Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 14-20-ը։ 3 Նեփի 8-11. Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ


Սեպտեմբերի 14-20-ը։ 3 Նեփի 8-11․ Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 14-20-ը։ 3 Նեփի 8-11, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Ես եմ աշխարհի լույսը, Ջեյմս Ֆուլմեր

Սեպտեմբերի 14-20-ը

3 Նեփի 8-11

Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ

Ետ նայելով այն տպավորություններին, որոնք գրի եք առել 3 Նեփի 8–11 գլուխների ձեր անհատական ուսումնասիրության ընթացքում, կարող եքուսուցման գաղափարներ ստանալ: Ստորև տրված առաջարկները ձեզ կտան լրացուցիչ գաղափարներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն մարդիկ ավելի տրամադրված են լինում կիսվել, եթե դուք ինչ-որ յուրահատուկ մի բան եք հարցնում: Օրինակ, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել մի բանով 3 Նեփի 8–11-ից, որն ուսուցանել է նրանց Հիսուս Քրիստոսի բնավորության մասին: Դուք կարող եք ներկայացնել այս հրավերը մի քանի օր առաջ, որպեսզի նրանք պատրաստված գան կիսվելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

3 Նեփի 8-10

Երբ մենք ապաշխարենք, Փրկիչը կհավաքի, կպաշտպանի և կբժշկի մեզ:

  • Այս գլուխները պարունակում են կործանման և ամայացման պատմություններ, բայց դրանք նաև ուսուցանում են հոգևոր դասեր, որոնք կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Գուցե բաժանեք դասարանը երեք խմբի և հանձնարարեք ամեն խմբին հետազոտել մեկ գլուխ 3 Նեփի 8–10-ից, փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ սովորեցին կամ զգացին մարդիկ: Այնուհետև յուրաքանչյուր խմբից մեկը կարող է կիսվել դասարանի մնացած մասի հետ, թե ինչ է հայտնաբերել իրենց խումբը: Խրախուսեք դասարանի անդամներին քննարկել, թե այս հոգևոր դասերն ինչպես կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկիչին:

  • Այս գլուխներում արժեքավոր ուղերձներից մեկն այն է, որ Փրկիչը հասնում է մեզ սիրով և ողորմածությամբ, նույնիսկ, մեր ամենադժվար փորձությունների ժամանակ: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին մտածել իրենց ծանոթի մասին,ով ապրում է դժվարին ժամանակներ, իսկ հետո Փրկիչի խոսքերում 3 Նեփի 9.13–22-ից և 10.1–10-ից գտնեն արտահայտություններ, որոնք կարող են օգնել այդ մարդուն: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել նաև անձնական փորձառություններով, երբ նրանք զգացել են, որ Փրկիչը հասել է իրենց օգնության:

3 Նեփի 9․19-22

Տերը պահանջում է «կոտրված սիրտ և փշրված հոգի»:

  • Մինչև Փրկիչի գալուստը, հավատարիմները խոստումի երկրում հնազանդվեցին Մովսեսի օրենքին, որը ներառում էր կենդանիների զոհաբերությունը: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ այս օրենքը, կարող եք համառոտակի վերանայել Մովսես 5.5–8-ը: Ինչո՞ւ էր Աստծո ժողովրդին պատվիրվել կենդանիներ զոհաբերել հին դարերում: Ի՞նչ նոր պատվիրան տվեց Փրկիչը 3 Նեփի 9.20-ում, և ինչպե՞ս է այն մեզ մատնացույց անում դեպի Նա և Նրա զոհաբերությունը: Զոհաբերության օրենքի վերաբերյալ «Լրացուցիչ աղբյուրներում» տրված մեջբերումները կարող են օգնել:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ և փշրված հոգի: Գուցե սկսեք` գրատախտակին գրելով կոտրված, փշրված, և զոհաբերությունբառերը: Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին նկարել նկարներ և ներկայացնել, թե ինչ են այդ բառերը նշանակում իրենց համար կամ գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք կապված են այդ եզրույթների հետ: Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց նկարներով, բառերով կամ արտահայտություններով, նրանք կարող են քննարկել, թե ինչպես են դրանք կապված նրա հետ, ինչ Փրկիչը խնդրում է մեզանից 3 Նեփի 9.19–22-ում: Երեց Դ․Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում» նույնպես կարող են օգնել:

3 Նեփի 11.1-17

Հիսուս Քրիստոսն աշխարհի Լույսն է:

  • Իրադարձությունները, որոնք նկարագվում են 3 Նեփի 11.1–17-ում, Մորմոնի Գրքի ամենասրբազան իրադարձությունների շարքում են: Թույլ տվեք դասարանի անդամներին մի քանի րոպե լուռ կարդալ այդ հատվածները: Գուցե գրեք մի քանի հարցեր գրատախտակին, որպեսզի նրանք խորհեն, երբ կարդան. Ի՞նչ կզգայիք, եթե լինեիք այդ մարդկանց մեջ: Ի՞նչն է ձեզ ավելի շատ տպավորումՓրկիչի վերաբերյալ այս հատվածներում: Ի՞նչ եք սովորում Հիսուսի օրինակից: կամ Ո՞ր փորձառություններն են վկայություն տվել ձեզ Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես ձեր Փրկիչ: Դասարանի անդամներին ժամանակ տրամադրեք, որպեսզի կիսվեն մտքերով, թե ինչպես են իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնում ավելի արդյունավետ։

    Նկար
    Հիսուսը նեփիացիներին ցույց է տալիս Իր ձեռքերի հետքերը

    Մեկ առ մեկ, Վոլթեր Ռեյն

3 Նեփի 11.10-41

Հիսուս Քրիստոսը հիմնադրեց Իր վարդապետությունը և Իր Եկեղեցին

  • Ուսուցողական կլինի նշել այն առաջին բաները, որոնք Փրկիչն ընտրեց ասել և անել, երբ հայտնվեց Լիառատ հողում: Գուցե դասարանի անդամները նշեն կամ գրի առնեն ճշմարտությունները, որոնք իրենք բացահայտեցին Փրկիչի խոսքերից և գործերից 3 Նեփի 11.10–41 հատվածներում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին: Ի՞նչ ենք սովորում Նրա Եկեղեցու մասին:

  • Որպեսզի վերջ տար մարդկանց միջև ակնհայտ անհամաձայնություններին, որոնք կապված էին մկրտության հետ, Փրկիչը բացահայտեց կարևոր ճշմարտություններ այդ արարողության մասին 3 Նեփի 11հատվածում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին բացահայտել այդ ճշմարտությունները, կարող եք գրել հետևյալ հատվածների համարները գրատախտակին․ 21–25, 26–27, 33–34: Հրավիրեք դասարանի յուրաքանչյուր անդամի վերցնել մեկ կամ երկու հատված և կիսվել ճշմարտությամբ, որն ուսուցանում է մկրտության մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Գուցե ձեր դասարանին հետաքրքրի, որ Փրկիչի այցելությունը նեփիացիներին և լամանացիներին այնպես էր տպավորել, որ նախկինում այդ հակառակորդ ժողովուրդներն ապրեցին խաղաղության մեջ հաջորդ 200 տարիներին (տես 4 Նեփի 1): Սա կարող է ոգեշնչել դասարանի անդամներին ուսումնասիրել 3 Նեփի 12-16-ը, որ իմանան, թե ինչ ուսուցանեց Փրկիչը ժողովրդին, որը կարող էր տանել այդպիսի կտրուկ փոփոխության:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Զոհաբերության օրենքը

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է մի եղանակ, որով մենք այսօր ապրում ենք զոհաբերության օրենքով.

«Փրկիչի վերջնական զոհաբերությունից հետո երկու ճշգրտումներ արվեցին [զոհաբերության օրենքի] գործադրման մեջ: Առաջինը` զոհաբերության արարողությունը փոխարինվեց հաղորդության արարողությամբ, և երկրորդը՝ այդ փոփոխությունը տեղափոխեց կիզակետը մարդու կողմից կենդանու զոհաբերությունից հենց մարդու վրա։ Որոշակի իմաստով, զոհաբերությունը նվիրաբերությունից փոխվեց դեպի նվիրաբերողը:

…Կենդանիների ու հացահատիկի փոխարեն Տերը մեզանից պահանջում է, որ հրաժարվենք այն ամենից, ինչն անսուրբ է։ …

…Երբ մենք հաղթահարում ենք մեր սեփական եսասիրական ցանկությունները, և մեր կյանքում Աստծուն դնում ենք առաջին տեղում ու Նրան ծառայելու ուխտ կապում՝ անկախ գնից, այդ դեպքում մենք ապրում ենք զոհաբերության օրենքով» (M. “The Law of Sacrifice,” Ensign, Oct. 1998,10)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է․ «Իրականում, անհատական զոհաբերությունը երբեք չէր կայանում կենդանուն զոհասեղանին դնելով։ Փոխարենը, դա պատրաստակամությունն է՝ մեր միջի կենդանուն դնել խորանին և թողնել, որ այն սպառվի:(“Deny Yourselves of All Ungodliness,” Ensign, May 1995,68):

Կոտրված սիրտ և փշրված հոգի

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է, թե ի՞նչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ և փշրված հոգի:

«Դուք կարող եք Տիրոջը մատուցել կոտրված կամ ապաշխարող սրտի և ձեր փշրված կամ հնազանդ հոգու պարգևը: Իրականում դա ձեր անձի պարգևն է՝ թե ինչ եք դուք, և ինչ կարող եք դառնալ:

Կա՞ արդյոք մի բան ձեր մեջ կամ ձեր կյանքում, որն անմաքուր է կամ անարժան: Երբ դուք դրանից ազատվեք, դա ընծա կլինի Փրկիչին: Արդյոք կա՞ որևէ լավ սովորույթ կամ հատկություն, որը բացակայում է ձեր կյանքում: Երբ դուք որդեգրում եք այն և դարձնում ձեր բնավորությունը, դուք ընծա եք տալիս Տիրոջը» («Երբ դարձի եք գալիս», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 12):

Բարելավել մեր ուսուցումը

Միասին աշխատեք ընտանիքի անդամների հետ։ «Մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն են թողնում անհատի վրա, լինի լավ, թե՝ վատ, սովորաբար, նրանց տան անդամներն են: Քանի որ տունը ավետարանով ապրելու և սովորելու կենտրոնն է, դասարանի որևէ անդամի ամրացնելու ձեր ջանքերը առավել արդյունավետ կլինեն, եթե աշխատեք … հարազատների հետ միասին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9):

Տպել