Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101․ «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»


Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101․ «Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Սեպտեմբերի 6-12-ը Վարդապետություն և Ուխտեր 98-101, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Սրբերը փախչում են ամբոխից

Ս. Ս. Ա. Քրիսչենսեն (1831–1912), Սրբերը վտարվում են Միսսուրիի Ջեքսոն գավառից, 1878թ․, կտավ, 77 ¼ × 113 մատնաչափ։ Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, նվեր՝ Ս․Ս․Ա․ Քրիսչենսենի թոռների կողմից, 1970թ․

Սեպտեմբերի 6-12-ը

Վարդապետություն և Ուխտեր 98-101

«Հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»

Ի՞նչ դժվարությունների կամ փորձությունների միջով են անցնում ձեր դասարանի անդամները։ Խորհրդի և մխիթարության ի՞նչ խոսքեր կան Վարդապետություն և Ուխտեր 98-101 բաժիններում, որոնք կարող են օգնել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք հրավիրել դասարանի անդամներին Վարդապետություն և Ուխտեր 98-101-ից կիսվել իրենց սովորած որևէ բանով, որն օգնել է նրանց հաղթահարել իրենց ունեցած փորձությունը կամ դժվարությունը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 98․1-3, 11-16, 23-30, 37, 101․2-5, 9-16

Մեր փորձությունները կարող են միասին գործել մեր բարիքի համար։

  • Հալածանքը կամ ընդդիմությունը, որին մենք հանդիպում ենք այսօր, գուցե տարբերվի Միսսուրիում 1833թ․ Սրբերի հանդիպածից, սակայն Վարդապետություն և Ուխտեր 98-ի Տիրոջ խորհուրդը դեռ կիրառելի է։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել այդ խորհրդից, գրատախտակին գրեք նմանատիպ հարցեր․ Տերն ինչպե՞ս է ուզում, որ Իր Սրբերը վերաբերվեն ընդդիմությանը։ Համաձայն Տիրոջ ցանկության, մենք ինչպե՞ս պետք է արձագանքենք հալածանքին։ Դասարանի անդամները կարող են աշխատել փոքր խմբերով և գտնել պատասխաններ Վարդապետություն և Ուխտեր 98.1-3, 11-16, 23-30-ում, իսկ հետո քննարկեն իրենց սովորածը։ Ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում, որոնք կարող են օգնել մեզ լինել Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտներ։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումները կարող են լրացնել այս քննարկումները։

  • Հալածանքի կամ փորձության պահին 98 և 101 բաժինների այս ուղերձը կարող է օգնել․ Տերը կօգնի մեզ, եթե մենք պատրաստ ենք ապավինել Նրան։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել այդ ուղերձը, գրատախտակին կարող եք գրել հատվածների հետևյալ ցանկը և հրավիրել դասարանի անդամներին ընտրությամբ կարդալ մի քանիսը․ Վարդապետություն և Ուխտեր 98․1-3, 11-12, 37, 101․2-5, 9-16։ Խնդրեք նրանց կիսվել, թե գտածներից ինչն է խրախուսում նրանց ապավինել Տիրոջը։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչպես մեր հույսը դնենք Տիրոջ վրա։ (Տես նաև Լինդա Ս. Ռիվս, «Հայցեք ձեր ուխտերի օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 118-20։)

Վարդապետություն և Ուխտեր 101․1-8, 43-62

Հետևելով Աստծո խորհրդին, մենք ավելի ապահով կլինենք։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին նկատել ապահովությունը, որը գալիս է, երբ մենք «լս[ում ենք մեր] Տեր Աստծո ձայնը» (հատված 7)։ Գուցե դուք կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների բեմադրել Վարդապետություն և Ուխտեր 101․43-62 հատվածների առակը, մինչ դասարանի մեկ այլ անդամ բարձրաձայն կարդում է այն։ Ապա կարող եք քննարկել նմանատիպ հարցեր․ Ի՞նչ են ներկայացնում առակի տարբեր տարրերը։ Ի՞նչը ստիպեց ծառաներին կորցնել այգին։ Ի՞նչ դասեր ենք քաղում ծառաների արարքներից։ Ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին ազնվականի գործողություններից։ Օգտակար կարող է լինել նաև համեմատել 1-8 հատվածները 47–51 հատվածների հետ և քննարկել, թե ինչպես կարող ենք լինել «հավատարիմ և իմաստուն» մեր կյանքում, մեր տներում և որպես Եկեղեցի Սիոնը կառուցելու մեր ջանքերում։

    Նկար
    Հիսուս Քրիստոս

    Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը, ըստ Հեյնրիխ Հոֆմանի

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մյուս այտը դարձնելը պահանջում է Քրիստոնեական քաջություն։

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

«Ոմանք սխալմամբ կարծում են, թե այնպիսի պատասխանները, ինչպիսիք են` լռությունը, հեզությունը, ներումը և խոնարհ վկայություն բերելը, պասիվ են կամ թույլ։ Սակայն, հավատ, ուժ և, ամենակարևորը, Քրիստոնեական քաջություն է պահանջվում, որ «սիրենք մեր թշնամիներին, օրհնենք մեզ անիծողներին, բարի անենք մեզ ատողներին, և աղոթք անենք մեզ չարչարողների և հալածողների համար» (Մատթեոս 5.44)։ ….

Երբ չենք հակադարձում, երբ դարձնում ենք մեր մյուս այտը և դիմադրում զայրույթին, մենք ևս կանգնում ենք Փրկիչի կողքին։ Մենք Նրա սերն ենք դրսևորում, որը միակ ուժն է, որ կարող է հպատակեցնել հակառակորդին և պատասխանել մեզ մեղադրողներին, միևնույն ժամանակ չմեղադրելով նրանց։ Դա թուլություն չէ։ Դա Քրիստոնեական քաջությունն է» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72)։

Ներել` չի նշանակում աչքերը փակել։

Երեց Քեվին Ռ. Դանքընն ասել է․ «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, խնդրում ենք սխալ մի հասկացեք։ Ներել` չի նշանակում աչքերը փակել։ Մենք չենք արդարացնում վատ վարվելակերպը կամ թույլ տալիս, որ ինչ-որ մեկը մեր հանդեպ անիրավություն գործի՝ իր մաքառումների, ցավերի կամ թուլությունների պատճառով։ Բայց մենք կարող ենք ձեռք բերել ավելի մեծ հասկացողություն և խաղաղություն, երբ տեսնում ենք ավելի հեռուն։ Ներումը փառահեղ, բուժիչ սկզբունք է։ Կարիք չկա կրկնակի զոհ լինել։ Մենք կարող ենք ներել» («Ներման ապաքինող քսուքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 35)։

Բարելավել մեր ուսուցումը

Ներառեք նրանց, ովքեր մաքառումների մեջ են։ Երբեմն դժվարությունների միջով անցնող դասարանի անդամները պարզապես կարիք ունեն ընդգրկված լինելու և սիրված զգալու։ Խնդրեք նրանց որևէ հանձնարարություն ստանձնել եկող դասերից մեկի համար, հրավիրեք նրանց դասի կամ հավաստիացեք, որ հնարավորություն ունեն եկեղեցի գալ։ Մի հուսահատվեք, եթե նրանք սկզբում չարձագանքեն ձեր ջանքերին (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9

Տպել