Եկ, հետևիր ինձ
Ապրիլ 1-14-ը Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը»


Ապրիլ 1-14-ը: Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9. «Դու ես Քրիստոսը» «Ե՛կ, հետևիր ինձ», Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

Ապրիլ 1-14-ը: Մատթեոս 16-17, Մարկոս 9, Ղուկաս 9». «Եկ, հետևիր ինձ» Կիրակնօրյա Դպրոցի համար. 2019թ.

Նկար
Քրիստոսի Կերպարանափոխությունը

«Կերպարանափոխությունը», Քարլ Հեյնրիխ Բլոխ

Ապրիլ 1-14-ը

Մատթեոս 16–17, Մարկոս 9, Ղուկաս 9

«Դու ես Քրիստոսը»

Ի՞նչ ուղերձներ եք լսել կամ կարդացել վերջին գերագույն համաժողովից, որոնք կարող են հաստատել այդ գլուխների վարդապետությունը: Երբ ուսումնասիրեք, մտածեք ձեր դասարանի անդամների կարիքների մասին և գրի առեք այն տպավորությունները, որոնք կստանաք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ուղիներից մեկը, որով կարող եք խրախուսել դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրություններն անհատապես և իրենց ընտանիքների հետ, հրավիրելն է՝ ամեն շաբաթ կիսվել, թե ինչպես է սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը, օրհնում իրենց կյանքը: Օրինակ՝ ինչպե՞ս է այս գլուխների նրանց ուսումնասիրությունն ազդել գերագույն համաժողովի իրենց փորձառության վրա:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 16․13-17

Հիսուս Քրիստոսի մասին վկայությունը գալիս է Սուրբ Հոգու հայտնությամբ:

  • Ձեր դասարանի անդամներից որևէ մեկը արդյո՞ք ստիպված է եղել բացատրել, թե ինչպես են նրանք իմացել, որ ավետարանը ճշմարիտ է: Մատթեոս 16.13–17-ում, ի՞նչ ուսուցանեց Փրկիչը այն մասին, թե ինչպես ենք մենք վկայություն ստանում: Դուք կարող եք կիսվել, թե ինչպես Ալման ձեռք բերեց իր վկայությունը (տես Ալմա 5.45–46) կամ ինչ է Տերն ուսուցանում Օլիվեր Քաուդերիին հայտնության վերաբերյալ (տես ՎևՈՒ 6.14–15, 22–23, 8:2–3): Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կասեին Պետրոսը, Ալման կամ Օլիվեր Քաուդերին, եթե ինչ-որ մեկը հարցներ նրանց, թե ինչպես նրանք իմացան, որ ավետարանը ճշմարիտ է:

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր աղոթում են անձնական հայտնության համար, բայց չգիտեն, ինչպես ճանաչել այն, երբ գա: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն օգտագործել է լույսի հետ հետ կապված երկու սովորական փորձառություններ, որ ուսուցանի՝ թե ինչպես ստանալ հայտնություն, գուցե կամենաք դասարանի անդամների հետ կիսվել Երեց Բեդնարի գաղափարներով (տես «Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 87–90, տես նաև «Լույսի ձևերը. Հայտնության Հոգին» LDS.org-ում): Ուրիշ ի-՞նչ սուրբ գրությունների ուսմունքներ կամ պատմություններ կարող է ձեր դասարանը մտածել, որը կօգներ ինչ-որ մեկին ճանաչել անձնական հայտնությունը: (Օրինակ, տես Ա Թագավորաց 19.11–12, Գաղատացիս 5.22–23, Ենովս 1.1–8, ՎևՈւ 8.2–3:)

Մատթեոս 16.13–19, 17.1–9

Քահանայության բանալիները կարևոր են մեր փրկության համար։

  • Քահանայության բանալիների մասին քննարկում սկսելու համար կարող եք գրել գրատախտակին հետևյալ օրինակի նման հարցեր. Ի՞նչ են քահանայության բանալիները: Ո՞վ է կրում քահանայության բանալիները: Ինչպե՞ս են տրվում քահանայության բանալիները: Դուք կարող եք նաև կիսվել սուրբ գրությունների հղումներով, որոնք օգնում են պատասխանել այս հարցերին, ինչպես օրինակ՝ Մատթեոս 16.19, Վարդապետություն և Ուխտեր 107.18–19, 128.8–11, 132.18–19, 59, և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.72: Դասարանի անդամները կարող են լրացուցիչ օգնություն գտնել՝ դիմելով Ձեռնարկ 2. Եկեղեցու կառավարում (2010), 2.1.1, Երեց Նիլ Լ. Անդերսոն «Զորություն քահանայությունում» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 92–95), կամ «Հավատքին հավատարիմ», 126–27: Դասարանի անդամներին թույլ տվեք իրենց ընտրությամբ հետազոտել մի հարց: Ապա նրանք կարող են ուսուցանել միմյանց այն, ինչ սովորել են:

  • Մի քննարկում Պետրոսի և մյուս Առաքյալների մասին, ովքեր ստացան քահանայության բանալիները Կերպարանափոխության սարի վրա, կարող է օգնել դասարանի անդամներին զորացնել իրենց վկայությունները քահանայության բանալիների վերականգման վերաբերյալ վերջին օրերում: Այդպիսի քննարկում ոգեշնչելու համար, դուք կարող եք խնդրել դասարանի կեսին ուսումնասիրել Մատթեոս 17.1–9-ը (տես նաև այս շաբաթվա համառոտ շարադրանքը «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար բաժնում) իսկ մյուս կեսին՝ ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 110: Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ իրենց սովորածով և նշել նմանությունները երկու պատմությունների միջև: «Քահանայության բանալիներ՝ քահանայության բանալիների վերականգնում» տեսաֆիլմը (LDS.org-ում) ևս կարող է օգտակար լինել:

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները հասկանում են, թե ինչպես են քահանայության բանալիներն օրհնում նրանց կյանքը: Նրանց օգնելու համար կարող եք հրավիրել նրանց հետազոտել Ձեռնարկ 2, 2.1.1, գտնելով մարդկանց մի ցուցակ, ովքեր կրում են բանալիներ: Ո՞վքեր են այդ մարդիկ ձեր ծխում և ցցում: Գուցե դուք կարողանաք գրի առնել նրանց անունները գրատախտակին կամ հրավիրել նրանցից ոմանց խոսել դասարանի հետ: Ինչպե՞ս են նրանք գործադրում քահանայության բանալիները, որոնք տրված են նրանց քահանայության աշխատանքը ղեկավարելու համար: Ինչպե՞ս ենք մենք օրհնվել քահանայության այս ղեկավարների ծառայությամբ:

Նկար
ձեռքում բանալիներ բռնած Պետրոսի արձանը

Քահանայության բանալիներն այն իշխանությունն է, որն ուղղորդում է քահանայության իշխանության կիրառումը:

Մարկոս 9.14-30

Երբ ձգտում ենք ավելի մեծ հավատքի, մենք պետք է առաջինը ամուր բռնենք այն հավատքից, որ մենք արդեն ունենք:

  • Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն օգտագործել է հոր պատմությունը, որը բժշկություն էր որոնում իր որդու համար՝ ուսուցանելով, թե մենք ինչպես պետք է մոտենանք Տիրոջը, երբ մենք զգում ենք, որ մեր հավատքն անբավարար է (տես Տէր, ես հավատում եմ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93–95): Այս ելույթից երեք հիմնական կետեր ներառված են «Լրացուցիչ աղբյուրներում»: Գուցե բաժանեք դասարանը չորս խմբերի և հանձնարարեք մի խմբին քննարկել Մարկոս 9.14–30-ը, իսկ մյուս խմբերից յուրաքանչյուրին՝ քննարկել Երեց Հոլլանդի երեք դիտարկումներից մեկը: Նրանք կարող են փնտրել ուղերձներ այս սուրբ գրային պատմության մեջ, որը կարող է օգնել մեզ մեծացնել մեր հավատքը: Յուրաքանչյուր խումբ կարող է կիսվել դասարանի մնացած մասի հետ որոշ գաղափարներով, որոնք եկել են իրենց քննարկումների արդյունքում:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Որպեսզի դասարանի անդամներին խրախուսեք այս շաբաթ ուսումնասիրել տանը, ասեք նրանց, որ հաջորդ ուրվագիծը «Եկ, հետևիր ինձ», Անհատների և ընտանիքների համար թեմայում կարող է օգնել նրանց և իրենց ընտանիքներին անցկացնել ավելի իմաստավորված Զատիկ: Բացի այդ, կարող եք առաջարկել, որ Զատիկի կիրակին նրանց համար լավ ժամանակ է՝ հրավիրելու ոչ ակտիվ անդամներին կամ ուրիշ հավատքի ընկերներին գալ եկեղեցի:

Նկար
resources icon

Լրացուցիչ աղբյուրներ

Մատթեոս 16–17, Մարկոս 9, Ղուկաս 9

Օժանդակների նախագահությունները ստանում են լիազորված իշխանություն:

«Ծխերի և ցցերի բոլոր օժանդակ կազմակերպությունները գործում են եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ղեկավարության ներքո, որոնք կրում են նախագահելու բանալիները: Օժանդակ կազմակերպությունների նախագահները և նրանց խորհրդականները բանալիներ չեն ստանում: Նրանք ստանում են լիազորված իշխանություն իրենց կոչումներում գործելու համար» (Ձեռնարկ 2, 2.1.1

Երեք դիտարկումներ, որոնք կօգնեն մեզ ձեռք բերել ավելի մեծ հավատք:

Մարկոս 9.14–29-ի պատմությունը վերապատմելուց հետո Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Այս պատմության վերաբերյալ համար առաջին դիտարկումն այն է, որ, երբ հայրը կանգնեց հավատի մարտահրավերի առաջ, նա առաջին հերթին հաստատեց իր ուժը, և միայն դրանից հետո նա ընդունեց իր թերությունը: Նրա առաջին հայտարարությունը հաստատական է և առանց երկմտության. «Տէր, ես հավատում եմ»: Ես կասեի բոլորին, ովքեր ցանկանում են ավելի ամրացնել իրենց հավատը, հիշե՛լ այս մարդուն: Վախի, կասկածի կամ դժբախտության պահերին պահեք այն հիմքը, որն արդեն նվաճել եք, եթե նույնիսկ այդ հիմքը սահմանափակ է: … Ամուր կառչեք նրանից, ինչ արդեն գիտեք և ամուր կանգնեք այնքան ժամանակ, մինչև լրացուցիչ գիտելիք կստանաք։ … Խնդիրը ձեր հավատքի չափի կամ ձեր գիտելիքի աստիճանի մասին չէ, այլ այն ազնվության, որ դուք ցույց եք տալիս հավատքի հանդեպ, որը դուք իրականում արդեն ունեք և ճշմարտության հանդեպ, որը դուք արդեն գիտեք:

Երկրորդ դիտարկումը առաջինի մի տարբերակ է: Երբ խնդիրներ են հայտնվում և հարցեր առաջանում, մի սկսեք հավատի համար ձեր որոնումները՝ ասելով թե որքան դուք չունեք, կարծես թե առաջնորդվելով ձեր «անհավատությամբ»: … … Ես չեմ խնդրում ձեզ ձևացնել, իբրև ունեք հավատ, որը դուք չունեք: Ես ձեզ խնդրում եմ հավատարիմ լինել հավատքին, որը դուք իսկապես ունեք: … Ձեր հարցերի վերաբերյալ եղեք, որքան հնարավոր է անկեղծ. կյանքի բոլոր ոլորտները լի են դրանցով այս կամ այն թեմայի վերաբերյալ: Բայց, եթե դուք և ձեր ընտանիքը ցանկանում եք բուժվել, թույլ մի տվեք, որ այդ հարցերը կանգնեն հավատքի ճանապարհին, որով հավատը գործում է իր հրաշքը: …

Վերջին դիտարկում. Երբ կասկած կամ դժվարություն է առաջանում, մի վախեցեք օգնություն խնդրելուց: Եթե մենք խնդրենք այնպիսի խոնարհությամբ ու ազնվությամբ, ինչպես այս հայրն արեց, մենք կարող ենք ստանալ այն: Սուրբ գրությունները ձևակերպում են այսպիսի լուրջ ցանկությունը որպես «իսկական վճռականություն»` գործելով «սրտի ողջ նվիրվածությամբ, չգործելով ոչ կեղծավորություն, ոչ էլ խաբեություն Աստծո առաջ» [2  Նեփի 31.13]: Ես վկայում եմ, որ ի պատասխան այդպիսի համառ խնդրանքին, Աստված օգնություն կուղարկի վարագույրի երկու կողմերից էլ, որպեսզի ամրացնի մեր հավատը» («Տեր, ես հավատում եմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94):

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որ առաջ են բերում վկայություն: Հարցերը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել, կարող են Հոգին հրավիրելու հզոր միջոց լինել: Օրինակ, երբ քննարկեք Մատթեոս 16.13–17-ը, դուք կարող եք հարցնել, «Ի՞նչ սովորեցիք Փրկիչի մասին, որը զորացրել է Նրա մասին ձեր վկայությունը, որպես Փրկիչ»: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով 32:)

Տպել