Եկ, հետևիր ինձ
Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք:


«Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Լեռան քարոզը

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք

Դուք կանչվել եք Աստծո կողմից ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչումին Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, եթե դուք ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ ազդեցություն և Սուրբ Հոգու զորությունը (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր խնամքին, Աստծո զավակներն են, և Նա գիտի, թե ինչի կարիք ունեն և ինչպես լավագույնս հասնել դրանց: Սուրբ Հոգու միջոցով դուք կառաջնորդվեք ձեր նախապատրաստության ընթացքում և ուսուցման ժամանակ: Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք:

Ավետարանի ուսուցման հիմնական նպատակը կյանքեր փոխելն է: Որպես ուսուցիչ, ձեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում եք անել այն ամենը, ինչ կարող են դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալու համար, մի նպատակ, որը տարածվում է դասարանական ժամանակի սահմաններից դուրս: Հրավիրեք նրանց, ում դուք ուսուցանում եք, ակտիվորեն մասնակցել Հիսուս Քրիստոսի սկզբունքների և վարդապետության իրենց սեփական ուսմանը և գործել համաձայն իրենց սովորածի: Խրախուսեք նրանց ավետարանի արտադասարանական ուսումնասիրությունը դարձնել իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության հիմնական առանցքը: Երբ նրանք հավատքով գործեն՝ սովորելով անհատապես և ընտանիքով, կհրավիրեն Հոգին իրենց կյանք և ավելի շատ կօրհնվեն, քան որևէ բանով, որ կարող էր անել ուսուցիչը:

Ուսուցանեք միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը, ինչպես որ այն գտնվում է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում: Մաքուր վարդապետությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ուսուցանված Աստծո և Նրա ծառաների կողմից, հրավիրում է Հոգին և զորություն ունի կյանքեր փոխելու:

Ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Աստված է կանչել ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և երբ դուք ծառայում եք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎՈւ 4.2), Նա կմեծացնի ձեր ընդունակությունները, պարգևները և տաղանդները և ձեր ծառայությունը կօրհնի նրանց կյանքը, ում ուսուցանում եք:

Տպել