Բաժին 80
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.257):
1–5՝ Ստեփան Բարնեթը և Իդեն Սմիթը կանչվում են՝ քարոզելու, որտեղ որ նրանք ընտրեն:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Ստեփան Բարնեթ. Գնա՛. գնա՛ աշխարհի մեջ և քարոզիր ավետարանն ամեն արարածի, ում հասանելի է քո ձայնի հնչումը:
2 Եվ քանի որ դու գործընկեր ես ուզում, ես կտամ քեզ իմ ծառա Իդեն Սմիթին:
3 Ուստի, գնացեք և քարոզեք իմ ավետարանը, թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի հարավ, թե՛ դեպի արևելք, թե՛ դեպի արևմուտք, նշանակություն չունի, քանզի հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք:
4 Հետևաբար, հայտարարեք այն բաները, որոնք դուք լսել եք, և արդարև հավատացել եք, և գիտեք, որ ճշմարիտ են:
5 Ահա, սա է կամքը նրա, ով կանչել է ձեզ, ձեր Քավչի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի: Ամեն: