Հունվարի 7-13-ը։ 3 Նեփի 1-7․ Բարձրացրու գլուխդ և ուրախացիր, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Սեպտեմբերի 7-13-ը։ 3 Նեփի 1-7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020
Սեպտեմբերի 7-13-ը
3 Նեփի 1-7
Բարձրացրու գլուխդ և ուրախացիր
Սուրբ Հոգին կարող է հուշել ձեզ դասարանում կենտրոնանալ 3 Նեփի 1–7-ի առանձնահատուկ սկզբունքների վրա: Դրանք կարող են լինել ուղղակի սկզբունքներ, որոնք օրհնում են ինչ-որ մեկին, ով կարիքի մեջ է:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել տանը իրենց սովորածով, խնդրեք նրանց թերթիկների վրա գրել ճշմարտություններ, որոնք նրանք գտել են 3 Նեփի 1–7-ում, և այդ ճշմարտությունների վերաբերյալ սուրբ գրությունների հղումները: Թերթիկները լցրեք մի արկղի մեջ և հանեք դրանցից մի քանիսը` դասարանով քննարկելու համար: Երբ դասարանի անդամները կիսվեն, մտածեք, թե արդյոք կան առնչվող գաղափարներ այդ համառոտ շարադրանքում, որոնք կարող են խորացնել քննարկումը և ներգրավել դասարանի մյուս անդամներին:
Ուսուցանեք վարդապետությունը
Դարձի գալը գործընթաց է, որը պահանջում է ջանասեր ջանքեր:
-
3 Նեփի 1–7 գլուխներում նկարագրված են մարդիկ, ովքեր դարձի եկան առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը, իսկ մյուսները՝ ոչ: Որպեսզի օգնեք ձեր դասարանին բացահայտել, թե ի՞նչը տարբերություն առաջացրեց այս խմբերի միջև, գրատախտակին կարող եք ստեղծել մի աղյուսակ հետևյալ վերնագրերով. Համոզմունքներ և գործողություններ, որոնք թուլացնում են դարձը և Համոզմունքներ և գործողություններ, որոնք ուժեղացնում են դարձը: Բաժանեք հետևյալ սուրբ գրությունների հղումները դասարանի անդամների միջև և հրավիրեք նրանց լրացնել աղյուսակը այն ամենով, ինչ կգտնեն (առաջին հղման համար տրված են օրինակներ):
-
3 Նեփի 1.4–23, 29–30. Դարձը թուլացնում է. մարգարեի խոսքերին չհավատալը և արդար մարդկանց ծաղրելը (հատվածներ 5–6): Դարձը զորացնում է. Մարգարեի խոսքերի հանդեպ հավատք ունենալը և օգնության համար աղոթելը (հատվածներ 8, 11):
Ինչպե՞ս կարող ենք մեր դարձը ամուր պահել՝ չնայած ընդդիմությանը:
-
-
Ձեր դասարանը կարող է հետազոտել, թե ինչպես զորացնել 3 Նեփի 1.27–30-ում «աճող սերունդ» կոչվածին: Գուցե խնդրեք դասարանի անդամներին գտնել պատճառներ այս հատվածներում, թե ինչո՞ւ երիտասարդ նեփիացիները և լամանացիները չէին կարողանում դիմակայել իրենց շրջապատի ամբարշտությանը: Սա կարող է հանգեցնել որոշ մարտահրավերների մասին քննարկման, որոնց դիմակայում է այսօրվա աճող սերունդը, և լավագույն ուղիների մասին, թե ինչպես օգնել նրանց հավատք զարգացնել առ Քրիստոս: «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվում են մի քանի առաջարկներ:
Տերը կկատարի Իր բոլոր խոսքերը
-
3 Նեփի 1.4–21 և 5.1–3-ում գտնվող պատմությունների ընթերցումը կարող է զորացնել ձեր դասարանի անդամների հավատքը Տիրոջ խոստումների հանդեպ: Դասարանի անդամները գուցե միասին կարդան 3 Նեփի 1․4-7-ը և գրատախտակին գրեն, թե ինչ կզգային, եթե նրանք լինեին այն հավատացյալները, ովքեր նկարագրված են այս հատվածներում: Նրանք, գուցե, մտածեն նաև նմանատիպ հանգամանքների մասին, որոնց մենք դիմակայում ենք այսօր: Ի՞նչ ենք մենք սովորում 3 Նեփի 1․8-21 և 5.1–3 հատվածներում Տիրոջ և Նրա խոստումների մասին: Քննարկումը ծավալելու համար դուք կարող եք կրկնել մի հիմն Աստծուն վստահելու մասին, ինչպես օրինակ՝ «When Faith Endures» (Hymns, no. 128): Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանց հավատքը և վստահությունը առ Աստված հատուցվել է, չնայած հակադրությանը:
3 Նեփի 1.4–15, 5.12–26, 6.10–15, 7.15–26
Մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք:
-
Մորմոնը հայտարարել է. «Ահա, ես Հիսուս Քրիստոսի մի աշակերտն եմ» (3 Նեփի 5.13): Որպեսզի ձեր դասարանի հետ հետազոտեք, թե ինչ է նշանակում լինել աշակերտ, հրավիրեք դասարանի անդամներին 3 Նեփի 1.4–15, 5.12–26, 6.10–15, և 7.15–26 հատվածներում փնտրել Քրիստոսի աշակերտներին բնորոշ հատկանիշներ, համոզմունքներ և գործողություններ: Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի խորհեն և գրի առնեն, թե ինչ կարող են անել` Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ դառնալու համար։
3 Նեփի 2.11–12, 3.12–26, 5.24–26
Երբ արդարները հավաքվում են, Տերը կարող է զորացնել ու պաշտպանել նրանց:
-
Գադիանթոնի ավազակներին հաղթելու պատճառներից մեկն այն էր, որ նեփիացիները միավորեցին իրենց ուժերը դարձի եկած լամանացիների հետ, և հետևեցին Լաքոնիուսի ոգեշնչված հրահանգին՝ «ի մի հավաքվել» Զարահեմլայում (3 Նեփի 3.22): Սա ի՞նչ դասեր կարող է պարունակել ձեր դասարանի անդամների համար: Ապա կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց փորձառություններով, երբ նրանք զորացվել էին իրենց շրջապատի արդար մարդկանց կողմից: Ապա կարող եք հրավիրել դասարանի անդամներին վերանայել 3 Նեփի 3.12–26-ը, որոնելով պատճառները, թե ինչու նեփիացիները հավաքվեցին, և օրհնությունները, որոնք նրանք վայելեցին: Ինչպե՞ս ենք մենք զգում այս նույն օրհնությունները, երբ հավաքվում ենք մեր ընտանիքների անդամներով կամ ճյուղերով ու ծխերով: Էլ ի՞նչ կարող ենք սովորել հավաքվելու մասին 3 Նեփի 5.24–26 հատվածներից:
-
3 Նեփի 3 գլխի ընթերցումը կարող է օգնելդասարանի անդամներին տեսնել, թե որքան ավելի ուժեղ ենք մենք, երբ արդարությամբ հավաքվում ենք միասին: Հավանաբար դուք կարող եք մտածել որևէ առարկայական դասի կամ վարժության մասին, որը ցույց է տալիս, թե ինչպես որևէ թույլ բան դառնում է ուժեղ, երբ միավորվում է այլ բաների հետ: Հրավիրեք դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենց խնդրել են նեփիացիներին համոզել միասին հավաքվելու առավելությունների վերաբերյալ, ինչպես նկարագրվում է հատվածներ 12–26-ում: Գուցե նրանք աշխատեն խմբերով և քննարկեն, թե ինչպես անել այդ՝ հիմնվելով այդ հատվածներում իրենց կարդացածի վրա: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գաղափարներով: Ապա դասարանով կարող եք քննարկել այսպիսի հարցեր. Ի՞նչ մարտահրավերների ենք հանդիպում, որոնք կարելի է նմանեցնել Գադիանթոնի ավազակների հետ: Ինչպե՞ս կարող ենք մեր տները և մեր ծխերը դարձնել ապաստաններ։
Մենք չպետք է վախենանք սատանայից:
-
Գիդդիանիի` Գադիանթոնի ավազակների առաջնորդի նամակը նեփիացիներին վախեցնելու և խաբելու մի փորձ էր: Դասարանի անդամները կարող են վերանայել նրա խոսքերը, որոնք գտնվում են 3 Նեփի 3.2–10-ում, և համեմատեն դրանք այն ուղիների հետ, որոնցով սատանան գուցե փորձի մեզ խաբել այսօր: Ի՞նչ ենք սովորում Լաքոնիուսի` Նեփիացիների գլխավոր դատավորի արձագանքից:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Որպեսզի ոգեշնչեք ձեր դասարանի անդամներին կարդալ 3 Նեփի 8–11-ը հաջորդ շաբաթվա դասի համար, ասացեք նրանց, որ 3 Նեփի 11-ը պարունակում է Մորմոնի Գրքի «գլխավոր իրադարձությունը», Հիսուս Քրիստոսի անձնական ծառայությունը Նեփիացիների մեջ (տես Մորմոնի Գրքի ներածություն):
Լրացուցիչ աղբյուրներ
Օգնել հավատք կառուցել աճող սերնդի մեջ:
Երեց Վալերի Վ. Քորդոնը` Յոթանասունից, առաջարկել է աճող սերնդին օգնելու, ավետարանին հավատարիմ մնալու երեք եղանակ:
-
«Լինել ավելի ջանասեր և մտահոգ տան համար: … Զորավոր ուսուցումը խիստ կարևոր է` ավետարանը մեր ընտանիքներում պահպանելու գործում, իսկ դա պահանջում է ջանասիրություն և ճիգեր: Մեզ բազմիցս կոչ են արել ձեռք բերել ամենօրյա ընտանեկան և անհատական սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություն: Շատ ընտանիքներ, որոնք անում են այդ, օրհնվում են ամեն օր ավելի մեծ միասնությամբ և Տիրոջ հետ ավելի սերտ փոխհարաբերությամբ»:
-
«Ուժեղ մոդելավորում տանը: … Բավական չէ ուղղակի խոսել մեր երեխաների հետ տաճարային ամուսնության, ծոմապահության և Հանգստության օրը սուրբ պահելու կարևորության մասին: Նրանք պետք է տեսնեն, որ մեր ժամանակացույցի մեջ մենք, որքան հնարավոր է, հաճախ ենք տեղ հատկացնում տաճար այցելելու համար: Նրանք պետք է տեսնեն մեր պարտավորվածությունը հաճախ ծոմ պահելիս և ողջ կիրակի օրը սուրբ պահելիս:
-
«Ավանդույթներ: … Որպես ընտանիքներ, մենք պետք է խուսափենք որևէ ավանդույթից, որը կխանգարի մեզ սուրբ պահել Հանգստության օրը կամ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն և աղոթք անել տանը: Մենք պետք է փակենք մեր տան թվայնացված տեխնոլոգիաների դռները պոռնոգրաֆիայի և բոլոր այլ չար ազդեցությունների դեմ: Որպեսզի պայքարենք մեր օրերի աշխարհիկ ավանդույթների դեմ, մենք պետք է օգտագործենք սուրբ գրությունները և մեր ժամանակակից մարգարեների ձայնը` ուսուցանելով մեր երեխաներին իրենց աստվածային ինքնության մասին, իրենց կյանքի նպատակի մասին և Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելության մասին» («Ավետարանի լեզուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 56–57, շեղագիրն ավելացված է):