Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ. Նա կգա աշխարհ՝ փրկագնելու Իր ժողովրդին


Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ․ «Նա կգա աշխարհ` փրկագնելու Իր ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար․ 2020

Նկար
Հովսեփը, Մարիամը և մանուկ Հիսուսը ախոռում

Ահա Աստծո Գառը, Վոլթեր Ռեյն

Դեկտեմբերի 21-27-ը

Սուրբ Ծնունդ

Նա կգա աշխարհ՝ փրկագնելու Իր ժողովրդին

Երբ այս շաբաթ ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի ծնունդը, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին զորացնել իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ: Այս համառոտ շարադրանքում բերված որոշ գաղափարներ կարող են օգնել ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին զույգեր կամ փոքր խմբեր կազմել և կիսվել, թե ինչպե՞ս են այս տարի Մորմոնի Գրքից Հիսուս Քրիստոսի մասին սովորելով, զորացրել իրենց հավատքը Նրա և Նրա ուսմունքների հանդեպ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

1 Նեփի 11.13–23, Հելաման 14.1–13, 3 Նեփի 1.4–22

Հիսուս Քրիստոսը ծնվեց, որ լինի մեր Փրկիչը:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մորմոնի Գիրքը, որպեսզի դասարանի անդամներին ուսուցանեք Փրկիչի ծնունդի սրբազան իրադարձության մասին: Կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել միասին կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը. 1 Նեփի 11.13–23, Հելաման 14.1–13, և 3 Նեփի 1.4–22: Հրավիրեք խմբերին քննարկել, թե այդ սուրբ գրություններն ինչ են ուսուցանում իրենց Փրկիչի ծնունդի մասին: Ապա յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի մնացած մասի հետ կիսվել իրենց քննարկած նյութով: Ինչո՞ւ է արժեքավոր ունենալ Մորմոնի Գրքի վկայությունը Փրկիչի ծննդյան մասին:

  • Կարևոր է իմանալ Քրիստոսի ծնունդի մասին, բայց էական է իմանալ, թե Նա ինչո՞ւ է ծնվել: Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության մասին: Գուցե դասարանի անդամները կիսվեն այս պատմություններից և հատվածներից մի քանիսով, որոնք իրենք ուսումնասիրել են այս շաբաթ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ.Անհատների ու ընտանիքների համար բաժնում): Խրախուսեք նրանց կիսվել, թե իրենց սովորած նյութը ինչպես խորացրեց երախտագիտությունը Փրկիչի ծնունդի և Նրա փրկագնող զորության հանդեպ:

  • Իր Որդու միջոցով մեզ տրված պարգևների մասին քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների խոսել հատուկ պարգևների մասին, որոնք նրանք ստացել են Սուրբ Ծնունդի ժամանակ: Ինչպե՞ս ենք երախտագիտություն արտահայտում մեր ստացած պարգևների համար: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի մեջբերումը, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», և քննարկել Նախագահ Մոնսոնի նշած չորս պարգևները: Ի՞նչ դեր է կատարում Փրկիչը այս պարգևներում: Ինչպե՞ս կարող ենք ցուցադրել մեր երախտագիտությունը Երկնային Հոր այդ պարգևների համար:

  • Որպես Սուրբ Ծնունդի քննարկման մաս, հրավիրեք դասարանի անդամներին նվագել կամ երգել Սուրբ Ծննդյան հիմներ: Կարող եք նաև օգտագործել «Լրացուցիչ աղբյուրներում» առաջարկված մի քանի տեսանյութեր:

Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը, Մորմոնի Գրքի ներածությունը, 2 Նեփի 25.23, 26, 33.4, 10

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

  • Երբ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը Կիրակնօրյա Դպրոցում մոտենա ավարտին, գուցե կամենաք դասարանի անդամներին հնարավորություն տալ մտածել այն մասին, թե այս տարի ի՞նչ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքից: Որպեսզի օգնեք քննարկում սկսել, կարող եք միասին կարդալ 2 Նեփի 25.23, 26 և 33.4, 10 հատվածները, ինչպես նաև քաղվածքներ Մորմոնի Գրքի նախաբանից և տիտղոսաթերթից: Դուք կարող եք նաև կիսվել մի պատմությամբ կամ հատվածով, որը ձեզ ավելի է մոտեցրել Հիսուս Քրիստոսին, իսկ հետո տվեք դասարանի անդամներին մի քանի րոպե` կիսվելու իրենց պատմություններով կամ հատվածներով: Բերեք Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը և հրավիրեք դասարանի մյուս անդամներին անել նույնը:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք սովորել տանը

Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին սկսել կարդալ Վարդապետություն և Ուխտերը, դուք կարող եք կիսվել մի սիրելի հատվածով կամ մի ոգեշնչող փորձառությամբ, որն ունեցել եք Վարդապետություն և Ուխտերն ուսումնասիրելիս:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Սուրբ Ծննդյան աղբյուրներ

  • Մատթեոս 1.18–252, Ղուկաս 2

  • Ավետարանի պատկերագիրք, հ. 28, 29, 30, 3181

  • Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում:

  • «Փրկիչ է ծնվել—Սուրբ Ծննդյան տեսաֆիլմ» (video, ChurchofJesusChrist.org)

  • «Մեծ ուրախության ավետիք` Հիսուս Քրիստոսի Ծնունդը» (տեսաֆիլմ, ChurchofJesusChrist.org)

  • christmas.ComeUntoChrist.org

  • Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքներ (ChurchofJesusChrist.org/broadcasts/first-presidency-christmas-devotionals)

Փրկիչի պարգևները

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

«Ես մտածում եմ Սուրբ Ծննդյան հակասությունների մասին: Թանկարժեք կապոցներով և մասնագիտորեն փաթեթավորված շռայլ նվերները հասնում են իրենց գագաթնակետին հռչակավոր առևտրական գրացուցակներում, որը կրում է «Այն մարդու համար, ով ունի ամեն ինչ» վերնագիրը: Այդպիսի մի ընթերցանության ժամանակ ես նկատեցի չորս հազար քառակուսի ոտնաչափ մի տուն, փաթեթավորված մի վիթխարի ժապավենով, և համապատասխան շնորհավորական բացիկով, որն ասում էր. «Ուրախ Սուրբ Ծնունդ»: Մյուս առարկաների թվում էին ադամանդապատ ակումբներ գոլֆ խաղացողի համար, Կարիբյան ճամփորդություն` ճանապարհորդի համար, և մի շքեղ ուղևորություն դեպի Շվեյցարիայի Ալպեր` արկածներ որոնողի համար: Այնքան տեղին է թվում Սուրբ Ծննդյան մուլտֆիլմի թեման, որը ցույց է տալիս Երեք մոգերին՝ իրենց ուղտերի մեջքին ընծաների արկղերով դեպի Բեթղեհեմ ճամփորդելիս: Նրանցից մեկն ասաց. «Հիշիր խոսքերս, Բաղդասար, այս ընծաներով մենք սկսում ենք մի բան, որը վերահսկողությունից դուրս է գալու»: …

«Մի քանի րոպեով եկեք մի կողմ դնենք Սուրբ Ծննդյան գրացուցակները, իրենց ընծաների տարաշխարհիկ նկարագրություներով: Եկեք նույնիսկ թողնենք մայրիկի համար ծաղիկները, հայրիկի հատուկ փողկապը, սիրունիկ տիկնիկը, սուլող գնացքը, երկար սպասված հեծանիվը … և ուղղենք մեր մտքերը դեպի Աստծուց տրված այն պարգևները, որոնք հարատև են: Ես մի երկար ցուցակից ընտրել եմ ընդամենը չորսը. …

«Առաջինը՝ ծնվելու պարգևն է: Դա համընդհանուր շնորհվել է մեզանից յուրաքանչյուրին: Մեր աստվածային արտոնությունն էր՝ հեռանալ մեր երկնային տնից դեպի մարմնավոր տաճար և մեր կյանքով ցույց տալ մեր արժանավորությունն ու պատրաստությունը, որպեսզի մի օր վերադառնանք Նրա մոտ, մեր թանկագին սիրելիների մոտ և այն թագավորությունը, որը կոչվում է սելեստիալ: … Մեր պարտականությունն է՝ ցույց տալ մեր երախտագիտությունը մեր կյանքի գործերով։

«Երկրորդը՝ խաղաղության պարգևն է: Քաոսային այս աշխարհում, որում մենք ապրում ենք, երթևեկության աղմուկը, ԶԼՄ-ների գովազդային հոլովակների բարձր ձայնը և հսկայական պահանջները, որոնք դրվում են մեր ժամանակի վրա, չեմ խոսում աշխարհի խնդիրների մասին, առաջացնում են գլխացավ, պատճառում տանջանք և զրկում մեզ հաղթահարելու ուժից:

Նա ով, բեռնված էր ցավով և ծանոթ էր վշտին, խոսում է ամեն մի սրտնեղվածի հետ և շնորհում է խաղաղության պարգևը: «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպէս աշխարհքն է տալիս`ես տալիս եմ ձեզ: Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես 14.27): …

«Երրորդը՝ սիրո պարգևն է: «Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը»,- հարցրեց Հիսուսի հետ խոսող օրինականը: Եկավ ճշգրիտ պատասխանը. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։

Սա առաջին և ամենամեծ պատվիրանն է:

Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մատթեոս 22.36–39): …

«Չորրորդը՝ կյանքի պարգևն է,նույնիսկ անմահության պարգևը: Մեր Երկնային Հոր ծրագիրը պարունակում է ճշմարիտ սիրո առավելագույն արտահայտություններ: Բոլոր այն բաները, որոնք թանկ են մեզ համար, նույնիսկ մեր ընտանիքները, մեր ընկերները, մեր ուրախությունը, մեր գիտելիքը, մեր վկայությունները կանհետանային, եթե չլինեին մեր Հայրը և Նրա Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը: Այս աշխարհի ամենասիրված մտքերի և գրվածքների շարքում է ճշմարտության աստվածային հաստատումը․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.16)» («Պարգևներ», Ensign, May 1993, 59–62):

Բարելավել մեր ուսուցումը

Ճիշտ է ասել. «Չգիտեմ»։ Չնայած դուք պետք է անեք հնարավոր ամեն բան` պատասխանելու ամեն հարցի, որ ձեր դասարանի անդամներն ունեն ավետարանի վերաբերյալ, Տերը չի ակնկալում ձեզանից իմանալ բոլոր բաները: Երբ չգիտեք, թե ինչպես պատասխանել ինչ-որ բանի, աշխատեք պատասխանել` հրավիրելով դասարանին սուրբ գրություններում միասին գտնել պատասխանը և կիսվել իրենց գտածով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,24:)

Տպել