Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 14-20-ը: Վարդապետություն և Ուխտեր 64-66. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»


Հունիսի 14-20-ը Վարդապետություն և Ուխտեր 64-66․ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 14-20-ը: Վարդապետություն և Ուխտեր 64-66, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
դաշտը արևածագին

Ջեկսոն գավառ, Միսսուրի

Հունիսի 14-20-ը

Վարդապետություն և Ուխտեր 64-66

«Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»:

Այս շաբաթվա ձեր ուսումանսիրության ընթացքում, աղոթքով մտածեք, թե որ սկզբունքները Վարդապետություն և Ուխտեր 64–66 հատվածներից կմեծացնի ձեր դասարանի անդամների հավատքն ու գիտելիքը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին խրախուսեք կիսվել ինչ-որ բանով, որն իրենք իմաստալից են համարում սուրբ գրությունների այս շաբաթվա ուսումնասիրությունում, դուք կարող եք խնդրել նրանց խորհել մեր օրերի մարտահրավերների մասին, որոնց դիմակայում ենք այսօր: Ապա հրավիրեք նրանց կիսվել մի հատվածով Վարդապետություն և Ուխտեր 64–66-ից, որը նրանք զգում են կարող է օգնել այդ մարտահրավերներից մեկի դեպքում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 64․1-11

Մեզանից պահանջվում է ներել բոլորին:

  • Գուցե դասարանի անդամները օգուտ քաղեն խոսելուց այն մասին, թե ինչու ուրիշներին ներելը կարող է այդքան դժվար լինել և թե ինչպես են նրանք հաղթահարել այդ դժվարությունները: Նրանք կարող են հետազոտել Վարդապետություն և Ուխտեր 64․1-11 հատվածները` գտնելու սկզբունքներ և ճշմարտություններ, որոնք ոգեշնչում են նրանց ավելի ներողամիտ լինել: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին: Որպեսզի օգնեք լուսաբանել ներման օրհնությունները, կարող եք կիսվել Մորրել Բաուենի պատմությամբ` Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձից «Հաշտության սպասավորությունը» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2018, 77–79) կամ «Ներում. Իմ բեռը թեթևացվեց» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմով: Կամ դասարանի որևէ անդամ գուցե կամենա կիսվել ներելու կամ ներում ստանալու անձնական պատմությամբ: Ինչպե՞ս էին մարդիկ այդ օրինակներում օրհնվել ներելու ուժով:

Վարդապետություն և Ուխտեր 64․31-34

Տերը խնդրում է մեր «սիրտն ու պատրաստակամ միտքը»:

  • Տերը չի կամենում, որ մենք «ձանձրանանք», սակայն, դա բնական է մարդկանց համար, ովքեր փորձում են որքան կարող են, ներառյալ, գուցե, ոմանք ձեր դասարանում, սկսում են «ձանձրանալ բարիք անելուց»: Ինչո՞ւ է այդ ձանձրանալը տեղի ունենում: Ի՞նչ խորհուրդ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 64.31-34 հատվածներում, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք մաքառում ենք այդպիսի զգացումների դեմ:

  • Ձեր քննարկումը հարստացնելու համար, դուք կարող եք ցույց տալ ինչ-որ մեծ և տպավորիչ մի բանի նկարները , որը կառուցվել է երկար ժամանակի ընթացքում «փոքրիկ բաներից», ինչպես օրինակ` մոզաիկա կամ աղյուսե շենք: Որո՞նք են «մեծ աշխատանքի» մի քանի օրինակներ, որոնք Տերը տվել է մեզ։ Ի՞նչ փոքր բաներ կարող ենք անել այժմ, որպեսզի հիմք դնենք այդ աշխատանքի համար:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորապես խորհել Վարդապետություն և Ուխտեր 64․34-ը, կարող եք գրել Սիրտ և պատրաստակամ միտք բառերը գրատախտակին: Դասարանի անդամները կարող են գրի առնել այդ վերնագրերի տակ, թե ինչ են զգում, ինչ է նշանակում տալ մեր սրտերը և պատրաստակամ միտքը Տիրոջը: Այս տերմինների բացատրության համար, տես Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի խոսքերը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»: Հետևյալ սուրբ գրությունները ևս կարող են տալ որոշ գաղափարներ. Մոսիա 7.33, Եթեր 4.15, Վարդապետություն և Ուխտեր 43․34, Մովսես 7.18, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19:

Վարդապետություն և Ուխտեր 65

Աստծո արքայությունը երկրի վրա պատրաստում է աշխարհը Փրկիչի վերադարձին:

  • Վարդապետություն և Ուխտեր 65-ը տալիս է վերջին օրերում Տիրոջ Եկեղեցու առաքելության վերաբերյալ մի ոգեշնչող նկարագրություն: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել իրենց մասն այդ առաքելությունում, կարող եք հրավիրել նրանց հետազոտել բաժին 65-ը փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին. Ի՞նչ է Տերը կամենում, որ Իր արքայությունը իրականացնի երկրի վրա: Ի՞նչ է Նա կամենում, որ ես անեմ: Դուք կարող եք նաև դիտել «Այսօր պատրաստվեք Երկրորդ Գալուստին» (ChurchofJesusChrist.org) տեսաֆիլմը կամ անդրադարձեք Նախագահ Դալլին Հ. Օուքսի ուղերձին «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես իրենք կպատասխանեին Նախագահ Օուքսի հարցերին:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Սիրտը և պատրաստակամ միտքը»:

Ինչո՞ւ էր Դոնալդ Լ. Հոլսթրոմն առաջարկում «սիրտ և պատրաստակամ միտք» արտահայտության վերաբերյալ այս հավանական իմաստը.

«Սիրտը խորհրդանշում է սեր և նվիրվածություն։ Մենք կատարում ենք զոհաբերություններ և կրում նրանց բեռները, ում մենք սիրում ենք, որոնց մենք չէինք դիմանա որևէ այլ պատճառով: Եթե սեր գոյություն չունի, մեր նվիրվածությունը թոշնում է: …

«Պատրաստակամ միտք» ունենալը նշանակում է գործադրել մեր լավագույն ջանքերը և փայլուն մտածողությունը և որոնել Աստծո իմաստությունը: Այն հուշում է, որ մեր կյանքի ամենանվիրված ուսումնասիրությունը պետք է լինի իր բնույթով հավերժական բաների մասին: Դա նշանակում է, որ Աստծո խոսքը լսելու և դրան հնազանդվելու միջև պետք է լինի անքակտելի կապ» («Սիրտը և պատրաստակամ միտքը», Ensign, June 2011, 31–32):

Մեր նախապատրաստությունը Երկրորդ Գալուստի համար։

«Ի՞նչ կլիներ, եթե [Հիսուս Քրիստոսի] գալու օրը վաղը լիներ: Եթե իմանայինք, որ վաղը հանդիպելու ենք Տիրոջը, վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի գալուստի արդյունքում, ի՞նչ կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ կանեինք: Ի՞նչ սովորություններ կդադարեցնեինք: Ի՞նչ հաշիվներ կկարգավորեինք: Ինչպիսի՞ ներում կպարգևեինք: Ի՞նչ վկայություններ կբերեինք: (Դալլին Հ. Օուքս, «Պատրաստություն Երկրորդ Գալուստի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 9):

Բարելավել մեր ուսուցումը

Ուժ ձեռք բերենք Փրկիչից: Փրկիչի նման ապրելու և ուսուցանելու ձեր ջանքերում դուք անխուսափելիորեն երբեմն անհաջողության կհանդիպեք: Չհուսահատվեք, դրա փոխարեն թող ձեր սխալներն ու թերությունները ձեզ դարձնեն դեպի Երկնային Հայրը և Փրկիչը» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,14):

Տպել