Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 31-ից հունիսի 6-ը: Վարդապետություն և Ուխտեր 60-62․ «Ամեն մարմին Իմ ձեռքում է»


Մայիսի 31-ից հունիսի 6-ը Վարդապետություն և Ուխտեր 60-62․ «Ամեն մարմին իմ ձեռքում է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 31-ից հունիսի 6-ը Վարդապետություն և Ուխտեր 60-62, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Միսսուրի գետը

Խարույկ Միսսուրիում, Բրայան Մարկ Թեյլոր

Մայիսի 31-ից հունիսի 6-ը

Վարդապետություն և Ուխտեր 60-62

«Ամեն մարմին իմ ձեռքում է»։

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ասելէ. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է նախ ինքն իրեն ամրապնդի հոգևորապես և հետո ամրապնդի շրջապատող մարդկանց: Հաճախ խորհեք սուրբ գրությունների շուրջ և հիշեք այն մտքերն ու զգացմունքները, որ դուք ունենում եք, երբ կարդում եք դրանք» («Զգույշ կաց, միգուցե մոռանաս», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 114):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք ոգեշնչել իմաստալի քննարկում` հրավիրելով դասարանի անդամներին պատասխանել հատուկ մի հարցի կամ գաղափարի, որը կապված է սուրբ գրությունների հետ, որոնք նրանք կարդում են տանը: Օրինակ, դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել մի բանով, որը նրանք սովորել են այս շաբաթ Երկնային Հոր և կամ Հիսուս Քրիստոսի մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 60.2–3, 7, 13–14, 62.3, 9

Տերը գոհ է լինում, երբ մենք բացում ենք մեր բերանը` կիսվում ավետարանով:

  • Որպես Եկեղեցու անդամներ, մենք գիտենք, որ վերականգնված ավետարանը մեծ գանձ է, որն օրհնում է Աստծո զավակների կյանքը: Ուրեմն ինչո՞ւ ենք երբեմն տատանվում մեր վկայությամբ կիսվել ուրիշների հետ: Մտածեք հրավիրել դասարանի անդամներին գրի առնել գրատախտակին մի քանի պատճառներ, թե ինչու մենք չենք բացում մեր բերանները կիսվելու ավետարանով: Ապա դասարանի անդամները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 60.2–3, 7, 13–14, 62.39 հատվածները, փնտրելով այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ոգեշնչում են նրանց կիսվել ավետարանով: Նրանք կարող են թվարկել, ինչ գտան գրատախտակին։ Գուցե դասարանի մի քանի անդամներ կիսվեն մի փորձառությամբ, երբ նրանք հաղթահարեցին իրենց երկյուղները և կիսվեցին ինչ որ մեկի հետ:

  • Վարդապետություն և Ուխտեր 60-62գլուխների ողջ ընթացքում կան ուսմունքներ, ինչպես հայտարարված, այնպես էլ ակնարկված` ավետարանով կիսվելու մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հայտնաբերել այդ ուսմունքները, դուք կարող եք խնդրել յուրաքանչյուր անձնավորության վերանայել այդ բաժիններից մեկը, որ իրենք գտել են և կիսվել որևէ բանով, որն ուսուցանում է իրենց` ավետարանով կիսվելու մասին: Քննարկումը կարող է ընդլայնվել` կարդալով օրինակելի միսիոներների մասին այլ տեղերում սուրբ գրություններում (տես, օրինակ, Գործք 8.27–40, Ալմա 19.16–17) և քննարկեք, թե ինչ ենք սովորում նրանցից: Ի՞նչ օրինակներով կարող ենք կիսվել մեր սեփական կյանքից: Կարո՞ղ են որևէ դասարանի անդամներ կիսվել, թե ինչպես նրանց ներկայացրեցին ավետարանը և ինչ էին զգում իրենք այդ մարդկանց հանդեպ: Ձեր դասարանը կարող է օգուտ քաղել դերակատարումից, որի ժամանակ մենք կարող ենք «բացել [մեր]» բերանները և կիսվել ավետարանով:

    Նկար
    Միսիոներներ ավտոբուսում

    Աստված կամենում է, որ մենք կիսվենք ավետարանով ուրիշների հետ:

Վարդապետություն և Ուխտեր 60.2–4, 61.1–2, 20, 36–38, 62.1, 6

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Հրավիրեք դասարանի անդամներին գրել գրատախտակին որևէ բան, որ իրենք սովորել են Փրկիչի մասին այս շաբաթ ուսումնասիրելով բաժիններ 60–62-ը, առնչվող հատվածների հետ միասին: Կամ նրանք կարող են հետազոտել Վարդապետություն և Ուխտեր 60.2–4-ը, 61.1–2, 20, 36–38-ը. 62.1, 6-ը գտնելու բաներ, որոնք ուսուցանվել են Փրկիչի մասին: Ի՞նչ պատմություններ են սուրբ գրություններից կամ մեր սեփական կյանքից լուսաբանում Փրկիչի դերերը և հատկանիշները, որոնց մասին մենք սովորել ենք (օրինակի համար, Հովհաննես 8.1–11, Եթեր 2.14–15): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին կամ առանձին մտածել, թե ինչ է Նա նշանակում իրենց համար:

Վարդապետություն և Ուխտեր 60․5, 61.22, 62.5–8

Տերն ուզում է, որ մենք որոշումներ ընդունենք «ինչպես [մեզ] բարի է թվում»:

  • Հանձնարարեք դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 60.5, 61.22, 62.5–8 հատվածները, զույգերով կամ փոքրիկ խմբերով և կիսվել, թե ինչ են զգում, որ Տիրոջ ուղերձը կարող է լինել մեզ համար: Ե՞րբ են նրանք զգացել, որ իրենք պետք է օգտագործեն իրենց սեփական դատողությունը որոշումներ ընդունելիս: Քննարկման ընթացքում կարող եք կիսվել Նախագահ Դալլին Հ. Օուքսի մտքով, որը տրված է «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»։ Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին սովորել այս կարևոր սկզբունքը:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Գործել մեր լավագույն դատողության համաձայն:

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

Տիրոջ կողմից առաջնորդվելու ցանկությունը ուժ է, բայց այն պետք է ուղեկցվի մի ըմբռնմամբ, որ մեր Երկնային Հայրը թողնում է շատ որոշումներ մեր անձնական ընտրությանը: … Անձնական որոշում ընդունելը աճի աղբյուրներից մեկն է, որը մենք կոչված ենք ճաշակել մահկանացու կյանքում: Մարդիկ, ովքեր փորձում են բոլոր որոշումների ընդունումը փոխանցել Տիրոջը և աղերսում են հայտնություն ամեն մի ընտրության ժամանակ, շուտով կգտնվեն իրավիճակներում, որոնցում կաղոթեն առաջնորդության համար և չեն ստանա: Օրինակ, սա հավանական է, որ տեղի ունենա այն բազում հանգամանքներում, որոնց դեպքում ընտրություններն անկարևոր են կամ երկուսն էլ ընդունելի են:

Մենք պետք է քննենք այդ բաները մեր մտքում, օգտագործելով մտածելու զորությունը, որը մեր Արարիչը դրել է մեր մեջ: Ապա պետք է աղոթենք առաջնորդության համար և գործենք ըստ դրա, եթե մենք դա ստանանք: Եթե մենք չենք ստանում առաջնորդություն, մենք պետք է գործենք ըստ մեր լավագույն դատողության» (“Our Strengths Can Become Our Downfall,,” Ensign, Oct. 1994, 13–14)։

Բարելավել մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ովքեր մաքառում են: Նրանց մաքառումները, ում դուք ուսուցանում եք, կարող է դժվար լինի նկատել: Բայց Հոգու և ձեր առաջնորդների օգնությամբ, դուք կարող եք իմանալ լավագույն ուղին այդ անձանց օգնության հասնելու համար: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,8-9:)

Տպել