Օգոստոսի 3-9-ը Ալմա 43-52․ Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Օգոստոսի 3-9-ը Ալմա 43-52, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Օգոստոսի 3-9-ը
Ալմա 43-52
Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում
Այստեղ առաջարկված վարժությունները վերանայելուց բացի, ձգտեք ձեռք բերել ձեր անհատական ոգեշնչումը, մինչ աղոթքով ուսումնասիրեք Ալմա 43–52-ը, և մտածեք, թե ինչպես օգնել դասարանի անդամներին հայտնաբերել ուսուցանվող վարդապետությունը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել Ալմա 43–52-ից, դուք կարող եք հարցնել նրանց, թե ինչպես կպատասխանեին ինչ-որ մեկին, ով ասում է. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե Մորմոնի Գրքում նկարագրված պատերազմները ինչպես են առնչվում իմ կյանքի հետ»:
Ուսուցանեք վարդապետությունը
Մորմոնի Գրքի ճակատամարտերն ուսուցանում են մեզ չարի դեմ մեր ճակատամարտերի մասին:
-
Այս շաբաթ իրենց անհատական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ դասարանի անդամները գուցե խորհեն կամ գրի առնեն իրենց մտքերն այն մասին, թե ինչպես էին նեփիացիները պաշտպանվում լամանացիներից և ինչպես էին լամանացիները հարձակվում նեփիացիների վրա: Եթե ուսանողներն արել են դա տանը, հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Կամ դուք կարող եք ժամանակ տալ դասարանի անդամներին գտնել այդ գաղափաները դասի ընթացքում` օգտագործելով սուրբ գրությունները, օրինակ՝ նրանք, որոնք գտնվում են այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համարբաժնում: Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, խրախուսեք նրանց քննարկել, թե ինչպես կարող ենք հետևել նեփիացիների օրինակին` պաշտպանվելով չարից, և ինչպես կարող ենք ճանաչել սատանայի հոգևոր հարձակումները մեզ վրա:
Եթե մենք քաջարի ենք մեր հավատքը պաշտպանելիս, կարող ենք ոգեշնչել ուրիշներին լինել հավատարիմ:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հետևել Մորոնիի օրինակին՝ Քրիստոսի վերականագնված ավետարանի հանդեպ իրենց հավատքը պաշտպանելիս: Դասարանի անդամները կարող են կարդալ Ալմա 46․11-22 հատվածները և բացահայտել, թե ինչ արեց Մորոնին և ինչ ուսուցանեց, որը ոգեշնչեց նրա ժողովրդին ավելի հավատարիմ լինել: Դուք կարող եք գրել դրանք գրատախտակին՝ Մորոնիի օրինակը վերնագրի ներքո: Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին խորհել Մորոնիի գործողությունների շուրջ և առաջարկել, թե ինչ կարող ենք անել այսօր՝ պաշտպանելու մեր համոզմունքները: Դուք կարող եք գրել նրանց գաղափարները Քաջաբար պաշտպանել ավետարանը այսօր վերնագրի ներքո: Ի՞նչ ճշմարտություններ և արժեքներ է մեր մարգարեն ուսուցանել մեզ վերջերս, որոնք մենք պետք է ուսուցանենք և պաշտպանենք:
-
Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին իրենց կյանքում կիրառել այն, ինչ Մորոնին արեց ազատության դրոշի հետ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46․11-22 հատվածները և գտնել ճշմարտությունները, որոնք Մորոնին ուսուցանում էր և խնդրում իր ժողովրդին աջակցել: Ի՞նչ ճշմարտություններ և արժեքներ են Եկեղեցու ղեկավարները շեշտադրում մեր օրերում: (Դուք կարող եք վերանայել դրանցից մի քանիսը Երիտասարդներին զորացնելու համարգրքույկում, «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում, կամ վերջին գերագույն համաժողովի ուղերձներում:) Ներկայումս ի՞նչ մարտահրավերներ ունենք մենք աշխարհում մեր համոզմունքները պաշտպանելիս: Ի՞նչ կարող ենք սովորել Մորոնիի օրինակից: Դասարանի անդամներին հնարավորություն տվեք ստեղծել իրենց ազատության դրոշը, որը կարող է հիշեցնել նրանց քաջաբար ապրել և պաշտպանել իրենց համոզմունքները:
Ինչո՞ւ է սատանան քիչ-քիչ գայթակղում և խաբում մեզ:
-
Ձեր դասարանը կարող է օգուտ քաղել` ուսումնասիրելով Ալմա 47-ը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ամաղեկացիների դավաճանությունը նման նրան, ինչ սատանան է անում մեզ խաբելու համար: Կարող եք սկսել՝ խնդրելով որևէ մեկին ամփոփել պատմությունը, որը գտնվում է Ալմա 47-ում: Հետաքրքիր դարձնելու համար դուք կարող եք հրավիրել դասարանի երկու անդամների պատկերացնել, որ իրենք Ամաղիկիան և Լեքոնտին են, և պատմեն այդ պատմությունը: Ի՞նչ արեց Ամղիկիան, որը հիշեցնում է մեզ այն բաների մասին, որոնք սատանան է անում` մեզ գայթակղելու և խաբելու համար: Դասարանի անդամներին խրախուսեք հղում կատարել որոշակի հատվածների վրա, երբ նրանք քննարկեն այս հարցը։ «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող մեջբերումները պարունակում են մեկ այլ լավ օրինակ, թե ինչպես է սատանան խաբում մեզ: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ միմյանց, որը կօգներ մեզ տեղյակ լինել, թե սատանան ինչպես է գայթակղում մեզ այսօր: Ի՞նչ կարող ենք անել` ինքներս մեզ պաշտպանելու համար:
Երբ ձգտում ենք Մորոնիի նման հավատարիմ լինել, մենք ավելի ենք նմանվում Փրկիչին։
-
Մորոնիի հատկանիշների մասին քննարկումը կարող է ոգեշնչել դասարանի անդամներին ձգտել հետևել նրա օրինակին: Դուք կարող եք սկսել` ցույց տալով Մորոնիի մի նկար, ինչպիսին այս մեկն է այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում: Ապա հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Ալմա 44.3–4-ը և 48.7–13-ը և գրատախտակին գրեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Մորոնիին: Հետո կարող եք միասին կարդալ Ալմա 48.17-ը և քննարկել, թե Մորոնիի հատկանիշները, որոնք գրի են առնված գրատախտակին, ինչպես թույլ տվեցին նրան հաղթահարել սատանայի ազդեցությունները և դառնալ Հիսուս Քրիստոսի նման: Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Մորոնիին։
Մենք կարող ենք ամրացնել ինքներս մեզ և մեր ընտանիքներին հակառակորդի դեմ պայքարում:
-
Ձեր դասարանի անդամները գուցե օգուտ քաղեն` լսելով միմյանց, երբ խոսում ենայն մասին, թե ինչպես կարող ենք ինքներս մեզ և մեր ընտանիքներին պաշտպանել սատանայի խաբկանքներից և գայթակղություններից: Այդպիսի քննարկում ոգեշնչելու համար կարող եք միասին կարդալ Ալմա 48.7–9-ը, 49.1–9-ը, և 50.1–6-ը: Երբ մտածում ենք մեղքի դեմ մեր հոգևոր ամրությունների անհրաժեշտության մասին, ի՞նչ կարող ենք սովորել իրենց պաշտպանելու նեփիացիների ջանքերից: Ինչպե՞ս կարող ենք հոգևոր ամրություններ կառուցել` ինքներս մեզ և մեր ընտանիքներին մեղքի և չարի ազդեցություններից պաշտպանելու համար: Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել գաղափարներով, որոնք օգնել են իրենց։ Ինչո՞ւ է կարևոր «չդադարել պատրաստություններ տեսնել» (Ալմա 50.1):
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Որպեսզի դասարանի անդամներին խրախուսեք կարդալ Ալմա 53–63 գլուխները, կարող եք պատմել նրանց, որ այդ գլուխների պատմությունը կարող է ոգեշնչել նրանց և նրանց ընտանիքներին ավելի հնազանդ լինել և զարգացնել ավելի ամուր հավատք:
Լրացուցիչ աղբյուրներ
Փոքրիկ գայթակղություններին տեղի տալու հետևանքները:
Որպեսզի ուսուցանի, որ «լուրջ մեղքը մեր կյանք է մտնում, երբ մենք սկզբում հանձնվում ենք փոքրիկ գայթակղություններին», Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը կիսվել է հետևյալ առակով.
«[Մի] ուղտ և նրա տերը … ճամփորդում էին անապատի ավազաթմբերով, երբ մրրիկ սկսվեց: Ճամփորդն արագ խփեց իր վրանը և ներս մտավ, փակելով միջնորմները, որպեսզի պաշտպանվի մոլեգնող փոթորիկի ծակող ավազափոշուց: Ուղտին, իհարկե, թողեց դրսում, և երբ ուժեղ քամին ավազով հարվածեց նրա մարմնին, աչքերի մեջ և քթանցքներին, դա նրան անտանելի թվաց և, ի վերջո, աղաչեց, որ մտներ վրան:
«Այստեղ միայն ինձ համար տեղ կա»,- ասաց ճամփորդը:
«Բայց կարելի՞ է ուղղակի քիթս ներս մտցնեմ, որպեսզի կարողանամ օդ շնչել առանց ավազի»,- խնդրեց ուղտը:
«Լավ երևի կարող ես դա անել»,- պատասխանեց ճամփորդը և բացեց միջնորմը մի փոքր և ուղտի երկար քիթը ներս մտավ: Այժմ որքա՜ն ավելի հարմարավետ էր ուղտի համար: Բայց շուտով ուղտը հոգնեց աչքերի և ականջների մեջ լցվող ավազից …
«Քամուց քշվող ավազը գլխիս վրա կարծես սղոց լինի: Կարելի՞ է միայն գլուխս ներս մտցնեմ»:
«Ճամփորդը կրկին պատճառաբանեց, որ համաձայնությունը նրան չէր վնասի, քանի որ ուղտի գլուխը կզբաղեցներ վրանի գագաթի մասը, որն ինքը այդպես էլ չէր օգտագործում: Այսպիսով, ուղտը ներս մտցրեց իր գլուխը և կենդանին կրկին բավարարված էր, բայց միայն մի կարճ պահ:
«Միայն առջևիս մասը»,- աղերսեց նա և կրկին ճամփորդի գութը շարժվեց, և շուտով ուղտի առջևի ուսերն ու ոտքերը հայտնվեցին վրանում: Ի վերջո, աղերսելու և զիջելու գործընթացով ուղտի իրանը և ողջ հետնամասը հայտնվեցին վրանում: Բայց այժմ վրանում խիստ նեղվածք էր երկուսի համար, և ուղտը դուրս գցեց ճամփորդին քամու և փոթորիկի մեջ» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 106–7):