Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք պատասխանատու ենք մեր անձնական կրթության համար


«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք պատասխանատու ենք մեր անձնական կրթության համար» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը Մենք պատասխանատու ենք մեր անձնական կրթության համար» «Եկ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Լուսանկարների ալբոմը նայող ընտանիք

Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը

Մենք պատասխանատու ենք մեր անձնական կրթության համար

Երբ այս ուրվագծում կարդաք և խորհրդածեք սուրբ գրությունների հատվածների շուրջը , գրի առեք ձեր ստացած հոգևոր տպավորությունները: Սա կհրավիրի Հոգին ձեր նախապատրաստության ընթացքում : «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար և հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ ոգեշնչել մարդկանց ձեր դասարանում ուսումնասիրել Նոր Կտակարանը այս տարի:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպես ուսուցիչ, ձեր նպատակներից մեկը պետք է լինի քաջալերել ձեր աշակերտներին սուրբ գրությունները սովորել ինքնուրույն , և իրենց ընտանիքների հետ: Լսելով ուրիշների փորձառությունները, նրանք կարող են ոգեշնչվել և ձգտել անձնական փորձառությունների: Այսպիսով, յուրաքանչյուր դասի սկզբում խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց ուսումնասիրած սուրբ գրություններով, որոնք ոգեշնչել են կամ տպավորություն են գործել իրենց վրա:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փրկիչից իսկապես սովորելու համար մենք պետք է ընդունենք Նրա հրավերը՝ «Եկ, հետևիր ինձ»:

  • Նոր Կտակարանի ուսումնասիրությունը հնարավորություն է ոչ միայն սովորել Փրկիչի և Նրա վարդապետության մասին, այլև հայտնաբերել նաև, թե ինչպես ավելի կատարյալ ձևով հետևել Նրան: Մատթեոս 19.16–22-ի պատմությունը այս թեման ներկայացնելու լավ ուղի է (տես նաև «Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը» տեսանյութը LDS.org-ում): Կարող եք հրավիրել դասարանի անդամներին հետազոտել այս պատմությունը՝ գտնելով մի բան, որը նրանց կսովորեցնի Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալու մասին, և ապա կիսվել իրենց գտածով: Այս սկզբունքի հետ կապված տես մեկ այլ վարժության գաղափար այս շաբաթվա ուրվագծում «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար:

Սովորելը պահանջում է գործել հավատքով:

  • Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել ձեր դասարանի անդամներին ողջ պատասխանատվությունը ուսուցչի վրա դնելու փոխարեն ավելի ակտիվ դեր կատարել իրենց ուսանելու ընթացքում: Ահա մի օրինակ: Հանձնարարեք դասարանի որևէ անդամի մի փափուկ առարկա նետել դեպի ձեզ, մինչ դուք ոչ մի ջանք չեք գործադրում այն բռնելու: Օգտագործեք այս վարժությունը, սկսելով մի քննարկում, թե ինչ դեր ունեն ուսանողներն ու ուսուցիչները ավետարանի ուսումնասիրման գործում: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հոդվածը հավատքով սովորելու վերաբերյալ, որը գտնվում է «Լրացուցիչ աղբյուրներում», կարող է օգնել այս քննարկման ժամանակ:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ ավետարանի ուսումնասիրումը պահանջում է գործելու հավատք, կարող եք նրանց բաժանել խմբերի և հրավիրել յուրաքանչյուր խմբին կարդալ հետևյալ պատմություններից մեկը. Մարկոս 5.25–34, Ղուկաս 5.17–26, և Հովհաննես 9.1–7-ը: Յուրաքանչյուր պատմության մեջ ի՞նչ արեցին մարդիկ, որ ցույց տան Փրկիչի հանդեպ իրենց հավատքը: Ի՞նչ գործողություններ կարող ենք անել ավետարանը սովորելու և մեր հավատքը ցույց տալու համար, որ Տերը կօգնի մեզ սովորել ճշմարտությունը:

  • Դասարանի բոլոր անդամները պատասխանատվություն ունեն Հոգին դասարան հրավիրելու համար: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ սա, խնդրեք նրանց կարդալ Ալմա 1.26-ը և Վարդապետություն և Ուխտեր 50.13–22-ը, 88.122–23-ը և կիսվեք, թե ուսուցիչները և ուսանողները ինչ կարող են անել Հոգին հրավիրելու համար: Օգտակար կարող է լինել գրել նրանց պատասխանները գրատախտակին հետևյալ վերնագրերի ներքո. Ի՞նչ կարող է անել ուսուցիչը և Ի՞նչ կարող են անել սովորողները: Արդյո՞ք դա կօգնի ստեղծել պաստառ դասարանի անդամների պատասխաններով, որոնք կարող են ցուցադրվել հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում:

Մենք ինքներս պետք է իմանանք ճշմարտությունը :

  • Նոր Կտակարանի բազմաթիվ հատվածներ ուսուցանում են սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել ճշմարտության մեր որոնումը: Օրինակները ներառում են՝ Ղուկաս 11.9–13, Հովհաննես 5.39, 7.14–17 և 1 Կորնթացիս 2.9–11: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին, ովքեր կարդացել են այս հատվածները իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում, կիսվել իրենց սովորածով: Կամ կարող եք կարդալ այս հատվածները դասարանով և հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե նրանք ինչպես ձեռք բերեցին իրենց վկայությունները:

    Նկար
    երիտասարդ տղամարդիկ և կանայք դասարանում

    Հավատքով սովորելու ձգտումը կօգնի մեզ ձեռք բերել մեր անձնական վկայությունները:

  • Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք եղել Եկեղեցու անդամ, մենք բոլորս պետք է անընդհատ զորացնենք մեր վկայությունները: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել ճշմարտությունները, որոնք նրանք պետք է իմանան ինքնուրույն, դուք կարող եք թղթի կտորների վրա գրել մի քանի սուրբ գրությունների մեջբերումներ, որոնք ուսուցանում են կարևոր ճշմարտություններ, ինչպես օրինակ՝ Հովհաննես 3.16–17, 1 Կորնթացիս 15.22, Մոսիա 3.13, Ալմա 7.11–13, և Վարդապետոություն և Ուխտեր 135.3: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ այս սուրբ գրությունները, ամփոփել իրենց գտած հավերժական ճշմարտությունները և քննարկել, թե ինչ կարող են անել դրանց վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար: Այս վարժությունը ավելի գրավիչ դարձնելու երիտասարդների համար, մտածեք թաքցնել այդ թերթիկները դասարանում և հրավիրել երիտասարդներին «որոնել» այդ ճշմարտությունները:

  • Գործք 17.10–12-ը նկարագրում է Սրբերի, ովքեր հետազոտում էին սուրբ գրությունները և ձեռք բերում ճշմարտության վերաբերյալ իրենց անձնական վկայությունը: Որպեսզի խրախուսենք դասարանի անդամներին հետևել նրանց օրինակին, միասին կարդացեք այդ հատվածները և հրավիրեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք զորացրել են ավետարանի մասին իրենց վկայությունները:

Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունը դարձնել ավելի իմաստալի:

  • Սուրբ գրություններն ուսումնասիրելու սովորույթ զարգացնելը կարող է դասարանի անդամների համար մարտահրավեր թվալ, ովքեր զգում են, որ իրենք չունեն անհրաժեշտ ժամանակ, հասկացողություն կամ հմտություններ: Դուք ի՞նչ կարող եք անել, որ օգնեք նրանց հաջողության հասնել: Կարող եք սկսել քննարկել փայտահատների մասին պատմությունը «Լրացուցիչ աղբյուրներից»: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վստահություն ձեռք բերել սուրբ գրություններն ուսումնասիրելիս, կարող եք կիսվել տեղեկությամբ «Գաղափարներ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու» վերաբերյալ «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնից: Գուցե դուք կամ դասարանի մյուս անդամները կարողանաք կիսվել փորձառություններով, օգտագործելով այդ գաղափարներից մի քանիսը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության այլ խորիմաստ փորձառություններով: Կարող եք ընտրել նաև մի գլուխ Նոր Կտակարանում և փորձել ուսումնասիրել այն դասարանով, օգտագործելով այդ գաղափարներից մի քանիսը:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին տանը ուսումնասիրել Մատթեոս 1-ը և Ղուկաս 1-ը հաջորդ շաբաթվա քննարկմանը նախապատրաստվելու համար, կարող եք ուղղել հետևյալ հարցը. «Ձեզ երբևէ խնդրե՞լ են անել ինչ-որ բան, որն անհնարին է թվացել»: Այս գլուխները ցույց են տալիս ճշմարտությունը, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37):

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Հայցելով հոգևոր գիտելիք մեզ համար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է. «Իմ կյանքում մեծագույն ազդեցություն թողած ուսուցիչների մոտ ես մի ընդհանուր գիծ եմ նկատել: Նրանք օգնել են ինձ, որ ձգտեմ սովորել հավատքով: Նրանք հրաժարվել են հեշտ պատասխաններ տալ իմ դժվար հարցերին: Փաստն այն է, որ նրանք ընդհանրապես պատասխաններ չեն տվել: Փոխարենը, նրանք հուշել են ճանապարհը և օգնել են ինձ քայլեր ձեռնարկել իմ սեփական պատասխանները գտնելու համար: … Մեկ այլ անձի տված պատասխանը հաճախ շատ երկար չի հիշվում, եթե ընդհանրապես հիշվում է: Բայց հավատք գործադրելով՝ հայտնաբերած կամ ստացած պատասխանը, սովորաբար, պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Միայն այսպես կարող է անձը առաջ գնալ՝ ապավինելով ուրիշների հոգևոր գիտելիքին ու փորձառությանը և հավակնել այդ օրհնություններն իր համար» («Ձգտեք սովորել հավատքով» Ensign, Sept. 2007, 67):

Մենք պետք է ծրագրենք սուրբ գրությունների ուսումնասիրությունը:

Եղբայր Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է.

«Երկու փայտահատներ … մրցույթ անցկացրին՝ որոշելու, թե ով կարող էր օրական ավելի շատ ծառ կտրել: Մրցույթը սկսվեց արևածագին: Ամեն ժամը մեկ փոքրամարմին մարդը մոտ 10 րոպեով հեռանում էր դեպի անտառի խորքը: Ամեն անգամ, երբ նա հեռանում էր, նրա մրցակիցը ժպտում էր և գլուխը շարժում, համոզված լինելով, որ ինքն առաջ էր ընկնում նրանից: Խոշորամարմին մարդը ոչ մի անգամ չթողեց իր դիրքը, երբեք չդադարեց կտրելուց, ոչ մի անգամ շունչը տեղը չբերեց:

Երբ օրը վերջացավ, խոշորամարմին մարդը ցնցվեց, իմանալով, որ իր մրցակիցը, որը, թվում էր, այդքան շատ ժամանակ էր վատնել, ավելի շատ ծառ էր կտրել, քան ինքը: «Ինչպե՞ս արեցիր, երբ դու այդքան շատ ընդմիջումներ էիր անում»,- հարցրեց նա:

Հաղթողը պատասխանեց.«Օ, ես սրում էի իմ կացինը»:

Ամեն անգամ, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք սրում ենք մեր հոգևոր կացինը («Սովորելու բերկրանքը» Ensign, Oct. 2016, 14):

Բարելավել մեր ուսուցումը

Մնացեք կենտրոնացած վարդապետության վրա: Հավաստիացեք, որ դասարանական քննարկումները հիմնավորվում են սուրբ գրությունների և մարգարեների ուսմունքների վրա: Դուք կարող եք անել սա ուղղելով այսպիսի հարցեր. «Ի՞նչ ավետարանական ճշմարտություն ենք սովորում մեր լսած մեկնաբանություններից» կամ «Կարո՞ղ է որևէ մեկը կիսվել մի սուրբ գրությամբ, որն առնչվում է նրան, ինչ մենք քննարկեցինք»: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», ուղեցույցը 20–21:)

Տպել