Դեկտեմբերի 7-13-ը Մորոնի 7-9․ Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)
Դեկտեմբերի 7-13-ը Մորոնի 7-9, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020
Դեկտեմբերի 7-13-ը
Մորոնի 7-9
Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի
Ձեր նպատակն է օգնել մարդկանց ավելի մոտենալ Աստծուն, ոչ թե միայն դասը ներկայացնելը: Նախապատրաստվեք կիրակնօրյա դպրոցի համար՝ կարդալով Մորոնի 7–9-ը, մտքում ունենալովդասարանի անդամներին, և փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն նրանց:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք դասարանի յուրաքանչյուր անդամի վերանայել Մորոնի գլուխ 7, 8, կամ 9-ը և գտնել մի ճշմարտություն, որն իմաստալից է իր համար: Ապա դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գտած ճշմարտությամբ, և ասել, թե ինչպես է այն օրհնել իրենց:
Ուսուցանեք վարդապետությունը
Այն ինչ Աստծուց է, հրավիրում և հրապուրում է անել բարիք:
-
Որպեսզի լինենք Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է կարողանանք դատել բարու և չարի միջև: Հավանաբար Մորոնի 7.3–19-ում գտնվող ճշմարտությունները քննարկելով, կարող եք օգնել դասարանի անդամներին խուսափել «սխալ» դատելուց (Մորոնի 7.18): Քննարկմանը պատրաստվելու նպատակով դասարանի կեսը կարող է հետազոտել այն հատվածները, որտեղ Մորմոնը խորհուրդ է տալիս՝ինչպես բացահայտել, ինչն է Աստծուց, իսկ մյուս մասը՝ ինչն է դևից: Ապա նրանք կարող են քննարկել և կիսվել օրինակներով, որոնք հրավիրում են նրանց «բարիք անել և սիրել Աստծուն և ծառայել Նրան» (Մորոնի 7.13): Ինչպե՞ս ենք կիրառում Մորմոնի խորհուրդը մեր ամենօրյա որոշումներում: Ինչպե՞ս կարող ենք կատարել արդար ընտրություններ և այնուամենայնիվ, ցույց տալ սեր նրանց հանդեպ մեր շրջապատում, ովքեր չեն ապրում ավետարանով:
-
Շատ մարդիկ հետաքրքրվում են. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե հուշումը, որ ես ունենում եմ, գալիս է Աստծուց, թե իմ սեփական մտքերից»: Կարող եք գրել այս հարցը գրատախատակին և հրավիրել դասարանի անդամներին Մորոնի 7.13–16-ում գտնել սկզբունքներ, որոնք կօգնեն պատասխանել այս հարցին: Ինչպե՞ս կարող են այս հատվածներն օգնել մեզ ճանաչել աստվածային ոգեշնչումը: Այն կարող է օգնել բացատրել, որ «Քրիստոսի Հոգին», որը նաև հայտնի է որպես Քրիստոսի լույսը, երբեմն կոչվում է մեր խիղճը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի ուղերձը «Լրացուցիչ աղբյուրներում» և տեսաֆիլմը “Patterns of Light: Discerning Light” (ChurchofJesusChrist.org-ում) կարող է նույնպես օգտակար լինել:
Հիսուս Քրիստոսի հետևորդները ձգտում են հավատքի, հույսի և գթության:
-
Որպեսզի օգնեք ձեր դասարանին ավելի լավ հասկանալ հավատքի, հույսի և գթության միջև կապը, կարող եք ցույց տալ երեք ոտանի մի աթոռ (կամ աթոռի նկար), և խնդրել դասարանի անդամներին մտածել, թե ինչպես են հավատքը, հույսը և գթությունը նման այդ երեք ոտքերին (տես Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում»): Ապա կարող եք հրավիրել նրանց ընտրել այդ հատկանիշներից մեկը և փնտրել, թե Մորմոնը ինչ է սովորեցրել դրա մասին Մորոնի 7.21–48-ում: Քննարկեք այսպիսի հարցեր. Ինչո՞ւ պետք է հավատք և հույս ունենանքգթության պարգևը ստանալու համար: Ինչպե՞ս են այդ հատկանիշներից յուրաքանչյուրը կապում մեզ Հիսուս Քրիստոսի հետ: Ինչո՞ւ են այդ հատկանիշները կարևոր Հիսուս Քրիստոսի աշակերտի համար: Ի՞նչ տեղի կունենար մեզ հետ, եթե մենք կորցնեինք հավատքը, հույսը և գթությունը: Առաջարկեք դասարանի անդամներին մի քանի րոպե տրամադրել` գրելու իրենց ունեցած տպավորությունները:
Ճիշտ վարդապետություն հասկանալը կարող է օգնել մեզ ճիշտ ընտրություններ կատարել:
-
Գուցե ձեր դասարանը կարիք չունի քննարկելու, թե ինչու է սխալ մկրտել մանկիկներին, բայց Մորմոնի խոսքերը այս թեմայի վերաբերյալ կարող են օգնել նրանց` տեսնել կեղծ վարդապետությունն ընդհանուր առմամբ: Որպեսզի լուսաբանեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը «[հերքում] կեղծ վարդապետությունները» (2 Նեփի 3.12), դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Մորոնի 8.4–21-ը խմբերով կամ անհատապես: Նրանցից կեսը կարող է փնտրել վարդապետություն, որն, ըստ Մորմոնի,մարդիկ չէին հասկանում, ներառյալ Հիսուս Քրիստոսի Քավությունը (տես հատված 20) և պատասխանատվությունը (տես հատված 10): Մյուս կեսը կարող է փնտրել մարդկանց սխալների հետևանքները: Յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի հետ կիսվել իրգտածով: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ ճիշտ վարդապետություն սովորելու և դրանով ապրելու կարևորության մասին: Որտե՞ղ կարող ենք գտնել ճիշտ բացատրություններ Քրիստոսի վարդապետության մասին: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ վարդապետության մեր ընբռնումը ճիշտ է:
-
Հավանաբար ձեր դասարանը օգուտ կքաղի՝ հետևելով Մորմոնի օրինակին, և կօգնի որևէ մեկին կատարել ավելի լավ ընտրություններ` ուսուցանելով նրան ճիշտ վարդապետություն: Դուք կարող եք անել սա` հրավիրելով դասարանի անդամներին մտածել մեկի մասին սուրբ գրություններից, ով կատարեց սխալ ընտրություն: Ի՞նչ վարդապետական ճշմարտություն կօգնի այդ մարդուն խուսափել սխալ ընտրությունը կրկին կատարելուց: Մի քանի րոպե տրամադրեք դասարանի անդամներին՝ գտնելու սուրբ գրություններ կամ ելույթներ վերջին գերագույն համաժողովից, որ կօգներ այդ մարդուն հասկանալ վարդապետական ճշմարտությունը: Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել իրենց գտածով:
Մենք կարող ենք հույս ունենալ Քրիստոսում՝ անկախ մեր հանգամանքներից:
-
Մորմոնի վերջին արձանագրած ուղերձն իր որդուն Մորոնի 9.25–26-ում կարող է օգնել դասարանի անդամներին հույս գտնել Քրիստոսում, նույնիսկ, անհույս թվացող իրավիճակներում: Գուցե սկսեք` խնդրելով դասարանի անդամներին կիսվել այն պատճառներով, որոնցից Մորոնին կարող էր հուսալքված զգալ: Ապա կարող եք կարդալ այդ հատվածները և գրատախտակին գրի առնել այն ճշմարտությունները, որոնք քաջալերեցին Մորոնիին կենտրոնանալ: Ինչպե՞ս կարող են այդ նույն ճշմարտությունները «[մեզ] վեր բարձրացնել» մեր օրերում: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել Աստծո «ողորմածության և երկայնամտության» վերաբերյալ օրինակներով, որոնց նրանք ականատես են եղել: Կամ նրանք կարող են կիսվել գաղափարներով և օգնել միմյանց պահել Փրկիչին և Նրա ավետարանը «հավերժ [մեր] մտքում», նույնիսկ, երբ մենք դիմակայում ենք հուսալքության (հատված 25):
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կարդալ Մորոնի 10-ը, կարող եք առաջարկել, որ այն լինի մի կատարյալ ժամանակ խորհրդածելու համար, թե ինչպես իրենք զգացին մի նորոգված վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին, երբ այս տարի ուսումնասիրում էին այն:
Լրացուցիչ աղբյուրներ
Արդյո՞ք դա Հոգուց է գալիս:
«Ինչպե՞ս ենք ճանաչում Հոգու հուշումները» հարցին պատասխանելու համար Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մեջբերել է Մորոնի 7.13-ը և ասել. «Չեմ կարծում, որ [դա] շատ դժվար է, իսկապես: … Արդյո՞ք դա համոզում է մարդուն բարիք անել, բարձրանալ, հասակով մեկ կանգնել, ճիշտը գործել, բարի լինել, առատաձեռն լինել: Ուրեմն դա Աստծո Հոգուց է» (Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները [1997], 260–61):
Հավատք, հույս և գթություն
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը համեմատել է հավատքը, հույսը և գթությունը մի երեք ոտանի աթոռի հետ` բացատրելով որ այդ երեք արժանիքները «կանոնավորում են մեր կյանքը` անկախ երբեմն մեզ հանդիպող կոշտ կամ անհարթ մակերևույթներից: …
«Հավատը, հույսն ու գթությունը լրացնում են միմյանց, և երբ մեկն ավելանում է, մյուսները ևս աճում են: Հույսը գալիս է հավատից, քանի որ առանց հավատի չկա հույս: Նմանապես, հավատը գալիս է հույսից, քանի որ հավատը «հուսացած բաների հաստատությունն է»:
Հույսը կարևոր է և՛ հավատի, և՛ գթության համար: Երբ անհնազանդությունը, հիասթափությունն ու հետաձգումը քայքայում է հավատը, հույսն այնտեղ է՝ որպես մեր հավատի հենարան: Երբ շփոթմունքը և անհամբերությունը դժվարացնում են գթություն ցուցաբերումը, հույսը պահում է մեր վճռականությունը և ստիպում մեզ հոգալ մեր մերձավորների համար, անգամ առանց վարձահատույց լինելու ակնկալիքի: Որքան պայծառ է մեր հույսը, այնքան ավելի մեծ է մեր հավատքը: Որքան ուժեղ է մեր հույսը, այնքան ավելի անարատ է մեր գթությունը» («Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 21, 23–24):
«Քրիստոսի մաքուր սերը»:
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն առաջարկել է երկու հնարավոր իմաստներ «Քրիստոսի մաքուր սերը» արտահայտության վերաբերյալ:
«Առաջինը … այնպիսի գթառատ, ներողամիտ սերն է, ինչպիսին պետք է Քրիստոսի հետևորդներն ունենան միմյանց հանդեպ: …
[Մյուս իմաստն է] Քրիստոսի հավատարիմ, ծայրահեղ և քավող սերը մեր հանդեպ: … Դա այն գթությունն է` Նրա մաքուր սերը մեր հանդեպ, առանց որի մենք ոչինչ կլինեինք» (Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի Մեսիական ուղերձը [1997], 336):