Վարդապետություն և Ուխտեր 2021
Հուլիսի 12-18-ը։ Վարդապետություն և Ուխտեր 77–80. «Ես ձեր ուղեկիցը կլինեմ»


Հուլիսի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 77-80․ «Ես ձեր ուղեկիցը կլինեմ» Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հուլիսի 12-18-ը Վարդապետություն և Ուխտեր 77-80, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Հիսուսին հետևող ոչխարներ

Գնալ տուն, Յոնգսունգ Կիմ

Հուլիսի 12-18-ը

Վարդապետություն և Ուխտեր 77-80

«Ես ձեր ուղեկիցը կլինեմ»:

Հիշեք, որ այս ուրվագծում գտնվող վարժությունները միայն առաջարկներ են: Երբ աղոթքով ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 77–80-ը, Հոգին կուղեկցի ձեզ իմանալու, թե ինչպես լավագույնս ուսուցանել ձեր դասարանի անդամներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի որոշ անդամներ հավանական է կիսվեն իրենց գաղափարներով, եթե դուք նրանց նախօրոք խնդրեք: Մտածեք մի քանի օր առաջ, նախքան դասը, նրանցից մի քանիսի հետ խոսել, հարցնելով, թե կկամենային գալ նախապատրաստված կիսվելու որևէ բանով, որը նրանց վրա տպավորություն է գործել Վարդապետություն և Ուխտեր 77–80 գլուխներում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 77

Աստված բացահայտում է Իր առեղծվածները նրանց, ովքեր ձգտում են իմանալ դրանք:

  • Դասարանի անդամները կարող են կիսվել գաղափարներով, որոնք իրենք են գտել Հայտնության գրքի խորհրդանիշների վերաբերյալ այդ շաբաթվա  77 բաժնի իրենց ուսումնասիրության ընթացքում: Ջոզեֆ Սմիթի ստացած պատասխանների մասին խոսելը կարող է քննարկում առաջացնել այն մասին, թե ինչպես դասարանի անդամները կարող են հասկացողություն փնտրել, երբ ուսումնասիրում են սուրբ գրությունները: Ի՞նչ ենք սովորում այն տիպի հարցերից, որոնք Ջոզեֆը հարցրեց: Գուցե նրանք ցանկանան կիսվել փորձառություններով, երբ ավետարանի վերաբերյալ իրենց հարցերը տարել են ավելի մեծ ըմբռնման:

Վարդապետություն և Ուխտեր 78․17-19

Տերը կլինի մեր ուղեկիցը:

  • Որպեսզի սկսեք քննարկում Վարդապետություն և Ուխտեր 78.17–19-իվերաբերյալ, դուք կարող եք ցույց տալ ձեր դասարանի անդամների երեխա ժամանակվա նկարները (խնդրեք նրանց նախապես բերել այդ նկարները դասարան): Թող դասարանը գուշակի, թե ով է յուրաքանչյուր նկարում: Դասարանի այն անդամները, ովքեր բերել են նկարները, կարող են խոսել այն մասին, թե ինչպես են փոխվել այն ժամանակից ի վեր, երբ լուսանկարվել են: Ապա դասարանը կարող է կարդալ Վարդապետություն և Ուխտեր 78․17-19-ը և խորհել հարցեր, ինչպիսիք են. Ինչպե՞ս ենք մենք երեխաների նման Տիրոջ համար: Ի՞նչ ուղիներով է Նա կամենում, որ մենք նման լինենք երեխաների (տես Մոսիա 3.19), և ի՞նչ ուղիներով է Նա կամենում, որ մենք աճենք: Ի՞նչ խորհուրդ է Նա տալիս մեզ այս հատվածներում` օգնելու մեզ աճել:

    Որպեսզի ընդլայնեք ձեր դասարանի անդամների հասկացողությունը, թե ինչպես Տերը կարող է «ուցեկից լինել [մեզ]» (հատված 18), մտածեք կիսվել Լրացուցիչ Սկզբնաղբյուրներում գտնվող մեկնաբանությամբ:

Վարդապետություն և Ուխտեր 79-80

Աստծուն ծառայելու կանչն ավելի կարևոր է, քան այն տեղը, որտեղ մենք ծառայում ենք:

  • Ձեր դասարանում գուցե լինեն մարդիկ, ովքեր հիասթափված են զգում սկզբում այն կոչումից, որ իրենք ստացել են ծխում կամ ճյուղում կամ այն տեղի համար, որտեղ նրանց հանձնարարված է ծառայել, որպես միսիոներ: Նրանցից մի քանիսը գուցե կամենա կիսվել իրենց փորձառություններով: Ինչպե՞ս կարող է Տիրոջ խորհուրդը Վարդապետություն և Ուխտեր 80․3-ում օգնել մեզ այդ հանգամանքներում: Ի՞նչ կարող է «նշանակություն չունի» արտահայտությունը նշանակել: Կամ` «հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք» արտահայտությունը: Ի՞նչը կարող է առավելագույն նշանակություն ունենալ Տիրոջ համար, երբ խոսքը վերաբերում է մեր կոչումներին: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի գաղափարները բաժին 80-ի վերաբերյալ իր «Գործին կանչված» ելույթում կարող է նույնպես օգտակար լինել (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 68):

  • Հայտնությունները բաժին 79-ում և 80-ում սկզբում ուղղված էին մարդկանց, ովքեր կանչված էին քարոզելու ավետարանը, բայց դրանք պարունակում են սկզբունքներ, որոնք կարող են վերաբերել մեզանից բոլորին` Տիրոջ մեր ծառայությունում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել այդ սկզբունքները, կարող եք խնդրել նրանց պատկերացնել, որ ունեն մի ընկեր, ով վերջերս է միացել Եկեղեցուն և հենց նոր է ստացել իր առաջին կոչումը: Հրավիրեք դասարանի անդամներին մի նամակ գրել իրենց ընկերոջը օգնելու և խորհուրդ տալու և խրախուսեք նրանց մեջբերել բաժիններ 79-ից և 80-ից այդ անելիս: Ապա դասարանի մի քանի անդամներ կարող են կիսվել իրենց գրածով:

    Նկար
    զրուցող կանայք

    Տերը գոհ է, երբ մենք ծառայում ենք Նրան և ուրիշներին:

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Տերը կառաջնորդի մեզ Սուրբ Հոգու միջոցով:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է մի փորձառությամբ, երբ նա աղոթում էր առաջնորդության համար մի վճռական որոշման համար և սովորեց առաջնորդվել Տիրոջ կողմից.

«Ես աղոթեցի, բայց ժամեր շարունակ կարծես թե ոչ մի պատասխան չկար: Արևածագից հենց առաջ մի զգացում պատեց ինձ: Երբևիցե երեխա ժամանակից սկսած ես այդպես չէի զգացել: Սիրտս և միտքս կարծես շատ լուռ դարձավ: Այդ ներքին լռության մեջ խաղաղություն կար:

Ի զարմանս ինձ ես ինձ գտա աղոթելիս. , «Երկնային Հայր, կարևոր չէ ես ինչ եմ ուզում: Հոգ չէ այլևս, թե ինչ եմ ուզում: Ես միայն ուզում եմ, որ Քո կամքը կատարվի: Դա այն ամենն է, ինչ ես եմ ուզում: Խնդրում եմ, ասա ինձ, ինչ անեմ»:

Այդ պահին ես ավելի, քան երբևէ խաղաղ էի զգում: Եվ եկավ ուղերձ և ես համոզված էի, թե ումից էր այն: Պարզ էր, թե ես ինչ պետք է անեի: Արդյունքի մասին ես ոչ մի խոստում չստացա: Կար միայն համոզվածություն, որ ես երեխա էի, ում ասվեց, թե որ արահետն էր տանում այնտեղ, ինչ որ Նա էր կամենում ինձ համար» («Որպես մի երեխա», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 16):

Բարելավել մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Օժանդակ սկզբնաղբյուրներից օգտվելուց առաջ ջանասիրաբար ուսումնասիրեք և խորհեք սուրբ գրությունների շուրջ։ Աղոթքով ուսումնասիրելով Աստծո խոսքը, դուք թույլ կտաք, որ Հոգին օգնի ձեզ ուսուցանելիս կառուցել դասը ձեր ուսումնասիրած նյութի շուրջ (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,12

Տպել