Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6. Մեր Քավիչի վեմը


Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6․ Մեր Քավիչի վեմը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
ժայռերին բախվող ալիքներ

Օգոստոսի 17-23-ը

Հելաման 1-6

Մեր Քավիչի վեմը

Դուք իսկապես գիտե՞ք ձեր դասարանը: Փորձեք ամեն շաբաթ դասարանի անդամներից մեկին ավելի լավ ճանաչել: Երբ ճանաչեք, նրանց կարիքները կարող եք պահել ձեր մտքում, մինչ պատրաստվում եք ուսուցանել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին դասի գալ նախապատրաստված` դասարան բերելով մի առարկա, որ օգտագործեն այն` ուսուցանելով մի սկզբունք, որը սովորել են այս գլուխներում: Որո՞նք են այն ուղիները, որոնցով կարող ենք այս սկզբունքներն ուսուցանել ուրիշներին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հելաման 1-6

Հպարտությունը մեզ բաժանում է Տիրոջ Հոգուց և ուժից:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում նկարագրում է «հպարտության մի շրջան», որը պատուհաս դարձավ նեփիացիների համար: Գուցե որևէ մեկը դասարանում գրատախատակին գծված սխեմայի վրա ներկայացնի այդ շրջանը: Ապա դասարանի անդամները կարող են գտնել հատվածներ Հելաման 1–6-ում, որոնք, ըստ իրենց, լուսաբանում են շրջանի տարբեր հատվածները, և գրեն դրանք գծապատկերի այն հատվածների կողքին, որոնք կապված են դրանց հետ: (Եթե դասարանի անդամները օգնության կարիք ունեն, կարող եք առաջարկել, որ նրանք նայեն Հելաման 3.24–36, 4.11–26-ը:) Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում նեփիացիներին։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել հպարտության հանդեպ հակումից: Կարող եք նաև կիսվել մասեր «Գլուխ 18․ Զգուշացեք հպարտությունից» բաժնից (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 229–40

    Նկար
    հպարտության շրջան

    Հպարտության շրջանը

  • Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Հելաման 4.13-ը և 24–26-ը և գտնել մի հիմն, որն ուսուցանում է Աստծուց մեր կախվածությունը, օրինակ՝ «Ինձ հետ եղիր Դու միշտ» (Հիմներ, հ. 98): Ինչո՞ւ է հպարտությունը բաժանում մեզ Աստծուց: Ինչպե՞ս կարող ենք ընդունել մեր կախվածությունն Աստծուց: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք ամրացել Տիրոջ Հոգով և զորությամբ, որովհետև խոնարհ են եղել:

  • Եկեղեցու անդամները, ովքեր նկարագրվում են Հելաման 3.33–34-ում, հալածում էին իրենց ընկերակից անդամներին: Իրենց հպարտության պատճառով նրանք ճնշում էին աղքատներին և գործում ամեն տեսակի մեղքեր (տես Հելաման 4.11–13): Միասին կարդացեք Հելաման 3.33–34-ը և 4.11–13-ը, և խնդրեքդասարանի անդամներին քննարկել ուղիներ, որոնցով կարող ենք ավելի մեծ սեր և հարգանք ցույց տալ ուրիշների հանդեպ, ներառյալ մեր Եկեղեցու ընկերակից անդամները: Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին մտածել մի ծանոթի մասին, ով գուցե տառապում է ուրիշների անբարյացկամ վերաբերմունքի պատճառով, և խորհեն, թե ինչպես կարող են զորացնել և քաջալերել այդ մարդուն:

Հելաման 3.33–35

Սրբագործումը գալիս է մեր սրտերը Աստծուն ենթարկելուց:

  • Հելաման 3.33–35-ը կարող է շատ սփոփիչ լինել նրանց համար, ովքեր գուցե տանում են «հալածանքներ … [կամ] շատ չարչարանքներ» (հատված 34): Հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել այս հատվածները` գտնելով խորհուրդ, որը կտան ինչ-որ մեկին, ով հալածվում է: Կամ գուցե դասարանի անդամները կիսվեն, թե ինչպես են գտել «ուրախություն և մխիթարություն» չարչարանքների ժամանակ` անելով այն բաները, որոնք նկարագրված են հատված 35-ում:

  • Հրավիրեք դասարանին ուսումնասիրել Հելաման 3.33–35-ը և սրբագործվելու մասին ուղերձներն ու հղումները «Լրացուցիչ աղբյուրներում»: Ի՞նչ են այս հատվածներն ու դրույթներն ուսուցանում սրբագործման մասին: Ինչպե՞ս է ծոմն ու աղոթքը բերում այն օրհնությունները, որոնք նկարագրվում են Հելաման 3.35-ում: Ինչպե՞ս ենք մեր սրտերը ենթարկում Աստծուն (տես Հելաման 3.35): Ինչպե՞ս է դա օգնում մեզ, որ սրբագործված դառնանք։ Դուք նաև կարող եք նախապատրաստել և բաժանել թերթիկներ` դրանց վրա տպված «Լրացուցիչ աղբյուրների» ուղերձներից կամ հղումներից մեկով, և հրավիրեք դասարանի անդամներին պատահական վերցնել դրանցից մեկը ուսումնասիրելու համար: Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ, թե ինչ սովորեցին սրբագործման մասին:

Հելաման 5.12

Եթե Հիսուս Քրիստոսին դարձնենք մեր հիմքը, մենք չենք կարող ընկնել:

  • Սատանան «իր հզոր քամիները» ուղարկում է բոլորիս կյանք: Շատ մարդիկ ձեր դասարանում արդեն զգացել են դա և, հավանական է, շատ փոթորիկներ լինեն ապագայում: Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք ձեր դասարանի անդամներին պատրաստվել այդ փոթորկիներին՝ կառուցելով իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի վրա:

    Կարող եք սկսել քննարկումը՝ ցույց տալով տաճարների նկարներ կամ այլ շենքեր և համեմատելով մեր կյանքը շենքի հետ: Ի՞նչ ընտրություններ պետք է կատարի կառուցողը: Ի՞նչ ընտրություններ ենք կատարում, որոնք ազդում են մեր կյանքի կառուցման վրա: Ապա կարող եք միասին կարդալ Հելաման 5.12-ը, և քննարկել, թե ինչ է նշանակում կառուցել մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա: Երբ ունենանք Նրան որպես մեր հիմք, դա ինչպե՞ս կարող է ազդել այն ընտրությունների վրա, որոնք կատարում ենք, երբ կառուցում ենք մեր կյանքը:

    Դասարանի անդամները կարող են կիսվել, թե Փրկիչին որպես իրենց հիմք ունենալով, ինչպե՞ս կդիմակայեն կյանքի փոթորիկներին: Դասարանի անդամներին ժամանակ տրամադրեք խորհելու համար, թե ինչպիսի կյանք են կառուցում, և ինչպես կարող են հավաստիանալ, որ իրենք անսասան հիմնված են Քրիստոսի վրա: Սոլթ Լեյքի Տաճարի մասին պատմությունը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է օգնել ձեր քննարկման ժամանակ:

Հելաման 5.14-50

Մեր հավատքն ամրանում է «ապացույցների մեծությունից, որոնք [մենք] ստացել ենք»:

  • Կիրակնօրյա Դպրոցում հավաքվելու օրհնություններից մեկը միմյանց հավատքը զորացնելու հնարավորությունն է, ինչպես լամանացիներն արեցին Հելաման 5.50-ում: Գուցե կարդաք Հելաման 5.50-ը միասին և խնդրեք դասարանին բացահայտել «այն բաները, որոնք [լամանացիները] լսել էին և տեսել» հատվածներ 20–49-ում: Ապա դասարանի անդամները կարող են կիսվել միմյանց հետ որոշ հոգևոր փորձառություններով, որոնք համոզել են իրենց, որ ավետարանը ճշմարիտ է, նույնիսկ, եթե նրանք չէին տեսել հրեշտակներ և կրակի սյուներ: Ի՞նչ համոզիչ ապացույց տեսան նրանք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք սովորել տանը

Հելաման 7–12-ը նկարագրում է, թե ինչպես Նեփին վաստակեց Տիրոջ վստահությունը և նրան մեծ զորություն տրվեց: Կարող եք ասել ձեր դասարանին, որ կարդալով այս գլուխները, նրանք կարող են սովորել, թե ինչպես ավելի շատ ստանան Աստծո վստահությունն իրենց կյանքում:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սրբագործված դառնալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Սրբագործումը «Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեղքից ազատված, անարատ, մաքուր և սուրբ, դառնալու գործընթացն է» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սրբագործում», scriptures.ChurchofJesusChrist.org

  • «Երբ մենք իսկապես ապաշխարենք, Քրիստոսը կհեռացնի մեր մեղավորության զգացողության բեռը: Մենք կարող ենք իմանալ, որ ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի դա մեզ. Նա է Մաքրագործողը: Ներման ոչ մի այլ վկայություն չի կարող լինել ավելի մեծ, քան սա» (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 101):

  • «Քրիստոսի արյունով սրբագործվել՝ նշանակում է դառնալ մաքուր, անբիծ և սուրբ: Եթե արդարացումը հեռացնում է անցյալի մեղքը, ապա սրբագործումը հեռացնում է բիծը կամ մեղքի հետևանքները» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Արդարացում և սրբագործում», Ensign, June 2001, 22):

  • «Երբ մարդը կամքը, կրքերը և զգացմունքները կատարելապես ենթարկում է Աստծուն և Նրա պահանջներին, ապա սրբագործվում է» (Brigham Young, “Discourse,” Deseret News, Sept. 7, 1854, 1):

  • Մենք սրբագործվում ենք Սուրբ Հոգու զորությամբ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ (տես Եբրայեցիս 13.12, Ալմա 13.10–12, 3 Նեփի 27.19–20, Մորոնի 10.32–33, ՎՈւ 76.40–42):

  • Նույնիսկ սրբագործվելուց հետո, հավանական է, որ մարդը հեռանա աստվածային շնորհից (տես ՎՈւ 20.30–34):

Ամուր հիմք

Սոլթ Լեյքի Տաճարի շինարարության ընթացքում մեծ ճաքեր հայտնաբերվեցին հիմնաքարերի մեջ: Չնայած գրեթե ինը տարի էր պահանջվել այդքան շինարարությունը կատարելու համար, Նախագահ Բրիգամ Յանգը հրահանգ տվեց, որ այդ ճաքած հիմնաքարերը հեռացվեն և փոխարինվեն ավելի լավ որակի քարերով: Պահանջվեց ևս հինգ տարի, որ հեռացնեն վնասված հիմնաքարերը և վերակառուցեն մինչև գետնի մակարդակը: «Կամենում եմ այդ տաճարը կառուցված տեսնել այնպես,- ասաց Նախագահ Յանգը,- որ այն դիմանա հազարամյակի ընթացքում» (“Remarks,” Deseret News, Oct. 14, 1863, 97):

Բարելավել մեր ուսուցումը

Վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի մասին Ամինադաբը, գուցե, չէր զգում այնպես, ինչպես արհեստավարժ մարդը կզգար` ուսուցանելով լամանացիներին ապաշխարել և հավատք ունենալ առ Քրիստոս (տես Հելաման 5.35–41): Բայց նա կիսվեց իր իմացածով, և նրա վկայությունը հիմնարար ազդեցություն ունեցավ: Ի՞նչ եք սովորում այս օրինակից:

Տպել