Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 12–18-ը: 3 Նեփի 20–26. Դուք ուխտի զավակներն եք


Հոկտեմբերի 12-18-ը։ 3 Նեփի 20-26․ Դուք ուխտի զավակներն եք, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 12-18-ը։ 3 Նեփի 20-26, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Նկարազարդումը Էնդրյու Բոսլի. Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Հոկտեմբերի 12-18-ը

3 Նեփի 20-26

Դուք ուխտի զավակներն եք

Թող Հոգին առաջնորդի ձեզ, երբ ուսումնասիրեք 3 Նեփի 20–26-ը: Նա կօգնի ձեզ բացահայտել սկզբունքներ, որոնք կարող են հատկապես իմաստալից լինել այն մարդկանց համար, ում դուք ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

3 Նեփի 23.1-ում Փրկիչի խոսքերը միասին ընթերցելուց հետո դուք կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ի՞նչ են նրանք փնտրել, երբ այս շաբաթ կարդացել են սուրբ գրությունները: Ի՞նչ են նրանք գտել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

3 Նեփի 20.25–41, 21.9–11, 22–29

Վերջին օրերում Աստված մի մեծ և զարմանալի գործ կկատարի:

  • Փրկիչը խոսեց «մեծ և զարմանալի գործի» մասին, (3 Նեփի 21.9) որն Իր Հայրը կկատարի վերջին օրերում: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ սովորեցին այդ աշխատանքի մասին, երբ նրանք տանը ուսումնասիրեցին այդ գլուխները: Այդպիսի հարցերը կարող են ոգեշնչել քննարկում. Ի՞նչ ասաց Փրկիչն այն մասին, թե ինչ էր պատահելու մի օր ապագայում (տես հատկապես 3 Նեփի 20.30–32, 39–41, 21.22–29): Ինչո՞ւ էր Նա անվանում այդ բաները «մեծ» և «զարմանալի»: Ի՞նչ ապացույց ենք տեսնում, որ այս աշխատանքը տեղի է ունենում: Ինչպե՞ս ենք մասնակցում դրան:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես օգնեց կատարել Տիրոջ մեծ և զարմանալի գործը, դուք կարող եք ցուցադրել Մարգարեի նկարներից մեկը և հրավիրել դասարանին կարդալ 3 Նեփի 21.9–11-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք հիշեցնում Ջոզեֆ Սմիթի կյանքի և ծառայության մասին: Օրինակ՝ Տերը ինչպե՞ս «նրան զորություն տվեց, որ նա ի հայտ բերեր [ավետարանը] հեթանոսներին» (հատված 11): Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի ծառայությունը կանխագուշակվել էր Փրկիչի կողմից (տես նաև 2 Նեփի 3):

  • Կարող եք նաև օգնել դասարանի անդամներին տեսնել իրենց այդ մեծ աշխատանքում, որը կանխագուշակվել էր այդ գլուխներում` միասին կարդալով 3 Նեփի 20.25–27-ը: Անհրաժեշտության դեպքում, կարող եք նշել, որ երբ մենք ուխտեր ենք կապում Տիրոջ հետ, դառնում ենք Աբրահամի սերունդը: Որպես Աբրահամի հետնորդներ, ինչպե՞ս կարող ենք օրհնել «երկրի բոլոր ցեղերը» (հատված 25): Դասարանի անդամները կարող են խորհել այս հարցի շուրջ, երբ նրանք «Լրացուցիչ աղբյուրներում» կարդան Ռասսել Մ. Նելսոնի միտքը և կիսվեն իրենց մտքերով:

3 Նեփի 23, 26․1-12

Փրկիչը կամենում է, որ մենք հետազոտենք սուրբ գրությունները:

  • Նեփիացիների հետ Փրկիչի փոխհարաբերություններըի՞նչ են բացահայտում այն մասին, թե Նա ինչ վերաբերմունք ունի սուրբ գրությունների հանդեպ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պարզել դա, կարող եք նրանց կեսին խնդրել, որ կարդան 3 Նեփի 23-ը, իսկ մյուս կեսին՝ կարդալ 3 Նեփի 26.1–12-ը, այնուհետև կիսվել միմյանց հետ իրենց գտածով: Նրանք կարող են նաև կիսվել գաղափարներով, թե ինչպես ցույց տալ Տիրոջը, որ սուրբ գրությունները կարևոր են մեզ համար: Օրինակ, ո՞րն է տարբերությունը սուրբ գրությունները հետազոտելու և ուղղակի դրանք կարդալու միջև (տես 3 Նեփի 23.1):

3 Նեփի 24․1-6

Տերը նման է զտիչի կրակին:

  • Տեսողական օժանդակ միջոցները կարող են ուժեղացնել ձեր քննարկումը 3 Նեփի 24.1–6: Օրինակ, դուք կարող եք ցույց տալ արծաթե դրամ կամ օճառ, մինչ դասարանի անդամները կարդում են հատվածները` պարզելով, թե ինչպես են այս առարկաները կապված Փրկիչի և Նրա առաքելության հետ: Կարող եք նաև կիսվել դասարանի հետ արծաթի զտիչի և օճառի թափիչի բացատրության հետ «Լրացուցիչ աղբյուրներում»: Կարող եք ցուցադրել «Զտիչի կրակը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում)։ Ինչպե՞ս է Տերը նման «զտիչի կրակին և թափիչի օճառին» (հատված 2): Ի՞նչ են այս օրինակներն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես է Փրկիչը մաքրագործում մեզ:

3 Նեփի 24․7-18

Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր վերադառնում են Նրա մոտ:

  • Դուք գուցե նշեք, որ տասանորդի վերաբերյալ ուսմունքները 3 Նեփի 24.8–12-ում պատասխանում են հատված 7-ի հարցին. «Ի՞նչ բանում մենք պիտի վերադառնանք [դեպի Տերը]»: Ո՞րն է կապը դեպի [Տերը] [վերադառնալու] և տասանորդ վճարելու միջև: Գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել իրենց ստացած օրհնություններով, որոնք թվարկվում են հատվածներ 10–12-ում, երբ վճարել են տասանորդը: Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն օգտակար լինել մեկին, ով խնդիրներ ունի է տասանորդ վճարելու հետ:

  • Ի՞նչ վերաբերմունք է նկարագրվում 3 Նեփի 24.13–15-ում, որին հաճախ ենք հանդիպում այսօրվա աշխարհում: Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ կասեին այն մարդուն, ով համարում է, որ կյանքն ավելի հեշտ ու լավ է նրանց համար, ովքեր չեն պահում պատվիրանները: Ըստ 3 Նեփի 24-ի, ինչպե՞ս է Տերն օրհնում նրանց, ովքեր ծառայում են Իրեն։ Կարող եք նաև խրախուսել նրանց օրինակներ գտնել 3 Նեփի 22-ում: (Տես նաև Մոսիա 2․41, Ալմա 41.10:)

3 Նեփի 25․5-6

Մեր սրտերը պիտի դառնան դեպի մեր նախնիները:

  • Որպեսզի լուսաբանեք մեր սրտերը դեպի մեր նախնիները դարձնելու հասկացությունը, կարող եք հրավիրել դասարանի մի անդամի շրջվել ուսանողներից և հիշելով նկարագրել դասարանի անդամներին (որտեղ են նրանք նստած, ինչ են հագել և այլն): Հետո նա կարող է շրջվել դեպի դասարանը և կրկին փորձել: Ի՞նչ կարող է այս օրինակն ուսուցանել մեզ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով մեր սրտերը դեպի մեր նախնիները դարձնելու մասին: 3 Նեփի 25.5–6-ը կարդալուց հետո գուցե դասարանի անդամները կարողանան կիսվել, թե ինչպես են իրենց սրտերը դարձել դեպի իրենց նախնիները: Կարող եք նաև խնդրել ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուին նրանց ներկայացնել ընտանեկան պատմության մի քանի գործիքներ: Ինչպե՞ս է այս աշխատանքը կապված Իսրայելի հավաքման հետ, որը նկարագրվել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից «Լրացուցիչ աղբյուրներում»:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

3 Նեփի 27-ից 4 Նեփի-ում մենք կարդում ենք «[ամենաերջանիկ] ժողովրդի մասին բոլոր ժողովուրդների միջից, ովքեր ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.16)։ Ասացեք դասարանին, որ այս գլուխների ընթերցումը կարող է օգնել մեզ սովորել, թե ինչպես երջանկություն գտնենք ինքներս մեզ և մեր ընտանիքների համար:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Դուք կարող եք մասնակիցը լինել փառահեղ մի բանի:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս տեղի ունեցած համաշխարհային հեռարձակման ժամանակ ասել է. «Այժմ, անշուշտ, վերջին օրերն են, և Տերն արագացնում է Իսրայելի հավաքման Իր աշխատանքը: Այդ հավաքումն այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունն է: Ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր մեծությամբ, ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր կարևորությամբ, ոչ մի այլ բան չի համեմատվի դրա հետ իր փառահեղությամբ: Եվ եթե ընտրեք, եթե ցանկանաք, դուք կարող եք լինել դրա կարևոր մի մասնիկը: Դուք կարող եք լինել մեծ մի բանի, վիթխարի մի բանի, փառահեղ մի բանի կարևոր մի մասնիկը:

Երբ խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնական ճշմարտությունը` մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: …

… Պատկերացրեք միայն: Բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են երկիր մոլորակի վրա, մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա: …

Այս հավաքույթը ամեն ինչ է ձեզ համար: Սա է այն առաքելությունը, որի համար մենք ուղարկվել ենք երկիր» («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, հունիս 3, 2018], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Զտում և մաքրագործում

Արծաթը գտնվում է այլ հանքանյութերի հետ հանքաքարի նստվածքներում: Հին դարերից ի վեր արծաթի զտիչը սովորաբար արտազատում էր արծաթը, երբ հանքաքարը դրվում էր մի հնոցում, որը շիկացած էր ամենաբարձր ջերմաստիճանում: Սա ստիպում էր, որ խարամը (աղտոտվածությունը կամ անցանկալի հանքանյութերը) դուրս գար հալված հանքաքարի մակերեսի վրա: Զտիչը քերելով հեռացնում էր խարամը, թողնելով մաքուր արծաթը, որը զատորոշվում էր իր բնորոշ փայլով:

Թափիչը մի մարդ էր, ով մաքրում և սպիտակեցնում էր կտորը: Կտորը թրջում էին «թափիչի օճառով» խառնած ջրում, որը նախատեսված էր յուղը և կեղտը հեռացնելու համար: Մինչ կտորը ներծծվում էր, թափիչը ծեծում էր կամ թփթփացնում այն` աղտոտվածությունները վերացնելու համար: (Տես «Զտիչի կրակը և թափիչի օճառը», New Era, հունիս 2016, 6–7:)

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք մարդկանց, ոչ թե դասեր: «Ձեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ նույնքան կարևոր է, որքան այն, ինչ ուսուցանում եք նրանց: Երբեմն, երբ տարված ենք դասը ներկայացնելով, կարող ենք մոռանալ արտահայտել մեր սերը նրանց հանդեպ, ում ուսուցանում ենք: Եթե դա պատահի ձեզ հետ, մտածեք, թե ինչպես կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչն ավելի կարևոր է» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 6):

Տպել