Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97. «Սիոնի փրկության համար»


Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97. «Սիոնի փրկության համար», Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 94-97, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը, Ալ Ռաունդս

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը

Վարդապետություն և Ուխտեր 94-97

«Սիոնի փրկության համար»

Ինչպե՞ս կարող եք լավագույնս օգնել դասարանի անդամներին ցանկանալ ստանալ Վարդապետություն և Ուխտեր 94-97­ում խոստացված օրհնությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հավանաբար դասարանի անդամները կարող են Վարդապետություն և Ուխտեր 94-97-ից կիսվել իրենց գտած որևէ բանով, որը ոգեշնչում է նրանց ավելի հաճախ գնալ տաճար։ Կամ կարող են կիսվել այլ ուղերձներով, որոնք ոգեշնչել են նրանց, մինչ կարդացել են այդ բաժինները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 95․8, 97։10-17

Տաճարում Աստված օրհնում է Իր ժողովրդին

  • Դուք ինչպե՞ս կարող եք օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 95 և 97 բաժիններում ուսուցանված ճշմարտությունները, որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին ավելի ջանասիրաբար փնտրել տաճարի օրհնությունները։ Գրատախտակի կենտրոնում դրեք տաճարի նկար և դասարանի անդամներին հարցրեք, թե, իրենց կարծիքով, ինչու է Տերը հրահանգում Իր Սրբերին տաճարներ կառուցել։ Դասարանի անդամները կարող են մի քանի պատասխաններ փնտրել Վարդապետություն և Ուխտեր 95․8, 97․10-17 հատվածներում և իրենց գտածը գրել գրատախտակին տաճարի նկարի շուրջ։ (Նրանք կարող են լրացուցիչ պատասխաններ գտնել «Ինչու են Վերջին Օրերի Սրբերը Տաճարներ կառուցում» [temples.ChurchofJesusChrist.org] նյութում։) Այս նպատակներն ինչպե՞ս են իրականացել մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք տաճարը դարձնել մեր կյանքի ավելի կարևոր մասը։

  • Եկեղեցին տրամադրում է բազմաթիվ աղբյուրներ, որոնք ուսուցանում են տաճարների մասին։ Խորհեք, թե ինչպես կարող եք օգտագործել դրանցից մի քանիսը, որպեսզի հարստացնեք դասարանի քննարկումը Վարդապետություն և Ուխտեր 95 և 97 բաժինների շուրջ և ոգեշնչեք դասարանի անդամներին ավելի ջանասիրաբար փնտրել տաճարի օրհնությունները։ Օրինակ, դասից առաջ կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների վերանայել աղբյուրները, որոնք առկա են հետևյալ հղումներում՝ temples.ChurchofJesusChrist.org կամ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները (հատուկ համար, Ensign կամ Լիահոնա, հոկտեմբեր 2010)։ Դասարանի այդ անդամներին խնդրեք գալ պատրաստված՝ կիսվելու իրենց սովորածով, որը հաստատում է բաժին 95 և 97-ում առկա ուսմունքները։

    Եթե դուք ուսուցանում եք երիտասարդներին, կարող եք հրավիրել նրանց կարդալ «Տաճարը դարձրեք ձեր կյանքի մասը» (Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները, 77-78) հոդվածը և կիսվել, թե ինչպես են տաճարը դարձնում առաջնահերթություն իրենց կյանքում։

    «Երկու առաքյալներ շրջայց են կատարում Հռոմ Իտալիա Տաճարում» և «Տաճարներ» (ChurchofJesusChrist.org) տեսանյութերը կարող են օգնել նրանց, ովքեր պատրաստվում են գնալ տաճար։

    Կարող եք նաև միասին երգել տաճարների վերաբերյալ օրհներգ և քննարկել, թե ինչ է այն ուսուցանում (տես Օրհներգերի թեմատիկ ցանկը)։

Վարդապետություն և Ուխտեր 97․8-9

Մենք կարող ենք ընդունված լինել Տիրոջ կողմից։

  • Ի՞նչ ենք սովորում Վարդապետություն և Ուխտերի 97․8 հատվածից այն մասին, թե ինչ է նշանակում ընդունված լինել Տիրոջ կողմից։ Ինչպե՞ս է այն տարբերվում ուղիներից, որոնցով մենք երբեմն ընդունելություն ենք փնտրում աշխարհում։ Ի՞նչ օրհնություններ են խոստացվում հատված 9-ում նրանց, ովքեր ընդունված են Տիրոջ կողմից։ Դասարանի անդամները կարող են վերանայել նաև Երեց Էրիկ Վ. Կոպիչկեի «Տիրոջ կողմից ընդունված լինել» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 104-6) և կիսվել, թե ինչպես է այն օգնում նրանց հասկանալ այդ հատվածները։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրների» հայտարարությունը ներառում է Երեց Կոպիչկեի հրավերը՝ փնտրել Տիրոջ հավանությունը մեր կյանքում։

Վարդապետություն և Ուխտեր 97․18-28

Սիոնը «սրտով մաքուրներն են»։

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանի անդամներին մտածել, թե ինչ է Սիոնը, գրատախտակին կարող եք գրել Ի՞նչ է Սիոնը և հրավիրել նրանց պատասխաններ փնտրել Վարդապետություն և Ուխտեր 97․19 և 21 հատվածներում (տես նաև Մովսես7․18, Ավետարանական թեմաներ, «Սիոն», topics.ChurchofJesusChrist.org)։ Օգտակար կլինի քննարկել, թե ինչպես է Փրկիչն օգնում մեզ դառնալ «սրտով մաքուր»։ Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել, որ կառուցենք Սիոնը մեր կյանքում, մեր ծխում կամ ճյուղում, մեր համայնքում։

    Նկար
    Կիրթլենդի տաճարը

    Կիրթլենդի Տաճարի կառուցումը Սրբերին դարձրեց «սրտով [ավելի] մաքուր»։

  • Տերն ուսուցանեց Սիոնի մասին՝ նախապես պատվիրելով Սրբերին տաճար կառուցել «Սիոնի փրկության համար» (տես Վարդապետություն և Ուխտեր 97․12, 18-28)։ Ինչո՞ւ է տաճարը Սիոն կառուցելու կարևոր մասը։ Ինչպե՞ս են հատվածներ 18-28-ում գտնվող Սիոնի վերաբերյալ Տիրոջ խոստումներն իրականացել մեր օրերում։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Տիրոջ կողմից ընդունված լինել։

Անդրադառնալով Վարդապետություն և Ուխտեր 97․8-ում ուսուցանված «հասարակ օրինակին», Երեց Էրիկ Վ․ Կոպիչկեն ուսուցանել է․

«Փնտրելով Տիրոջ հավանությունը և ստանալով այն, կհանգենք այն գիտելիքին, որ մենք ընտրված և օրհնված ենք Նրա կողմից։ Մենք ավելի մեծ վստահություն կունենանք, որ Նա կառաջնորդի մեզ և կուղղորդի դեպի բարին։ Նրա գորովալից ողորմությունները ակնհայտ կդառնան մեր սրտում, մեր կյանքում և մեր ընտանիքում։

Իմ ամբողջ սրտով ես հրավիրում եմ ձեզ փնտրել Տիրոջ հավանությունը և վայելել Նրա խոստացած օրհնությունները։ Երբ հետևենք Տիրոջ ցույց տված հասարակ օրինակին, մենք կհասկանանք, որ ընդունված ենք Նրա կողմից, անկախ մեր զբաղեցրած պաշտոնից, կարգավիճակից կամ մահկանացու սահմանափակումներից» («Տիրոջ կողմից ընդունված լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 106)։

Բարելավել մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ում ուսուցանում եք։ Յուրաքանչյուր անձ, ում դուք ուսուցանում եք, ունի առանձնահատուկ փորձառություններ, հեռանկարներ և տաղանդներ։ Աղոթեք իմանալու համար, թե ինչպես կարող է յուրաքանչյուրի ներդրումը օրհնություն դառնալ ողջ դասարանի համար։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,7

Տպել