Եկ, հետևիր ինձ
Մարտի 25-31-ը Մատթեոս 14–15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Մի վախենար»


«Մարտի 25-31-ը: Մատթեոս 14–15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Մի վախենար» «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մարտի 25-31-ը: Մատթեոս 14–15, Մարկոս 6-7, Հովհաննես 5-6. «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսը կերակրում է բազմությանը

«Կերակրեք նրանց», Ջորգե Կոկո

Մարտի 25-31-ը

Մատթեոս 14–15, Մարկոս 6–7, Հովհաննես 5–6

«Մի վախենար»

Երբ պատրաստվեք ուսուցանել Մատթեոս 14–15-ը, Մարկոս 6–7-ը, և Հովհաննես 5–6-ը, որոնեք ուղերձներ, որոնք վերաբերում են ձեր դասարանին: Այնուհետև մտածեք, թե ինչպես ներգրավեք դասարանի անդամներին սուրբ գրությունների իմաստալից փորձառության մեջ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Այս գլուխների վերաբերյալ քննարկում սկսելու համար հրավիրեք, որ դասարանի մի քանի անդամներից յուրաքանչյուրը ընտրի ընթերցանությունից մի գլուխ և պատրաստվի կիսվելու մի ուղերձով այդ գլխից, որն իմաստալից է նրանց համար: Երբ նրանք կիսվեն, դասարանի մյուս անդամները կարող են հարցեր տալ կամ ավելացնել գաղափարներ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Հովհաննես 5.16–47

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր Սիրելի Որդին է:

  • Հովհաննես 5-ում, Հիսուսը տվեց մի քանի գաղափարներ Իր մասին, Իր Հոր և Հոր հետ Իր փոխհարաբերության մասին: Որպեսզի օգնեք դասարանին բացահայտել այս գաղափարները, փորձեք բաժանել նրանց խմբերի և տալ նրանց մի քանի րոպե՝ գրի առնելու այնքան շատ ճշմարտություններ, որքան կարող են գտնել հատվածներ 16–47-ում, Աստծո, Հիսուս Քրիստոսի բնավորության և Նրանց փոխհարաբերության վերաբերյալ: Հրավիրեք խմբերին հերթով կարդալ ճշմարտություններն իրենց ցուցակներից, մինչև յուրաքանչյուր ցուցակից ամեն մի ճշմարտությամբ կիսվեն: Ինչպես են այս ճշմարտություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ մեր Երկնային Հորը և Նրա Որդուն: Ինչպե՞ս կարող ենք հետևել Հորը հնազանդվելու Հիսուս Քրիստոսի օրինակին:

  • Մի վարժություն այս շաբաթվա ուրվագծում «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում հրավիրում է սովորողներին ամեն անգամ նշել, երբ Հիսուսն օգտագործել է Հայր բառը Հովհաննես 5-ում: Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց սովորածով կիսվել, երբ նրանք ավարտեն վարժությունը: Նրանք ի՞նչ ներըմբռնումներ ձեռք բերեցին Երկնային Հոր և Նրա սիրելի Որդու մասին: Վերականգնված ավետարանն ի՞նչ է ուսուցանում, որը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ, թե ով է մեր Հայրը և ինչո՞ւ ենք երկրպագում Նրան: Որոշ գաղափարներ կարելի է գտնել Սուրբ Գրքերի Ուղեցույցի «Աստված» վերնագրի ներքո և «Հայր Աստված» վերնագրում «Հավատքին հավատարիմ» տեղեկատուի 74–76 էջերում: Որպես այս քննարկման մաս, դուք կարող եք դասարանով երգել, լսել կամ կարդալ «Ով Հայր իմ» Հիմներ, էջ 42:

Մատթեոս 14.16–21, Մարկոս 6.33–44, Հովհաննես 6.5–14

Փրկիչը կարող է բազմապատկել մեր զոհաբերությունը՝ Իր նպատակներն իրականացնելու համար:

  • Ի՞նչը կարող է օգնել դասարանի անդամներին գտնել անձնական իմաստ այն հրաշքի մեջ, որտեղ Հիսուսը կերակրեց հինգ հազար մարդու: Դուք կարող եք հարցնել, թե հրաշքի մասին կարդալն ինչպես մեծացրեց նրանց հավատքը իրենց անհատապես օրհնելու Փրկիչի ունակության հանդեպ: Նրանք երբևէ զգացե՞լ են, որ իրենց միջոցները կամ ունակությունները անբավարար են մի նպատակ կամ Աստծո պատվիրան իրականացնելու համար: Արդյո՞ք նրանք երբևէ զգացել են, որ Փրկիչը մեծացրել է կամ բազմացրել իրենց ջանքերը՝ օգնելով նրանց իրականացնել ինչ-որ բան, որն անհնարին էր թվում:

    Նկար
    Հացերը և ձկները

    Հիսուսը հրաշքով կերակրեց 5000 մարդու հինգ հացով և երկու ձկով:

  • «Հիսուսը կերակրում է 5000 մարդու» տեսանյութը (LDS.org-ում) կարող է օգնել դասարանի անդամներին խորհել այն հրաշքի մասին, որը նկարագրվում է այս հատվածներում: Ի՞նչ մանրամասներ կարող ենք գտնել այս պատմության մեջ, որը մեծացնում է մեր հավատքը Փրկիչի հանդեպ: Ինչպե՞ս կարող է Փրկիչը կերակրել մեզ հոգևորապես: Ե՞րբ ենք կերակրվել և հաստատվել Հիսուս Քրիստոսի կողմից: Որպես մեր օրերի հրաշքի օրինակ, որը նման է հացի և ձկան հրաշքին, տես «Մաքուր և պարզ հավատք» տեսաֆիլմը (LDS.org) կամ Փոլ Վանդենբերգ, “Power in Prayer,” New Era, July 2012, 34–36:

Մատթեոս 14.22-33

Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ մի կողմ դնել երկյուղները և կասկածները, որպեսզի մենք լիովին գանք Նրա մոտ:

  • Մատթեոս 14.22–33-ի պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին մեծացնել իրենց հավատքը Փրկիչի հանդեպ և Նրան հետևելու իրենց ցանկությունը: Հրավիրեք դասարանի անդամներին կարդալ այս պատմությունը, հատուկ ուշադրություն դարձնելով Քրիստոսի, Պետրոսի և մյուս Առաքյալների կողմից ասված խոսքերին: Հիսուսի խոսքերն ինչպե՞ս կարող էին օգնել Պետրոսին հավատք ունենալ թողնել նավակը և քայլել ջրի վրայով: Ինչպե՞ս են Հիսուսի հորդորները. «Քաջ եղեք» և «մի վախենաք» (հատված 27) վերաբերում մեզ այսօր: Ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսից այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը և վստահել Նրան:

  • Մատթեոս 14.22–33-ը պարունակում է խոսքեր և արտահայտություններ, որոնք կարող են ոգեշնչել դասարանի անդամներին ավելի մեծ հավատք գործադրել Փրկիչի հանդեպ: Խնդրեք նրանց փնտրել այդպիսի ոգեշնչող խոսքեր և արտահայտություններ, գրել դրանք գրատախատակին և քննարկել իրենց գրածը: Կարո՞ղ են դասարանի անդամները առնչություն ունենալ Պետրոսի փորձառության հետ: Գուցե խրախուսեք նրանց մտածել և կիսվել փորձառություններով, որոնց ընթացքում նրանք, Պետրոսի նման, գործի անցան՝ հետևելով Փրկիչին, նույնիսկ, երբ արդյունքն անորոշ էր: Նրանք ի՞նչ սովորեցին իրենց փորձառությունից: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս եկավ նրանց ազատելու իրենց վախի և կասկածի պահերից:

Հովհաննես 6.22-71

Որպես Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է պատրաստակամ հավատանք և ընդունենք ճշմարտությունը, նույնիսկ, երբ դա դժվար է անել:

  • Հովհաննես 6-ի իրադարձությունները կարող են ապահովել օգտակար հեռանկար, երբ մարդիկ կասկածում են Քրիստոսի Եկեղեցու վարդապետությանը, պատմությանը կամ քաղաքականությանը: Այս գլխում Հիսուսի որոշ հետևորդներ հրաժարվեցին ընդունել Նրա ուսմունքները, որ Նա էր Կենդանի Հացը, և նրանք կարող էին փրկվել միայն Նրա մարմնի և արյան զոհաբերության միջոցով: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիրառել այս պատմությունն իրենց կյանքում, դուք կարող եք գրել հարցեր գրատախտակին գրված հետևյալ օրինակով և խնդրել դասարանի անդամներին որոնել պատասխանները հատվածներ 22–71-ում, Ինչի՞ էին սպասում մարդիկ: (տես հատված 26): Փոխարենը ի՞նչ առաջարկեց Քրիստոսը: (տես հատված 51-ը): Մարդիկ ի՞նչը սխալ հասկացան: (տես հատվածներ 41–42, 52): Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնք կարող ենք ընտրել Քրիստոսի հետ քայլելու համար, նույնիսկ երբ մենք հարցեր ունենք: Հրավիրեք նրանց խորհել հատվածներ 67–69-ումՓրկիչի հարցի և Պետրոսի պատասխանի մասին: Որո՞նք են այն մի քանի վարդապետությունները, արարողությունները կամ այլ «հավերժական կյանքի խոսքերը», որոնք կարելի է գտնել միայն Քրիստոսի վերականգնված Եկեղեցում»: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են այդ վարդապետություններն ու արարողություններն օրհնել իրենց և իրենց ընտանիքներին: Ժամանակակից որևէ Առաքյալի գաղափարների համար հրավիրեք դասարանի որևէ անդամի կարդալ Երեց Մ. Ռասսել Բալլարդի միտքը «Լրացուցիչ աղբյուրներում»:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը:

Դասարանի անդամները կարող են ոգեշնչվել և հատվածներ կարդալ հաջորդ շաբաթվա դասի համար, եթե դուք մատնանշեք, որ իրադարձությունները, որոնց մասին նրանք կարդում են, կարող են հարստացնել նրանց փորձառությունը՝ լսելով գերագույն համաժողովը: Խրախուսեք նրանց հաջորդ դասին պատրաստ գալ՝ իրենց գաղափարներով կիսվելու համար:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 14–15, Մարկոս 6–7, Հովհաննես 5–6

«Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։

Մեջբերելով Հովհաննես 6.68–69հատվածները, Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

«Ոմանց համար հավատալու և մնալու Քրիստոսի հրավերը դեռևս ծանր կամ դժվար ընդունելի է: Որոշ աշակերտներ դժվարանում են հասկանալ Եկեղեցու քաղաքականության կամ ուսմունքների որոշ կետեր: Ոմանց մտահոգում են մեր պատմության որոշ դրվագները կամ որոշ հին և ներկա անդամների ու ղեկավարների թերությունները: Իսկ ոմանք էլ դժվարանում են ապրել կրոնով, որը մեծ պահանջներ ունի: Ի վերջո, ոմանք դարձել են «ձանձրացած բարին գործելուց» [ՎՈւ 64.33]: Այս կամ այն պատճառով Եկեղեցու որոշ անդամներ երերում են իրենց հավատքում, մտածելով, որ միգուցե պետք է հետևեն նրանց, ովքեր «ետ գնացին, և այլևս ման չէին գալիս» Հիսուսի հետ:

Եթե ձեզանից մեկը երերում է իր հավատքում, ես ձեզ տալիս եմ նույն հարցը, որը Պետրոսը տվեց. …

… Ուրեմն նախքան կկատարեք հոգևոր առումով հեռանալու վտանգավոր ընտրությունը, ես խրախուսում եմ ձեզ՝ դադար առեք և խորը մտածեք, մինչ կհրաժարվեք նրանից, ինչն առաջին հերթին օգնեց ձեզ ստանալ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին ձեր վկայությունը: Դադար առեք և մտածեք, թե ինչ եք զգացել այստեղ և ինչու եք դա զգացել: Մտածեք այն պահերի մասին, երբ Սուրբ Հոգին հավերժական ճշմարտությունների մասին վկայություն է բերել ձեզ» («Ո՞ւմ մոտ գնանք» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 90–91):

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ «Լսելը սիրո դրսևորում է: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները: Երբ ուշադրություն դարձնեք նրանց ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու նրանց նպատակները» (Ուսուցանել Փրկիչի ձևով: 34):

Տպել