Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11․ Որպեսզի չարը վերացվի


Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11․ Որպեսզի չարը վերացվի, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Հարեդացիների բեռնանավերը ծովի վրա

Ես ձեզ կրկին դուրս կբերեմ ծովի խորքերից, Ջոնաթան Արթուր Քլարկ

Նոյեմբերի 16-22-ը

Եթեր 6-11

Որպեսզի չարը վերացվի

Հիշեք, որ Մորմոնի գրքում պարունակվող հիշատակարանները գրվել են մեր օրերի համար: Երբ նախապատրատվեք ուսուցանելու, աչքի անցկացրեք այս սուրբգրային պատմությունները` գտնելով սկզբունքներ, որոնք կարող են զորացնել դասարանի անդամներին` իրենց կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք իմաստալից են համարում Եթեր 6–11-ում, հրավիրեք նրանց պատկերացնել, որ եթե այս գլուխները կինոնկար դարձնեին, Եթեր 6–11-ից ինչ արտահայտություն կառաջարկեին որպես վերնագիր: Նրանց այդ մասին մտածելու ժամանակ տվեք, ապահրավիրեք կիսվել իրենց վերնագրերով և բացատրել, թե ինչու են իրենք դրանք ընտրել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եթեր 6.1–12

Տերը կառաջնորդի մեզ մեր մահկանացու կյանքի ճամփորդության ընթացքում:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում խորհուրդ է տալիս հարեդացիների ծովով ճամփորդությունը համեմատել մահկանացու կյանքի մեր ճամփորդության հետ: Խնդրեք դասարանի անդամներին, ովքեր փորձեցին այս վարժությունը տանը, կիսվել գաղափարներով, որոնք ձեռք բերեցին այս համանմանությունից: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին լրացուցիչ համեմատություններ անել դասարանում, հրավիրեք նրանց նայել Եթեր 6.1–12-ում ճամփորդության վերաբերյալ մանրամասները, որոնք կարող են խորհրդանշական իմաստ ունենալ (ինչպիսիք են՝ փայլող քարերը, բեռնանավերը և քամին), և գրի առեք դրանք գրատախտակին: Այնուհետև դասարանի անդամները կարող են մի քանի րոպե աշխատել զույգերով կամ փոքրիկ խմբերով` ուսումնասիրելով հատվածները և քննարկելով, թե ի՞նչ են այդ խորհրդանիշները ներկայացնում մեր կյանքում: Օրինակ, ո՞րն է մեր «խոստացված երկիրը» (հատված 8): Ինչպե՞ս է Աստված առաջնորդում մեզ, մեր ճամփորդության ընթացքում:

  • Դուք կարող եք օգտագործել Եթեր 6.1–12-ը՝ ոգեշնչելով մի քննարկում, թե ինչպես է դարձը դեպի Աստված օգնում մեզ աճել մեր փորձությունների միջոցով: Օրինակ, «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող մեջբերումները կարող են օգնել դասարանի անդամներին «կատաղի քամին» 5–8 հատվածներում համեմատել կյանքի ձախորդությունների հետ: Ի՞նչ էին անում հարեդացիները, երբ «շրջապատվում էին շատ ջրերով» (հատված 7): Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնց ընթացքում ձախորդություններն օգնել են նրանց առաջ շարժվել: Փորձություններին արձագանքելու նրանց եղանակն ինչպե՞ս էր օգնել նրանց առաջադիմել դեպի իրենց «խոստացված երկիր»: Տերն ինչպե՞ս օգնեց նրանց իրենց մաքառումներում: Խրախուսեք նրանց անդրադառնալ Եթեր 6-ի խոսքերին և արտահայտություններին, երբ նրանք կիսվեն իրենց փորձառություններով և մտքերով:

    Նկար
    հարեդացիները կենդանիների հետ ճամփորդելիս

    Հարեդացիները Ասիայով ճամփորդելիս, Միներվա Թեյչերտ

Եթեր 6.7–18, 30, 9.28–35, 10.1–2

Տերն օրհնում է մեզ, երբ մենք խոնարհ ենք:

  • Չնայած հարեդացիների պատմության մեծ մասը ցույց է տալիս հպարտության և ամբարշտության բացասական հետևանքները, այն ներառում է նաև խոնարհության և բարգավաճման ժամանակաշրջաններ, որոնցից մենք կարող ենք սովորել: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել այս դրական օրինակներից, կարող եք բաժանել դասարանը երկու խմբի և հանձնարարել մի խմբին կարդալ Եթեր 6.7–18-ը և 30-ը, մինչ մյուս խումբը կարդում է Եթեր 9.28–35-ը և 10.1–2-ը: Խնդրեք նրանց այս հատվածներում որոնել ապացույց՝ արդյո՞ք հարեդացիներն էին խոնարհեցրել իրենց, թե հանգամանքներն էին խոնարհեցրել նրանց, և Տերն ինչպես օրհնեց նրանց դրա արդյունքում: Դասարանի անդամներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք անդամների յուրաքանչյուր խմբից կիսվել իրենց սովորածով։ Խոնարհ լինելն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի մոտենալ Աստծուն։ Խոնարհության մասին օրհներգ երգելը կամ լսելը ինչպես օրինակ` «Ինձ հետ եղիր Դու միշտ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 12), կարող է ավելի հետաքրքիր դարձնել այդ քննարկումը:

Եթեր 7–11

Արդարակյաց առաջնորդները ուղղորդում են մարդկանց դեպի Աստված:

  • Նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն զբաղեցրել ղեկավար պաշտոններ, կարող են սովորել հարեդացի ամբարիշտ թագավորների օրինակներից. այդ պատմությունները կարող են օգնել մեզ դառնալ ավելի լավ ղեկավարներ մեր տներում, մեր համայնքներում և եկեղեցում: Այս թեմայի շուրջ քննարկում սկսելու համար կարող եք խնդրել դասարանի անդամներին մտածել մեկի մասին, ում նրանք համարում են լավ ղեկավար: Հրավիրեք նրանց համառոտ կիսվել այդ անձի մի քանի հատկանիշներով և մի ցուցակ կազմել գրատախտակին: Ապա կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամի սովորել հարեդացի թագավորներից մեկի մասին Եթեր 7-11-ում: (Թագավորների մի ցուցակ սուրբ գրությունների հղումներով, որոնք նկարագրում են նրանց թագավորումը, գտնվում են այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար բաժնում:) Դասարանի անդամները կարող են կիսվել նրանով, ինչ իրենք սովորեցին այս թագավորներից ղեկավարման վերաբերյալ` գրատախտակի ցուցակին ավելացնելով իրենց գտած այլ հատկանիշներ: Ղեկավարման այլ դրական հատկանիշներ նշված են «Լրացուցիչ աղբյուրներ» բաժնում։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ հատկանիշները և լինել ղեկավարներ, եթե մենք նույնիսկ չունենք որոշակի ղեկավարման հանձնարարություն:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի շարժեք դասարանի անդամների հետաքրքրությունը Եթեր 12–15 գլուխների հանդեպ, կարող եք նշել, որ այս գլուխներում Մորոնին Տիրոջն արտահայտեց իր մտահոգություններից մի քանիսը այն հիշատակարանի վերաբերյալ, որը նա գրում էր: Փրկիչի պատասխանը կարող է օգնել մեզ, երբ մենք անհամապատասխանության նմանատիպ զգացումներ ունենանք:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Մեր փորձությունները պատրաստում են մեզ հավերժական կյանք ստանալուն:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, խոսելով մի գերագույն համաժողովում, Երեց Չարլզ Ա. Քալլիսը` Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Մեզ ասվել է, որ երբ հարեդացիները իրենց բեռնանավերով դուրս եկան դեպի խոստումի այս երկիրը, կատաղի և սոսկալի փոթորիկներ էին գերիշխում: Քամիներ էին փչում և անխուսափելի վտանգ սպառնում այդ վտանգավոր ճամփորդության ողջ ընթացքում: Աստված օգնեց նրանց: Եվ մենք կարդում ենք, որ չնայած այդ հողմերն ու փոթորիկները մոլեգնում էին, իրենց հետ բերելով ավերում, բայց քամին անընդհատ փչում էր դեպի Խոստումի Երկիր: Եվ այս դժբախտությունները, որոնց միջոցով մենք անցնում ենք, այս սարսափելի պատերազմները և բոլոր սոսկալի բաները, որոնք գերիշխում են, Աստծո զորության մեջ են: Նա կարող է դադարեցնել դրանք, երբ Նա այդպես ընտրի, երբ Նրա աստվածային նպատակները կատարվեն: Բայց եկեք չմոռանանք, որ դժբախտության այս ծովում, մեր ձախորդությունները, այն փորձառությունները, որոնց միջով մենք անցնում ենք, և որոնք Աստված կօգտագործիմեր բարու համար, եթե մենք հնազանդվենք Նրան, բոլոր այս բաները մեզ փչելով տանում են առաջ` դեպի հանգստի մի ապաստան, դեպի փառահեղ ապագա, դեպի հավերժական կյանք» (in Conference Report, Apr. 1943, 62):

Արդարակյաց առաջնորդի հատկանիշներ

«Աստծո արքայությունում մեծությունը և առաջնորդությունը նշանակում է՝ տեսնել ուրիշներին այնպես, ինչպես որ նրանք իրականում կան, ինչպես Աստված է տեսնում նրանց, իսկ հետո հասնել և ծառայել նրանց: Դա նշանակում է՝ ուրախանալ նրանց հետ, ովքեր երջանիկ են, արտասվել նրանց հետ, ովքեր սգում են, բարձրացնել նրանց, ովքեր վշտի մեջ են և սիրել մեր մերձավորին, ինչպես Քրիստոսն է սիրում մեզ:

… Եկեղեցում ղեկավարելը ոչ այնքան շատ ուրիշներին ուղղորդելուն է վերաբերում, որքան` Աստծո կողմից ուղղորդվելու մեր հոժարակամությանը» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ձեզանից մեծը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 79–80):

«Միայն արժանավորները կարողություն ունեն բարձրացնելու և քաջալերելու մեկը մյուսին ավելի մեծ ծառայության, ավելի մեծ ձեռքբերումների, ավելի մեծ ուժի» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները, Էզրա Թաֆթ Բենսոն [2014], 244):

Աշխարհը սովորեցնում է, որ առաջնորդները պիտի հզոր լինեն, Տերը սովորեցնում է, որ նրանք պիտի հեզ լինեն։ Աշխարհիկ առաջնորդները ստանում են զորություն և ազդեցություն իրենց տաղանդի, հմտության ու հարստության շնորհիվ։ Քրիստոսանման ղեկավարները ձեռք են բերում զորություն և ազդեցություն «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» [ՎՈւ 121.41]» (Սթեֆեն Վ. Օուեն «Ամենամեծ առաջնորդները մեծագույն հետևորդներն են», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 75):

Բարելավել մեր ուսուցումը

Քաջալերեք ստեղծել հարգալից միջավայր։ Արդյո՞ք զգում եք, որ ամեն ոք դասարանում հարմարավետ է զգում իր մտքերն ու զգացումները արտահայտելիս: «Օգնեք ձեր դասարանի անդամներին հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրը ազդեցություն է ունենում դասարանի ոգու վրա: Քաջալերեք նրանց օգնել ձեզ ստեղծել բաց, սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ազատ զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,15

Տպել