Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67–70. «Աշխարհի ողջ հարստություններից …ավելի արժեքավոր»


Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67-70․ «Աշխարհի ողջ հարստություններից …ավելի արժեքավոր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 21-27-ը: Վարդապետություն և Ուխտեր 67-70, Եկ, հետևիր Ինձ․Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
revelation manuscript book in display case

Հունիսի 21-27-ը

Վարդապետություն և Ուխտեր 67-70

«Աշխարհի ողջ հարստություններից …ավելի արժեքավոր»:

Ուսուցանելուն նախապատրաստվելը նշանակում է ավելին, քան մտածելը, թե ինչ պետք է ասեք և անեք որպես ուսուցիչներ: Այն նաև պետք է ներառի հաշվի առնելը, թե սովորողները ինչ կարող են անել` միմյանց ուսուցանելու համար: Ինչպե՞ս կհրավիրեք դասարանի անդամներին կիսվել փորձառություններով կամ գաղափարներով, որոնք նրանք ունեցել են, կարդալով այդ սուրբ գրությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին կարող եք գրել Այս շաբաթ Տերն ուսուցանեց ինձ… և հրավիրել դասարանի անդամներին ավարտել նախադասությունը իրենց սովորած մի բանով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 67․1-9

Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնությունները ճշմարիտ են և գալիս են Աստծուց:

  • Վարդապետություն և Ուխտեր 67-ի պատմական հենքը հասկանալը կարող է օգտակար լինել այս բաժնի վերաբերյալ քննարկման ժամանակ: Գուցե դասարանի մի անդամ ամփոփի հանգամանքները, որոնք տարան այդ հայտնությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 67, բաժնի վերնագիր, Սրբեր, 1.140–43): Եթե մենք ներկա լինեինք ժողովին, որտեղ հայտնությունները հրատարակելն էր քննարկվում, ի՞նչ պատճառներ կարող էինք տալ ի նպաստ այդ գաղափարի: Ի՞նչ կարող էինք ասել մարդկանց, ովքեր մտահոգված էին Ջոզեֆ Սմիթի լեզվի թերությունների վերաբերյալ: Ի՞նչ է 67-րդ բաժինն ուսուցանում մարգարեների և հայտնության մասին: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես նրանք սկսեցին ինքնուրույն իմանալ, որ այդ հայտնությունները ճշմարիտ են:

Վարդապետություն և Ուխտեր 68․1-6

Տիրոջ ծառաների ոգեշնչված խոսքերը Տիրոջ խոսքերն են:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել Վարդապետություն և Ուխտեր 68․1-6-ը, կարող եք հրավիրել նրանց կարդալ այդ հատվածները փոքրիկ խմբերով և կիսվել միմյանց հետ ճշմարտություններով, որոնք նրանք սովորել են Տիրոջ ծառաների վերաբերյալ ուսմունքներից: Հրավիրեք խմբերին կիսվել միմյանց հետ, թե ինչպես են իմանում, որ հատված 4-ում ուսուցանվող սկզբունքները ճշմարիտ են: Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք խոսել են կամ ուսուցանել, երբ «շարժվել են Սուրբ Հոգով» (հատված 3) և ինչպես է Տերը նրանց հետ եղել և կանգնել նրանց կողքին (տես հատված 6):

  • Եթե կկամենաք քննարկել, թե ինչպես են այդ հատվածները վերաբերում Տիրոջ ծառաների վերաբերյալ ուսմունքներին գերագույն համաժողովում, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» կարող է օգտակար լինել: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել վերջին համաժողովի ուղերձներով, որոնք ամրապնդեցին իրենց հավատքը այդ հատվածներում գտնվող վարդապետության հանդեպ:

Վարդապետություն և Ուխտեր 68․25-31

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաներին ուսուցանելու համար:

  • Կա՞ն արդյոք ծնողներ կամ ապագա ծնողներ ձեր դասարանում: Գուցե նրանք օգուտ քաղեն խոսելով ծնողներին ուղղված Տիրոջ խորհրդի մասին բաժին 68-ում։ Օինակ, գուցե որոշ ծնողներ դասարանում կարող են վերցնել մի սկզբունք  25–28 հատվածներից և խոսել այն մասին, թե ինչպես են իրենք փորձում ուսուցանել այդ բաներն իրենց երեխաներին (հատվածներ 29–31 նաև ունեն որոշ կարևոր սկզբունքներ): Կամ դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչպես իրենց ծնողներն ուսուցանեցին ավետարանի սկզբունքներն իրենց:

    Ւնչո՞ւ է երեխաների համար տունը լավագույն տեղը, որ սովորեն ավետարանը: Ի՞նչ կասեինք ծնողներին, ովքեր անհամապատասխան են զգում կամ ճնշված իրենց երեխաներին ուսուցանելու պարտավորությունից:

    Նկար
    ընտանիքն ուսումնասիրում է

    Տերը ծնողներին է տվել իրենց երեխաներին ուսուցանելու պատասխանատվությունը:

Վարդապետություն և Ուխտեր 70․1-4

Մենք հաշվետու ենք այն հայտնությունների համար, որոնք Տերը տվել է մեզ:

  • Տերը որոշ եղբայրների տնտեսվարության լիազորություն տվեց հայտնությունների վրա` դրանք Միսսուրի տանելու և հրատարակելու համար: Ի՞նչ իմաստով մենք կարող ենք տեսնել մեզ որպես տնտեսվարներ հայտնությունների վրա: Այդ բաժնից տնտեսվարության մասին ի՞նչ այլ ուսմունքներ կարող են վերաբերել մեզ:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Աստված խոսում է մեզ հետ այսօր:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է, թե ինչպես Վարդապետություն և Ուխտեր 68․4-ում ուսուցվող սկզբունքը վերաբերում է համաժողովին. «Ես ձեզ խնդրում եմ գալիք օրերին մտածել ոչ միայն ձեր լսած ուղերձների մասին, այլ նաև գերագույն համաժողովի այս եզակի՛ երևույթի մասին՝ թե ըստ մեր՝ Վերջին Օրերի Սրբերի հավատքի, իրականում ինչ են այս գերագույն համաժողովները և թե դրանով ինչ հրավեր ենք մենք հղում, որ աշխարհը լսի և տեսնի: Մենք վկայում ենք յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի, որ Աստված ոչ միայն ապրում է, այլ նաև խոսում է, որ մեր ժամանակի համար և մեր օրերում այն խորհուրդը, որ դուք լսեցիք Սուրբ Հոգու թելադրանքի միջոցով, «Տիրոջ կամքն է … Տիրոջ խոսքն է … Տիրոջ ձայնն է և Աստծո զորությունն ի փրկություն» [Վարդապետություն և Ուխտեր 68․4]» («Դրոշ ազգերի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 111):

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին բարձրացնել մեկմեկու։ «Ձեր դասարանի յուրաքանչյուր անդամ ավետարանով ապրելու վկայության, մտքերի և փորձառությունների հարուստ աղբյուր է: Հրավիրեք նրանց կիսվել դրանցով և բարձրացնել մեկմեկու» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,5):

Տպել