Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը։ 3 Նեփի 17-19․ Ահա, իմ ցնծությունը լիակատար է, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը։ 3 Նեփի 17-19, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը
3 Նեփի 17-19
Ահա, իմ ցնծությունը լիակատար է
Ուսուցանելու համար ձեր նախապատրաստությունը պետք է սկսվի սուրբ գրքերի անհատական ուսումնասիրությամբ: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժինը կարող է օգնել ձեր ուսումնասիրությանը, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ մտքեր տալ՝ օգնելով նախապատրաստվել:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
3 Նեփի 17.1–3-ում Փրկիչը հրավիրեց ժողովրդին վերադառնալ իրենց տները և «պատրաստել [իրենց] մտքերը»՝ նախքան ուսուցանվելու համար կրկին վերադառնալը: Կարող հարցնել ձեր ուսանողներին, թե ինչպե՞ս են պատրաստվել այսօրվա քննարկմանը և ինչի՞ շուրջ են խորհել:
Ուսուցանեք վարդապետությունը
Փրկիչը սպասավորության մեր կատարյալ օրինակն է
-
Մենք բոլորս հնարավորություններ ունենք սպասավորել ուրիշներին, և բոլորս կարող ենք ավելի լավ անել դա: Փրկիչի սպասավորման օրինակից սովորելու համար պարզապես դասարանով կարդացեք 3 Նեփի 17 գլուխը և հրավիրեք դասարանի անդամներին մեկնաբանել իրենց գտած որևէ բան, որն ուսուցանում է սպասավորման մասին: Ի՞նչ ենք սովորում Փրկիչի բնավորության մասին, որը Նրան սպասավորման հիանալի օրինակ դարձրեց: Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում սպասավորման մասին Փրկիչի օրինակից: Դուք կարող եք նաև փնտրել լրացուցիչ գաղափարներ 3 Նեփի 18.24–25-ում և 28–32-ում: Այնուհետև դասարանի անդամները կարող են քննարկել որոշակի բաներ, որոնք նրանք ոգեշնչված են զգում անել՝ Փրկիչի սպասավորման օրինակին հետևելու համար:
3 Նեփի 17.13–22, 18.15–25, 19.6–9, 15–36
Փրկիչն ուսուցանել է մեզ, թե ինչպես աղոթենք:
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել աղոթքի մասին այն շատ օրինակներից և ուսմունքներից, որոնք պարունակվում են 3 Նեփի 17–19-ում, կարող եք գրատախտակին գրել Ո՞վ Ինչպե՞ս: Ե՞րբ և Ինչո՞ւ և հրավիրել դասարանին փնտրել պատասխաններ այս հարցերին, որոնք կապված են աղոթքի հետ հետևյալ հատվածներում. 3 Նեփի 17.13–22, 18.15–25, և 19.6–9, 15–36: Ի՞նչ այլ գաղափարներ են դասարանի անդամները ձեռք բերում, երբ կարդում են այս հատվածները: «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Ռիչարդ Գ. Սքոթի խոսքերը կարող են լրացնել այդ քննարկումը: Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչ են անում իրենց անձնական և ընտանեկան աղոթքները ավելի իմաստալից դարձնելու համար (տես 3 Նեփի 18.18–21):
-
Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից առաջարկում է աղոթքի վերաբերյալ խորհելու հարցեր, երբ կարդաք այս հատվածները: Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել այս հարցերի վերաբերյալ իրենց ունեցած մտքերով: Կամ կարող եք խնդրել դասարանի մի քանի անդամների դասարան գալ պատրաստված՝ քննարկելու որևէ բան, որ իրենք սովորել են աղոթքի մասին 3 Նեփի 17–19 հատվածներից: Ի՞նչ ոգեշնչվեցին նրանք անել` իրենց աղոթքներն ավելի իմաստալից դարձնելու համար:
-
Հիսուսն ուսուցանեց, թե մենք ինչո՞ւ պետք է միշտ աղոթենք (տես 3 Նեփի 18.15–18): Առարկայական դասը կարող է օգնել ձեր դասարանին հասկանալ, թե Նա ի՞նչ ուսուցանեց: Օրինակ, դուք կարող եք ջրով լցնել մի աման` ներկայացնելով սատանայի ազդեցությունը: Զգուշորեն ամրացրեք թղթե անձեռոցիկը (որը ներկայացնում է մեզ) բաժակի հատակին (որը ներկայացնում է միշտ աղոթելը): Գլխիվայր շրջեք բաժակը և հրեք այն ուղիղ դեպի ջրով ամանի հատակը: Անձեռոցիկը պետք է չոր մնա բաժակի հատակին, չնայած այն շրջապատված է ջրով: Այս առարկայական դասը և 3 Նեփի 18.15–18 հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ աղոթքի մասին (տես նաև ՎՈւ 10.5): Ի՞նչ է նշանակում՝ «միշտ աղոթեք»: Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեզ դիմադրել սատանայի ազդեցությանը: Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի գրի առնեն, թե ինչ հուշումներ են ստացել իրենց աղոթքները բարելավելու համար:
Մենք կարող ենք հոգևորապես լցված լինել, երբ ճաշակում ենք հաղորդությունը:
-
Հաղորդության վերաբեյալ 3 Նեփի 18 գլխում Փրկիչի ուսմունքների շուրջ քննարկում ծավալելու համար կարող եք դասարանը բաժանել խմբերի և յուրաքանչյուր խմբի հանձնարարել կարդալ և քննարկել հետևյալ սուրբ գրություններից մեկը. Մատթեոս 26.26–28-ը, 3 Նեփի 18.1–12-ը, և Վարդապետություն և Ուխտեր 20,75–79-ը, 27.1–4-ը: Իրենց հանձնարարված հատվածը կարդալուց հետո յուրաքանչյուր խումբ կարող է մտածել մեկ կամ երկու հարց հաղորդության վերաբերյալ, որոնց պատասխանը տրված է իրենց կարդացած հատվածներում, և գրեք նրանց հարցերը գրատախտակին: Ապա դասարանի մնացած մասը կարող է հետազոտել սուրբ գրությունները` հարցերի պատասխանները գտնելու համար: Դասարանի անդամները կարող են նաև քննարկել, թե ինչպես կարող են ունենալ ավելի իմաստալից փորձառություն, երբ ընդունում են հաղորդությունը:
-
Ի՞նչ է նշանակում «լցված» լինել, երբ ճաշակում ենք հաղորդությունը (տես 3 Նեփի 18.4–5, 9, 20.9): Հրավիրեք դասարանի անդամներին զույգերով քննարկել այդ հարցը, մինչ կկարդան 3 Նեփի 18․1-12 հատվածները։ Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին խորհել, թե վերջին անգամ երբ են զգացել հոգևորապես «լցված», երբ ճաշակել են հաղորդությունը: Գուցե նրանք քննարկեն բաներ, որոնք կխանգարեն կամ կշեղեն մեզ «լցված» լինել հաղորդությունով, և կիսվեն գաղափարներով, թե ինչպես հաղթահարել այդ խոչընդոտները:
Հիսուս Քրիստոսի աշակերտները ձգտում են ունենալ Սուրբ Հոգու պարգևը:
-
Չմոռանաք խնդրել դասարանի անդամներին մտածել մի բանի մասին, որն իրենք խորապես ցանկանում են: Նրանք ի՞նչ են պատրաստ անելայն ստանալու համար: Սա կարող է հանգեցնելքննարկման այն մասին, թե տասներկու աշակերտները ինչ էին «ամենաշատը փափագում», ինչպես նկարագրվում է 3 Նեփի 19.9–15-ում և 20–22-ում: Ինչո՞ւ էր սա այդքան կարևոր նրանց համար: Ինչո՞ւ է դա կարևոր մեզ համար: Համաձայն այդ հատվածների, մենք ինչպե՞ս կարող ենք ջանասիրաբար ձգտել Սուրբ Հոգու ընկերակցությանը:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Տերն ասաց. «Մեծ են Եսայիայի խոսքերը» (3 Նեփի 23․1)։ Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ 3 Նեփի 20-26 գլուխները, կարող եք ասել նրանց, որ այս գլուխներում Հիսուսը բացատրեց Եսայիայի «մեծ» խոսքերից մի քանիսը: Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչո՞ւ էին Եսայիայի այդ խոսքերը մեծ: Խրախուսեք նրանց պատրաստ գալ հաջորդ կիրակի` կիսվելու իրենց սովորածով:
Լրացուցիչ աղբյուրներ
Աղոթքի արժեքը
Երեց Ռիչարդ Գ. Սքոթը վկայել է աղոթքի արժեքի մասին․
«Մենք աղոթում ենք մեր Երկնային Հորը, Իր սիրելի Որդու` Հիսուս Քրիստոսի անունով։ Աղոթքը շատ արդյունավետ է, երբ մենք աշխատում ենք լինել մաքուր և հնազանդ, արժանի դրդապատճառներով և պատրաստ ենք կատարել այն, ինչ Նա խնդրում է: Խոնարհ, վստահելի աղոթքը բերում է ուղղորդում և խաղաղություն:
Մի անհանգստացեք անհմուտ կերպով արտահայտած ձեր զգացմունքների մասին: Ուղղակի խոսեք ձեր գթառատ, հասկացող Հոր հետ: Դուք Նրա թանկագին զավակն եք, ում Նա սիրում է կատարելապես և ցանկանում է օգնել: Երբ աղոթում եք, հասկացեք, որ Երկնային Հայրը մոտ է, և Նա լսում է ձեզ:
Բարելավված աղոթքի բանալին է՝ սովորել ճիշտ հարցեր ուղղել: , Դադարեք խնդրել այն, ինչ դուք եք կամենում և ազնվորեն ձգտեք նրան, ինչ Նա է կամենում ձեզ համար: Այնուհետև, երբ դուք իմանաք Նրա կամքը, աղոթեք, որ առաջնորդվեք` այն կատարելու ուժ ունենալու համար:
Եթե երբևէ հեռացած զգաք մեր Հորից, դա կարող է լինել շատ պատճառներով: Ինչպիսին էլ լինի պատճառը, երբ դուք շարունակեք աղերսել օգնության համար, Նա կառաջնորդի ձեզ անել այն, ինչը կվերականգնի ձեր վստահությունը, որ Նա մոտիկ է: Աղոթեք, նույնիսկ, երբ ցանկություն չունեք աղոթելու: Երբեմն, երեխայի նման, դուք գուցե ձեզ վատ եք պահել և զգացել եք, որ չեք կարող մոտենալ ձեր Հորը որևէ խնդրով: Ահա, ամենաշատը այդ ժամանակ դուք կարիք ունեք աղոթելու: Երբեք մի համարեք, որ դուք խիստ անարժան եք աղոթելու համար:
Կարծում եմ, մենք չենք կարող երբևէ իրականում խորամուխ լինել աղոթքի անսահման զորության մեջ, մինչև չհանդիպենք ընկճող, հրատապ խնդրի, և գիտակցենք, որ մենք անզոր ենք լուծել այն: Այդ ժամանակ մենք կդիմենք մեր Հորը՝ խոնահաբար ընդունելով մեր լիակատար կախվածությունը Նրանից: Օգտակար է գտնել մի առանձնացված վայր, որտեղ մեր զգացմունքները կարելի է բարձրաձայն արտահայտել, այնքան երկար և այնքան ուժեղ, որքան անհրաժեշտ է» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 8)։