Վարդապետություն և Ուխտեր 2021
Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44․ «Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը»


Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41-44․ «Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար 2021 (2020)

Ապրիլի 19-25-ը Վարդապետություն և Ուխտեր 41–44, Եկ, հետևիր Ինձ—Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
Հիսուս Քրիստոս

Ապրիլի 19-25-ը

Վարդապետություն և Ուխտեր 41-44

«Իմ եկեղեցին կառավարելու իմ օրենքը»

Դուք չեք կարողանա դասարանով քննարկել բոլոր սկզբունքները, որոնք ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 41-44-ում: Փնտրեք ոգեշնչում, որ օգնեք ձեզ ընտրել սկզբունքներ, որոնք համապատասխանկլինեն ձեր դասարանի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբ 42-րդ բաժնի հայտնությունները հրատարակվեցին, Ջոզեֆ Սմիթը գրեց, որ Սրբերը «ուրախությամբ ընդունեցին դրանք» («Letter to Martin Harris,” Feb. 22, 1831, josephsmithpapers.org): Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել որևէ բանով այս շաբաթվա իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունից, որը նրանք ուրախությամբ ընդունեցին:

Նկար
Ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 41-42

Աստծո օրենքները կառավարում են Իր Եկեղեցին և կարող են կառավարել մեր կյանքը:

  • Վարդապետություն և Ուխտեր 41-ում, Տերն օգնեց Սրբերին պատրաստվել ընդունելու Իր օրենքը, որը Նա հայտնելու էր մի քանի օր հետո (տես բաժին 42): Ինչպե՞ս կարող էր 41-րդ բաժնի հայտնությունը օգնել Սրբերին ընդունել Աստծո օրենքը: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատասխանել այս հարցին, հանձնարարեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 41․1-6 հատվածները և գտնել սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ ընդունել Աստծո օրենքը: Մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել այս սկզբունքները, երբ հնարավորություններ ունենք հրահանգ ստանալ Տիրոջից:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում առաջարկում է բաժին 42-ը բաժանել հատվածների հինգ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մի կարևոր ավետարանական սկզբունք: Այդ խմբավորումները գուցե ձեզ համար ավելի հեշտացնեն քննարկել այդ բաժինը դասարանով: Օրինակ, դուք կարող եք հղումները գրել գրատախտակին և հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի ընտրել մեկ խումբ: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ իրենց հատվածները և գտնել ինչ-որ բան, որը, նրանք զգում են, կարևոր է մեզ համար մեր օրերում: Ապա նրանք կարող են կիսվել օրինակներով իրենց անձնական կյանքից, որոնք ցույց են տալիս, թե մենք որքան օրհնված ենք, երբ կառավարում ենք մեր կյանքը այդ օրենքներով:

Վարդապետություն և Ուխտեր 41․9-11

Տերը զոհաբերություն է խնդրում իր ծառաներից:

  • Էդվարդ Փարթրիջին` վերականգնված Եկեղեցու առաջին եպիսկոպոսին, պատվիրվեց թողնել իր մասնագիտությունը և «ողջ իր ժամանակն անցկացնել»՝ ծառայելով իր կոչման մեջ: Չնայած սա չի պահանջվում մեզանից, մենք ինչ ենք գտնում այս հատվածներում, որը կարող է վերաբերել Աստծո մեր ծառայությանը: (Էդվարդ Փարթրիջի մասին ավելի շատ տեղեկության համար տես “A Bishop unto the Church,” Revelations in Context, 77–83:)

Վարդապետություն և Ուխտեր 42․61, 65-68, 43.1–7

Հայտնությունը բերում է խաղաղություն, ուրախություն և հավերժական կյանք:

  • Վաղ շրջանի Եկեղեցու առաջնորդների նման ձեր դասարանի անդամները գուցե հարցեր ունենան, որոնք, թվում է, նման են «խորհուրդների», որովհետև դրանք պահանջում են առաջնորդություն Տիրոջից: Դուք կարող եք խրախուսել նրանց գրի առնել մի հարց, որը նրանք ունեն կամ խնդիր, որի համար նրանք կարիք ունեն անձնական հայտնության: Ի՞նչ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 42.61, 65-68 հատվածներում, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք փնտրում ենք հայտնություն:

  • Որպեսզի օգնեք անդամներին հասկանալ, թե ինչպես է Աստված հայտնություն տալիս իր Եկեղեցին կառավարելու համար, դուք կարող եք հրավիրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43.1–7-ը: Նրանք կարող են նաև դիտել «Մարգարեներ և Հայտնություն. Լսել Նրա ձայնը» տեսանյութերը (ChurchofJesusChrist.org):

Վարդապետություն և Ուխտեր 43․8-10

Ի՞նչ է նշանակում «հրահանգեք և շենացրեք» միմյանց:

  • Ինչպե՞ս կարող ենք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 43.8–10-ը, ուսուցանելով մեկին, ով անհրաժեշտ չի զգում գալ Եկեղեցու ժողովներին: «Լրացուցիչ աղբյուրներում» գտնվող ցուցակը կարող է օգնել կենտրոնացնել այս քննարկումը քահանայության քվորումների և Սփոփող Միությունների աստվածային նպատակների վրա (ցուցակը վերաբերում է նաև Երիտասարդ Կանանց դասերին): Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է նրանց մասնակցությունը քվորումներին, Սփոփող Միությանը և Եկեղեցու դասերին օրհնել իրենց: Ի՞նչ նկատի ունեն 8–10 հատվածները այն մասին, թե ինչ պետք է անենք` պատրաստվելու և մեր ժողովներին մասնակցելու համար:

    Նկար
    երիտասարդների Կիրակնօրյա Դպրոցի դաս

    Եկեղեցում հանդիպելը «միմյանց հրահանգելու և շենացնելու» ուղիներից մեկն է:

Նկար
աղբյուրների պատկերակ

Լրացուցիչ աղբյուրներ

Ինչո՞ւ ենք կազմակերպված քվորումներով և Սփոփող Միություններով:

Քույր Ջուլի Բ. Բեքը՝ Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահը, բացատրել է, թե ինչու է Աստված կազմակերպել մեզ քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով:

  1. «Կազմակերպել մեզ քահանայության ներքո և քահանայության օրինակով»:

  2. «Կենտրոնացնել Երկնային Հոր որդիներին և դուստրերին փրկության աշխատանքի վրա և նրանց ներգրավել դրանում: Քվորումները և Սփոփող Միությունները կազմակերպված աշակերտություն է` մեր Երկնային Հոր աշխատանքին աջակցելու պարտականությամբ` նրա զավակներին հավերժական կյանք բերելու համար»:

  3. «Օգնել եպիսկոպոսներին իմաստուն ձևով կառավարել Տիրոջ պահեստը: Տիրոջ պահեստը ներառում է Եկեղեցու անդամների «ժամանակը, տաղանդները, կարեկցանքը, նյութերը և ֆինանսական միջոցները»[Ձեռնարկ 2.Եկեղեցու կառավարումը, 6.1.3, ChurchofJesusChrist.org]: Սրբերի տաղանդները պետք է օգտագործվեն, որպեսզի օգնենք հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին` Տիրոջ արքայությունը կառուցելու համար»:

  4. «Ապահովելու պաշտպանություն և ապաստան Երկնային Հոր զավակների և նրանց ընտանիքների համար վերջին օրերում»:

  5. «Զորացնելու և աջակցելու մեզ մեր ընտանեկան դերերում և պարտականություններում՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր»:Ինչո՞ւ ենք մենք կազմակերպվել քվորումներով և Սփոփող Միություններով» [Բրիգամ Յանգի Համալսարանի հոգևոր երեկո, հունվար 17, 2012], speeches.byu.edu:)

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք: «Միշտ որևէ որոշակի բան անելու հրավեր հղելու փոխարեն, կարող եք հրավիրել սովորողներին ինքնուրույն մտածել, թե ինչպես կիրառեն իրենց սովորածը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 35):

Տպել