Վարդապետություն և Ուխտեր 2021
Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց»


Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ. «Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մարտի 29-ից ապրիլի 4-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար, 2021

Նկար
Քրիստոսի արձանը

Մարտի 29-ից ապրիլի 4-ը

Զատիկ

«Ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվեց»

Ոչ մի բան այնքան կարևոր չէ մեզ համար, որքան Հիսուս Քրիստոսի Քավությունը հասկանալը: Մտածեք այն մարդկանց մասին, ովքեր կմասնակցեն ձեր դասին, ինչը կօգնի նրանց խորացնել իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբ ձեր դասարանի անդամներն ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունն այս տարի, նրանք կգտնեն հատվածներ Փրկիչի մասին, որոնք իմաստալից կլինեն իրենց համար: Սկսեք դասը` տալով նրանց հնարավորություններ կիսվելու այդ հատվածներով: Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրությունը մինչև հիմա խորացրել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հիսուս Քրիստոսն իրականացրեց «կատարյալ քավություն»:

  • Քանի որ Հիսուս Քրիստոսի Քավությունը այդպիսի կարևոր վարդապետություն է, բավականաչափ ժամանակ տրամադրեք, համոզվելով, որ դասարանի անդամները հասկանում են այն: Այդ անելու համար, կարող եք գրատախտակին գրել այսպիսի հարցեր. Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչպե՞ս է այն ազդում իմ ամենօրյա կյանքի վրա: Ինչպե՞ս է այն ազդում իմ հավերժական կյանքի վրա: Ինչպե՞ս եմ ես ստանում Փրկիչի փրկագնող զորությունն իմ կյանքում: Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի խորհեն այս հարցերի շուրջ և որոնեն սուրբ գրություններ, որոնք կօգնեն պատասխանել դրանց: Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել իրենց սուրբ գրությունների հղումները, և դուք կարող եք դրանցից մի քանիսը քննարկել դասարանի հետ: Ահա մի քանի օրինակներ. Ղուկաս 22.39–44, Ա Հովհաննես 1.7, 2 Նեփի 2.6–9, Մոսիա 3.5–13, 17–18, Ալմա 7.11–14, Մորոնի 10.32–33, Վարդապետություն և Ուխտեր 19.16–19, 45.3–5:

  • Իմաստալից կլիներ դասարանի անդամների համար դիտել «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org), նախքան Իր տառապանքի մասին Փրկիչի սեփական խոսքերի ընթերցումը Վարդապետություն և Ուխտեր 19.16–19-ում: Ինչպե՞ս են այդ հատվածները խորացնում մեր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի զոհաբերության հանդեպ: Զատիկի վերաբերյալ այլ տեսաֆիլմեր կարող եք գտնել «Լրացուցիչ աղբյուրներ»-ում։

    Նկար
    Հիսուսն աղոթելիս

    Տերունական աղոթք, Յոնգսունգ Կիմ

Վարդապետություն և Ուխտեր 76.11-14, 20-24, 110.1–10

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն վկայեց, որ Հիսուս Քրիստոսն ապրում է:

  • Ջոզեֆ Սմիթը տեսավ հարություն առած Փրկիչին և հզոր վկայություն բերեց, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել Ջոզեֆ Սմիթի վկայությունը, կարող եք նրանց բաժանել երկու խմբի և հանձնարարել յուրաքանչյուր խմբին կարդալ կամ Վարդապետություն և Ուխտեր 76.11-14, 20-24-ը, կամ 110.1-10-ը: Հրավիրեք դասարանի յուրաքանչյուր անդամի գտնել առնվազն մեկ բառ այդ հատվածներում, որը նկարագրում է Փրկիչին: Դասարանի անդամները կարող են հերթով գրել իրենց գտած բառերը գրատախտակին, իսկ դուք կարող եք օգտագործել այդ բառերը Փրկիչի հատկանիշների և զորության մասին քննարկումը վարելու համար: Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի վկայությունը զորացնում մեր հավատքը Հիսուս Քրիստոսի աստվածայնության և առաքելության վերաբերյալ:

  • Դասարանի որոշ անդամներ գուցե կապեն Վարդապետություն և Ուխտերում գտնվող ուսմունքները «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» օրհներգի խոսքերի և սկզբունքների հետ (Հիմներ և մանկական երգեր, էջ 38, տես այս շաբաթվա ուրվագիծը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար): Գուցե նրանք կամենան կիսվել իրենց հայտնաբերածով: Դուք կարող եք նաև կարդալ կամ երգել այս հիմնը դասարանի հետ և որոնել կապեր հետևյալ սուրբ գրությունների հետ. Վարդապետություն և Ուխտեր 6.34, 45.3–5, 84.77, 98.18, 138.23: Ինչպե՞ս ենք հասկացել, որ մեր Քավիչն ապրում է:

Վարդապետություն և Ուխտեր 29.26–27, 42.45–46, 63.49, 88.14–17, 27–31, 93.33–34:

Հիսուս Քրիստոսի շնորհիվ` մենք հարություն կառնենք:

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք քննարկել, թե Վարդապետություն և Ուխտերն ինչ է ուսուցանում հարության մասին, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ մի ընկեր կամ ընտանիքի անդամ հարցնում է, թե ինչ է նշանակում հարություն առնել: Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ մարդուն հասկանալ, թե ինչ է հարությունը: Հանձնարարեք դասարանի անդամներին Վարդապետություն և Ուխտեր 88․14-17, 27-31 հատվածներում գտնել մի բան, որը կարող է օգնել։ Այլ օգտակար սուրբ գրությունների հղումներ են Ալմա 11.40-45 և Ալմա 40․21-23-ը: Ինչո՞վ կարող ենք կիսվել, որ օգնենք մեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին զգալ այն ուրախությունն ու հույսը, որը գալիս է հարության վարդապետությունից:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին գիտակցել Փրկիչի հարության պարգևը: Գուցե գրեք գրատախտակին Հիսուս Քրիստոսի շնորհիվ … և հրավիրեք դասարանի անդամներին հետևյալ հատվածներում գտնել այն բառերը, որոնք կարող են լրացնել այս արտահայտությունը. Վարդապետություն և Ուխտեր 29․26-27 29.26–27, 42.45–46, 63.49, 93.33–34: Այս հատվածներում գտնվող ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մահվան հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի վրա: Ինչպե՞ս են դրանք ազդում մեր ամենօրյա կյանքի վրա:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Զատիկի վերաբերյալ տեսաֆիլմեր ChurchofJesusChrist.org-ում:

«Քանի որ Նա ապրում է»

«Նրա շնորհիվ»

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք անդամներին հետազոտել սուրբ գրությունները: «Հարցեր ուղղեք, որոնք պահանջում են սովորողներից գտնել պատասխանները սուրբ գրություններում: … Օգնեք նրանց հասկանալ, որ թեև սուրբ գրությունները գրվել են շատ տարիներ առաջ, դրանք պարունակում են Տիրոջ պատասխաններն այն հարցերին ու խնդիրներին, որոնց մենք բոլորս այսօր բախվում ենք» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 30):

Տպել