Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6. Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել


Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6. Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրքը 2020 (2020)

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղների վրա գրելիս

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի1-ը

Մորմոն 1-6

Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել

Երբ կարդաք Մորմոն 1-6-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեր դասարանի անդամներին հավատարիմ մնալ ամբարշտության ժամանակներում, ինչպես Մորմոնն արեց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն անդամները տատանվում են կիսվել իրենց գաղափարներով, որովհետև նրանք ժամանակ չեն ունեցել կազմակերպել իրենց մտքերը: Որպեսզի օգնեք նրանց անել դա, հատկացրեք մի քանի րոպե, որ գրի առնեն այն գաղափարները, որոնք նրանք ձեռք են բերել՝ ուսումնասիրելով Մորմոն 1–6-ը տանը, ապա խնդրեք կիսվել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մորմոն 1-6

Չնայած մեր շրջապատի ամբարշտությանը, մենք կարող ենք ապրել արդար:

  • Ձեր դասարանի անդամներից շատերը կարող են հասկանալ Մորմոնի փորձառությունը, ով ձգտում էր արդար ապրել ամբարիշտ աշխարհում։ Գուցե նրանք կիսվեն Մորմոնի օրինակից իրենց սովորածով: Որպեսզի օգնեք հեշտացնել քննարկումը, կարող եք հրավիրել դասարանի անդամներին գտնել հատվածներ, որոնք բացահայտում են Մորմոնի հատկանիշները և կազմեք այդ հատկանիշների ցուցակը գրատախտակին (տես օրինակ՝, Մորմոն 1.2–3, 15–16, 2.1, 23–24, 3.1–3, 12, 17–22): Ինչպե՞ս այդ հատկանիշներն օգնեցին Մորմոնին հոգեպես ուժեղ մնալ: Ինչպե՞ս կարող են դրանք օգնել մեզ ավելի շատ նմանվել Մորմոնին:

    Նկար
    նեփիացիներն ու լամանացիները ճակատամարտում են

    Ճակատամարտ, Խորխե Կոկկո

  • Մորմոնը հաճախ ուղղակիորեն գրում էր մեր օրերի մարդկանց: Ի՞նչ կարող ենք սովորել մեզ ուղղված նրա խոսքերից Մորմոն 3.17–22-ում և 5.10–24-ում: Դասարանի յուրաքանչյուր անդամի տվեք մի թերթիկ, որի վերևի մասում գրված է «Մորմոնի խորհուրդը մեզ», և խրախուսեք նրանց գտնել ուղերձներ այդ հատվածներում, որոնք տեղին են մեր օրերի համար: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Մորմոնի խորհուրդը, որ օգնի մեզ հոգեպես ուժեղ մնալ այսօրվա աշխարհում։

  • Եթե դուք ուսուցանեք երիտասարդներին, կարող եք օգտագործել Մորմոնի օրինակը, օգնելով նրանց հասկանալ, որ նրանք կարող են արդարակյաց առաջնորդներ լինել, երբ երիտասարդ են: Եթե դուք ուսուցանեք չափահասներին, կարող եք օգտագործել Մորմոնի օրինակը, քննարկելով այն հնարավորությունները, որոնք կօգնեն երիտասարդներին լավ ղեկավարներ լինել: Քննարկումը սկսելու համար կարող եք խնդրել դասարանի մի քանի անդամների վերանայել Մորմոն 1-ը իսկ մյուսներին՝ վերանայել Մորմոն 2-ը, նշելով հնարավորությունները, որոնք տրվեցին Մորմոնին` ղեկավարելու իր վաղ տարիներին: Ի՞նչ հատկանիշներ ուներ նա, որոնք նրան մեծ առաջնորդ դարձրին: Դասարանի անդամները կարող են կիսվել օրինակներով, որոնք տեսել են արդար երեխաների և երիտասարդների հզոր ազդեցության միջոցով: Նրանք կարող են նաև քննարկել այն հնարավորությունները, որոնք իրենք կամ իրենց ծանոթ երիտասարդ մարդիկ ունեն,որպեսզի դառնան ղեկավարներ այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք Մորմոնն ուներ:

Մորմոն 2.10-15

Ապաշխարությունը պահանջում է կոտրված սիրտ և փշրված հոգի:

  • Որպեսզի հասկանաք տարբերությունը դեպի ապաշխարություն տանող վշտի և այն վշտի միջև, որը չի տանում ապաշխարության, կարդացեք Մորմոն 2.10–15-ը միասին և քննարկեք այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞րն է «վշտանալու» դերը ապաշխարության մեջ: Ո՞րն է տարբերությունը «վշտանալ ի ապաշխարություն» և «վշտանալը նզովվածների» արտահայտությունների միջև: Ո՞ր վերաբերմունքն ու վարքագիծն է օգնում մեզ ունենալ «կոտրված սիրտ և փշրված հոգի»:

Մորմոն 3․12

Մենք կարող ենք սիրել ուրիշներին, եթե նույնիսկ, մենք համաձայն չենք նրանց ընտրությունների հետ:

  • Մորմոնի նման ձեր դասարանի անդամներից շատերը սերտորեն շփվում են մարդկանց հետ, ովքեր չեն կիսում իրենց համոզմունքները: Ինչպե՞ս կօգտագործեիք Մորմոնի փորձառությունը` ուսուցանելով դասարանի անդամներին սիրել ուրիշներին, չնայած նրանց տարբերություններին,: Միասին ընթերցեք Մորմոն 3.12-ը և քննարկեք դեպքեր, երբ Մորմոնը սեր ցույց տվեց նրանց հանդեպ, ովքեր մերժեցին իր ուղերձը և կանխամտածված ապստամբեցին Աստծո դեմ (տես, օրինակ՝ Մորմոն 1.16–17-ը, 2.12-ը): Ի՞նչ փորձառություններով կարող են կիսվել դասարանի անդամներն իրենց անձնական կյանքից նրանց սիրելու մասին, ովքեր չեն կիսում իրենց համոզմունքները կամ արժեքները: «Լրացուցիչ աղբյուրներում» տրված Երեց Դալլին Հ. Օուքսի խոսքերը կարող են լրացնել այդ քննարկումը:

Մորմոն 6.17

Հիսուս Քրիստոսը գրկաբաց կանգնած է մեզ ընդունելու համար:

  • Նրանց համար, ովքեր, գուցե, հույս չունեն, որ կարող են ներվել իրենց մեղքերի համար, Փրկիչը կանգնած է «գրկաբաց ընդունելու ձեզ». Մորմոնի այս նկարգարությունը կարող է տալ հավաստիացում: Միասին ընթերցեք Մորմոն 6.17-ը և ցույց տվեք Հիսուս Քրիստոսի գրկաբաց նկարներից մեկը ( օրինակ՝ Ավետարանի պատկերագրքում, հ. 66): Ի՞նչ է այս հատվածն ուսուցանում մեզ օգնելու Փրկիչի ձգտման մասին: Դուք կարող եք նաև միասին երգել մի հիմն, որն ուսուցանում նմանատիպ մի ուղերձ, ինչպես օրինակ՝ «Come unto Jesus» (Hymns, no. 117): Դուք կարող եք նաև կիսվել «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի փորձառությամբ և խնդրել դասարանի անդամներին քննարկել, թե ինչպես կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ, որ ապաշխարությունը հնարավոր է։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Կարող եք խնդրել դասարանի անդամներին մտածել այն մասին, թե ինչ կգրեին մի նամակում, որն ուղղված է ապագայի մարդկանց: Մորմոն 7–9-ում մենք կարդում ենք, թե Մորմոնը և Մորոնին դարեր առաջ ինչ գրեցին մեր օրերի մարդկանց:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սիրել ուրիշներին, ովքեր տարբեր հավատներ ունեն:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է․

«Մենք բոլորս պետք է հետևենք ավետարանի ուսմունքներին, որպեսզի սիրենք մեր մերձավորներին և խուսափենք հակառակություններից: Քրիստոսի հետևորդները պետք է լինեն քաղաքավարության օրինակներ: Մենք պետք է սիրենք բոլոր մարդկանց, լինենք լավ լսողներ և մտահոգություն ցուցաբերենք նրանց անկեղծ համոզմունքների հանդեպ: Չնայած մենք կարող ենք չհամաձայնվել, բայց չպիտի լինենք անբարյացակամ: Մեր դիրքորոշումները և հաղորդակցությունը վիճահարույց թեմաների շուրջ չպետք է հակառակություն առաջ բերեն: Մենք պետք է իմաստուն լինենք մեր դիրքորոշումները բացատրելիս, դրանց հետևելիս և մեր ազդեցությունը գործադրելիս: Դա անելիս մենք խնդրում ենք, որ ուրիշները չվիրավորվեն մեր անկեղծ կրոնական համոզմունքներից և մեր կրոնի ազատ գործադրումից: Մենք խրախուսում ենք մեզ բոլորիս կիրառել Փրկիչի Ոսկե Կանոնը. «Ամեն ինչ որ կամենում էք` թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթեոս 7.12):

Երբ մեր դիրքորոշումները չեն ընդունվում, մենք պետք է բարեհոգաբար ընդունենք ոչ դրական արդյունքները և քաղաքակիրթ վերաբերմունք ցուցաբերենք մեր հակառակորդների հանդեպ» ( «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 27):

Ապաշխարությունը հնարավոր է

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ փորձառությամբ:

«Անցյալ տարի, երբ Երեց Դեյվիդ Ս. Բաքստերը և ես մեքենայով գնում էինք մասնակցելու ցցի համաժողովին , կանգ առանք ճաշելու մի ռեստորանում: Ավելի ուշ, երբ վերադառնում էինք մեր մեքենան, մի կին ձայն տվեց մեզ և մոտեցավ: … Նա հարցրեց, թե արդյո՞ք մենք Եկեղեցու երեցներ էինք: Մենք ասացինք. «Այո»: Գրեթե առանց քաշվելու, նա պատմեց մեղքերով ծանրաբեռնված իր ողբերգական կյանքի պատմությունը: Այժմ, երբ ընդամենը 28 տարեկան էր, նա թշվառ էր: Նա իրեն զգում էր անարժեք և չուներ ապրուստի միջոցներ: Երբ խոսում էր, բացահայտվեց նրա բարեհոգությունը: Արտասվալից աղերսելով, նա հարցրեց՝ արդյո՞ք կար որևէ հույս իր համար, որևէ ուղի՝ դեպի վեր և դուրս՝ իր հուսալքությունից:

«Այո», պատասխանեցինք մենք. «հույս կա»։ Հույսը կապված է ապաշխարության հետ: Դուք կարող եք փոխվել: Դուք կարող եք «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32): Մենք հորդորեցինք նրան չհետաձգել այն [տես Ալմա 13.27-ը, 34.33-ը]: Նա խոնարհաբար հառաչեց և անկեղծորեն շնորհակալություն հայտնեց մեզ:

Երբ Երեց Բաքստերը և ես շարունակեցինք մեր ճամփորդությունը, մենք խորհում էինք այդ փորձառության շուրջ: Մենք հիշեցինք խորհուրդը, որը տրվեց անհույս մի հոգու Ահարոնի կողմից, ով ասաց. «Եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից, և խոնարհվես Աստծո առաջ, և հավատքով կանչես առ նրա անունը, հավատալով, որ դու պիտի ստանաս, այդ դեպքում դու կստանաս հույսը, որ դու ցանկանում ես» [Ալմա 22.16]: …

… Մեղքի ճահճում աղտոտված 28 տարեկան կնոջը և մեզանից յուրաքանչյուրին ես հայտարարում եմ, որ ապաշխարության քաղցր օրհնությունը հնարավոր է: Այն գալիս է դեպի Տերը և Նրա սուրբ աշխատանքը լիակատար դարձի միջոցով:

Բացի այդ, Նախագահ Նելսոնը նկատել է.«Մենք հիշում ենք նաև մեղսավոր մարդկանց, ովքեր իրենց մտահոգված ղեկավարի` Մորմոնի խնամքի ներքո էին, ով գրել է. «Ես առանց հույսի էի, քանզի ես գիտեի Տիրոջ դատաստանները, որոնք պիտի գային նրանց վրա. քանզի նրանք չէին ապաշխարել իրենց անօրինություններից, այլ պայքարում էին իրենց կյանքի համար, առանց կանչելու առ այն Էակը, որը ստեղծել էր իրենց» (Մորմոն 5.2)» («Ապաշխարություն և դարձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 102, 104):

Բարելավել մեր ուսուցումը

Հոգևոր աճը տեղի է ունենում տանը։ Ձեր դասարանի անդամները ամեն շաբաթ 165 ժամ անցկացնում են եկեղեցուց դուրս: Այդ ժամանակ նրանք ունենում են իրենց անձնական հոգևոր փորձառությունները, որոնք ուսուցանում են նրանց ավետարանի մասին: Տվեք հարցեր, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել շաբաթվա ընթացքում և իրենց ընտանիքների հետ սովորած սկզբունքների մասին (տես Ուսուցանել Փրկիչի ձևով,18):

Տպել