Եկ, հետևիր ինձ
Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար


«Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար,» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար,» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Կիրակնօրյա Դպրոցի համար

Նախապատրաստվել ուսուցանել Կիրակնօրյա Դպրոցում

Տունը պետք է լինի ավետարանի ուսումնասիրման կենտրոնը: Սա ճշմարիտ է ձեր և նրանց համար, ում դուք ուսուցանում եք: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր անձնական փորձառություններից: Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ ձգտեք Սուրբ Հոգու ոգեշնչմանը:

«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր նախապատրաստության կարևոր մաս է: Այն կօգնի ձեզ ձեռք բերել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքների ավելի խորն ըմբռնում: Դուք նաև կկարողանաք ոգեշնչել և հրավիրել դասարանի անդամներին օգտագործել «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը՝ ամրացնելով նրանց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը, տես «Գաղափարներ խրախուսելու անձնական և ընտանեկան ուսումնասիրությունը» այս աղբյուրում): Այդ ընթացքում հիշեք, որ պետք է զգայուն լինեք դասարանի անդամների հանդեպ, ում ընտանեկան հանգամանքները գուցե բարենպաստ չեն կանոնավոր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության համար:

Ձեր նախապատրաստության ժամանակ մտքեր, տպավորություններ կգան ձեզ այն մարդկանց վերաբերյալ, ում դուք ուսուցանում եք, թե ինչպես սուրբ գրությունների սկզբունքները կօրհնեն նրանց կյանքը և ինչպես դուք կարող եք ոգեշնչել նրանց հայտնաբերել այդ սկզբունքները, երբ ուսումնասիրեն սուրբ գրություններն ինքնուրույն:

Ուսուցման գաղափարներ

Երբ կազմում եք ձեր ուսումնական ծրագիրը, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշենչում՝ հետազոտելով այս աղբյուրի համառոտ շարադրանքները: Մի մտածեք այս գաղափարների մասին որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ որպես առաջարկների, որոնք սկիզբ կդնեն ձեր անձնական ոգեշնչմանը: Դուք գիտեք ձեր դասարանի անդամներին և Տերը նույնպես գիտի նրանց: Նա կոգեշնչի ձեզ լավագույն ձևով, որ օգնեք դասարանի անդամներին կառուցել ավետարանի գիտելիքի վրա, որը ստանում են իրենց տներում:

Դուք ունեք այլ բազմաթիվ մատչելի աղբյուրներ, երբ նախապատրաստվում եք, ներառյալ գաղափարներ «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար և եկեղեցական ամսագրերը: Այս և մյուս աղբյուրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, տես «Լրացուցիչ աղբյուրներ»

Մտապահելու որոշ գաղափարներ

  • Տունը լավագույն տեղն է ավետարանը սովորելու համար: Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցել, քաջալերել և կառուցել ավետարանի ուսումնասիրությունը տանը:

  • Դասարանի անդամների դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը կխորանա, երբ նրանք հասկանան և կիրառեն ճշմարիտ վարդապետություն: Խրախուսեք նրանց գրի առնել և գործել ըստ այն տպավորությունների, որոնք ստանում են Սուրբ Հոգուց:

  • Ուսուցանելն ավելին է քան դասախոսելը, բայց այն նաև ավելին է, քան ուղղակի քննարկում վարելը: Ձեր դերի մի մասն է կազմում մասնակցության խրախուսումը, որը դաստիարակում է և հիմնված է սուրբ գրությունների վրա:

  • Երկնային Հայրը կամենում է, որ դուք հաջողության հասնեք՝ որպես ուսուցիչ: Նա ապահովել է շատ աղբյուրներ՝ օգնելով ձեզ հաջողության հասնել, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհուրդ տալ միմյանց որևէ մարտահրավերի դեպքում, որին, հնարավոր է, բախվեք: Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Մարդիկ ավելի խորն են սովորում, երբ ուսուցանելու հնարավորություն են ունենում: Առիթի դեպքում թույլ տվեք դասարանի անդամներին, ներառյալ երիտասարդներին, ուսուցանել դասի մի մասը: Այս որոշումը հիմնավորեք դասարանի անդամների կարիքների և ունակությունների համաձայն: Եթե դուք հրավիրում եք դասարանի որևէ անդամի ուսուցանել, ժամանակ տրամադրեք օգնելով նրան նախապես պատրաստվել՝ օգտագործելով այս աղբյուրում և «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համարձեռնարկում գտնվող գաղափարները: Հիշեք, որ որպես կանչված ուսուցիչ, դուք պատասխանատու եք նրա համար, ինչ ուսուցանվում է դասարանում:

  • Այս աղբյուրը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար բացի երկու կիրակիներից, երբ գերագույն համաժողով է տեղի ունենում: Այն կիրակիները, երբ Կիրակնօրյա Դպրոց չի անցկացվում ցցի համաժողովի պատճառով կամ որևէ այլ պատճառով, ընտանիքները կարող են տանը շարունակել ուսումնասիրել Նոր Կտակարանը համաձայն ծրագրված ժամանակացույցի: Որպեսզի պահեք Կիրակնօրյա Դպրոցի դասը ըստ ժամանակացույցի, կարող եք ընտրությամբ բաց թողնել մեկ դասը կամ միացնել երկու դասը: Խառնաշփոթից խուսափելու համար Կիրակնօրյա Դպրոցի նախագահները գուցե կամենան Կիրակնօրյա Դպրոցի ուսուցիչներին նախապես խորհուրդ տալ այս ճշտումների վերաբերյալ:

Տպել