Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հելաման 13-16. Մեծ ուրախության ավետիք


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հելաման 13-16․ Մեծ ուրախության ավետիք, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Հելաման 13-16, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Սամուել Լամանացին պատի վրա ուսուցանելիս

Սամուել Լամանացին պատի վրա, Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը

Հելաման 13-16

Մեծ ուրախության ավետիք

Ձեր կարծիքով, Սամուել Լամանացու ո՞ր ուսմուքներն ու մարգարեություններըամենաօգտակարը կլինեն ձեր դասարանի անդամների համար: Երբ ուսումնասիրեք Հելաման 13–16-ը, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց` իմաստ գտնել այդ գլուխներում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին մի ընկերակցի հետ կիսվել իրենց սովորած որևէ բանով, նրանով, ինչն ավելի լավ են հասկացել , կամ որև բանով, որը իրենք կիրառել են, երբ կարդացել են Սամուել Լամանացու պատմությունը Հելաման 13–16-ում այս շաբաթ: Ապա թույլ տվեք նրանցից մի քանիսին կիսվել ամբողջ պատմությամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հելաման 13

Տիրոջ ծառաները խոսում և գործում են համաձայն Աստծո ուղղորդման:

  • Տերը խնդրեց Սամուել Լամանացուն անել մի բան, որը կարող էր բավականին դժվար թվալ` քարոզել մի ժողովրդի, ովքեր նախկինում իրեն վտարել էին իրենց քաղաքից: Հելաման 13.2–5-ի ընթերցումը կարող է դասարանի անդամներին հիշեցնել այն դժվարին գործերի մասին, որոնք Տերն է իրենց խնդրել անել: Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով: Տերն ինչպե՞ս օգնեց նրանց: Օրինակ, գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով, երբ Տերը մի բան է դրել նրանց սրտում, որը Նա կամեցել է, որ իրենք ասեն ինչ-որ մեկին (տես հատված 4): Ի՞նչ օրհնություններ են դասարանի անդամները տեսել, երբ հետևել են Տիրոջ ուղղորդմանը:

    Նկար
    Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

    Մարգարեն մեզ մատնացույց է անում դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Չնայած Սամուելի նախազգուշացումները հասցեագրված էին կարծրասիրտ նեփիացիներին, Հելաման 13-ը պարունակում է որոշ դասեր բոլորիս համար: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել անձնական իմաստավորում նրա խոսքերում, կարող եք նրանց հրավիրել հետազոտել Հելաման 13-ը՝ գտնելով մի ուղերձ, որը տեղին է թվում մեր օրերի համար: (Եթե նրանք օգնության կարիք ունենան, դուք կարող եք գրել հետևյալ հատվածները գրատախտակին. 8, 21–22, 26–29, 31, և 38:) Ապա նրանք կարող են կիսվել նրանով, ինչ իրենք գտնեն զույգերով, փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով: Ի՞նչ նմանատիպ ուղերձներ են մարգարեները տվել մեզ այսօր:

Հելաման 14, 16.13–23

Նշաններն ու հրաշքները կարող են զորացնել նրանց հավատքը, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ.Անհատների և ընտանիքների համար բաժնում առաջարկում է որոնել նշաններ, որոնք Տերն է տվել մեզ «որպեսզի [մենք] հավատանք Նրա անունին» (Հելաման 14.12): Գուցե դասարանի անդամները կիսվեն նրանով, ինչ իրենք հայտնաբերել են, երբ խորհում էին այդ գաղափարի շուրջ: Անպայման նշեք, որ մեր կյանքում նշանները կարող են ավելի քիչ դրամատիկ լինել և ավելի անձնական, քան Սամուելի կանխագուշակած նշանները: Նշանների համար ի՞նչ այլ նպատակներ են ենթադրվում Հելաման 14.28–30-ում: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել այլ բաներով, որոնք Տերն արեց` օգնելով նրանց հավատք զարգացնել Իր հանդեպ:

  • Սամուելի մարգարեությունների կատարման մասին կարդալով, դասարանի անդամները կարող են հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության հանդեպ: Գուցե դասարանի անդամները օգտագործեն Հելաման 14-ը՝ ստեղծելով մի աղյուսակ, որը թվարկում է Սամուելի մարգարեությունները Քրիստոսի ծննդի և մահվան մասին մի կողմում, իսկ մյուս կողմում՝ սուրբ գրությունների մեջբերումները, որտեղ այդ մարգարեությունները կատարվեցին: Այդ հղումներից մի քանիսը կարող են ընդգրկել հատվածներ 3 Նեփի 1.15–21-ը և 3 Նեփի 8.5–25-ը: Մեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալայդ մարգարեությունների և դրանց իրականացման մասին:

  • Դասարանի անդամները հավանաբար նկատած կլինեն Հելաման 16-ում և այլ սուրբ գրություններում, որ պարտադիր չէ, որ նշաններ և հրաշքներ տեսնելը մարդու մեջ հավատք առաջացնի Քրիստոսի հանդեպ: Հրավիրեք նրանց կիսվել մի քանի օրինակներով սուրբ գրությունների անհատների մասին, ովքեր տեսան նշաններ, սակայն չհավատացին: Համաձայն Հելաման 16.13–23-ի, ինչո՞ւ շատ մարդիկ Սամուել Լամանացու ժամանակ չէին հավատում նշաններին և մարգարեություններին: Ինչպե՞ս է սատանան համոզում մարդկանց «ապավինել սեփական ուժին ու …իմաստությանը» այսօր : (Հելաման 16.15): Ի՞նչ ենք մենք սովորում այս պատմությունից, որը կարող է օգնել մեզ խուսափել նմանատիպ սխալներից:

Հելաման 15․3

Տերը նախատում է նրանց, ում սիրում է:

  • Սամուելի խոսքերը պարունակում են շատ խիստ խրատներ, բայց Հելաման 15.3-ը տալիս է մի եզակի հեռանկար Տիրոջ կողմից տրվող խրատի վերաբերյալ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այս հեռանկարը, միասին կարդացեք այս հատվածը և նրանց հրավիրեք կիսվել ապացույցով, որ իրենք տեսնում են Աստծո սերը և ողորմածությունը Սամուելի մարգարեություններում և նախազգուշացումներում: Ինչպե՞ս կարող է Տիրոջ խրատը Նրա սիրո նշան լինել:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Հելաման 15.3-ի ուղերձը, դուք կարող եք կիսվել Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուսուցանած աստվածային խրատի երեք նպատակներով (տես «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»): Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին խնդրեք քննարկել այդ նպատակներից մեկը (սուրբ գրությունները և տեսաֆիլմը, որոնք առաջարկվում են «Լրացուցիչ աղբյուրներում», կարող են օգնել): Ապա յուրաքանչյուր խումբ դասարանի հետ կարող է կիսվել իրենց քննարկածգաղափարներով, որոնք օգնում են նրանց ավելի լավ հասկանալ, որ Տերը խրատում է նրանց, ում սիրում է:

Հելաման 16

Մարգարեն մատնացույց է անում մեզ դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Հելաման 16-ում ի՞նչ ենք սովորում նրանցից, ովքեր ընդունեցին Սամուելի ուսմունքները: Ի՞նչ ենք սովորում նրանցից, ովքեր մերժեցին նրան: Կարող է ոգեշնչող լինել լսել դասարանի անդամներին, երբ նրանք կիսվում են, թե ինչպես են իրենք ձեռք բերել իրենց վկայությունը ապրող մարգարեներին հետևելու կարևորության մասին: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես կօգտագործեն Հելաման 16-ը կամ Երեց Անդերսենի խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում», որպեսզի բացատրեն որևէ մեկին, թե ինչո՞ւ են ընտրում հետևել մարգարեին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ 3 Նեփի 1–7-ը հաջորդ շաբաթ, դուք կարող եք ասել նրանց, որ մարգարեություններից շատերը, որոնք նրանք կկարդան այս շաբաթ, կկատարվեն այդ գլուխներում:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Աստվածային խրատի նպատակները

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է աստվածային խրատի երեք նպատակներով (տես «Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 97–100):

  1. «Համոզելու մեզ ապաշխարել»: Տես Եթեր 2.14–15, Վարդապետություն և Ուխտեր 1.27, 93.41–50, 105.6:

  2. «Զտելու և սրբագործելու մեզ»: Տես Մոսիա 23.21–22, Վարդապետություն և Ուխտեր 101.1–5, 136.31:

  3. «Որպեսզի վերափոխի մեր ընթացքը կյանքում, որն Աստված գիտի, որ ավելի լավ ուղի է»: Տես՝ Նախագահ Հյու Բ. Բրաունի պատմությունը և Երեց Քրիստոֆերսոնի ելույթում հաղարջի թուփը (էջեր 98–99), «Աստծո կամքը» (տեսաֆիլմ, ChurchofJesusChrist.org):

Մենք ցնծում ենք, որ մարգարե ունենք:

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է.

«Մարգարեն կանգնած չէ ձեր և Փրկիչի միջև։ Փոխարենը, նա կանգնած է ձեր կողքին և ցույց է տալիս ճանապարհը դեպի Փրկիչը։ Մարգարեի մեծագույն պարտականությունը և թանկագին պարգևը մեզ համար նրա հաստատուն վկայությունն է, նրա վստահ գիտելիքն է, որ Հիսուսը Քրիստոսն է։ Հին օրերի Պետրոսի նման, մեր մարգարեն հայտարարում է. «[Նա է] Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին» [Մատթեոս 16.16, տես նաև Հովհաննես 6.69]:

«Ապագայում, հետ նայելով մեր մահկանացու կյանքին, մենք կուրախանանք, որ երկիր ենք եկել կենդանի մարգարեի օրոք։ Ես աղոթում եմ, որ այդ օրը մենք կարողանանք ասել․

Մենք լսեցինք նրան: Մենք հավատացինք նրան: Համբերությամբ և հավատքով մենք սովորեցինք նրա խոսքերը։ Մենք աղոթեցինք նրա համար։ Մենք կանգնեցինք նրա կողքին։ Մնացինք բավականաչափ խոնարհ, որպեսզի հետևենք նրան։ Մենք սիրում էինք նրան» («Աստծո Մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 27):

Բարելավել մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ում ուսուցանում եք։ Գոյություն չունեն ճիշտ միանման երկու մարդիկ: Յուրաքանչյուր անձ, ում դուք ուսուցանում եք, ունի առանձնահատուկ նախադրյալներ, հեռանկար և կարողություններ: Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգտագործել այդ տարբերությունները, որ օգնեք դասարանի անդամներին սովորել: Երբ ավելի լավ եք հասկանում նրանց, ում ուսուցանում եք, կարող եք ստեղծել իմաստալի և հիշարժան ուսուցողական պահեր: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,7:)

Տպել