Վարդապետություն և Ուխտեր 2021
Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105. «Շատ նեղությունից հետո … գալիս է օրհնությունը»


Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105. «Շատ նեղությունից հետո … գալիս է օրհնությունը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021թ. (2020)

Սեպտեմբերի 13-19-ը Վարդապետություն և Ուխտեր 102-105, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
տղամարդիկ սայլակներով

Ս. Ս. Ա. Քրիսչենսեն (1831–1912), Սիոնի ճամբարը, 1878թ․, կտավ, 78 × 114 մատնաչափ։ Բրիգամ Յանգի Համալսարանի Արվեստի թանգարան, նվեր՝ Ս․Ս․Ա․ Քրիսչենսենի թոռների կողմից, 1970թ․

Սեպտեմբերի 13-19-ը

Վարդապետություն և Ուխտեր 102-105

«Շատ նեղությունից հետո … գալիս է օրհնությունը»

Մինչ պատրաստվում եք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 102-5 գլուխները, լսեք Հոգու հուշումները։ Նա կարող է առաջնորդել ձեզ դեպի այս համառոտ շարադրանքում չնշված սկզբունքները, որոնք կօրհնեն մարդկանց, ում դուք ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են գրել մեկ կամ երկու հատված Վարդապետություն և Ուխտեր 102-5-ից, որոնք իմաստալի են համարում։ Ապա կարող են կիսվել հատվածներով դասարանի մեկ այլ անդամի հետ և քննարկել միմյանց հետ, թե ինչ սովորեցին այդ հատվածներից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 103105

Մեր փորձություններն արժեքավոր դասեր են ուսուցանում և փորձառություն տալիս մեզ։

  • Մինչ դասարանի անդամներն այս շաբաթ ուսումնասիրել են 103 և 105 բաժինները, գուցե գտել են սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ փորձության պահին․ թող նրանք կիսվեն իրենց գտածով։ Կամ կարող եք հրավիրել նրանց նման սկզբունքներ գտնել Վարդապետություն և Ուխտեր 103․5-7, 12, 36, 105․5-6, 9-12, 18-19 հատվածներում (տես նաև «Լրացուցիչ սկզբնաղբյուրները»)։ Այս սկզբունքներն ի՞նչ են ենթադրում այն մասին, թե մենք ինչպե՞ս կարող ենք արձագանքել, երբ հանդիպում ենք դժվարության կամ հիասթափության։ Դասարանի անդամները գուցե ցանկանան կիսվել փորձառություններով, երբ օրհնությունները եկել են «շատ նեղությունից հետո» (Վարդապետություն և Ուխտեր 103․12

  • Եթե զգում եք, որ Սիոնի ճամբարի վերաբերյալ որոշ պատմական ակնարկներ կամ անձնական պատմություններ կարող են օգտակար լինել, կարող եք հրավիրել որևէ մեկին նախքան դասը վերանայել հետևյալ աղբյուրներից մեկը և հակիրճ կիսվել սովորածով․ Սրբեր, 1․194-206, «Սիոնի ճամբարի ընդունելի զոհաբերությունը» (Revelations in Context, 213–18), կամ «Վերականգնման ձայներ․ Սիոնի ճամբար» (այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Եթե մենք ճամփորդեինք ժամանակի միջով և խոսեինք Սիոնի ճամբարի հետ, ի՞նչ կասեինք նրանց քաջալերելու համար։ Ի՞նչ կասեին նրանք մեզ քաջալերելու համար։

    Նկար
    փոքրիկ գետակ

    Սիոնի ճամբարը կանգ առավ ձկնորսական փոքրիկ գետի ափին, որը պատկերված է այստեղ։

Վարդապետություն և Ուխտեր 104․11-18

Մեզանից յուրաքանչյուրը «իբրև տնտես, պատասխանատու [է] երկրային օրհնությունների» համար։

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք անձնավորել Վարդապետություն և Ուխտեր 104․11-18-ի ուսմունքները, կարող եք հրավիրել նրանց պատկերացնել, որ պատրաստվում էին ուրիշի խնամքին վստահել թանկարժեք մի բան։ Ի՞նչ կասեին այդ անձնավորությանը։ Ի՞նչ կակնկալեին նրանից։ Ապա դասարանի անդամները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 104.11-18 հատվածները և պարզել, թե ինչ է Տերը վստահել մեր խնամքին և ինչ է ակնկալում մեզանից։ Ինչպե՞ս են այս հատվածները ազդում աշխարհի, մեր օրհնությունների կամ մեզ շրջապատող մարդկանց վերաբերյալ մեր մտածելակերպի վրա։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ «այն ձևը, որը … Տեր[ը], որոշել [է Իր] սրբերին ապահովելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 104․16), խորհեք «Նրա ձեռքի գործը» (ChurchofJesusChrist.org) տեսանյութով կիսվելու մասին։ Հիմնվելով այդ տեսանյութից և Վարդապետություն և Ուխտեր 104․11-18 հատվածներից մեր սովորածի վրա, ինչպե՞ս է Տերն ապահովում Իր Սրբերին։ Կարող եք նաև կիսվել Նախագահ Մարիոն Ջ․ Ռոմնիի այս հայտարարությամբ․ «Տերը … կարող է հոգ տանել [աղքատների] մասին առանց մեր օգնության, եթե նման նպատակ ունենար։ … Բայց մենք այդ փորձառության կարիքն ունենք, քանի որ միայն միմյանց մասին հոգ տանելու մեր գիտելիքի շնորհիվ է, որ մենք զարգացնում ենք Քրիստոսանման սեր և տրամադրվածություն մեր մեջ, որը որակավորում է մեզ նրա մոտ վերադառնալու համար» (“Living Welfare Principles,” Ensign, Nov. 1981, 92)։ Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի գրի առնեն, թե ինչպես կարող են օգնել ուրիշներին Տիրոջ ձևով։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Փորձությունների մաքրագործող զորությունը

Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին ուսուցանել է. «Մեր տարած ոչ մի ցավ, մեր ունեցած ոչ մի փորձառություն զուր չի անցնում։ Այն ծառայում է մեր գիտելիքների ավելացմանը, այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը։ Այն ամենը, ինչը մենք տանում ենք և այն ամենը, ինչի համար մենք տոկում ենք, հատկապես, երբ մենք տոկում ենք համբերությամբ, զորացնում է մեր բնավորությունը, մաքրում է մեր սրտերը, մեծացնում է մեր հոգիները և մեզ դարձնում է ավելի քնքուշ և գթասիրտ, ավելի արժանի՝ կոչվելու Աստծո զավակներ … և վշտի ու տառապանքի, ծանր աշխատանքի և դժվարությունների միջոցով է, որ մենք ձեռք ենք բերում գիտելիք, որի համար մենք գալիս ենք այստեղ, և որը մեզ ավելի կդարձնի մեր Երկնային Հոր և Մոր նման» (Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 98)։

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ասել է․ «Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքի որևէ պահի կհրավիրվի անցնելու Սիոնի իր սեփական ճամբարով։ Տարբեր կլինեն հրավերների ժամկետները և ճամփորդության ընթացքում առաջ եկող խոչընդոտները։ Բայց մեր շարունակական և հետևողական արձագանքը այս անխուսափելի կոչին ի վերջո կտա պատասխանը. «Ո՞վ է Տիրոջ կողմում»(“On the Lord’s Side: Lessons from Zion’s Camp,” Ensign, July 2017, 35)։

Բարելավել մեր ուսուցումը

Միասին աշխատեք ընտանիքի անդամների հետ։ «Քանի որ տունը ավետարանով ապրելու և սովորելու կենտրոնն է, դասարանի որևէ անդամի ամրացնելու ձեր ջանքերը առավել արդյունավետ կլինեն, եթե աշխատեք … հարազատների հետ միասին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9

Տպել