Եկ, հետևիր ինձ
Օրինակ ուսուցման համար


«Օրինակ ուսուցման համար» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Օրինակ ուսուցման համար» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Կիրակնօրյա Դպրոցի դաս

Օրինակ ուսուցման համար

Այս ուսուցողական նյութի մեջ դուք կգտնեք հետևյալ կրկնվող օրինակը յուրաքանչյուր համառոտ շարադրանքում. հրավիրեք կիսվել, ուսուցանեք վարդապետությունը և խրախուսեք սովորել տանը: Շատ դեպքերում, երբ ուսուցանեք, այս օրինակի տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր կարգով: Օրինակ, մտածեք որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է և վարդապետություն ուսուցանելը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Նմանապես, տ դասարանային քննարկման ժամանակ պետք է խրախուսել տնային ուսուցումը: Թույլ տվեք, որ այս համընկնումները ինքնաբերաբար տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ բավարարեք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի մաս, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են անցած շաբաթվա ընթացքում, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները՝ որպես անհատներ և ընտանիքներ ու կիրառում իրենց սովորածը: Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դասարանից դուրս իրենց անհատական ուսուցումը կարևոր է: Նրանց անձնական դարձը կգա ոչ միայն կիրակի օրվա ուսուցումից, այլ նաև իրենց ամենօրյա փորձառություններից: Երբ դասարանի անդամները լսում են միմյանց փորձառությունների մասին, ավելի հավանական է, որ նրանք ոգեշնչվեն ձգտել իրենց համար նմանատիպ փորձառությունների:

Ոչ բոլորն են կարդացել յուրաքանչյուր դասի գլուխները, և նույնիսկ նրանք, ովքեր կարդացել են, գուցե անհարմար զգան կիսվել: Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց գնահատված զգան , անկախ այն բանից նրանք ինչ-որ բան ունեն կիսվելու, թե ոչ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Դուք և ձեր դասարանի անդամները պետք է կենտրոնանաք վարդապետության՝ ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա, որոնք գտնվում են հանձնարարված սուրբ գրությունների հատվածներում: Երբ սուրբ գրություններից քննարկեք վարդապետություն, ի՞նչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և լրացուցիչ աղբյուրներով կկարողանաք կիսվել: Ինչպե՞ս կօգտագործեիք այս աղբյուրները, որ դասարանի անդամներին օգնեք հայտնաբերել ավետարանի սկզբունքները և հասկանալ: Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին գրի առնել և գործել համաձայն այն մտքերի և տպավորությունների, որոնք իրենք կստանան:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Դասի վերջում տրամադրեք մի պահ հաջորդ շաբաթվա քննարկումը նախապես ծրագրելու համար: Մտածեք, թե ինչպես ոգեշնչեք դասարանի անդամներին շարունակել սովորել Նոր Կտակարանից՝ ինչպես անհատապես, այնպես էլ ընտանիքով:

Տպել