Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9. Ես խոսում եմ ձեզ հետ կարծես դուք ներկա լինեք


Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9. Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա

Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա, Դեյլ Կիլբորն

Նոյեմբերի 2-8-ը

Մորմոն 7-9

Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք

Վերանայեք տպավորությունները, որոնք դուք գրի եք առել այս շաբաթ Մորմոն 7–9-ի ձեր անհատական ուսումնասիրության ընթացում: Ձեր կարծիքով, ո՞ր հատվածներն են այս գլուխներից ամենաիմաստալիցը դասարանի հետ կրկնելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հնարավորություն տաք դասարանի անդամներին կիսվել իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունից ինչ-որ բանով, կարող եք խրախուսել նրանց աչքի անցկացնել Մորմոն 7-9-ը և կիսվել մի նախադասությամբ (կամ հատվածով), որի համար նրանք երախտապարտ են, որ Մորմոնը կամ Մորոնին որոշել են ներառել դրանք թիթեղների մեջ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մորմոն 7.8–10, 8.12–22, 9.31–37

Մորմոնի Գիրքը մեծ արժեք ունի:

  • Մորմոնի Գրքի մեծ արժեքի վերաբերյալ քննարկում ծավալելու ուղիներից մեկը խոսելն է, թե ինչպես ենք որոշում որևէ իրի արժեքը: Արդյո՞ք որևէ բանի արժեքն իմանալը փոխում է դրա օգտագործման ձևը: Դասարանի անդամները կարող են հետազոտել Մորմոն 8.12–22-ը և կիսվել, թե ինչ է ասել Մորոնին` Մորմոնի Գրքի («այս հիշատակարանի») արժեքի մասին: Նրանք կարող են նաև կիսվել անձնական փորձառություններով, որոնք իրենց ցույց են տվել Մորմոնի Գրքի արժեքը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք արժևորում ենք Մորմոնի Գիրքը:

    Նկար
    Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

    Մորմոնի Գիրքը պարզաբանում է Աստվածաշնչում ուսուցանվող վարդապետությունը:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես են Մորմոնի գիրքը և Աստվածաշունչն աջակցում միմյանց, կարող եք հրավիրել նրանց կարդալ Մորմոն 7.8–10-ը, և ամփոփել Մորմոնի երկու հիշատակարանների նկարագրությունը իրենց իսկ խոսքերով («հիշատակարանը, որը պիտի գա հեթանոսներին հրեաներից», վերաբերում է Աստվածաշնչին): Փորձեք գրատախտակին գծել երկու միմյանց համընկնող շրջանակներ և նշեք մեկը որպես Աստվածաշունչ իսկ մյուսը՝ որպես Մորմոնի Գիրք: Դասարանի անդամները կարող են թվարկել նմանությունները երկու սուրբ գրքերի միջև համընկնող մասում և տարբերությունները՝ մյուս մասերում: («Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը» տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org տալիս է գաղափարներ»:) Որպես այլընտրանք, թվարկեք մի քանի ավետարանական ճշմարտություններ գրատախտակին և հրավիրեք դասարանի անդամներին Սուրբ գրքերի ուղեցույցում գտնել հատվածներ Մորմոնի Գրքից և Աստվածաշնչից, որոնք կօգնեն նրանց հասկանալ ճշմարտությունները:

Մորմոն 8.1-11

Մենք կարող ենք հավատարիմ լինել, նույնիսկ, երբ մենակ ենք:

  • Որոշ մարդիկ ձեր դասարանում կարող են մենակ զգալ ավետարանով ապրելու իրենց ջանքերում: Ի՞նչ կարող են նրանք սովորել Մորոնիից, որը կարող է օգնել իրենց։ Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ Մորմոն 8.1–11-ը և մտածել հարցերի մասին, որոնք նրանք կկամենային ուղղել Մորոնիին, որ իմանան, թե ինչպես նա հավատարիմ մնաց, չնայած դժվար հանգամանքներին: Ի՞նչն է ոգեշնչում նրանց նրա օրինակում: Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, խրախուսեք դասարանի անդամներին կիսվել անձնական փորձառություններով, երբ նրանք կամ նրանց ծանոթները, մնացել են հավատարիմ, նույնիսկ, երբ մենակ են զգացել: Տերն ինչպե՞ս է օգնել նրանց:

Մորմոն 8.26–41, 9.1–30

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար:

  • Երբ մոտենաք Մորմոնի Գրքի այդ տարվա ուսումնասիրության ավարտին, գուցե դասարանի անդամները կարողանան պատկերացնել, թե ինչո՞ւ են զգում, որ այս գիրքը գրվել է մեր օրերի համար: Քննարկումը կարող եք սկսել՝ կարդալով Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող միտքը: Ապա դասարանի անդամները կարող են կիրառել Նախագահ Բենսոնի հարցերը Մորմոն 8.26–41-ի վերաբերյալ: Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորոնիին ընդգրկել այս խոսքերը հիշատակարանում: Ինչպե՞ս են դրանք օգնում մեզ մեր օրերում։

  • Ինչպես ուսուցանվում է այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում, Մորմոն 9.1–30-ը պարունակում է Մորոնիի ուղերձը՝ ի պատասխան առ Հիսուս Քրիստոս հավատքի պակասին մեր օրերում: Բաժանեք դասարանը երեք խմբի և հրավիրեք յուրաքանչյուր խմբին մի օգտակար խորհուրդ գտնել, իրենց հատվածներում. 1–6 (Քրիստոսին չհավատալու հետևանքները), 7–20 (հայտնության և հրաշքների Աստծուն հավատալու կարևորությունը), և 21–30 (Մորոնիի խորհուրդը մեզ):

  • Չնայած Մորմոն 9.1–6-ը ուղղված է «նրանց, ովքեր չեն հավատում Քրիստոսին», մեզ բոլորիս համար օգտակար է պատկերացնել, որ մի օր կանգնելու ենք Աստծո առջև` դատվելու: Խնդրեք դասարանի անդամներին վերանայել այս հատվածները, փնտրելով խոսքեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թեամբարիշտներն ինչպես կզգան այդ օրը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք այդ զգացումներից: Դասարանի անդամները գուցե օգտակար գաղափարներ գտնեն Նախագահ Բոյդ Ք. Փաքերի պատմության մեջ, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում»:

  • Շատ մարդիկ այսօր հավատում են, որ հրաշքները դադարել են: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մորոնիի ուսմունքները` օգնելով ձեր դասարանի անդամներին հավատալ «հրաշքների Աստծուն»։ Դուք կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին վերանայել Մորմոն 9․7-26-ը, փնտրելով այն հրաշքները, որոնց Մորոնին հորդորեց մեզ հավատալ: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Աստծո և մեր օրերում Նրա աշխատանքի մասին: Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի Աստված հրաշքներ գործի (տես Մորմոն 9.20–21): Ի՞նչ հրաշքներ ենք մենք տեսել:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Կիսվեք որևէ մեկի հետ, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Եթե այդպես է, հրավիրեք նրանց ուղիներ փնտրել Եթեր 1–5-ում, որ իրենց հավատքն աճի:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար:

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ասել է․

«Նեփիացիները երբեք չեն ունեցել այդ գիրքը, ոչ էլ լամանացիներն են ունեցել հին ժամանակներում: Այն նախատեսված է եղել մեզ համար:

Հիմնական գրողներից յուրաքանչյուրը վկայել է, որ գրում է գալիք սերունդների համար [տես 2 Նեփի 25.21, Հակոբ 1.3, Մորմոն 7.1, 8.34–35]: …

Եթե նրանք տեսել են մեր օրը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա մենք ինչպե՞ս պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը: Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին, կամ Ալմային) ընդգրկել այդ հատվածն իր գրառումների մեջ: Ի՞նչ դաս կարող եմ ես սովորել դրանից, որը կօգնի ինձ ապրել այս օրերում և այս դարաշրջանում»։ («“The Book of Mormon—Keystone of Our Religion», Ensign, Nov. 1986, 6)։

Մենք կարող ենք լինել անբիծ:

Նախագահ Բոյդ Կ. Փաքերը պատմել է, թե ինչպես է երիտասարդ տարիքում վեց օր ճամփորդել զինվորական մի անձնակազմի հետ շոգ, ծխալից մի ապրանքատար գնացքում, երբ ոչ մի հնարավորություն չկար լողանալու կամ շորերը փոխելու: Գնացքի կանգառում սոված անձնակազմը գնաց ռեստորան:

Այն լեփ-լեցուն էր, և մենք կանգնեցինք երկար հերթում, որպեսզի մեզ տեղ հատկացնեին: Ես անմիջապես կանգնած էի լավ հագնված մի տիկնոջից հետո: Նույնիսկ առանց ետ շրջվելու այդ գեղանի կինը նկատեց մեր ներկայությունը:

Նա շրջվեց և մեզ նայեց: Հետո նա դարձավ դեպի ինձ ու ոտքիցգլուխ չափեց: Ահա ես կանգնած էի այդ քրտնած, կեղտոտ, մրոտ, ճմրթված համազգեստով: Նա զզվանքի տոնով ասաց. «Աստված իմ, ինչ փնթի տղամարդիկ են»: Բոլորի աչքերն ուղղվեցին դեպի մեզ:

Ոչ մի կասկած չկար, որ նա չէր ցանկանում մեզ տեսնել այդտեղ, ես համամիտ էի նրա ցանկության հետ: Ես ինձ կեղտոտ էի զգում, անհարմար և ամոթահար»:

Ապա Նախագահ Փաքերը մեջբերեց Մորմոն 9.4-ը և համեմատեց իր փորձառությունը Աստծո ներկայությամբ հոգեպես անմաքուր լինելու հետ: Վկայելով, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը միակ ուղին էր, որով նա կարող էր հոգեպես մաքուր դառնալ, նա ասաց.

«Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զգացի, երբ, ի վերջո, հասկացա, որ եթե ես հետևեի Քավիչի սահմանած պայմաներին, ես երբեք կարիք չէի ունենա տանել հոգևորապես անմաքուր լինելու հոգեվարքը: Պատկերացրեք մխիթարող, ազատող, վեհացնող զգացումը, որը դուք կունենաք, երբ կտեսնեք Քավության իրական լինելը և դրա գործնական ամենօրյա արժեքը անձնապես ձեզ համար («Մաքուր լվացված», Ensign, May 1997, 9–10):

Բարելավել մեր ուսուցումը

Աղոթեք ձեր դասարանի անդամների համար: Արդյո՞ք կա մեկը ձեր դասարանում, ով մաքառումների մեջ է: Ճիշտ, ինչպես Փրկիչն աղոթեց Պետրոսի համար (տես Ղուկաս 22․31-32), դուք ևս կարող եք աղոթել նրանց համար, ում ուսուցանում եք, որպեսզի նրանք զորացվեն (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 6

Տպել