանի որոշ անդամներ կարող են կիսվել այն հարցով, որը, կարծես, Կորիանթոնի մտքում էր. արդյո՞ք արդար է կամ ազնիվ, որ սիրառատ Աստված պատժում է Իր զավակներին (տես Ալմա 42.1): Գուցե խնդրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչպես կպատասխանեին այդ հարցին և պատասխաններ որոնեն Ալմա 42.7–26-ում:

  • Եթե զգում եք, որ դա պատշաճ կլինի, դասարանի անդամները օգուտ կքաղեն` գտնելով մի հատված Ալմա 42-ում, և նրանք կարող են արտահայտել դա մի պարզ նկարով կամ խորհրդանիշով, որը բացատրում է, թե մենք ինչու ունենքՓրկիչի Քավության կարիքը: Դասարանի անդամները կարող են կիսվել իրենց նկարածով, իսկ դասարանի մնացած մասը կարող է փորձել գտնել այն հատվածը, որը դա ներկայացնում է: Ապա նրանք կարող են քննարկել, թե ինչ սովորեցին Փրկիչի զոհաբերության կարևորության մասին:

    Նկար
    աղոթող կինը

    Մենք կարող ենք ընդունել Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը՝ որպես մեր Փրկիչի մասին վկայություն

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մեր հոգիների արժեքը մեծ է:

Քույր Ջոյ Դ․ Ջոնս

Թույլ տվեք ինձ ընդգծել արժեք և արժանավորություն երկու կարևոր բառերը տարբերակելու անհրաժեշտությունը: Դրանք նույնը չեն: Հոգևոր արժեքը նշանակում է՝ արժևորել մեզ այն ձևով, ինչպես Երկնային Հայրն է արժևորում մեզ, և ոչ թե աշխարհը: Մեր արժեքը որոշվել է նախքան մեր այս աշխարհ գալը: «Աստծո սերն անսահման է և այն կտևի հավերժ»:

Մյուս կողմից, արժանավորությունը ձեռք է բերվում հնազանդության միջոցով: Եթե մեղանչում ենք, մենք պակաս արժանավոր ենք դառնում, բայց արժեզուրկ չենք: Մենք շարունակում ենք ապաշխարել և ձգտել նմանվել Հիսուսին մեր անձեռնմխելի արժեքով: Ինչպես Նախագահ Բրիգամ Յանգն է ուսուցանել. «Ամենափոքր, ամենացածր հոգին այժմ երկրի վրա … արժե աշխարհներ»: Ինչ էլ որ լինի, մենք միշտ արժեք ունենք Երկնային Հոր աչքում («Անչափելի արժեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 14):

Աշխարհիկ տեսակետը մտերիմ հարաբերություների վերաբերյալ չի համապատասխանում Աստծո տեսակետին:

Քույր Ուենդի Նելսոնը աշխարհի վերաբերմունքը սեռական կապերին՝` «աշխարհիկ սեքսը», հակադրել է նրան, ինչ ինքը կոչում է «Աստծո կողմից կարգված ամուսնական մտերիմ հարաբերություններ».

«Աշխարհիկ սեքսի հետ ամեն ինչ գնում է: Ամուսնական մտերիմ հարաբերություններում, նրբանկատորեն հոգ է տարվում խուսափել ամեն ինչից՝ լեզվից մինչև երաժշտություն և կինոնկարներ, որոնք վիրավորում են Հոգուն, ձեր հոգին կամ ձեր կողակցի հոգին:

Մինչ աշխարհիկ սեքսը վավաշոտ է և սպանում է սերը, ամուսնական մտերիմ հարաբերությունը առաջացում է ավելի շատ սեր:

Աշխարհիկ սեքսը այլասերում է տղամարդկանց և կանանց և նրանց մարմինները, մինչ ամուսնական մտերիմ հարաբերությունները պատվում են տղամարդկանց ու կանանց, և փառավորում մարմինը` որպես մահկանացու կյանքի հրաշալի պարգևներից մեկը:

Աշխարհիկ սեքսի դեպքում, մարդիկ կարող են զգալ օգտագործված, չարաշահված և, ի վերջո, ավելի միայնակ: Ամուսնական ինտիմ կյանքում կողակիցները զգում են ավելի միասնական և սիրված, ավելի հոգացող և հասկացված:

Աշխարհիկ սեքսը քայքայում է և, ի վերջո, կործանում փոխհարաբերությունները: Ամուսնական ինտիմ կյանքն ուժեղացնում է ամուսնությունը: Այն օգնում է, բժշկում և սրբացնում կողակիցների կյանքը և նրանց ամուսնությունը: …

«Աշխարհիկ սեքսը դառնում է լիակատար մոլագարություն, որովհետև այն երբեք չի իրականացնում իր խոստումները: Աստծո կողմից կարգված ամուսնական ինտիմ կյանքը փառահեղ է և հավերժ կշարունակվի ուխտ պահող ամուսինների և կանանց միջև»: («Սեր և ամուսնություն» [worldwide devotional, Jan. 8, 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվեք նախապես։ «Երբ խորհեք, թե ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներն ինչպես կօրհնեն ձեր դասարանի անդամներին, մտքերն ու գաղափարները կծագեն ձեր առօրյա կյանքում՝ երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք անում կամ շփվում ընտանիքի և ընկերների հետ: Մի մտածեք հոգևոր պատրաստվածության մասին որպես մի բանի, ինչին դուք պետք է ժամանակ հատկացնեք, այլ որպես մի բանի, որը դուք միշտ անում եք («Ուսուցանել Փրկիչի ձևով»,12):

Տպել