Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում


Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10-16, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

Որպեսզի դուք իմանաք, Գարի Լ. Քապ

Դեկտեմբերի 14-20-ը

Մորոնի 10

Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում

Դասարանի անդամները գուցե իմաստալից փորձառություններ են ունեցել` կարդալով Մորմոնի Գիրքը այս տարի: Նկարեք, հիմնվելով այդ փորձառությունների վրա, որպեսզի խրախուսեք դասարանի բոլոր անդամներին ուսումնասիրել սուրբ գրությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատկերացնել, որ Մորոնին է այցելելու դասարան: Ի՞նչ կասեին նրանք, այն մասին, ինչ նա գրել է Մորոնի 10-ում: Արդյոք կան հատվածներ, որոնք հատկապես նշանակալից են իրենց համար: Գուցե նրանք կիսվեն այս հատվածների հետ իրենց ունեցած փորձառություններով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մորոնի 10.3-7

Ես կարող եմ իմանալ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ:

  • Դասարանի անդամները կարող են ձեռք բերել նոր գաղափարներ, եթե նրանք ուշադրությամբ ուսումնասիրեն Մորոնի 10.3–5 հատվածները: Նրանց օգնելու համար կարևոր արտահայտությունները գրեք առանձին թերթիկների վրա և տվեք դասարանի յուրաքանչյուր անդամի կամ դասարանի անդամների մի խմբի: Հրավիրեք նրանց խորհել կամ քննարկել, թե ինչ է նշանակում իրենց արտահայտությունը, ներառյալ` ինչ կարող են անել, այն իրենց կյանքում կիրառելու համար: Ապա միասին կարդացեք Մորոնի 10.3–5-ը, կանգ առնելով, երբ հասնեք մի արտահայտության, որը ինչ-որ մեկն ուսումնասիրել է, որպեսզի դասարանի անդամը կարողանա կիսվել իր մտքերով:

  • Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, որ իրենք ունեցել են` գործելով Մորոնիի հրավերով այս հատվածներում, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ փորձում են խրախուսել որևէ ընկերոջ կամ ընտանիքի անդամի` ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող են նրանք օգտագործել Մորոնի 10.3-7-ը: Ի՞նչ փորձառություններով կարող են նրանք կիսվել: Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին հասկանալ, թե ինչ է նշանակում գիտենալ ինչ-որ բան «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.5):

Մորոնի 10.8-25

«Չուրանաք Աստծո պարգևները»:

  • Ինչո՞ւ է «Չուրանաք Աստծո պարգևները» հորդորը հատկապես կարևոր այս վերջին օրերում: (Մորոնի 10․8): Խրախուսեք դասարանի անդամներին խորհել այդ հարցի շուրջ, մինչ կկարդան Մորոնի 10․8-18 հատվածները։ Որպեսզի օգնեք զորացնել դասարանի անդամների հավատքը հոգևոր պարգևների հանդեպ, կարող եք հրավիրել նրանց կիսվել մարդկանց օրինակներով, ովքեր օգտագործում են յուրաքանչյուր պարգևը, որը գրված է Մորոնի 10.9–16 հատվածներում: Օրինակները կարող են գալ սուրբ գրություններից, Եկեղեցու պատմությունից կամ իրենց սեփական կյանքից: («Լրացուցիչ աղբյուրներում» առաջարկվում են օրինակներ Մորմոնի Գրքից:) Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես այս հատվածներում նկարագրվող պարգևները դրսևորվեցին Մորմոնի Գրքի ի հայտ գալով: Ինչո՞ւ է կարևոր, որ Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայություն փնտրող մարդը հավատա հոգևոր պարգևներին: Ի՞նչ ենք մենք երբեմն անում՝ «ուրանալով» այդ պարգևները մեր կյանքում: Ինչպե՞ս են այդ պարգևներն օգնում մեզ «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում» (տես Մորոնի 10.30–33):

  • Այս հատվածներում նկարագրվող հոգևոր պարգևները հետազոտելու մեկ այլ եղանակի դեպքում գրատախտակին գրեք այսպիսի հարցեր. Ի՞նչ են հոգևոր պարգևները: Ո՞ւմ են դրանք տրվում: Ինչո՞ւ են դրանք տրվում և Ինչպե՞ս ենք դրանք ստանում: Ապա հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Մորոնի 10․8-25 հատվածները` գտնելով պատասխանները։ (Նախագահ Բրիգամ Յանգի և Նախագահ Դալլին Հ. Օուքսի հայտարարությունները «Լրացուցիչ աղբյուրներում» նույնպես կարող են օգնել:) Բացի հոգևոր պարգևներից, որոնք թվարկվում են հատվածներ 9–16-ում, ի՞նչ այլ «Աստծո պարգևներ» ենք ստացել մենք կամ օրհնվել դրանցով (Մորոնի 10․8): Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է. «Հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման են բազմազանությամբ: Աստծո խոսքի հայտնություններում նշված պարգևները պարզապես պատկերումն են աստվածային շնորհի անսահման դրսևորման, որը ողորմած Աստված պարգևում է նրանց, ովքեր սիրում և ծառայում են իրեն» (A New Witness for the Articles of Faith [1985], 371):

Մորոնի 10.30-33

Ես կարող եմ կատարելագործվել Հիսուս Քրիստոսի շնորհով:

  • Ի՞նչ եք կարծում, ինչը կօգներ ձեր դասարանի անդամներին ընդունել Մորոնիի հրավերը, որ «գան Քրիստոսի մոտ և կատարելագործվեն նրանում»: (Մորոնի 10.32): Եթե սկսեք այս թեմայի վերաբերյալ հիմնով, ինչպես օրինակ՝ «Եկ, հետևիր ինձ» (Հիմներ, հ. 116), կարող եք Հոգուն հրավիրել ձեր քննարկմանը և դասարանի անդամները կարող են կիսվել հիմնի և այն ճշմարտությունների միջև կապերով, որոնք գտնվում են Մորոնի 10.30–33 հատվածներում: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից և այս հիմնից այն մասին, թե ի՞նչ է նշանակում գալ դեպի Քրիստոսը: Ի՞նչ է նշանակում՝ լինել «կատարյալ Քրիստոսում» (տես նաև ՎՈւ 76.50-53, 69): Կիսվեք ձեր զգացումներով այն մասին, թե ինչ է նշանակում «կատարյալ դարձվել Հիսուսի միջոցով» (ՎՈւ 76.69), և խրախուսեք դասարանի անդամներին կիսվել իրենց [զգացումներով]:

  • Քանի որ այս տարի սա Մորմոնի Գրքի ձեր դասարանի վերջին քննարկումն է, գուցե կամենաք խնդրել դասարանի անդամներին կիսվել որոշ բաներով, որոնք զգացել և սովորել են այս գիրքն ուսումնասիրելիս: Որպեսզի օգնեք դասարանի անդամներն անել այդ, կարող եք կարդալ Մորոնի 10.32–33-ը միասին և խնդրել դասարանի անդամներին մի քանի րոպե հատկացնել՝ խորհելով այն մասին, , թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել իրենց գալ դեպի Քրիստոս: Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն օգնել մեզ ավելի մեծ սեր ունենալ Աստծո հանդեպ: Ինչպե՞ս է այն օգնել մեզ ամբողջապես ապավինել Քրիստոսի շնորհին: Ինչպե՞ս է այն օգնել մեզ «չուրանալ» Փրկիչի զորությունը: Հրավիրեք դասարանի անդամներին բերել իրենց վկայությունները Մորմոնի Գրքի մասին և նրա վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անհամբեր սպասել Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությանը հաջորդ տարի, կարող եք կրկնել Մորոնի 10.9–16-ը և բացատրել, որ այդ բոլոր պարգևները ակնհայտ են Եկեղեցում այսօր: Երբ կարդանք Վարդապետություն և Ուխտերը, մենք կտեսնենք, թե ինչպես են օգտագործվել Աստծո պարգևներն ու զորությունը Նրա աշխատանքը վերջին օրերում կատարելու համար:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Հոգևոր պարգևների դրսևորումներ Մորմոնի Գրքում

Նախագահ Բրիգամ Յանգի վկայությունը հոգևոր պարգևների մասին:

«Հավատք: Երբ հավատում եք Ավետարանի սկզբունքներին և ձեռք եք բերում հավատք, որը Աստծո պարգևն է, Նա ավելացնում է ավելի շատ հավատք, ավելացնելով հավատք հավատքի վրա: …

«Բժշկության պարգևը: Ես այստեղ եմ, որ վկայեմ հարյուրավոր տղամարդկանց, կանանց և երեխաների բժշկության դեպքերի մասին, ովքեր բժշկվել են Աստծո զորությամբ, ձեռնադրելու միջոցով, և ես տեսել եմ շատերին մահվան դռներից բարձրանալիս, որոնք ետ են բերվել հավերժության եզրից, և տեսել եմ մարդկանց, ում հոգիները իրականում թողել էին իրենց մարմինները, և կրկին վերադարձել: Ես վկայում եմ, որ տեսել եմ հիվանդների, ովքեր բժշկվել են ձեռնադրման միջոցով` համաձայն Փրկիչի խոստումի: …

«Մարգարեություն, Հայտնություն, և գիտելիք: Յուրաքանչյուր տղամարդ և կին կարող է լինել հայտնող և ունենալ Հիսուսի վկայությունը, որը մարգարեության հոգին է, և կանխատեսել Աստծո միտքն ու կամքը իրենց վերաբերյալ, փախչել չարիքից և ընտրել այն, ինչ բարի է» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 252–53):

«Կառչած մնացեք ամեն բարի պարգևից»

Նախագահ Դալլին Հ. Օուքսը պատմել է, թե ինչպես է հոգևոր պարգևներին ձգտելն օրհնել իր մորը. «Կորցնելով իր ամուսնուն, այրիացած մայրս իրեն միայնակ էր զգում: Ինչպե՜ս էր նա աղոթում այն ամենի համար, ինչի կարիքն ուներ, որ կատարեր իր երեք փոքրիկ երեխաներին մեծացնելու պարտականությունը: Նա ձգտում էր, նա արժանի էր, և նա օրհնվեց: Նրա աղոթքները ստացան իրենց պատասխանը շատ ուղիներով, ներառյալ հոգևոր պարգևներով: Նա շատ պարգևներ ուներ, բայց իմ հիշողության մեջ մնացել են հավատքի, վկայության և իմաստության պարգևը» (“Spiritual Gifts,” Ensign, Sept. 1986, 72):

Բարելավել մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց սեփական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 30):

Տպել