Եկ, հետևիր ինձ
Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթեոս 2. Եկանք նորան երկրպագելու


«Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթեոս 2. «Եկանք նորան երկրպագելու» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունվարի 14-20-ը: Ղուկաս 2, Մատթեոս 2», «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Ուղտերով ճամփորդող մոգեր

«Եկ պաշտենք նրան», Դանա Մարիո Վուդ

Հունվարի 14–20-ը

Ղուկաս 2, Մատթեոս 2

Եկանք նորան երկրպագելու

Նախքան այս ուրվագծում գաղափարների ընթերցումը, ուսումնասիրեք Ղուկաս 2-ը և Մատթեոս 2-ը և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես լավագույնս բավարարել ձեր դասարանի կարիքները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին կիսվել իրենց գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցան, երբ անհատապես և իրենց ընտանիքներով ուսումնասիրեցին այդ սուրբ գրությունները: Չնայած նրանք, հավանաբար, ծանոթ են Փրկիչի ծննդյան պատմության հետ, նրանք միշտ կարող են ձեռք բերել նոր հոգևոր ներըմբռնում: Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել Ղուկաս 2-ում և Մատթեոս 2-ում գտած ուղերձով, որը նրանց վրա տպավորություն գործեց նոր ձևով:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ղուկաս 2.1–38, Մատթեոս 2.1–12

Քրիստոսի ծննդյան վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ:

  • Երկրպագողների անմիջական պատմությունները Ղուկաս 2-ում և Մատթեոս 2-ում կարող են օգնել ձեր դասարանի անդամներին խորհել այն ուղիների մասին, որոնցով նրանք ցույց են տալիս իրենց սերը Փրկիչի հանդեպ: Վերանայեք աղյուսակը այդ շաբաթվա ուրվագծում «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար բաժնում: Ձեր դասարանի որոշ անդամներ կարող են կիսվել այս վարժությունից ձեռք բերած գաղափարներով կամ դա կարող եք անել դասարանով: Ինչո՞ւ է կարևոր, որ Քրիստոսի մասին այս վկաները եկել էին կյանքի տարբեր ոլորտներից: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

  • Նախքան Քրիստոս մանուկին երկրպագելը, նրանք որոնում էին Նրան: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել նրանց օրինակից, կարող եք գրատախտակին գրել հետևյալ վերնագրերը. Հովիվներ, Աննա, Սիմէօն, և Մոգեր: Ապա հրավիրեք դասարանի անդամներին հետազոտել Ղուկաս 2-ը և Մատթեոս 2-ը և գրատախտակին գրեք, թե ինչ արեցին այս մարդիկ Փրկիչին որոնելու համար: Ի՞նչ են հուշում այս պատմություններն այն մասին, թե ինչ ուղիներով մենք կարող ենք որոնել Քրիստոսին:

    Նկար
    հովիվը ոչխարների հետ

    Հովիվները դարձան Փրկիչի ծննդյան առաջին վկաները:

  • Արդյո՞ք առարկայական դասը կոգեշնչի ձեր դասարանի անդամներին տեղ բացել իրենց կյանքում Փրկիչի համար: Մտածեք հետևյալ գաղափարի մասին. դասարան բերեք մի տարա և Ղուկաս 2.7-ը միասին վերանայելուց հետո տարան լցրեք տարբեր առարկաներով, որոնք ներկայացնում են, թե մենք ինչպես ենք անցկացնում մեր ժամանակը: Երբ տարան լցվի, հրավիրեք որևէ մեկին փորձել տեղավորել Փրկիչի նկարը: Այս համանմանությունը ի՞նչ է հուշում մեր կյանքում Քրիստոսի համար տեղ պատրաստելու մասին: Ի՞նչ կարող ենք անել տարբեր ձևերով Նրա տեղը պատրաստելու համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում» կարող է օգնել պատասխանել այս հարցին:

Մատթեոս 2.13-23

Ծնողները կարող են հայտնություն ստանալ՝ իրենց ընտանիքները պաշտպանելու համար:

  • Դասերից մեկը դեպի Եգիպտոս Հովսեփի և Մարիամի փախուստի մասին այն է, որ Տերը կարող է հայտնություն տալ, որ օգնի ծնողներին իրենց ընտանիքները վտանգից պաշտպանելու համար: Այս հարցի վերաբերյալ ոգեշնչված քննարկում ծավալելու համար ք հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին գրել վտանգներից մի քանիսը, որոնց դիմակայում են ընտանիքներն այսօր: Ի՞նչ ենք սովորում Մատթեոս 2.13–23 հատվածներից այն մասին, թե ինչպես պաշտպանել մեր ընտանիքներին և մեզ այդ վտանգներից: Ինչպե՞ս է անձնական հայտնությունն օգնել մեզ վտանգից պաշտպանել մեր ընտանիքները և մյուս սիրելիներին: Ի՞նչ խորհուրդ են տվել մարգարեներն ու առաքյալները, որ օգնեն ւ մեզ մեր ընտանիքները պաշտպանելու համար:

  • Որպես այս քննարկման մաս, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին միասին երգել “Home Can Be a Heaven on Earth,” Hymns, no. 298, կամ մեկ այլ երգ ընտանիքների մասին: Այս երգն ի՞նչ է սովորեցնում այն մասին, թե ծնողներն ինչպես կարող են ապրել, որ արժանի լինենհայտնություն ստանալ իրենց ընտանիքներն առաջնորդելու վերաբերյալ:

Ղուկաս 2.40-52

Նույնիսկ պատանի հասակում Հիսուսը կենտրոնացած էր Իր Հոր կամքը կատարելու վրա:

  • Տաճարում Հիսուսի ուսուցման պատմությունը, երբ Նա ընդամենը 12 տարեկան էր, կարող է հատկապես ազդեցիկ լինել պատանիների համար, ովքեր հետաքրքրված են այն ներդրման առթիվ, որ նրանք կարող են կատարել Աստծո աշխատանքում: Կարող եք դասարանը բաժանել զույգերի և միասին կարդալ Ղուկաս 2.40–52-ը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանության իմաստը, որը գտնվում է Ղուկաս 2.46-ում, ծանոթություն գ): Յուրաքանչյուր զույգ կարող է վերցնել մի քանի րոպե՝ միմյանց հետ կիսվելով, թե ինչն է ոգեշնչում իրենց այս պատմության մեջ: Ի՞նչ հնարավորություններ ունենք մեր իմացածով ավետարանի մասին կիսվելու համար: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել:

  • Եթե դուք ուսուցանում եք չափահասներին, այս պատմությունը կարող է քննարկման հնարավորություն ընձեռել, թե ինչպես օգնել երիտասարդներին հասնել իրենց ներուժին: Ինչ-որ մեկը կարող է ամփոփել Ղուկաս 2.40–52-իպատմությունը և դասարանը կարող է քննարկել, թե ինչպես են այդ իրադարձություններն ազդում այն ձևի վրա, թե ինչպես են իրենք տեսնում երիտասարդներին Եկեղեցում: Ի՞նչ հնարավորություններ կարող է մեզ տալ երիտասարդների մասնակցությունը «Հոր գործը կատարելիս», ինչպես Հիսուսն արեց (Ղուկաս 2.49): Եղե՞լ է դեպք, երբ ապշել ենք պատանու կամ երեխայի կողմից կիսված հոգևոր ըմբռնումից: Նախագահ Հենրի Բ. Այրինգի խոսքերը կարող են լրացնել այս քննարկումը. «Երբ խոսում է Ահարոնյան Քահանայություն կրողը, … ես միշտ ակնկալում եմ լսել Աստծո խոսքը: Ես հազվադեպ եմ հիասթափվում և հաճախ եմ զարմանում» («Որպեսզի նա ևս ուժեղ դառնա» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 77):

  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Ղուկաս 2.40–52 հատվածն այն մասին, թե ինչպիսին էր Հիսուսը պատանի հասակում: Ղուկաս 2.52-ում արտահայտված անձնական աճի օրինակը կարող է ոգեշնչված քննարկում սկսել այն մասին, թե ինչ ենք անում Քրիստոսին ավելի նման դառնալու համար: Դուք կարող եք առաջարկել դասարանի որևէ անդամի խորհել, թե ինչպես են իրենք աճում իմաստությամբ (բանականությամբ), կազմվածքով (ֆիզիկապես), Աստծո հետ բարեհաճությամբ (հոգևորապես), ուրիշների հետ բարեհաճությամբ (հասարակության մեջ): Նրանք կարող են նույնիսկ ավելի շատ նպատակներ դնել այս ոլորտներից մեկում կամ մի քանիսում:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի օգնենք դասարանի անդամներին նախապատրատվել Հովհաննես 1-ի քննարկմանը հաջորդ շաբաթ, խնդրեք նրանց նշել յուրաքանչյուր գլխում այն տեղը, որտեղ ինչ-որ մեկը Հիսուս Քրիստոսի մասին վկայություն է բերում:

Նկար
resources icon

Լրացուցիչ նյութեր

Ղուկաս 2, Մատթեոս 2

Քրիստոսին որոնելու բանաձևը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է.

«Հիսուսին գտնելու բանաձևը միշտ եղել է և միշտ կլինի նույնը՝ խոնարհ և մաքուր սրտի լուրջ և անկեղծ աղոթքը: …

«Նախքան հաջողությամբ կկարողանանք ձեռնարկել անհատական ուսումնասիրություն Հիսուսի համար, մենք առաջինը պետք է ժամանակ տրամադրենք նրա համար մեր կյանքում և տեղ՝ Նրա համար մեր սրտում: Այս մշտազբաղ օրերին կան շատերը, ովքեր ժամանակ ունեն գոլֆի համար, ժամանակ՝ գնումների համար, ժամանակ՝ աշխատանքի համար, ժամանակ՝ խաղի համար, բայց ժամանակ չունեն Քրիստոսի համար:

Գեղեցիկ տները կետագծում են երկիրը և ապահովում սենյակներ ուտելու համար, սենյակներ քնելու համար, խաղասենյակներ, կարի սենյակներ, հեռուստասենյակներ, բայց Քրիստոսի համար չկա սենյակ:

Մենք մի՞թե խղճի խայթ չենք զգում, երբ հիշում ենք Նրա սեփական խոսքերը. «Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի, որ գլուխը դնէ»: (Մատ. 8.20): Կամ մի՞թե մենք չենք կարմրում շփոթմունքից, երբ հիշում ենք. «եւ նա իր անդրանիկ որդին ծնեց եւ պատեց խանձարուրներով և մսուրի մէջ դրաւ, որովհետեւ այն իջեւանումը տեղ չկար նորանց համար»: (Ղուկաս 2.7:) Տեղ չկա: Տեղ չկա: Տեղ չկա: Միշտ էլ այդպես է եղել:

«Երբ մենք ձեռնարկում ենք Հիսուսի համար մեր անձնական հետազոտությունը, օժանդակվելով և առաջնորդվելով աղոթքի սկզբունքով, էական է, որ մենք ունենանք հստակ պատկերացում նրա մասին, ում մենք որոնում ենք: Հովիվները հին դարերի որոնեցին Հիսուս մանուկին: Իսկ մենք որոնում ենք Հիսուս Քրիստոսին՝ մեր Ավագ Եղբորը, մեր Միջնորդին Հոր մոտ, մեր Քավիչին, մեր Փրկության Հեղինակին, Նրան, ով սկզբում Հոր հետ էր, Նա, ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և հոժարակամ մահացավ, որպեսզի մենք հավերժ ապրենք: Սա է այն Հիսուսը, ում մենք որոնում ենք» (“The Search for Jesus,” Ensign, Dec. 1990, 4–5)։

Քրիստոսի ծնունդը պատկերող արվեստի ստեղծագործություն.

Մտածեք, թե արվեստի ստեղծագործությունն ինչպես կարող է ընդլայնել Քրիստոսի ծննդյան մասին ձեր քննարկումը: (Օրինակների համար, տես Ավետարանի պատկերագիրք կամhistory.lds.org/exhibit/birth-of-christ:)

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք սովորողների, ովքեր չեն ուսումնասիրում սուրբ գրությունները տանը: Չնայած դասարանի որոշ անդամներ գուցե չեն կարողացել կարդալ Ղուկաս 2-ը և Մատթեոս 2-ը նախքան դասը, նրանք, այնուամենայնիվ, կարող են կիսվել իմաստալի գաղափարներով, երբ միասին ուսումնասիրեն դասարանում: Հավաստիացեք, որ դասարանի բոլոր անդամները հնարավորություններ ունեն մասնակցելու և նպաստելու քննարկմանը:

Տպել