Վարդապետություն և Ուխտեր 2021
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Վարդապետություն և Ուխտեր 71-75․ «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»


Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Վարդապետություն և Ուխտեր 71-75. «Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա», Եկ հետևիր Ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Վարդապետություն և Ուխտեր 71-75», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Հիսուսը ոչխարների հետ

Հովիվի սրտին սիրելի, Սայմոն Դյուի

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը

Վարդապետություն և Ուխտեր 71-75

«Չկա ձեր դեմ պատրաստված զենք, որ հաջողություն ունենա»:

Մինչ կկարդաք Վարդապետություն և Ուխտեր 71-75գլուխները, մտածեք մարդկանց մասին, ում ուսուցանում եք։ Ի՞նչ գիտեք նրանց մասին: Ի՞նչ են անում նրանք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել որոշ ճշմարտություններով, որոնք գտել են Վարդապետություն և Ուխտեր 71-75-ի իրենց ուսումնասիրության ընթացքում: Ինչպիսի՞ փորձառություններ են նրանք ունեցել՝ կապված այդ ճշմարտությունների հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 71

Մենք կարող ենք հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, երբ պաշտպանում ենք մեր համոզմունքները:

  • Արդյո՞ք երբևէ զգացել ենք երկյուղ կամ հուզմունք մեր համոզմունքները պաշտպանելիս: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նրանք գտել են Վարդապետություն և Ուխտեր 71-ում, որոնք նկարագրում են, թե ինչպես Տերը խնդրեց Ջոզեֆին և Սիդնիին պատասխանել Էզրա Բութի և մյուսների քննադատություններին: Ապա դասարանի անդամները կարող են քննարկել փոքր խմբերով, թե ինչ կարող են նշանակել այդ հրահանգները մեզ համար այսօր: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք գործենք «համաձայն Հոգու այն մասի», որ Տերն է տվել մեզ (հատված 1):

    Կարող է նաև օգտակար լինել դիտել «Ամենօրյա օրինակ. երբ համոզմունքները կասկածի տակ են դրվում» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org): Դասարանի անդամները կարող են փնտրել բաժին 71-ում ուղիներ, որոնցով այդ ճշմարտությունները ցույց են տրվում տեսաֆիլմում: Գուցե նրանք նաև կիսվեն օրինակներով, թե ինչպես Փրկիչը պատասխանեց Իր քննադատներին (օրինակ, տես Մատթեոս 22.15–22, 26.59–64, Հովհաննես 10.37–38):

Վարդապետություն և Ուխտեր 72․8-16

Եպիսկոպոսները տնտեսներ են հոգևոր և աշխարհիկ գործերի վրա Տիրոջ արքայությունում:

  • Ինչպե՞ս կարող են Տիրոջ հրահանգները Նյուել Կ. Ուիթնիին, երբ նա կանչվեց Կիրթլենդում եպիսկոպոս լինելու, օգնել նրանց, ում ուսուցանում եք, գնահատել եպիսկոպոսներին, ովքեր կանչվել են ծառայելու իրենց: Կարող եք դասարանի անդամներին խնդրել հետազոտել Վարդապետություն և Ուխտեր 72․8-16-ը, փնտրելով Եպիսկոպոս Ուիթնիի պարտականությունները և ապա համեմատել դրանք այսօրվա եպիսկոպոսի պարտականությունների հետ (տես Նախագահ Գորդն Բ. Հինքլիի նկարագրությունը եպիսկոպոսի պարտականությունների վերաբերյալ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»-ում կամ դրա հետ կապված տեսաֆիլմը. “The Office of Bishop” [ChurchofJesusChrist.org]): Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են օրհնվել եպիսկոպոսի ծառայության միջոցով: Ի՞նչ կարող ենք անել` ավելի լիովին աջակցելու մեր եպիսկոպոսին:

    Նկար
    ուտելիքի տակառներ և պարկեր

    Եպիսկոպոսներն օգնում են անդամներին բավարարել իրենց աշխարհիկ կարիքները:

Վարդապետություն և Ուխտեր 73

Մենք կարող ենք հնարավորություններ փնտրել` կիսվելու ավետարանով։

  • Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին քարոզել ավետարանը «որքան որ հնարավոր է» (Վարդապետություն և Ուխտեր 73․4), միաժամանակ նաև աշխատելով Աստվածաշնչի թարգմանության վրա: Գուցե դասարանի անդամները կիսվեն որոշ ձևերով, որոնք իրենք գտել են «կիրառելի» կամ իրական, իրենց մյուս պարտականությունների շարքում կիսվելով ավետարանով: Նրանք կարող են գտնել որոշ օգտակար խորհուրդ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուղերձից, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 15-18):

Վարդապետություն և Ուխտեր 75․2-16

Աստված ուզում է, որ մենք «աշխատենք [մեր] զորությամբ»:

  • Տիրոջ հրահանգները ուղղված մի քանի երեցների այն մասին, թե ինչպես կիսվեն ավետարանով, կարող է ոգեշնչել դասարանի անդամներին ավելի ջանասիրաբար կիսվել ավետարանով: Կարող եք գրել գրատախտակին Գործեք ձեր զորությամբ և խնդրեք դասարանի անդամներին գրել բառեր և արտահայտություններ, որոնք կգան ձեր միտքը, երբ կմտածեք մեկի մասին, ով տքնում է` իր զորությամբ կիսվելով ավետարանով: Նրանք կարող են նաև քննարկել, թե ինչ է նշանակում «հապաղել» կամ «ծուլանալ» ավետարանով կիսվելիս: Ի՞նչ են Վարդապետություն և Ուխտեր 75.2-16 հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչպես է Փրկիչը աջակցում նրանց, ովքեր ծառայում են Նրան հավատարմությամբ:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Եպիսկոպոսի պարտականությունները

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Ես իմ սրտում կրում եմ խորը երախտագիտություն մեր եպիսկոպոսների հանդեպ: Ես խորապես երախտապարտ եմ Ամենազորի հայտնության համար, ում ներքո այս պաշտոնը ստեղծվեց և գործում է: …

… Մենք ակնկալում ենք, որ դուք կանգնեք, որպես ծխի նախագահող քահանայապետ, խորհրդատու ժողովրդին, պաշտպան և օգնական նրանց, ովքեր դժբախտության մեջ են, ովքեր տառապանքի մեջ են, մատակարարող նրանց, ովքեր կարիքի մեջ են: Մենք ակնկալում ենք, որ դուք կանգնեք որպես պահապան և պաշտպան այն վարդապետության, որն ուսուցանվում է ձեր ծխում, ուսուցման որակի վերաբերյալ, այն բազմաթիվ պաշտոնների զբաղեցման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են: …

… Դուք պետք է տեսնեք, որ ոչ մեկը սոված չմնա կամ առանց հագուստի կամ ապաստանի: Դուք պետք է իմանաք բոլոր նրանց հանգամանքները, ում դուք նախագահում եք:

Դուք պետք է լինեք մխիթարիչ և ուղեկցորդ ձեր ժողովրդի համար: Ձեր դուռը պետք է միշտ բաց լինի տառապանքի ամեն աղաղակի համար: Ձեր մեջքը պետք է ամուր լինի, որպեսզի կիսեք նրանց բեռները: Դուք պետք է օգնության հասնեք սիրով, նույնիսկ, չարագործին» (“The Shepherds of the Flock,” Ensign, May 1999, 52–53):

Բարելավել մեր ուսուցումը

Դառնալ ավելի Քրիստոսանման ուսուցիչ։ Ձեր ոգեշնչման համար կարող եք օգտագործել էջ 37-ի անձնական գնահատման հարցերը Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկում` օգնելու ձեզ սովորել, թե ինչպես սովորեք ավելի Փրկիչի նման ուսուցանել:

Տպել