Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»


Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք», Եկ հետևիր Ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Ապրիլի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 37-40, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Սրբերը պատրաստվում են տեղափոխվել

Սրբերը տեղափոխվում են Կիրթլենդ, Սամ Լովլոր

Ապրիլի 12-18-ը

Վարդապետություն և Ուխտեր 37-40

«Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»

Նախքան ծրագրելը, թե ինչ անեք դասարանում, աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 37-40-ը: Դուք, հավանաբար,հոգևոր առաջնորդություն կստանաք ուսուցմանը նախապատարաստվելիս, եթե առաջինը ունենաք իմաստալից անձնական փորձառություններ այս սուրբ գրությունների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք՝ Երբ կարդում էի Վարդապետություն և Ուխտեր 37-40-ը, ես զգացի, որ Տերն ասում էր ինձ : Դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենք ինչպես կլրացնեին նախադասությունը: Խրախուսեք նրանց կիսվել իրենց կարդացած հատվածներով՝ որպես իրենց պատասխանների մի մաս:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 37-38

Աստված հավաքում է մեզ, որպեսզի օրհնի մեզ:

  • Երբեմն ավելի հեշտ է սովորել Վարդապետություն և Ուխտերի հայտնություններից, երբ մտածում ենք մեր մասին այն մարդկանց փոխարեն, ում դրանք սկզբում տրվել էին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անել դա 37-38 բաժինների հետ, հրավիրեք նրանց պատկերացնել, որ նրանք ապրում են Ֆայեթում (Նյու Յորք), 1831 թվականին: Դասարանի մի անդամ կարող է հանդես գալ Ջոզեֆ Սմիթի փոխարեն և կարդալ բաժին 37-ը նրանց համար: Ինչպե՞ս կարձագանքեինք այս պատվիրանին: Հավանաբար դասարանի անդամները կարող են պատկերացնել, որ իրենք ունեն մի ընկեր, ով չի կամենում գնալ Օհայո, նրանք կարող են հետազոտել բաժին 38-ը սկզբունքների համար, որոնք կարող են խրախուսել իրենց ընկերոջը հավատարիմ լինել հավաքվելու հրամանին: (Եթե անհրաժեշտ է, կարող եք հատկապես ուղղորդել նրանց հատվածներ 1–4-ը, 11–12-ը, 17–22-ը, և 27–33-ը:) Դասարանի անդամները գուցե նաև կամենան կիսվել, թե ինչպես են նմանատիպ սկզբունքներն օգնել իրենց, երբ նրանք պետք է հնազանդվեին պատվիրանին, որը դժվար էր թվում:

  • Վերջին Օրերի Սրբերին այլևս չեն պատվիրում տեղափոխվել և հավաքվել մեկ վայրում, բայց մենք դեռ հավաքվում ենք ընտանիքներում, ծխերում և ցցերում: Որպեսզի քննարկեք, թե ինչպես է հավաքումն օրհնում մեզ այսօր, կարող եք բաժանել դասարանը երկու խմբի: Խնդրեք մի խմբին հետազոտել Վարդապետություն և Ուխտեր 38.31–33-ը և որոնեք օրհնություններ, որոնք վերաբերում են հավաքումին՝ որպես ընտանիքներ, և խնդրեք մյուս խմբին հետազոտել նույն հատվածը և որոնել օրհնություններ, որոնք վերաբերում են հավաքումին՝ որպես ծխեր և ցցեր: Ապա նրանք կարող են իրենց մտքերով կիսվել դասարանի հետ: Ինչպե՞ս ենք մենք օրհնվում, հավաքվելով միասին՝ որպես Կիրակնօրյա Դպրոցի դասարան:

Վարդապետություն և Ուխտեր 38․24-27

Աստծո ժողովուրդը պետք է մեկ լինի:

  • Սրբերը, ովքեր հավաքվեցին Օհայոյում, եկել էին տարբեր հանգամանքներից, բայց Տերը պատվիրեց նրանց հաղթահարել իրենց տարբերությունները և «լինել մեկ» (հատված 27): Մենք ինչո՞ւ ենք երբեմն թերանում վերաբերվել ուրիշներին որպես հավասարը հավասարի: Խրախուսեք դասարանի անդամներին խորհել այդ հարցի շուրջ, մինչ կկարդան Վարդապետություն և Ուխտեր 38․24-27-ը։ Ի՞նչ է նշանակում հարգել մեր եղբայրներին և քույրերին՝ ինչպես ինքներս մեզ: Ինչո՞ւ է անհնար իսկապես լինել Աստծո ժողովուրդը, եթե մենք միավորված չենք:

  • Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 38.24–27-ը կարող ենք հանգելքննարկման մեր փոխհարաբերությունների միասնության մասին՝ որպես ծխի անդամներ, ընտանիքներ և այլն: “A Friend to All” կամ “Love in Our Hearts” տեսաֆիլմերը ChurchofJesusChrist.org-ում կարող են օգնել: Օրինակ, դասարանի անդամները կարող են կիսվել մտքերով կամ տպավորություններով տեսաֆիլմից, որն օգնում է նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքները հատվածներ 24-27-ում։ Նրանք նաև կարող են խորհել և կիսվել մտքերով այնպիսի մի հարցի վերաբերյալ ինչպես օրինակ՝ «Ի՞նչ կարող եմ անել, որ օգնեմ մեր ծխին ավելի միասնական զգալ»:

Վարդապետություն և Ուխտեր 38․39, 39-40

Հայրը ցանկանում է տալ մեզ հավերժության հարստությունները:

  • Աղյուսակ կազմելը կարող է օգնել դասարանի անդամներին քննարկել Վարդապետություն և Ուխտեր 38.39-ը: Մեկ սյունակում դասարանի անդամները կարող են գրի առնել «երկրի հարստությունները» կամ բաներ, որոնք համարվում են արժեքավոր այստեղ, բայց չեն շարունակվում հաջորդ կյանքում: Մյուս սյունակում նրանք կարող են գրել «հավերժության հարստությունները» կամ բաներ, որոնք Աստված է արժևորում և որոնք կարող են հավերժ տևել: Ի՞նչ փորձառություններ են ուսուցանել մեզ, որ հավերժության հարստությունները ավելի արժեքավոր են, քան աշխարհի հարստությունները:

  • Ջեյմս Քովիլը, մեզանից շատերի նման, ուներ արդար ցանկություններ: Բայց Աստծո ուղղորդմանը հնազանդվելու նրա ձախողումը կարևոր նախազգուշացում է մեզ բոլորիս համար: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Քովիլի փորձառությունից, կարող եք հրավիրել նրանցից ոմանց հետազոտել 39-րդ բաժինը, գտնելով բաներ, որոնք Տերը խնդրեց նրան անել: Մյուսները կարող են որոնել օրհնություններ, որոնք խոստացվել էին նրան, եթե նա հնազանդվեր: Նրանք կարող են նաև հետազոտել 40-րդ բաժինը, բացահայտելով, թե ինչու Ջեյմս Քովիլը չստացավ այդ օրհնությունները: Ինչպե՞ս կարող եք այս փորձառությունը վերագրել մեզ: Ի՞նչ «աշխարհիկ հոգսեր» են երբեմն խանգարում մեզ «ուրախությամբ» ընդունել Աստծո խոսքը: (Վարդապետություն և Ուխտեր 40․2)

Բարելավել մեր ուսուցումը

Մի փորձեք ընդգրկել ամեն ինչ: «Ամեն դասին բավականին շատ բան կա քննարկելու, բայց պարտադիր չէ ամբողջն ընդգրկել մեկ դասաժամում, որպեսզի դիպչեք մեկի սրտին. հաճախ մեկ կամ երկու կարևոր կետերը բավական են» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 7): Սուրբ Հոգին, մեկնաբանությունները դասարանի անդամների կողմից և այս համառոտ շարադրանքի գաղափարները կարող են օգնել ձեզ իմանալ, թե որտեղ կենտրոնանալ:

Տպել