Նոյեմբերի 9-15-ը Եթեր 1-5․ Պատռեք անհավատության այդ վարագույրը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Նոյեմբերի 9-15-ը Եթեր 1-5, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Նոյեմբերի 9-15-ը
Եթեր 1-5
Պատռեք անհավատության այդ վարագույրը
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք Եթեր 1-5-ի ձեր անհատական ուսումնասիրության ժամանակ, որով կարող եք կիսվել նրանց հետ, ում ուսուցանում եք: Ի՞նչ հնարավորություններ կարող եք տալ նրանց` կիսվելու իրենց սովորածով:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք անդամներին կիսվել ստեղծագործական այս ձևով. Քարեր փոխանցեք դասարանի 16 անդամների և հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել մի ճշմարտությամբ, որը նրանք հիշում են Եթեր 1–5-ի իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունից: Ի՞նչ են նրանք պատրաստվում անել իրենց սովորածի շնորհիվ:
Ուսուցանեք վարդապետությունը
Եթե մենք անընդհատ կանչենք Տիրոջը, Նա կբացահայտի Իր կամքը:
-
Մեզանից յուրաքանչյուրը պայքարել է որևէ խնդրի կամ հարցի պատասխանը գտնելու համար: Ինչպե՞ս կարող է Հարեդի եղբոր փորձառություններն օգնել նրանց, ում ուսուցանում եք, սովորել, թե ինչպես օգնություն փնտրել Տիրոջից: Գուցե մի աղյուսակ նկարեք գրատախտակին պիտակավորված սյունակներով Հարեդի եղբոր հարցը, Հարեդի եղբոր գործողությունը, և Տիրոջ պատասխանը: Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուրին հանձնարարեք մի սյունակ: Յուրաքանչյուր խումբ կարող է աշխատել՝ միասին ընթերցելով Եթեր 1.33–43-ը և 2.16–3.6-ը, և գրել իրենց գտածը իրենց հանձնարարված սյունակում: Այնուհետև դասարանը կարող է քննարկել հետևյալ հարցերը. Ի՞նչ ենք սովորում այն տարբեր ուղիների մասին, որոնք Տերը կարող է ընտրել` մեզ օգնելու համար: Ի՞նչ ենք սովորում մեր դերի մասին հայտնություն ստանալու ընթացքում: Գուցե դասարանի անդամները կիսվեն այլ օրինակներով սուրբ գրություններից, որոնք ուսուցանում են նմանատիպ սկզբունքներ։ Երեց Ռիչարդ Գ. Սքոթի բացատրությունը «Լրացուցիչ աղբյուրներում» տալիս է հետագա ըմբռնում, թե ինչպես է Տերը պատասխանում աղոթքներին:
-
Հարեդի եղբոր աղոթքը Եթեր 3.1–5-ում կարող է ոգեշնչել դասարանի անդամներին գնահատել իրենց անձնական աղոթքները: Հավանաբար դասարանի անդամները կարող են պատկերացնել, որ իրենք խորհուրդ են տալիս մեկին, ով հենց նոր է սովորում, թե ինչպես աղոթի: Ի՞նչ խորհուրդ կտային իրենք: Ապա նրանք կարող են հետազոտել Եթեր 3.1–5-ը և ամփոփել յուրաքանչյուր հատվածը մեկ կամ երկու խորհրդով կամ սկզբունքով, թե ինչպես արդյունավետ աղոթել: Մի քանի րոպե տրամադրեք դասարանի անդամներին` մտածելու իրենց իսկ աղոթքների մասին, և թե ինչպես կարող են հետևել Հարեդի եղբոր օրինակին` իրենց աղոթքներն ավելի իմաստալից դարձնելու համար:
-
Հարեդի եղբոր հայտնության փորձառության մասին Եթեր 3-ում կիսվելուց հետո Մորոնին խորհուրդ տվեց Եթեր 4-ում այն մասին, թե ինչպես կարող ենք հայտնություն ստանալ Տիրոջից: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել այս խորհրդից, կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի մի նկար և հրավիրել դասարանի անդամներին հետազոտել Եթեր 4.8–10-ում այն բաները, որոնք կարող են խանգարել մեզ` Տիրոջից հայտնություն կամ ճշմարտություն ստանալ: Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, դուք դանդաղ կարող եք ծածկել Քրիստոսի նկարը սփռոցով կամ թղթով: Ինչպե՞ս կարող ենք խուսափել այս հոգևոր խոչընդոտներից մեր կյանքում: Հաջորդը, դասարանի անդամները կարող են հետազոտել Եթեր 4.7-ը, 11–15-ը, փնտրելով, թե ինչպես կարող ենք արժանանալ Տիրոջ կողմից ճշմարտություն ստանալուն: Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, հեռացրեք սփռոցը կամ թուղթը: Ի՞նչ է նշանակում «հավատք գործադրել … առ Տերը, ճիշտ ինչպես Հարեդի եղբայրն արեց: (Եթեր 4.7, տես նաև Եթեր 3.1–9): Ի՞նչ է նշանակում «պատռել անհավատության [այդ] վարագույրը» մեր կյանքում:(Եթեր 4.15). Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին անել նույնը: Դասարանի անդամները կարող են նաև փնտրել ճշմարտություններ անձնական հայտնության վերաբերյալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձում «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 93–96):
Իր խրատով Տերը հրավիրում մեզ ապաշխարել և գալ դեպի Իրեն:
-
Նույնիսկ այնպիսի մեծ մարգարեն, ինչպիսին Հարեդի եղբայրն էր, խրատ ստացավ Տիրոջից: Փաստորեն, մասնավորապես այն, ինչ նրան մեծ դարձրեց, այն եղանակն էր, որով նա արձագանքեց խրատին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Հարեդի եղբոր օրինակից, կարող եք հրավիրել նրանց միասին կարդալ Եթեր 2.14–15-ը զույգերով: Այնուհետև խնդրեք նրանց պատկերացնել, որ նրանցից մեկը Հարեդի եղբայրն է, իսկ մյուսը՝ այն մեկը, ով հենց նոր խրատ է ստացել Եկեղեցու ղեկավարից կամ ապաշխարել է: Հանձնարարեք նրանց քննարկել կամ դերակատարել, թե ինչ կասեր Հարեդի եղբայրը իր անձնական փորձառության մասին` այդ մարդուն օգնելու համար: Ի՞նչ խորհուրդ նա կտար: Ի՞նչ դասեր ենք սովորում, որոնք կօգնեն մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը: Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես Տիրոջ խրատը և Հարեդի եղբոր պատասխանը կարողացավ օգնել նրան նախապատրաստվել այն փորձառությանը, որը նա ունեցավ Եթեր 3.1–20-ում: Ահա մի քանի այլ աղբյուրներ, որոնք կարող են օգնել. Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձը «Ում ես սիրում եմ, նախատում եմ և խրատում» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 97–100) կամ «Կարգապահություն» կոչվող բաժինը Երեց Լին Գ. Ռոբբինսի «Արդար Դատավորը» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 96–97):
Երեք վկաները վկայում են Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին։
-
Երեք Վկաների վերաբերյալ Մորոնիի մարգարեության մասին ավելին սովորելով, կարող ենք զորացնել դասարանի անդամների վկայությունները Մորմոնի Գրքի մասին: Գուցե դասարանի կեսը կարդա Եթեր 5-ը, իսկ մյուս կեսը՝ «Երեք վկաների վկայությունը» (Մորմոնի Գրքի սկզբում) և կիսվեն միմյանց հետ, թե ինչ են զգում, որն էր Տիրոջ նպատակը` թույլ տալով Երեք վկաներին տեսնել հրեշտակին և թիթեղները: Նրանք կարող են նաև քննարկել այլ դեպքեր, որի ժամանակ բազմաթիվ վկաներ հաստատում են ճշմարտությունը, (տես օրինակ՝ Մատթեոս 3.13–17, 18.15–16, Հովհաննես 5.31–47, ՎՈւ 128.3): Ի՞նչ վկաներ են մեր կյանքում ոգեշնչել մեզ հավատալ: Ինչպե՞ս է «Աստծո զորությունը և նաև Նրա խոսքը» «ցույց տրվել» մեզ Մորմոնի գրքում: (Եթեր 5.4):
Խրախուսեք սովորել տանը
Առաջարկեք դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենց քաղաքական առաջնորդները անընդհատ միմյանց բռնում են և սպանում: Եթեր 6–11-ում նրանք կկարդան, թե ինչպես դա պատահեց Հարեդի և նրա եղբոր հետնորդների հետ: Նրանք նաև կգտնեն որոշ նախազգուշացումներ, որոնք կօգնեն նրանց խուսափել խնդիրներից, որոնց դիմակայեցին հարեդացիները:
Լրացուցիչ աղբյուրներ
Ճանաչել աղոթքի պատասխանը
Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.
«Երբ մենք բացատրում ենք որևէ խնդիր և առաջարկված լուծում, երբեմն Նա պատասխանում է այո, երբեմն՝ ոչ: Հաճախ Նա հետաձգում է պատասխանը ոչ թե մտահոգության պակասի պատճառով, այլ որովհետև Նա սիրում է մեզ կատարելապես: Նա կամենում է, որ մենք կիրառենք ճշմարտությունները, որոնք Նա տվել է մեզ: Որպեսզի մենք աճենք, պետք է վստահենք ճիշտ որոշումներ կայացնելու մեր ունակությանը: Մենք պետք է անենք այն, ինչ զգում ենք, որ ճիշտ է: Նա կպատասխանի ճիշտ ժամանակին: Նա չի թողնի որ մենք ձախողվենք: …
«… Նա ցանկանում է, որ մենք գործենք` անհրաժեշտ փորձ ձեռք բերելու համար.
«Երբ Նա պատասխանում է այո, դա միայն մեզ վստահություն տալու համար է:
Երբ Նա պատասխանում է ոչ, դա միայն մեզ սխալից հեռու պահելու համար է:
Երբ Նա զսպում է պատասխանը, դա մեզ Իր հանդեպ հավատքով աճելու, Իր պատվիրանների հանդեպ հնազանդություն ունենալու և ճիշտը գործելու ցանկության համար է: Մեզանից ակնկալվում է պատասխանատվություն ստանձնել առանց նախնական հաստատման` գործելով այն որոշման համաձայն, որը համապատասխան է Նրա ուսմունքներին: Մենք չպետք է անտարբեր նստենք կամ տրտնջանք, որովհետև Տերը չի խոսում մեզ հետ: Մենք պետք է գործենք» ( «Սովորենք հասկանալ աղոթքների պատասխանները», Ensign, Nov. 1989,31)։