Հոկտեմբերի 19-25-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի: Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Հոկտեմբերի 19-25-ը։ 3 Նեփի 27-4 Նեփի, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020
Հոկտեմբերի 19-25-ը
3 Նեփի 27-4 Նեփի
Չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ
3 Նեփի 27–4 Նեփի գլուխների անհատական ուսումանասիրությունը ուսուցանելուն պատրաստվելու լավագույն ուղին է: Այս համառոտ շարադրանքումգտնվող վարդապետություններն ու գաղափարները կարող են օգնել ձեզ պատասխանել հոգևոր հուշումներին, որոնք ստանում եք ուսումնասիրելիս:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին իրենց անհատական ուսումնասիրությունից կիսվել գաղափարներով, խնդրեք նրանց գտնել մի հիմն՝ կապված որևէ ճշմարտության հետ, որը նրանք սովորել են 3 Նեփի 27–4 Նեփի գլուխներում: Ապա նրանք կարող են կիսվել իրենց գտած հիմներով, և թե ինչպես են այդ հիմները կապված սուրբգրային ճշմարտությունների հետ:
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կոչվում է Նրա անունով և կառուցված է Նրա ավետարանի վրա:
-
Եկեղեցու անվան վերաբերյալ քննարկումը կարող է խորացնել ձեր դասարանի անդամների երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու իրենց անդամակցության համար: Դասարանի անդամներին կարող եք հրավիրել գրի առնել տարբեր կազմակերպությունների անուններ և նկարագրել, թե անուններն ինչ են ասում մեզ այդ կազմակերպությունների մասին: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ 3 Նեփի 27.1–12-ը, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր Եկեղեցու անվան մասին: Նրանք կարող են նաև կիսվել, թե իրենց համար ինչ է նշանակում լինել Քրիստոսի Եկեղեցու անդամներ: Ի՞նչ է նշանակում վերցնել Նրա անունը մեզ վրա:
-
Ահա մեկ այլ ուղի՝ քննարկելու Փրկիչի Եկեղեցու անվան կարևորությունը: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ 3 Նեփի 27.1-22-ը, փնտրելով, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Իր Եկեղեցու անվան մասին: Հետո դասարանի անդամները կարող են ընտրել բառեր անվան մեջ ու առաջարկել, թե ինչպես է յուրաքանչյուր բառն օգնում մեզ իմանալ, թե ո՞վ ենք մենք կամ ինչի՞ն ենք հավատում: Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է օգնել։ Ինչո՞ւ է կարևոր օգտագործել Եկեղեցու անունը, երբ ուրիշների հետ կիսվում ենք մեր համոզմունքներով:
-
Բացատրելուց հետո, որ Իր Եկեղեցին պետք է «կառուցված լինի [Իր] ավետարանի վրա» (3 Նեփի 27.10), Փրկիչը նկարագրեց, թե ինչ է Իր ավետարանը: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչպես կարող են բացատրել, թե ինչ է ավետարանը: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել 3 Նեփի 27.13-22-ը, որոնելով, թե ինչպես է Փրկիչը նկարագրել Իր ավետարանը: Ինչպե՞ս կամփոփեինք այն, ինչ ասաց Փրկիչը: Երբ ուսումնասիրում ենք Փրկիչի սահմանումը Իր ավետարանի վերաբերյալ, ի՞նչ գաղափարներ ենք ձեռք բերում այն մասին, թե ինչպես ապրել ավետարանով մեր ամենօրյա կյանքում:
Մորմոնի Գիրքը նշան է, որ Աստծո վերջին օրերի աշխատանքն իրագործվում է:
-
Գուցե սկսեք քննարկում 3 Նեփի 29–30-ի մասին, խոսելով նշանների մասին: Օրինակ, դասարանի անդամները կարող են անվանել նշաններ, որոնք թույլ են տալիս մեզ իմանալ, որ փոթորիկ է մոտենում կամ որ եղանակները փոխվում են: Ապա նրանք կարող են կարդալ 3 Նեփի 29.1–3-ը, որ իմանան, թե ինչ է նշանակում Մորմոնի Գրքի ի հայտ գալը, որը Մորմոնը կոչում է «այս ասածները» (տես նաև 3 Նեփի 21.1–7): 3 Նեփի 29.4–9 հատվածներում Տերը ի՞նչ ուղերձ է հղում նրանց, ովքեր «կարհամարհեն» կամ «կմերժեն» Աստծո գործը վերջին օրերում: Մորմոնի գրքի ընթերցումն ինչպե՞ս է զորացնում մեր հավատքը այն բաներում, որոնք մյուս մարդիկ «արհամարհում են» կամ «մերժում» մեր օրերում: Գուցե կամենաք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Տիրոջ հրավերը 3 Նեփի 30-ում և կիսվել, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել իրենց ընդունել այդ հրավերը:
Դարձն առ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը առաջնորդում է դեպի միասնություն և երջանկություն:
-
4 Նեփի գրքի պատմությունը ցույց է տալիս այն ուրախությունը, որը կարող է գալ մեր կյանք՝ որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես ծուխ կամ ցից, երբ ձգտում ենք լիարժեք դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Խնդրեք դասարանի անդամներին հետազոտել 4 Նեփի 1.1–18-ը և գրել գրատախատակին այն օրհնությունները, որոնք եկան ժողովրդին, երբ նրանք բոլորը դարձի եկան դեպի Տերը: Ինչպե՞ս ազդեց նրանց դարձը միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է ավետարանը նմանատիպ օրհնություններ բերել իրենց ընտանիքներին կամ իրենց ծխին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է ապրել 4 Նեփի գրքում նկարագրված ժողովրդի նման, և ինչպես կարող ենք խրախուսել ավելի մեծ միասնություն և երջանկություն մեր շրջապատում գտնվողների հետ, կարող եք կարդալ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը «Լրացուցիչ աղբյուներում»: Դասարանի անդամները կարող են գնահատել իրենց անձնական ջանքերը Երեց Քրիստոֆերսոնի նկարագրած երեք ոլորտներում:
-
Մորմոնի Գրքի մարդիկ տարբերակել են իրենց որպես նեփիացիներ և լամանացիներ, և շատ ուրիշ «-ացիներ» դարեր շարունակ, բայց Փրկիչի ծառայությունից հետո այդ տարբերությունները վերացան: 4 Նեփի 1.17-ը միասին կարդալուց հետո գուցե դասարանի անդամները կիսվեն իրենց մտքերով այն մասին, թե ինչպիսի «-ացիներ» կամ խմբեր գոյություն ունեն այսօր մեր հասարակության մեջ: Ի՞նչ կարող ենք անել, որ հաղթահարենք այդպիսի բաժանումները և իսկապես դառնանք «մեկ` Քրիստոսի զավակները» (հատված 17):
-
Ի՞նչ կարող են սովորել դասարանի անդամները Սիոնի հասարակության անկումից, որը նկարագրվում է 4 Նեփի գրքում: Կարող եք հրավիրել նրանց հետազոտել 4 Նեփի 1.19–34-ը, փնտրելով, թե ի՞նչը վերջ դրեց երջանկությանը և միասնությանը, որը ժողովուրդը վայելում էր մոտ 200 տարի Փրկիչի այցելությունից հետո: Այս հատվածներում ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մեզ բացահայտել վերաբերմունքը և վարքագիծը, որոնք պետք է փոխվեն մեր կյանքում և մեր հասարակության մեջ:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Մորմոն 1–6-ում նկարագրվում են ողբերգական իրադարձություններ, որոնք նեփիացի ժողովրդին տարան դեպի կործանում: Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ այդ գլուխները, հրավիրեք նրանց փնտրել այն, ինչ իրենք նկատում են նեփիացիների մեջ, որոնք տեղի են ունենում նաևմեր օրերում:
Լրացուցիչ աղբյուրներ
Քրիստոսի Եկեղեցու անունը
Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ասել է.
«Ես շատ եմ մտածել, թե ինչու է Փրկիչն Իր վերականգնված Եկեղեցուն վեց բառից կազմված անուն տվել: Այն կարող է երկար թվալ, բայց եթե մենք նկարագրական տեսանկյունից դիտարկենք, թե ինչ է Եկեղեցին, ապա հանկարծ այն դառնում է հրաշալիորեն հակիրճ, անկեղծ ու շիտակ: Ինչպե՞ս կարող էր որևէ նկարագրություն լինել ավելի դիպուկ ու պարզ, և միևնույն ժամանակ արտահայտված այս մի քանի բառերով:
Յուրաքանչյուր բառ պարզաբանող և էական է: The հոդը անգլերենում ցույց է տալիս վերականգնված Եկեղեցու առանձնահատուկ դիրքը աշխարհի կրոնների շարքում:
«Հիսուս Քրիստոսի Եկեղեցի բառերը հայտարարում են, որ սա Նրա Եկեղեցին է [տես 3 Նեփի 27.8]: …
Վերջին Օրերի բառերը բացատրում են, որ դա նույն Եկեղեցին է, որը Հիսուս Քրիստոսը հաստատել էր Իր մահկանացու ծառայության ժամանակ, սակայն վերականգնված այս վերջին օրերում։ Մենք գիտենք, որ եղել է անկում կամ ուխտադրժություն, և անհրաժեշտություն էր ծագել, որ մեր օրերում Նրա ճշմարիտ և ամբողջական Եկեղեցին վերականգնվեր:
Սրբերի նշանակում է, որ եկեղեցու անդամները հետևում են Նրան և ձգտում են անել Նրա կամքը, պահել Նրա պատվիրանները և պատրաստվել կրկին ապրել Նրա ու մեր Երկնային Հոր հետ հետագայում: Սրբեր … բառը պարզապես վերաբերում է նրանց, ովքեր ձգտում են դարձնել իրենց կյանքը սուրբ՝ ուխտելով հետևել Քրիստոսին» («Անվան կարևորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 80)։
Ի՞նչ է հարկավոր Սիոնը կառուցելու համար:
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է. «Սիոնը Սիոն է իր քաղաքացիների բնավորությունների, հատկանիշների և հավատարմության շնորհիվ [տես Մովսես 7.18]: … Եթե մենք ուզում ենք հիմնել Սիոնը մեր տներում, ճյուղերում, ծխերում և ցցերում, ապա մենք պետք է բարձրանանք մինչև այս չափանիշը: Անհրաժեշտ կլինի (1) դառնալ մեկ սրտով և մտքով, (2) դառնալ սուրբ մարդիկ՝ որպես ժողովուրդ և անհատապես, և (3) հոգ տանել աղքատների ու կարիքավորների մասին, մինչև որ աղքատությունը վերանա մեր միջից: Մենք չենք կարող սպասել Սիոնի գալուստին, որպեսզի այս ամենը կատարվի. Սիոնը կգա միայն, եթե այս ամենը կատարվի» («Եկեք Սիոն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 38)։