Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 21–27-ը: 3 Նեփի 12–16. Ես եմ օրենքը և լույսը


Հունվարի 21-27-ը։ 3 Նեփի 12-16․ «Ես եմ օրենքը և լույսը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 21-27-ը։ 3 Նեփի 12-16, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Տասներկու Առաքյալներին

Երրորդ Նեփի. Այս Տասներկուսն են, ում ես ընտրեցի, Գարի Լ. Քապ

Սեպտեմբերի 21-27-ը

3 Նեփի 12-16

Ես եմ օրենքը և լույսը

Ձեր դասարանի յուրաքանչյուր անդամ հավանաբար կգտնի ինչ-որ բան, որն առանձնապես իմաստալից կլինի իր համար Փրկիչի բազմաթիվ հզոր ուսմուքների շարքում, որոնք գտնվում են 3 Նեփի 12–16 հատվածներում: Թող դասարանի անդամները կիսվեն այն սկզբունքներով, որոնք ուշագրավ են իրենց համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հնարավորություն տաք ամեն մեկին կիսվել նրանով, ինչ իրենք ուսումնասիրեցին 3 Նեփի 12–16 գլուխներում, կարող եք գրել 12-16 թվերը գրատախտակին:  Դասարանի անդամները կարող են այդ ժամանակ փնտրել մի հատված այդ գլուխներում, որը նրանք իմաստալից են համարում, իսկ հետո գրատախտակին գրեն հատվածի համարը՝ համապատասխան գլխի համարի տակ: Ընտրեք մի քանի հատվածներ միասին կարդալու համար և քննարկեք, թե ինչու են դրանք իմաստալից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

3 Նեփի 12-14

Փրկիչի ուսմունքները ցույց են տալիս մեզ, թե ինչպես լինենք ճշմարիտ աշակերտներ:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար բաժնում առաջարկում է ամփոփիչ հատվածներ 3 Նեփի 12–14-ում՝ լրացնելու «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ…» արտահայտությունը: Կարող եք խնդրել այս վարժությունը կատարած անդամներին կիսվել իրենց սովորածով: Կամ դուք կարող եք գրել անավարտ արտահայտությունը գրատախտակին, հղումների հետ միասին հետևյալ ձևով. 3 Նեփի 12.3–16, 38–44,13.1–8, 19–24 և 14.21–27 (կամ այլ հատվածներ, որոնք դուք գտել եք ձեր անհատական ուսումնասիրության ընթացքում): Դասարանի անդամները կարող են ընտրել մի հատված անհատապես կամ խմբով կարդալու համար և առաջարկել մի ուղի գրատախտակի արտահայտությունը լրացնելու համար` հիմնվելով նրա վրա, ինչ այդ հատվածներն են ուսուցանում: Խրախուսեք դասարանի անդամներին խորհել և գուցե գրի առնել, թե իրենք ինչ պիտի անեն Հիսուս Քրիստոսին հավատարմորեն հետևելու համար` այս հատվածներից սովորածի շնորհիվ:

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք հասկանալ Փրկիչի խոսքերը 3 Նեփի 12.48-ում, դուք կարող եք հրավիրել նրանցից մեկին կամ երկուսին ուսումնասիրել Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Արդ դուք կատարեալ եղիք` ի վերջո» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2017, 40–42) մինչև դասը և կիսվել գաղափարներով, որոնք օգնում են նրանց հասկանալ այս հատվածը:

3 Նեփի 12.21–30

Մեր մտքերը հանգեցնում են գործողությունների:

  • 3 Նեփի 12.21–30-ի մի քննարկում կարող է օգնել դասարանի անդամներին տեսնել, թե վերահսկելովմեր մտքերը, ինչպե՞ս կարող ենքվերահսկել մեր գործողությունները: Քննարկումը սկսելու համար դուք կարող եք աղյուսակ կազմել գրատախտակին այսպիսի վերնագրերով՝ Գործողություններ, որոնցից կամենում ենք խուսափել և Մտքեր և զգացումներ, որոնք ուղղորդում են դեպի այդ գործողությունները: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին հետազոտել 3 Նեփի 12.21–22-ը և 27–30-ը և սկսել լրացնել աղյուսակը։ Ի՞նչ այլ գործողություններ և մտքեր կարող են դասարանի անդամներն ավելացնել ցուցակներին։ Ինչպե՞ս կարող ենք «Թույլ չտալ այս բաներից ոչ մեկը մտնի» մեր սիրտը: (3  Նեփի 12.29): Ինչպե՞ս կարող ենք դրանք դուրս քշել, երբ դրանք միևնույնն է, մտնում են: «Լրացուցիչ աղբյուրներում» Էզրա Թաֆտ Բենսոնի խորհուրդը կարդալուց հետո դուք կարող եք ստեղծել նոր աղյուսակ Քրիստոսանման գործեր, որոնք կամենում ենք զարգացնել և Մտքեր, որոնք ուղղորդում են դեպի դրանք վերնագրերով և լրացնել դասարանի հետ:

3 Նեփի 13․1-8, 16-18

Մեր ծառայությունն ու երկրպագությունը պետք է կատարվեն ճիշտ պատճառներով:

  • Ուսումնասիրելով 3 Նեփի 13-ը,դասարանի անդամները հնարավորություն կունենան քննել, թե ինչո՞ւ են իրենք բարի գործեր կատարում: Քննարկում սկսելու համար դուք պետք է միասին կարդաք հատվածներ 1–2-ը և 16-ը և կիսվեք կեղծավորներ բառի այս սահմանումով. «Կեղծավորներ, հունարեն բառ է», որն [օգտագործվում է Նոր Կտակարանում], նշանակում է «խաղացող դերասան», կամ «մարդ, ով … չափազանցնում է դերը» (Մատթեոս 6.2, ծանոթություն ա): Գուցե դասարանի մեկ կամ երկու անդամներ բավականություն ստանան՝ ձևանալով կամ դերակատարելով` որպես աղքատին օգնություն տվողներ կամ ծոմ պահողներ: Ինչո՞ւ է ձևանալը կամ դերասանություն անելը լավ փոխաբերություն կեղծավորության համար: Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ մեր ծառայությունը, աղոթքը և ծոմը անկեղծ են և զերծ կեղծավորությունից:

  • 3 Նեփի 13.1–8-ում և 16–18-ում նշված բարի գործերը բացահայտելուց հետո դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչ դրդապատճառներ կարող են մղել մարդուն կատարել այս գործերը կամ այլ գործեր, որոնք Աստված է խնդրում մեզ անել: Ինչպե՞ս կպատասխանեք մեկին, ով հարցնում է մեզ, թե ինչո՞ւ ենք բարի գործեր անում: Խրախուսեք դասարանի անդամներին մտածել այդպիսի բարի գործեր անելու իրենց անձնական դրդապատճառների մասին: Ինչպե՞ս կարող ենք մաքրագործել մեր դրդապատճառները։

3 Նեփի 14.7–11

Եթե մենք «բարի բաներ» խնդրենք Երկնային Հորից, ապա կստանանք:

  • Խնդրելու, որոնելու և թակելու Տիրոջ հրավերը հասկանալու համար օգտակար կլինիհետազոտել, թե ինչ են նշանակում այս բառերը: Ի՞նչ է ենթադրում յուրաքանչյուր բառը այն մասին, թե ինչ է Տերը հրավիրում մեզ անել: Ինչպե՞ս ենք մենք խնդրում, որոնում և թակում: Ինչպե՞ս են 3 Նեփի 14.7–8-ում գտնվող խոստումներն իրականացել մեր կյանքում: Դասարանի անդամները կարող են նաև վերանայել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խորհուրդը «Լրացուցիչ աղբյուրներում», որոնելով հարցերը, որոնք նա ուղղում է և հրավերները, որոնք նա տալիս է: Դասարանի անդամներին ժամանակ տվեք խորհելու և գրի առնելու նրա հարցերի իրենց պատասխանները և ըստ նրա հրավերների գործելու իրենց ծրագրերը:

  • Դասարանի որոշ անդամներ գուցե անվստահ լինեն, թե ինչ նկատի ուներ Փրկիչը, երբ Նա ասաց. «Ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է» (3 Նեփի 14.8): Ինչո՞ւ որոշ աղոթքներ, թվում է, անպատասխան են մնում, և ինչո՞ւ ենք մենք երբեմն ստանում պատասխաններ, որոնք մենք չենք ցանկանում: Հետևյալ սուրբ գրություններից մի քանիսի կրկնությունը դասարանի հետ կարող է օգնել պատասխանել այս հարցերին. Եսայիա 55.8–9, Հելաման 10.4–5, 3 Նեփի 18.20, և Վարդապետություն և Ուխտեր 9.7–9, 88.64: Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել իրենց գտածով։ Այս գաղափարներն ինչպե՞ս են ազդում մեր աղոթքի վրա:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին կարդալ 3 Նեփի 17-19-ը տանը, կարող եք նրանց հրավիրել պատկերացնել, թե ինչ կզգային` լսելով իրենց և իրենց ընտանիքների համար Փրկիչի աղոթքը: Այս գլուխներում նրանք կկարդան մարդկանց մասին, ովքեր ունեցել են այս սրբազան փորձառությունը:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մենք կարող ենք վեահսկել մեր մտքերը:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.

«Միտքը նման է մի բեմի, որի վրա ամեն անգամ միայն մեկ գործողություն կարող է կատարվել: Կուլիսների մի կողմից Տերը, ով սիրում է ձեզ, փորձում է ձեր մտքի բեմի վրա դնել այն, ինչը կօրհնի ձեզ: Կուլիսների մյուս կողմից դևը, ով ատում է ձեզ, փորձում է ձեր մտքի բեմի վրա դնել այն, ինչը անիծելու է ձեզ:

Դուք եք բեմի կառավարիչը, դուք եք այն մեկը, ով որոշում է, թե որ միտքը պիտի զբաղեցնի բեմը: … Դուք կլինեք այն, ինչի մասին մտածում եք, այն ինչին անընդհատ թույլ եք տալիս զբաղեցնել ձեր մտքի բեմը: …

Եթե մտքերն են դարձնում մեզ այն, ինչ մենք կանք, և մենք պետք է նման լինենք Քրիստոսին, ապա մենք պետք է մտածենք Քրիստոսանման մտքեր» («Մտածեք Քրիստոսի մասին», Ensign, Apr. 1984, 10–11):

Աստված ցանկանում է խոսել ձեզ հետ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.

«Ի՞նչ կբացի ձեզ համար ձեր ձգտումը: Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Իմանալու կամ հասկանալու ի՞նչ հրատապ կարիք եք զգում դուք: Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ տեղ, ուր կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսեք: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները:

Միթե՞ Աստված իսկապես կամենում է խոսել ձեզ հետ: Այո՜… Ես հորդորում եմ ձեզ ձգվել ձեր ներկա հոգևոր ունակությունից վեր` անձնական վկայություն ստանալու համար: …

Օ՜, այնքան ավելի շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ դուք, իմանաք» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95):

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին բարձրացնել մեկմեկու։ «Ձեր դասարանի յուրաքանչյուր անդամ ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների հարուստ աղբյուր է: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,5):

Տպել