Օգոստոսի 24-30․ Հիշեք Տիրոջը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Օգոստոսի 24-30-ը Հելաման 7-12, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Օգոստոսի 24-30-ը
Հելաման 7-12
Հիշեք Տիրոջը
Նեփին խրախուսեց իր ժողովրդին հիշել Տիրոջը։ Դուք կարող եք անել նույնը նրանց համար, ում ուսուցանում եք: Հելաման 7-12 հատվածները կարդալիս գրի առեք ձեր տպավորությունները նրա վերաբերյալ, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին հիշել Տիրոջը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել մի քանի ավետարանական սկզբունքներ, որոնք նրանք գտան Հելաման 7–12 հատվածներում հղումների հետ միասին, որտեղ գտնվում են այդ սկզբունքները: Ապա կարող եք որոշել դասարանով, թե այս սկզբունքներից և հատվածներից ո՞րն եք քննարկելու:
Ուսուցանեք վարդապետությունը
Մարգարեները հայտնում են Աստծո կամքը ժողովրդին:
-
Որպեսզի օգնեք ձեր դասարանին սովորել Հելաման 7–11 հատվածներից մարգարեների դերերի և պարտականությունների մասին, կարող եք սկսել` միասին կարդալով «Մարգարե» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Դասարանի անդամները կարող են բացահայտել մարգարեների նշված դերերը և գրել դրանք գրատախտակին: Ապա խնդրեք դասարանի անդամներից յուրաքանչյուրին վերանայել մեկ գլուխ Հելաման 7-11-ից: Խնդրեք նրանց որոնել, թե ինչպես Նեփին իրականացրեց գրատախտակին թվարկված դերերը: Ինչպե՞ս են մեր ապրող մարգարեները և առաքյալները կատարում այդ դերերը: Ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց իրենց պարտականություններում:
-
Ինչո՞ւ երբեմն մարգարեները ստիպված են Նեփիի նման համարձակությամբ խոսել: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Հելաման 7.11–29 հատվածները, փնտրելով Նեփիի նախազգուշացումները և պատճառները, թե ինչո՞ւ էր նա ստիպված այդքան համարձակ լինել դրանք հաղորդելիս: Ի՞նչ մարգարեական նախազգուշացումներ են մեզ ոգեշնչել ապաշխարել և գալ դեպի Տերը: «Լրացուցիչ աղբյուրներում» դուք կգտնեք մի փոխաբերություն, որը Երեց Նիլ Լ. Անդերսոնը օգտագործել է` օգնելով մեզ հասկանալ մարգարեական նախազգուշացումներն անտեսելու վտանգները:
Հավատքը պետք է կառուցվի ոչ միայն նշանների և հրաշքների վրա:
-
Այս հատվածները քննարկելու համար դասարանը բաժանեք երկու մասի և յուրաքանչյուր խմբին հրավիրեք կարդալ Հելաման 9.1–20-ը և պատկերացնել իրենց հինգ տղամարդկանց կամ գլխավոր դատավորների տեղում: Ի՞նչ են զգացել այս մարդիկ: Ի՞նչը կարող էր ազդել յուրաքանչյուր խմբի վրա, որպեսզի տարբեր ձևով պատասխանեին նույն զարմանալի մարգարեությանը: Ինչպե՞ս կարող ենք հավաստել, որ հրաշքները կառուցում են մեր վկայությունները, բայց չեն դառնում դրանց համար միակ ելակետը: Ինչպե՞ս կարող ենք որոշել՝ արդյո՞ք մարգարեի խոսքերը ճշմարիտ են մեր օրերում:
Տերը զորություն է տալիս նրանց, ովքեր փնտրում են Նրա կամքը և պահում Նրա պատվիրանները:
-
Նեփիին օրհնելու Տիրոջ պատմությունը Հելաման 10-ում կարող է ոգեշնչել անդամներին լինել ավելի ջանասեր` Տիրոջ կամքը փնտրելիս և կատարելիս: Դասարանի անդամները կարող են կարդալ հատվածներ 1-12-ը` փնտրելով, թե Նեփին ի՞նչ արեց Տիրոջ վստահությունը ձեռք բերելու համար: Ապա նրանք կարող են կիսվել այլ մարդկանց օրինակներով, ովքեր «անխոնջությամբ» փնտրել են և կատարել Տիրոջ կամքը (Հելաման 10.4), լինի դա սուրբ գրություններից, թե իրենց անձնական կյանքից: Ինչպե՞ս Տերն օրհնեց այդ մարդկանց զորությամբ` «վար տապալելու» (Հելաման 10.9) փոխաբերական լեռներ իրենց կյանքում: Դասարանի անդամներին ժամանակ տվեք մտածել եղանակներ, որոնցով նրանք կարող են ավելի լավ փնտրել Տիրոջ կամքը և պահել Նրա պատվիրանները:
Տերը ցանկանում է, որ հիշենք Իրեն:
-
Ձեր դասարանի շատ անդամներ ուխտ են կապել «միշտ հիշել» Հիսուս Քրիստոսին: Գուցե նրանք կիսվեն միմյանց հետ որոշ բաներով, որոնք կօգնեն նրանց «միշտ հիշել Նրան» (Մորոնի 4.3, ՎՈւ 20.77), ինչպես բարգավաճ ժամանակներում, այնպես էլ դժվարին ժամանակներում: Ապա դասարանի անդամները կարող են Հելաման 12-ում փնտրել այն պատճառները, թե ինչու մարդիկ միտում ունեն մոռանալու Տիրոջը: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս գլխում նկարագրված միտումները։ Ինչպե՞ս է ձախորդությունն օգնել մեզ հիշել Աստծուն (տես Հելաման 11.4–7):
-
Որպեսզի ցույց տաք այն ջանքը, որը պահանջվում է ինչ-որ բան հիշելու համար, կարող եք դասարանի անդամներին մի քանի րոպե տրամադրել, որ վերանայեն Հելաման 12-ը: Ապա կարող եք նրանց հարցեր ուղղել գլխի վերաբերյալ՝ տեսնելով, թե ինչ են հիշում: Գուցե նրանք կիսվեն, թե ինչ են իրենք անում, որ հիշեն տեղեկությունները ստուգարքի համար: Ինչպե՞ս է սա նման այն ջանքին, որը պահանջվում է Տիրոջը հիշելու համար:Հելաման 12.5): Այն ինչպե՞ս է տարբերվում: Հրավիրեք դասարանին գտնել մի հատված կամ արտահայտություն Հելաման 12-ից, որը նրանք կարող են ցույց տալ իրենց տներում կամ անգիր սերտել, որ հիշեն Աստծո բարությունն ու զորությունը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Հելաման 13–16-ը, դուք կարող եք նշել, որ Սամուել Լամանացու Փրկիչի ծննդյան և Խաչելության իրադարձությունների վերաբերյալ մարգարեությունները կարող են համեմատվել մեր օրերի իրադարձությունների հետ, որոնք կնախորդեն Փրկիչի Երկրորդ Գալուստին:
Լրացուցիչ աղբյուրներ
Լսեք մարգարեների առաջնորդությունը
Երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է հետևյալ փորձառությամբ.
«Նրանք, ովքեր ընտրում են ծառայել Տիրոջը միշտ ուշադիր և յուրահատուկ ձևով կլսեն Մարգարեին: …
… Թույլ տվեք պարզաբանել մի փորձառությամբ: Մեր ընտանիքը երկար տարիներ ապրել է Ֆլորիդայում: Քանի որ Ֆլորիդան ավազի բարձր կենտրոնացում ունի, այնտեղ մարգագետինները տնկում են մեծ լայնաթուփ խոտի հետ, որը կոչվում է Սուրբ Ավգուստին: Ֆլորիդայի մարգագետինների թշնամին մի փոքրիկ, շագանակագույն միջատ է, որը կոչվում է թմբի ծղրիդ:
Մի երեկո, երբ ես և հարևանս կանգնած էինք տան դիմացի աստիճաններին, նա նկատեց մի փոքրիկ միջատ, որն անցնում էր իմ մայթով: «Լավ կանես մարգագետինդ սրսկես», նախազգուշացրեց նա: «Ահա արմատակեր ծղրիդ է գնում»: Ես սրսկել էի մարգագետինը միջատասպանով մի քանի շաբաթ առաջ և հազիվ թե ժամանակ կամ փող ծախսեի այդքան շուտ դա նորից անելու համար :
Հաջորդ առավոտվա լույսով ես մոտիկից ստուգեցի մարգագետինը: Այն փարթամ էր և վառ կանաչ: Ես նայեցի ներքև` խոտի մեջ, որ տեսնեմ, թե կարող էի նկատել այդ փոքրիկ միջատներին: Ես չկարողացա տեսնել ոչ մի հատ: Ես հիշում եմ, որ մտածեցի. «Դեհ, գուցե այդ փոքրիկ ծղրիդը ուղղակի անցնում էր իմ բակով դեպի հարևանիս բակը»: …
Սակայն պատմությունը տխուր վերջ ունեցավ: Հարևանիս հետ զրույցից մի 10 օր անց ես դուրս եկա դիմացի դռնից մի առավոտ: Ցնցող էր, կարծես, դա տեղի էր ունեցել մի գիշերվա ընթացքում, իմ մարգագետինը ծածկված էր շագանակագույն բծերով: Ես վազեցի այգեգործական խանութ, բերեցի միջատասպանը և անմիջապես սրսկեցի, բայց շատ ուշ էր: Մարգագետինը փչացավ և այն նախկին վիճակին վերադարձնելու համար պահանջվում էր նոր ճիմաթումբ, երկար ժամերի աշխատանք և մեծ ծախսեր:
Հարևանիս նախազգուշացումը կարևոր էր իմ մարգագետնի լավ վիճակի համար: Նա տեսավ բաներ, որոնք ես չկարողացա տեսնել: Նա հասկանում էր մի բան, որը ես չգիտեի: Նա գիտեր, որ արմատակեր ծղրիդներն ապրում են հողի տակ և ակտիվ են միայն գիշերը` անարդյունք դարձնելով իմ ցերեկային ստուգումները: Նա գիտեր, որ ծղրիդները չէին ուտում խոտի տերևները, այլ սնուցում էին գտնում արմատներից: Նա գիտեր, որ այս մատնաչափ արարածները կարող էին ուտել մեծ քանակությամբ արմատներ, նախքան ես կտեսնեի դրա արդյունքը գետնից վեր: Ես թանկ վճարեցի իմ ինքնագոհ անկախության համար: …
… Կան հոգևոր ծղրիդներ որոնք փորում են մեր պաշտպանական պատերի տակ և զավթում են մեր նուրբ արմատները: Ամբարշտության այդ միջատներից շատերը փոքր են թվում, երբեմն՝ գրեթե անտեսանելի:…
Եկեք չհետևենք այն օրինակին, որը ես ցույց տվեցի՝ գործ ունենալով Ֆլորիդայի իմ ծղրիդների հետ: Եկեք երբեք չանտեսենք նախազգուշացումները: Եկեք երբեք ինքնագոհ չլինենք մեր անկախության մեջ: Եկեք միշտ լսող լինենք և խոնարհությամբ ու հավատքով սովորող, ձգտենք ապաշխարել անհրաժեշտության դեպքում» (“Prophets and Spiritual Mole Crickets,” Ensign, Nov. 1999, 16–18):