Եկ, հետևիր ինձ
Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ


«Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
երիտասարդ աղջիկը գրում է

Անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու գաղափարներ

Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ խրախուսել դասարանի անդամներին ուսումնասիրել Աստծո խոսքը տանը՝ անհատապես և ընտանիքներով: Ուշադիր եղեք այն փաստի վերաբերյալ, որ դասարանի ոչ բոլոր անդամները կարող են ուսումնասիրել սուրբ գրությունները իրենց ընտանիքների հետ (օրինակ, որոշ անդամներ մենակ են ապրում կամ ընտանիքի մի մասն է անդամ):

  • Խնդրեք դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք ունեցել են սուրբ գրությունները տանն ուսումնասիրելիս։ Օրինակ, դուք կարող եք խնդրել նրանց կիսվել մի հատվածով այդ շաբաթվա ընթերցանությունից, որը նրանց վրա տպավորություն է գործել և բացատրել, թե ինչու են իրենք համարում այն խորիմաստ:

  • Խնդրեք դասարանի անդամներին օրինակներ բերել այն բանի վերաբերյալ, թե ինչ են իրենք անում ավելի խորիմաստ դարձնելու սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունը: (Որոշ գաղափարներ կարելի է գտնել «Սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» և «Սուրբ գրությունների ձեր ընտանեկան ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ»-ի վերնագրերի տակ «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար վերնագրում:)

  • Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են գործել ըստ նախորդ դասից իրենց ստացած տպավորությունների և սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում:

  • Հատկացրեք մի քանի րոպե ցույց տալով դասարանի անդամներին որոշ սկզբնաղբյուրներ, որոնք տրված են Եկեղեցու կողմից, որ օգնեն անդամներին ավետարանն ուսումնասիրելու համար, ինչպես օրինակ սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, որոնք գտնվում են scriptures.lds.org-ում, «Սուրբգրային պատմություններ», որոնք գտնվում են children.lds.org-ում, երիտասարդների վրա կենտրոնացած նյութեր youth.lds.org, սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ և տեսաֆիլմեր, ձայնագրություններ և պատկերներ (տես medialibrary.lds.org-ում): Այս նյութերից շատերը կարելի է գտնել նաև Gospel Library հավելվածում:

  • Մի քանի րոպե հատկացրեք, բացատրելով, թե ինչպես օգտագործել Gospel Library հավելվածը սուրբ գրություններն ուսումնասիրելու համար, ներառյալ, թե ինչպես նշել հատվածները և գրանցել տպավորությունները:

  • Խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես են իրենք ուսուցանում որոշակի ավետարանական սկզբունք իրենց ընտանիքներում:

Տպել